Լամիա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լամիա
հուն․՝ Λαμία
Lamia Panorama.jpg
Կոորդինատներ: 38°53′50″ հս․ լ. 22°25′52″ ավ. ե. / 38.89722° հս․. լ. 22.43111° ավ. ե. / 38.89722; 22.43111
ԵրկիրՀունաստան Հունաստան/Կաղապար:Դրոշավորում/
ԵնթարկումԾայրամասային վարչական միավոր
ԵրկրամասԿենտրոնական Հունաստան
ՇրջանՖտիոտիդա
ՀամայնքԼամիա
Մակերես56,211[1] կմ²
Բարձր. ծովի մակ-ից100[1] մ
Բնակչություն52006[2] մարդ (2011)
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմուղղափառություն
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ22310
Փոստային ինդեքսներ35100
Պաշտոնական կայքlamia.gr
##Լամիա (քաղաք) (Հունաստան)
Red pog.png

Լամիա[3] (հուն․՝ Λαμία), քաղաք Հունաստանում, համանուն համայնքի վարչական կենտրոն, Ֆտիոտիդայի ծայրամասային միավորում և Կենտրոնական Հունաստանի ծայրամաս։ Տեղակայված է երկու թմբերի՝ ծովի մակարդակից 100 մետր բարձրության վրա[1], Օթրիս լեռան հարավ-արևմուտքում, Սպերիոսի ձախ ափին, Էգեյան ծովի Մալիակոս ծովածոցի մոտ[4], Աթենքից 180 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչությունը 52 006 մարդ է[2]։

Քաղաքը համարվում է խոշոր տրանսպորտային հանգույց։ Քաղաքում գտնվում է «Լիմիա» երկաթուղային կայանը՝ Լիանոկլադիոն-Սթիլիս գծով։ Լամիայից հյուսիս՝ Կալամակիոն գյուղի մոտ՝ հյուսիս-արևմուտքում գտնվում է նեղ անցում (φούρκα) դեպի Ֆեսալիա։ Քաղաքի արևելյան ծայրամասով անցնում է Լևադիա-Լարիսա ազգային ճանապարհը 3։ Ազգային ճանապարհ 38-ը կապում է Լամիան Կարպենսիոնին։ Հարավ-արևելքով անցնում է Պիրեյոս-Աթենք-Սալոնիկ-Էվզոնի ավտոպողոտան։

Պտղաբեր հողերով և զարգացած անասնապահությամբ գյուղատնտեսական շրջանի խոշոր կենտրոն: Լամիայում 2003 թվականի ապրիլին հունական կառավարության հրամանով հիմնվեց Կենտրոնական Հունաստանի Համալսարանը։ Լամիայում է գտնվում Ֆեսալիի Համալսարանի Գիտության դպրոցը (Ιερά Μητρόπολη Φθιώτιδος)։

Լամիայում է գտնվում Էլլադական ուղղափառ եկեղեցու Ֆտիոտիդի թեմի ամբիոնը (Ιερά Μητρόπολη Φθιώτιδος), միտրոպոլիտ Նիկոլայը (Պրոտոպապաս) (1996)։ Կաթոլիկ եկեղեցու Տիտուլյար թեմ[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամիա բյուզանդիական ամրոցը և Լամիայի հնեաբանական թանգարանը հին միջնաբերդի տեղում

