Սվեն Ֆոյն
Սվեն Ֆոյն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 9, 1809[1] |
Ծննդավայր | Տյոնսբերգ, Նորվեգիա[2] |
Մահացել է | նոյեմբերի 30, 1894[1][3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Nøtterøy, Վեստֆոլ, Նորվեգիա[4] |
Գերեզման | Nøtterøy[5] և Tønsberg old churchyard[1][6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, գործարար և whaler |
Ամուսին | Elise Wærenskjold?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սվեն Ֆոյն (նորվ.՝ Svend Foyn, հուլիսի 9, 1809[1], Տյոնսբերգ, Նորվեգիա[2] - նոյեմբերի 30, 1894[1][3], Nøtterøy, Վեստֆոլ, Նորվեգիա[4]), նորվեգացի գյուտարար, նավային և կետորսական նավերի մագնատ։ Առաջին հերթին հայտնի է իր հարպունային նետի գյուտով, որը հանդիսանում է համաշխարհային պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը կետորսության տարածման ու ընդարձակման գործում[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվեն Ֆոյնը ծնվել է 1809 թվականի հուլիսի 9-ին Թյոնսբերգում։ Նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ բավականին քիչ են պահպանվել։ Հայրը Լաուրենտի Ֆոյնն էր, իսկ մայրը՝ Բենտրե Ագերը։ 1839 թվականին Սվեյն Ֆոյնը ամուսնանում է Էլիս Ամալի Թվիդի հետ։ Այդ կնոջից ապագա գյուտարարը ամուսնալուծվում է 1842 թվականին, սակայն մինչև կյանքի մայրամուտն ու վախճանը ջերմ հարաբերությունների մեջ եղավ նրա հետ։ Էլիս Ամալին հետո տեղափոխվում է Միացյալ Նահանգներ և հայտնի բանաստեղծուհի ու Թեքսաս նահանգի հետազոտող է դառնում։
1849 թվականին Սվեն Ֆոյնը ամուսնանում է Մագդալինա Մարգրեթ Բյուլի հետ, որի հետ ապրեց ցկյանս[9]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվեն Ֆոյնի կյանքի ամենահայտնի իրադարձությունը, որը թերևս հեղափոխական նշանակություն ունեցավ ամբողջ աշխարհում, համարվում է հարպունային կետորսական թնդանոթի հայտնագործությունը։ Այն բավականին դյուրացրեց կետորսությամբ զբաղվողների վտանգները[10]։ Իր գյուտը Սվեն Ֆոյնը արտոնագրում է 1870 թվականին[11]։ Շուտով նրա հայտագործությունից սկսեցին օգտվել ոչ միայն հայրենի Նորվեգիայի կետորսները, այլև Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Ճապոնիայի և այլ ծովային երկրների կետորսները[12]։
Բացի վերոնշյալ գյուտից, Սվեն Ֆոյնը նաև առաջին կետորսական նավն է վերաձևափոխել շոգեմեքենայով շարժիչի համար, որը ունակ էր բացել ժամում 13 կիլոմետր/ժամ[13] արագության։
Սվեն Ֆոյնին Նորվեգիայի կառավարությունը պարգևատրել է Սուրբ Օլաֆի շքանշանով դեռևս 1853 թվականին։ Իսկ 1893 թվականին նաև Մեծ խաչի շքանշանով է պարգևատրվում հայտնի գյուտարարը։
Բացի գյուտարարի և արդյունաբերողի գործունեությունից, Սվենը հանդես է եկել նաև որպես պիոներ, ով բարձրացրել է աշխատակիցների սոցիալական պայմանները։ 1857-ից 1870 թվականներն ընկած ժամանակահատվածում նրա անձնական միջոցներով իր աշխատակիցների համար կառուցվել է մեծ բնակարանային համալիր։
Սվեն Ֆոյնի կողմից է բացվել Նորվեգիայում առաջին մանկապարտեզը։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն տունը, որտեղ անցկացրել է իր մանկությունը գյուտարար ու արդյունաբերող Սվեն Ֆոյնը, այժմ պահպանվում է Նորվեգիայի կառավարության կողմից որպես պատմական հուշարձան։ Սա Թյոնսբերգում միակ պահպանված 18-րդ դարի կառույցն է[14]։
Անդերս Սվյորի կողմից քանդակված Սվեն Ֆոյնի հուշարձանը տեղադրվել է 1915 թվականին հայրենի քաղաք Թյոնսբերգում[15][16][17]։
Նրա անունով շատ աշխարհագրական օբյեկտներ են անվանվել Արկտիկայում և Անտարկտիդայում[18][19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
- ↑ 2,0 2,1 2,2 Digital Archives
- ↑ 3,0 3,1 3,2 lokalhistoriewiki.no(նորվ.) — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
- ↑ Digital Archives
- ↑ https://lokalhistoriewiki.no/wiki/T%C3%B8nsberg_gamle_kirkeg%C3%A5rd
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Svend Foyn’s bomb-tipped harpoon fired from a gun forever changed whaling. (Marine Science. Modern Whaling)
- ↑ Elise Amalie Tvede Wærenskjold (Handbook of Texas)
- ↑ «Modern Whaling, 1861—1987, (New Bedford Whaling Museum)»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-11-ին։ Վերցված է 2016-12-05
- ↑ «The Harpoon Gun(Arctic Website)»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-22-ին։ Վերցված է 2016-12-05
- ↑ «Greenland Whaling — Whales and Whaling(Cool Antarctica)»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-05-ին։ Վերցված է 2016-12-05
- ↑ «Modern Whaling, 1861—1987 (New Bedford Whaling Museum)»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-11-ին։ Վերցված է 2016-12-05
- ↑ «Svend and Lena Foyn (Go Norway)»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-08-ին։ Վերցված է 2016-12-05
- ↑ The Discovery of King Karl Land, Spitsberge (Adolf Hoel, The Geographical Review Vol. XXV, No. 3, Pp. 476—478, American Geographical Society, New York. July, 1935)
- ↑ Store norske leksikon, Aschehoug & Gyldendal
- ↑ Hvalfanger Svend Foyn f. 1809- d. 1894 (Tønsberg Atrractions)
- ↑ «Foynøya»։ Norwegian Polar Institute։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-06-ին։ Վերցված է 2016-04-16
- ↑ Henriksen, Petter (ed.)։ «Foynøya»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է դեկտեմբերի 2, 2011
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gill, Peter (2001) Whales Dolphins & Porpoises (Springfield, MA.: Federal Street Press)
- Jacobsen, Alf R. Svend Foyn. Fangstmann og nasjonsbygger (Oslo:Aschehoug, 2008)
- Nielsen, Aage Krarup (1942) En Hvalfangerfaerd: Gennem Troperne til Sydishavet(Kobenhavn: Gyldendalske Boghandel, Nordisk Forlag)
- Tønnessen, J.N.; And A.O. Johnsen (1982) The History Of Modern Whaling. (translated By R.I. Christophersen. University Of California Press)
- Henrik Johan Bull (1898) Sydover. Ekspeditionen til Sydishavet i 1893—1895 (British Library, Historical Print Editions) ISBN 978-1-241-41827-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hvalfangstmuseet i Sandefjord
- Norsk Polarhistorie biografiside om Svend Foyn
- Hvalfangstarkiver.no
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սվեն Ֆոյն կատեգորիայում։ |