Միջատակեր բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բույսերի խումբ
Drosera anglica ne2.jpg
Ցողաբույս անգլիական (Drosera anglica)
Անվանում
Միջատակեր բույսեր
Անվանման կարգավիճակ
նշված չէ
Մայր տաքսոն
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տես Գիշատիչ բույսերի ցուցակը
նշված չէ
Brocchinia reducta (2).jpg

Միջատակեր բույսեր, բազմամյա խոտաբույսեր, թփեր, թփիկներ, որոնք որսում են միջատներ (հազվադեպ այլ մանր կենդանիներ) և օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես ազոտային) սնունդ։ Հանդիպում են ամենուրեք (առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում)։ Հայտնի է միջատակեր բույսերի մոտ 500, Հայաստանում՝ 3 տեսակ։ Աճում են ազոտական միացություններով աղքատ միջավայրում՝ լճերի ու գետերի ափերին, տորֆային ճահիճներում, գերխոնավ մարգագետիններում։ Ազոտային քաղցը, ինչպես նաև ֆոսֆորի, կալիումի անբավարարությունը միջատակեր բույսերը լրացնում են որսած միջատների հաշվին։

Ունեն միջատորս հարմարանքներ՝ սափորներ, պարկեր, թարթիչավոր, tատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն և հոտավետ նյութեր։ Պեպսինի տիպի հատուկ ֆերմենտների և օրգանական թթուների (մրջնաթթու, բենզոյական թթու են) միջոցով միջատակեր բույսերը որսած միջատների սպիտակուցները քայքայում են առավել պարզ, հեշտ յուրացվող միացությունների։ Վերերկրյա միջատակեր բույսերի արմատային համակարգը թույլ է զարգացած, ջրայինների մոտ այն բացակայում է, բայց միջատակեր բույսերը կարող են իրենց գոյությունը պահպանել հողից և ջրից ստացվող նյութերի հաշվին։ Կենդանական սնունդը արագացնում է միջատակեր բույսերի զարգացումը, անցումը ծաղկման և պտղատվության։ Միջատակեր բույսերը շատ զգայուն են, արտաքին գրգիռներին անմիջական և կտրուկ ռեակցիա տալու ունակությունը հասել է կատարելության։ Միջատակեր բույսերից են՝ խորշաբույսը, ազատ լողացող ջրային բույս, տերևների մի մասը ձևափոխվել են մանր փամփշտիկների, որոնցով որսում է ջրային մանր կենդանիներ, որդեր, թրթուրներ։

ՀՀ-ի տարածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Drosera capensis Luc Viatour.jpg

ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը։ Հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում։

Ջրային գիշատիչ բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային գիշատիչ բույսերն ազատ լողացող, արմատազուրկ, բազմամյա խոտաբույսեր են։ Ցողունի երկարությունը մինչև 100 սմ է։ Տերևները կտրտված են, դրանց մի մասը ձևափոխվել է մանր փամփշտիկների, որոնցով որսում են ջրային մանր կենդանիներ, միջատներ, որդեր, թրթուրներ և այլն։ Խորշաբույսի կամ ջրատիկի փամփշտիկը կանաչ կամ կապտականաչ է, ունի փոքր անցք (երախ), որը ծածկված է հատուկ փականով, իսկ երախի շուրջը կան միջատներին գրավող լորձապատ մազիկներ։ Ազոտային քաղցը, ֆոսֆորի, կալիումի և այլ նյութերի անբավարարությունը նրանք լրացնում են ի հաշիվ կենդանական կերի։ Ունեն միջատներ որսալու տարբեր հարմարանքներ՝ սափորիկներ, պարկեր, թարթիչավոր ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, նաև արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն ու հոտավետ նյութեր։

Պինգուիկուլա, ցողաբույս[խմբագրել | խմբագրել կոդը]

Meal worm in venus fly trap.jpg

Պինգուիկուլայի տերևները ծածկված են գեղձային կարճ ու երկար մազիկներով, որոնք արտադրում են միջատաորս կպչուն, լորձանման նյութ և ֆերմենտներ։

Ցողաբույսը (ցողիկը) միջատներին գրավում է գինեկարմիր գեղձակիր թարթիչների արտադրած կպչուն, ցողի կաթիլներ հիշեցնող հեղուկով, ցողատերևը և ալդրովանդան միջատներ են որսում տերևակոթունների վրա եղած խոզանավոր, ծալվող թիթեղիկներով։ Ճանճորսի որսացող ապարատները տերևաթիթեղիկների փշիկները կամ խոզաններն են, սափորատունկինը (ցնցղենի) տերևակոթունի վրա դեղին կամ կարմիր, անուշաբույր սափորանման ձևափոխումներն են, որոնց եզրերը շատ ողորկ են, և միջատները նեկտար քաղելու հույսով դրանց վրա նստելիս իսկույն սահում են դեպի հատակը, որտեղ մարսող հեղուկն է։

Վերգետնյա գիշատիչ բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Nep amp 295.jpg

Վերգետնյա գիշատիչ բույսերի արմատային համակարգը թույլ է զարգացած։ Կենդանական սնունդն արագացնում է նրանց զարգացումը, ծաղկումն ու պտղատվությունը։ Գիշատիչ բույսերը, իրենց հերթին, շատ զգայուն են արտաքին գրգռիչների նկատմամբ։

Միջատակեր բույսերի սերմերի ցանելու ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջատակեր բույսերի սերմերը պահում են իրենց ծլելու ունակությունը շատ կարճ ծամանակ։ Միայն մեկ տարուց հետո ծլելու ունակությունը արդեն շատ քիչ է։ Այդ պատճառով սերմերը հարկացոր է ցանել անմիջապես ստանալուց հետո։

Տորֆի մշակումը սերմերի ցանելուց առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանելուց առաջ տորֆը հարկավոր է ստերիլիզացնել։ Եթե մարդիկ օգտագործում են ավազ, պետք է թողնեն 10 րոպեով եռացրած ջրի մեջ, եթե օգտագործում են տորֆ, պետք է լցնեն եռացրած ջուր և թողեն հովանա։ Այսպես կունենան ստերիլիզացված տորֆ, առանց բորբոսի եւ սունկերի։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկշաքիլավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաշաքիլավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Насекомоядные растения / С. С. Морщихина // Большая советская энциклопедия : в 30 т. / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1974. — Т. 17 : Моршин — Никиш. — 616 с.
  • Бекетов А. Н. Насекомоядные или мясоядные растения // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 585 CC-BY-SA-icon-80x15.png