Հիմնադրվել է մ․ թ․ ա․ 5-րդ դարում[4]։ Ըստ ավանդության քաղաքը հիմնադրել է Լամը՝ Հերակլեսի և Օմֆալի որդին[6], կամ Լամիան՝ Տրախիայի թագուհին[7]։ Լամիան եղել է Աքիլլես թագավորի հպատակը։ Մ․ թ․ ա․ 413 թվականից եղել է Մալիդայի մայրաքաղաքը։ Եղել է հզոր ամրոց։ Պահպանվել են ամրոցի փլատակները։ Փիլիպոս II-ի (մ․ թ․ ա․ 359-336 թվականներ) օրոք ընկել է Մակեդոնիայի տիրապետության տակ։ Լամիայի շուրջ բռնկվել է Լամիական պատերազմը (մ․ թ․ ա․ 323-322 թվականներ) մակեդոնացիների՝ Անտիպատրի հրամանատարությամբ, և հույների միջև, որի ժամանակ զոհվեցին հույն զորահրամանատարներ Լեոսֆեն և Լեոննատը՝ Ալեքսանդր Մակեդոնացու հեծելազորային գվարդիան[7]։ Մ․ թ․ ա․ 323-322 թվականների ձմռանը հունական զորքերը պաշարեցին քաղաքը։ Գալերի ներխուժման ժամանակ (մ․ թ․ ա․ 280 թվական) մտավ Ֆեսսալական միության, այնուհետև Էթոլիսական միության կազմի մեջ։ Պատմաբան Դեմետրին Կալաթիսից (մ․ թ․ ա․ մոտ 200 թվական) հայտնում է երկրաշարժի մասին, որը հիմքից ավերել է քաղաքը[8]։ Մ․ թ․ ա․ 209 թվականին Ֆիլիպոս 5-րդ Մակեդոնացին Առաջին Մակեդոնական պատերազմի ընթացքում երկու անգամ ջախջախել է էթոլիների առաջնորդ Պիրիային՝ Լամիայի առաջին և երկրորդ պատերազմներում։ Մ․ թ․ ա․ 190 թվականին գրավվեց հռոմեացնիների կողմից, որից հետո անկում ապրեց։ Բյուզանդական շրջանում կառուցվեց ամրոց, որին միացվեց հին քաղաքի պատերը։ 8-րդ դարում անվանել են Զեյթուն[9] նախասլավոնական žito «ժիթո» բառից, անվանումը պահպանվել է մինչև 1832 թվականի Հունաստանի անկախացումը։ Ֆրանկակրատիի շրջանում քաղաքը եղել է Աթենքի դքսության մաս։ Օսմանական տիրապետությունից ազատվեց 1832 թվականին, և նույն թվականին վերադարձվեց քաղաքի հին անվանումը։

1970-ական թվականներին քաղաքում իրականացվում էին թութունի և բամբակի մշակում, ինչպես նաև գորգերի արտադրություն[10]։

Լամիայի հնագիտական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմիս-Իլիփիայի մարմարե նկարը Էխինայից: Մ.թ.ա. 4-րդ դարի վերջ: Լամիայի Հնագիտական թանգարան

Լամիայի հնագիտական թանգարանը տեղակայված է Օտտոն I օրորք կառուցված զորանոցի առաջին հարկում, բյուզանդիական ամրոցի պատերի ներսում մ.թ.ա. 5-րդ դարից գոյություն ունեցող հին միջնաբերդի տեղում։ Զորանոցային շինությունն օգտագործվել է նախքան Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ 1871 թվականին շինությունը ավերվել է վառոդի տակառների պայթյունից։ 1973 թվականին պաշտպանության նախարարությունը շինությանը հանձնեց մշակույթի նախարարությանը։ 1984 թվականին Լինիայի համայնքը սկսեց վերանորոգում և 1994 թվականի սեպտեմբերի 25-ին բացվեց թանգարանը[11]։

Կարևոր է համարվում Արտեմիս-Իլիփիա պարտկերները Էխինայից (ավարտը՝ մ․ թ․ ա․ 4-րդ դար)՝ կապված Պրաքսիտելես դպրոցի հետ[12]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արիս Վելուխիոտիս (1905—1945 թվականներ)-հույն հեղափոխական, Հունաստանի Կենտրոնական կոմիտեի Կոմունիստական կուսակցության անդամ, Հունաստանի Ազգային-ազատագրական բանակի ղեկավար:
  • Դմիտրիս Կուցումբաս (ծնվել է 1955 թվականին)- 2013 թվականից Հունաստանի Կենտրոնական կոմիտեի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 346. — ISSN 1106-5761.
  2. 2,0 2,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22 
  3. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  4. 4,0 4,1 Ламия // Куна — Ломами. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 14).
  5. Cheney, David M. (2018)։ «Lamia (Titular See)» (անգլերեն)։ Catholic-Hierarchy։ Վերցված է 2018-12-18 
  6. Стефан Византийский. Этника. Λάμια
  7. 7,0 7,1 Страбон. География. IX, 5, 10; с. 411
  8. Страбон. География. I, 3, 20; с. 67
  9. Lamia // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 716.
  10. Ламия // Куна — Ломами. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 14).
  11. Καράντζαλη, Έ. Αρχαιολογικό Μουσείο Λαμίας. Ιστορικό (греч.). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού (2012). Дата обращения 17 декабря 2018.
  12. Ζάχου, Ελένη. Αρχαιολογικό Μουσείο Λαμίας. Περιγραφή (греч.). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού (2012). Дата обращения 17 декабря 2018.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]