Հեռահաղորդակցության միջազգային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեռահաղորդակցության Միջազգային Միություն
Տեսակ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն[1]
Հապավում ՀՀՄ / ITU / UIT
Հիմնադրված 1865 թ. մայիսի 17
Իրավ. կարգավիճակ գործող
Գլխադասային գրասենյակ Շվեյցարիա Ժնև, Շվեյցարիա
Գլխավոր քարտուղար Հոուլին Ժաո
Կայք itu.int

Հեռահաղորդակցության Միջազգային Միություն, ՀՀՄ, ի սկզբանե Հեռագրության Միջազգային Միություն ( ֆր.՝ Union Internationale des Télécommunications ), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված կազմակերպություն, որը պատասխանատու է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մտահոգության հարցերի համար։[2]

Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է զարգացող աշխարհում զարգացնել հեռահաղորդակցության ենթակառուցվածքը, և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։

ՀՀՄ-ի գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ ՀՀՄ-ն հանդիսանում է Միավորված Ազգերի Զարգացման Խմբի անդամ։[3]

ՀՀՄ-ի կազմի մեջ մտնում է 193 երկրներ և 700-ից ավել անդամներ (հանրային ու մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հեռահաղորդակցման կենտրոններում աշխատող անձիք)։[4]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀՄ շենքը Ժնևում

ՀՀՄ-ն հիմնադրվել է 1865 թ. մայիսի 17-ին, որը սկզբում ձևակերպվել է որպես Հեռագրության Միջազգային Միություն։ ՀՀՄ-ն 1947 թվականին դարձել է ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպություն։ 1932 թ. վերանվանվել է Հեռահաղորդակցության Միջազգային Միություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Funds, Programmes, Specialized Agencies and Others United Nations.
  2. International Telecommunication Union
  3. «UNDG Members»։ Undg.org։ Վերցված է մայիսի 15, 2012 
  4. «About ITU»։ International Telecommunication Union։ Վերցված է 2011-03-20