Բաֆալո Սեյբրզ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Բաֆալո Սեյբրզ Buffalo Sabres | |
|---|---|
| Կոնֆերենցիա | Արևելյան |
| Դիվիզիոն | Ատլանտիկ |
| Հիմնադրում | 1970 |
| Պատմություն | Բաֆալո Սեյբրզ (1970 – այժմ) |
| Տան արենա | Ֆըրսթ Նայագրա սենթր |
| Քաղաք | |
| Գույներ | Մուգ կապույտ, ոսկեգույն, արծաթագույն, սպիտակ
|
| Սեփականատեր(ներ) | Hockey Western New York Hockey, LLC |
| Գլխ. մենեջեր | |
| Գլխ. մարզիչ | |
| Ավագ | ' |
| Սթենլիի գավաթներ | 0 |
| Կոնֆերենցիայի տիտղոսներ | 3 (1974–75, 1979–80, 1998–99) |
| Նախագահական ավար(ներ) | 1 (2006–07) |
| Դիվիզիոնի տիտղոսներ | 6 (1974–75, 1979–80, 1980–81, 1996–97, 2006–07, 2009–10) |
| Պաշտոնական կայք | sabres.nhl.com |
«Բաֆալո Սեյբրզ» (անգլերեն՝ Buffalo Sabres), ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) Արևելյան կոնֆերենցիայի Ատլանտիկ դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆալո։ «Վանկուվեր Քենաքսի» հետ հիմնադրվել է 1970 թվականին՝ լիգայի թիմերի ընդհանուր քանակը 12-ից դարձնելով 14։
1996 թվականից «Սեյբրզը» տան հանդիպումներն անցկացնում է «Ֆըրսթ Նայագրա սենթր» մարզապալատում։
Թիմը 1975 և 1999 թվականներին դուրս է եկել Սթենլիի գավաթի եզրափակիչ՝ համապատասխանաբար տանուլ տալով «Ֆիլադելֆիա Ֆլայերսին» և «Դալաս Սթարզին»։ Թիմի բոլոր ժամանակների հաջողված մեկնարկային եռյակն է համարվում «Ֆրանսիական կապը»` բաղկացած Ժիլբեր Պերոյից, Ռիք Մարտինից և Ռենե Ռոբերից, որոնց խաղաշապիկները հավերժացվել են «Ֆըրսթ Նայագրա սենթր» մարզապալատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||