ՄԱԿ-ի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՄԱԿ-ի համալսարան
United Nations University
Unu logo lowres.png
ՄԱԿ-ի համալսարանի Լոգո
United-Nations-University-03.jpg
Համալսարանի շենքը, Տոկիո
ՀապավումՄԱՀ
Տեսակinternational university? և համալսարան
Հիմնադրված է1973
ՀիմնադրիրՄիացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՏեղագրությունՏոկիո
Կայքunu.edu
Կոորդինատներ: 35°39′44.538480100009″ հս․ լ. 139°42′30.10716010005″ ավ. ե. / 35.66237180002777762° հս․. լ. 139.7083631000277819° ավ. ե. / 35.66237180002777762; 139.7083631000277819
United Nations University Վիքիպահեստում

ՄԱԿ-ի համալսարան (ՄԱՀ) (ճապ.՝ 国際連合大学, Kokusai rengō daigaku, UNU), 1975[1] թվականին հիմնադրված գիտնականների միջազգային միություն, որը զբաղված է հետազոտություններով, քաղաքագիտական ուսումնասիրությամբ, ինստիտուցիոնալ և անհատական ներուժի զարգացման, ինչպես նաև տեղեկատվության տարածման աշխատանքներով[2]։ Այն գտնվում է Սիբույայում (Տոկիո, ՃապոնիաՄԱԿ-ի դիվանագիտական կարգավիճակով։ 2010 թվականից ՄԱՀ-ը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Այն նաև կամուրջ է հանդիսանում ՄԱԿ-ի և միջազգային ակադեմիայի, քաղաքականության ստեղծման և մասնավոր հատվածի համայնքների միջև:

Կազմակերպություն և առաջնորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ղեկավարում է ռեկտորը, որն ունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Մինչև այսօր, ՄԱՀ-ն ունեցել է վեց ռեկտոր։ 2013 թվականից մինչև այսօր համալսարանի ռեկտորը կանադացի Դեյվիդ Մ․ Մելոնեն է։

Միավորված ազգերի կազմակերպության համալսարանի ռեկտորների ցանկը․

# Ռեկտոր Պաշտոնի սկիզբ Պաշտոնի վերջ
1 Ջեյմս Մ․ Հեսթեր Նոյեմբերի 11, 1974 Ապրիլի 10, 1980
2 Սոեջաթմոկո Ապրիլի 10, 1980 Մարտի 30, 1987
3 Հեյթոր Գուրդուլինո դե Սոուսա Մարտի 30, 1987 Սեպտեմբերի 1, 1997
4 Հանս Ջ․ Ա․ Վան Գինկել Սեպտեմբերի 1 1997 Սեպտեմբերի 1, 2007
5 Քոնրադ Օսթերվալդեր Սեպտեմբերի 1, 2007 Փետրվարի 28, 2013
6 Դեյվիդ Մ․ Մալոնե M. Malone Մարտի 1, 2013 մինչև հիմա

ՄԱԿ-ի համալսարանն ունի 24 աշխատակցից կազմված Կառավարման խորհուրդ[3], որի անդամները նշանակվում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ վեց տարի ժամկետով[4]։ Համալսարանն ունի սեփական հրատարակչությունը՝ ՄԱՀ-ի հրատարակչությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է 1973 թվականին, իսկ պաշտոնական գործունեությունը ծավալել է 1976 թվականից՝ ՄԱԿ-ի 7 Ճապոնիայի միջև մշտական համաձայնագրի ստորագրումից հետո[5]։ Միավորված ազգերի կազմերպության համալսարանի ստեղծման գաղափարը ծագել է 1969 թվականին Գլխավոր քարտուղար Ու Տանի կողմից[6]։

ՄԱՀ-ի ինստիտուներ և փոխռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիների ընթացքում ՄԱՀ-ի մի քանի ինստիտուտներ ստեղծվեցին` ՄԱԿ-ի հետազոտական նախաձեռնություններին աջակցելու համար։ Մասնավորապես, 2007 թվականին Բոննում (ՄԱՀ-ViE) փոխռեկտորատ հիմնադրվեց՝ Եվրոպայում ՄԱԿ-ի համալսարանի ներկայությունը ապահովելու համար։ Համալսարանը նպատակաուղղված է խթանել ՄԱԿ-ի՝ խաղաղությանը և առաջընթացին ուղղված նպատակների իրականացումը։ ՄԱՀ-ViE-ի նպատակն է օգնել այնպիսի համընդհանուր հրատապ խնդիրների լուծումներ գտնելուն, ինչպիսիք են մարդկության գոյատևումը, զարգացումն ու բարեկեցությունը[2]։

ՄԱՀ-ը որպես աստիճան տվող հաստատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան փոփոխել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը, որպեսզի ՄԱՀ-ին հնարավորություն ընձեռվի «խրախուսել և տրամադրել մագիստրոսի և դոկտորական աստիճանները, դիպլոմները, վկայականները և այլ ակադեմիական խրախուսանքներ»[7]։

2013 թվականին UNU-ISP-ը Ակադեմիկական աստիճանների և համալսարանական գնահատանների ազգային ինստիտուտում (Ճապոնիայի բարձրագույն ուսումնական ինստիտուտների հավատարմագրման գործակալությունն է) հայտարարել է իր հավատարմագրության հետամուտ լինելու մասին[8]։ ՄԱՀ-IAS-ը պաշտոնապես հավատարմագրվել է 2015 թվականի ապրիլին՝ դարձնելով այն առաջին միջազգային կազմակերպությունը, որը ճանաչվել է NIAD-UE-ի կողմից[9]։

Ֆինանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը բացառապես ֆինանսավորվում է պետությունների, գործակալությունների, հիմնադրամների և անհատ դոնորների կողմից կամավոր վճարումներով։ Համալսարանը ՄԱԿ-ի բյուջեից չի ֆինանսավորվում և աշխատանքային ծախսերի համար անհրաժեշտ տարեկան եկամտի մեծ մասը ստանում է Նվիրատվության հիմնադրամից։ ՄԱՀ-ի բյուջեն 2008-2009 թվականներին կազմել է 101,8 միլիոն դոլար, իսկ անձնակազմը բաղկացած է 559 աշխատակցից, որոնք ներկայացնում են զարգացած և զարգացող երկրները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United Nations University, History and Background
  2. 2,0 2,1 2,2 «Հիմնարար Փաստեր» (հայերեն)։ ՄԱԿ-ի հանրային վարչություն։ 2013։ էջ 89-90։ «Միավորված ազգերի կազմակերպության համալսարան, ՄԱՀ» 
  3. «UNU Council»։ unu.edu 
  4. «Director-General of UNESCO, Irina Bokova | United Nations Educational, Scientific and Cultural Organization»։ www.unesco.org։ Վերցված է 2016-09-21 
  5. «UNTC»։ un.org 
  6. United Nations General Assembly Session 24 Resolution 2573. International university A/RES/2573(XXIV) 13 December 1969. Retrieved 2008-05-02.
  7. «UNU Charter»։ unu.edu 
  8. «Jobs | UNU Institute for Sustainability and Peace»։ Արխիվացված օրիգինալից-ից 22 September 2013-ին։ Վերցված է 14 September 2013 
  9. «UNU-IAS Accredited by the National Institution for Academic Degrees and University Evaluation»։ unu.edu (en-US)։ May 1, 2015։ Վերցված է 2017-04-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեոհոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]