Համաշխարհային բանկի խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային բանկի խմբի գլխավոր գրասենյակը Վաշինգտոնում

Համաշխարհային բանկի խումբ (անգլ.՝ World Bank Group), հինգ կազմակերպություններ, որոնք ստեղծվել են տարբեր ժամանակներում և միավորվել են գործառութապես, կազմակերպորեն և տարածաշրջանորեն, որոնց գործունեության նպատակը ներկայումս ֆինանսական և տեխնիկական օգնություն ցուցաբերելն է զարգացող երկրներին։

Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնում են հետևյալ կազմակերպությունները․

  1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ - ՎԶՄԲ (անգլ.՝ w:en:International Bank for Reconstruction and Development - IBRD)
  2. Զարգացման միջազգային ասոցիացիա - ԶՄԱ (անգլ.՝ w:en:International Development Association - IDA)
  3. Միջազգային ֆինանսական կորպորացիա - ՄՖԿ (անգլ.՝ w:en:International Finance Corporation - IFC)
  4. Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալություն - ՄԵԲԳ (անգլ.՝ w:en:Multilateral Investment Guarantee Agency - MIGA)
  5. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն - ՆՎԿՄԳ (անգլ.՝ w:en:International Centre for Settlement of Investment Disputes - ICSID)

Առաջին երկու կազմակերպությունները (ԶՎՄԲ և ԶՄԱ) ձևավորում են Համաշխարհային բանկը։

Բոլոր հինգ կազմակերպություների գլխավոր գրասենյակները տեղակայված են Վաշինգտոնում, ԱՄՆ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունները, որոնք մտնում են Համաշխարհային բանկի խմբի մեջ, ստեղծվել են տարբեր ժամանակներում Համաշխարհային բանկի կողմից ստեղծվող առաջադրանքների ընդլայնման չափերի հետ կապված։

Առաջինը ստեղծվել է Զարգացման և վերակառուցման միջազգային բանկը՝ 1944 թվականին կայացած Բրեթոն֊Վուդսի համաժողովի որոշմանը համապատասխան։ Իր գործունեությունը սկսել է 1946 թվականին, առաջին վարկը՝ 250 միլիոն դոլարի չափով, տրվել է Ֆրանսիային։ Իր գոյության սկզբում ֆինանսական օգնություն է ցուցաբերել Եվրոպայի երկրներին և Ճապոնիային Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսության վերականգնման համար։ Ավելի ուշ ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործունեությունը ուղղվել է զարգացող երկրներին։

Միջազգային ֆինանսական կորպորացիան ստեղծվել է 1956 թվականին ուղղակիորեն մասնավոր ընկերություններին վարկեր տրամադրելու նպատակով։

Զարգացման միջազգային ասոցիացիան ստեղծվել է 1960 թվականին՝ զարգացող պետություններին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով այն վարկերի ձևով, որոնք տրվում են առանց տոկոսների կամ ցածր դրույքներով, ինչպես նաև գրանտների ձևով։ ԶՄԱ֊ի գծով վարկերը, որպես կանոն, տրամադրվում են պետության երաշխավորությամբ։

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը ստեղծվել է 1966 թվականին ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործընթացում վիճելի հարցերի կարգավորման նպատակով՝ համաձայն Պետությունների և այլ երկրների մասնավոր ընկերությունների ներդրումային վեճերի կարգավորման կոնվենցիայի (անգլ.՝ Convention on the Settlement of Investment Disputes between States and Nationals of Other States

Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը ստեղծվել է 1988 թվականին առաջին հերթին քաղաքական ռիսկերի, ապա ֆինանսական օգնություն ցուցաբերելու շրջանակներում ներդրումների պաշտպանության նպատակով։

Կառավարման կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմ

Համաշխարհային բանկը ստեղծվել է բաժնետիրական ընկերության սկզբունքով, որի բաժնետերերը այդ կազմակերպության 188 անդամ երկրներներն են։ Ձայների քանակը, որոնց տիրապետում են մասնակից երկրները, կախված է Բանկի կապիտալում ունեցած բաժնեմասից, որը, իր հերթին, որոշվում է համաշխարհային տնտեսության մեջ ունեցած իրենց բաժնեմասով։ Այդ բաժնետերերը ներկայացված են Տնօրենների խորհրդով, որը բարձրագույն մարմին է, որ ընդունում է որոշում է և կարգավորում Համաշխարհային բանկի խմբի քաղաքականությունը։ Անդամ երկրները ներկայացված են Տնօրենների խորհրդում, որպես կանոն, ֆինանսների նախարարների կողմից։ Տնօրենների խորհուրդը իր ժողովներն անցկացնում է տարին մեկ անգամ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհրդի ամենամյա համաժողովների ժամանակ։

Համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի նախագահը 2012 թվականի հուլիսի 1-ից դոկտոր Ջիմ Յոն Կիմն է (Dr. Jim Yong Kim)։ Նա ղեկավարում է Տնօրենների խորհրդի համաժողովները և պատասխանատու է Համաշխարհային բանկի խմբի գործունեության ընդհանուր ղեկավարության համար։ Ըստ սովորության՝ Համաշխարհային բանկի նախագահ է դառնում ԱՄՆ֊ի՝ Բանկի խոշորագույն բաժնետիրոջ քաղաքացին։ Նախագահը ընտրվում է Տնօրենների խորհրդի կողմից տարի ժամկետով և կարող է վերընտրվել։ Հինգ փոխնախագահներ, այդ թվում՝ երեք ավագ փոխնախագահներ (անգլ․ Senior Vice-Presidents) և երկու կատարող փոխնախագահներ (անգլ․ Executive Vice-Presidents) պատասխանում են որոշակի տարածաշրջանների, սեկտորների, գործունեության ուղղությունների համար և կատարում են այլ որոշակի գործառույթներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]