Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն
ՏեսակՄիջազգային կազմակերպություն
ՀապավումCIRDI և ICSID
Հիմնադրված1965
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, ԱՄՆ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն
Վերադաս կազմակերպությունՀամաշխարհային բանկի խումբ[1]
Կայքicsid.worldbank.org

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (անգլ.՝ ICSID — International Centre for Settlement of Investment Disputes), ինքնավար միջազգային հաստատություններից մեկը, որը, ի թիվս Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալության (ՆԵԲԳ) և Համաշխարհային բանկի հետ միասին մտնում է Համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի մեջ, որոնք Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններ են։ ՆՎԿՄԿ-ի նպատակը միջազգային ներդրումային վեճերում դատական գործընթացների և կողմերի հաշտության իրավական հնարավորությունների ապահովումն է։ Կենտրոնը ձգտում է վերացնել ապատնտեսական խոչընդոտները մասնավոր ներդրումների ճանապարհին և դիտարկվում է որպես նշանակալի միջազգային դատական հաստատություն պետության և մանսավոր ներդրողների միջև վեճերի կարգավորման հարցում։ Կենտրոնը գլխավորում են ընտրվող Նախագահը և Գլխավոր քարտուղարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆՎԿՄԿ-ն հիմնվել է՝ համապատասխան պետությունների և այլ երկրների քաղաքացիների միջև ներդրումային վեճերը կարգավորող կոնվենցիայի (Վաշինգտոնյան կոնվենցիա) համաձայն։ Կոնվենցիան սահմանել է ՆՎԿՄԿ-ի կարգավիճակը, նրա կազմակերպական կառուցվածքը և հիմնական գործառույթները։ Կոնվենցիան բաց է եղել ստորագրության համար 1965 թվականի մարտի 18-ին և ուժի մեջ է դրվել 1966 թվականի հոկտեմբերի 14-ին։

Կազմակերպության աշխատանքի սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆՎԿՄԿ-ն աշխատում է՝ առաջնորդվելով Ներդրումային վեճերի կարգավորման կոնվենցիայով։ Կոնվենցիան դիտարկում է վեճերի լուծման երկու հիմնական ուղի. կողմերի հաշտեցում և արբիտրաժ արտադրություն։ Դրան համապատասխան՝ կոնվենցիան պարունակում է գործընթացային կանոններ գործեր հարուցելու, կողմերի հաշտեցման գործերը լսելու և արբիտրաժն անցկացնելու համար։ Կենտրոնում կողմերի սպասարկումը վճարովի է և կամովին։ Վճարի չափը հաստատվում է Գլխավոր քարտուղարի կողմից։ Ներկայումս շատ պայմանագրերի ժամանակ, որոնք կնքվում են միջսահմանային ներդրումների բնագավառում, հղում է կատարվում ՆՎԿՄԿ-ին՝ որպես արբիտրի՝ ներդրումային վեճերի ծագման դեպքում։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆՎԿՄԿ-ի անդամ են հանդիսանում 151 պետություններ և Կոսովոյի Հանրապետությունը (2014 թվականի ապրիլի տվյալներով)։

Նախկին անդամներ. Բոլիվիա, Էկվադոր։

ՆՎԿՄԿ-ի անդամ չհանդիսացող երկրներ. Անդորրա, Անգոլա, Անտիգուա և Բարբուդա, Բութան, Բրազիլիա, Կուկի կղզիներ, Կուբա, Ջիբութի, Դոմինիկա, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հնդկաստան, Իրան, Իրաք, Կիրիբատի, Լաոս, Լիխտենշտեյն, Լիբանան, Մալդիվյան կղզիներ, Մարշալյան կղզիներ, Մեքսիկա,Մոնակո, Չեռնոգորիա, Մյանմա, Նաուրու, Նիուե, Հյուսիսային Կորեա, Պալաու, Լեհաստան, Սան Մարինո, Հարավային Աֆրիկա, Սուրինամ, Տաջիկստան, Տուվալու, Վանուատու, Վատիկան, Վիետնամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Егоров А.В. "Международная финансовая инфраструктура", М.: Линор, 2009. ISBN 978-5-900889-28-3
  • Моисеев А.А. "Международные финансовые организации. Правовые аспекты деятельности", М.: Омега-Л, 2006. ISBN 5-98119-503-7
  • Красавина Л.Н., Былиняк С.А., Смыслов Д.В. "Международные валютно-кредитные и финансовые отношения", 2003, ISBN 978-5-297-02117-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]