Անտոն Դրաքսլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոն Դրաքսլեր
Anton Drexler.jpg
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն, Գերմանիայի աշխատավորական կուսակցություն և German Fatherland Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 13, 1884(1884-06-13)[1]
Ծննդավայր Մյունխեն, Գերմանական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 24, 1942(1942-02-24)[1] (57 տարեկան)
Վախճանի վայր Մյունխեն, Նացիստական Գերմանիա, Գերմանական ռայխ
Քաղաքացիություն Flag of Germany (1935–1945).svg Գերմանական ռայխ
 
Պարգևներ

Արյան շքանշան

Անտոն Դրաքսլեր (հունիսի 13, 1884(1884-06-13)[1], Մյունխեն, Գերմանական կայսրություն - փետրվարի 24, 1942(1942-02-24)[1], Մյունխեն, Նացիստական Գերմանիա, Գերմանական ռայխ), Գերմանական բանվորական կուսակցության հիմնադիր, որը հետագայում վերանվանվել է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն և այն գլխավորել է Ադոլֆ Հիտլերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը եղել է երկաթգծի աշխատակից, իսկ ինքը 1902-1923 թվականներին աշխատել է որպես փականագործ։ 1917 թվականին նա համալրել է նորաբաց Գերմանիայի հայրենական կուսակցության, ինչպես նաև Տուլեի ընկերության շարքերը։

Նրա քաղաքական իդեալը եղել է MAN ընկերության տնօրեն և Պանգերմանական միության առաջնորդ Պաուլ Տաֆելը։

1918 թվականի մարտին Դրաքսլերը իր կոլեգաների հետ հիմնում է «ազատ աշխատողները հանուն բարի կյանքի» կոմիտեն։

1919 թվականի հունվարի 5-ին Կարլ Հարրերի հետ միասին Մյունխենի գարեջրատներից մեկում հիմնել է Գերմանական բանվորական կուսակցությունը, որը 1920 թվականի փետրվարի 24-ին վերանվանվեց և դարձավ` Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն։ 1919 թվականի հունվարին Դրաքսլերը լուսաբանեց «Պրոլետարական իներնացիոնալիստների խորտակումը և համընդհանուր եղբայրության գաղափարի փլուզումը» հոդվածը։ Հենց նույն տարվա ընթացքում լույս տեսավ «Իմ քաղաքական զարթոնքը, գերմանացի սոցիալիստ աշխատողի օրագրից» պամֆլետը, որին ուշադրություն է դարձրել երիտասարդ Հիտլերը։

Շուտով Հիտլերը առաջին անգամ մասնակցեց կուսակցության հավաքին, իսկ հետագայում դարձավ կուսակցության ակտիվ անդամ, այնուհետև 1921 թվականին դարձավ դրա նախագահը։ Դրաքսլերը փորձեց խանգարել նրան և 1921 թվականի հուլիսի 25-ին նա դիմեց ոստիկանություն Հիտլերին մեղադրելով պրովոկացիոն գործողությունների մեջ։ 1921 թվականի հուլիսի 29-ին ընտրվեց կուսակցության նախագահ, իսկ Դրաքսլերը նշանակվեց «Վաստակավոր նախագահի» սինվոլիկ պաշտոնում և մնաց այդ պաշտոնին մինչև 1923 թվականը, հենց այդ թվականին էլ նա լքեց կուսակցությունը[2]։ Դրաքսլերը չմասնակցեց Գարեջրային հեղաշրջմանը, իսկ կուսակցության փակվելուց հետո 1924-1928 եղել է պատգամավոր։ Կուսակցության գործունեության վերականգնումից հետո 1925 թվականից նա մասնակցել է դրա գործունեությանը, իսկ նացիոնալ սոցիալիստների իշխանության գալուց հետո կրկին համալրել է կուսակցության շարքերը, սակայն այլևս ոչ մի դեր չի խաղացել քաղաքականության մեջ չնայած մինչև 1937 թվականը մասնակցել է կուսակցական ժողովներին։ Կյանքի վերջին տարիներին եղել է խոր դեպրեսիայի մեջ և զբաղվել է հարբեցողությամբ։ Մահացել է 1942 թվականին Մյունխենում։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]