Պանգերմանական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանգերմանական միություն (գերմ.՝ Alldeutscher Verband), համագերմանական միություն, ազգայնական կազմակերպություն։ 1891 թվականին հիմնել են գերմանական բուրժուազիայի և յունկերության առավել ագրեսիվ տարրերը։

Մինչև 1894 թվականը, Համընդհանուր գերմանական միություն անվամբ, Պանգերմանական միությունը հանդես է եկել հանուն Գերմանիայի համաշխարհային տիրապետության։ Ակտիվ քաղաքական դեր է խաղացել մինչև 1918 թվականը։ 1914-1918 թվականին ուներ 30-40 հազար անդամ, կազմակերպությունների լայն ցանց ոչ միայն երկրի ներսում, այլև արտասահմանում։ Նշանակալի ազդեցություն է ունեցել ազգային-լիբերալ և պահպանողական կուսակցությունների վրա։

Պանգերմանական միության շատ անդամներ սերտորեն կապված էին ֆաշիստական շարժման հետ և մտել էին նացիոնալ-սոցիալիստական կուսակցության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 118