Jump to content

Պավել Կուզնեցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Կուզնեցով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1980)
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 10, 1958(1958-08-10) (66 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան

Պավել Կուզնեցով (ռուս.՝ Па́вел Мара́тович Кузнецо́в, օգոստոսի 10, 1958(1958-08-10), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1980 թվականից մինչև 1985 թվականը Ֆինլանդիայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1991 թվականից մինչև 1996 թվականը Ֆինլանդիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակից։
  • 1997-1999 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1999-ից մինչև 2004 թվականն Էստոնիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 2004-2006 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, իսկ 2006 թվականի հուլիսից մինչև 2010 թվականը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն։
  • 2010 թվականի ապրիլի 20-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 10-ը Սլովակիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2014 թվականից մինչև 2017 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության տնօրեն։
  • 2017 թվականի օգոստոսի 14-ից զբաղեցնում է Ֆինլանդիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի ապրիլի 24)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի նոյեմբերի 28)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2013 թվականի ապրիլի 23)[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]