Ռուդոլֆ Հեսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Հեսս
գերմ.՝ Rudolf Heß
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1894(1894-04-26)[1][2][3][…]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[4][5]
Մահացել էօգոստոսի 17, 1987(1987-08-17)[1][2][3][…] (93 տարեկան)
Մահվան վայրSpandau Prison, Արևմտյան Բեռլին
ԳերեզմանՀյուսիսային ծով և Վունզիդել[6]
Քաղաքացիություն Գերմանիա
Կրոնլյութերականություն[5]
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և օդաչու
ԱմուսինԻլզե Հեսս
Ծնողներհայր՝ Ֆրից Հեսս[7], մայր՝ Կլարա Մյունխ[7]
Զբաղեցրած պաշտոններՎայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր, Գերմանական Կայսրության Ռայխսթագի անդամ, Deputy Führer? և Reichsminister?
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[5] և Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[5]
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր նետերի կայսերական շքանշանի Մեծ խաչ[8]
Երկաթե խաչ
և ՆՍԳԲԿ ոսկե կուսակցական նշան
ԱնդամությունՏուլեի ընկերակցություն
ԵրեխաներՎոլֆ Ռյուդիգեր Հեսս
Ստորագրություն
Изображение автографа
 Rudolf Hess Վիքիպահեստում

Ռուդոլֆ Հեսս (գերմ.՝ Rudolf Heß, ապրիլի 26, 1894(1894-04-26)[1][2][3][…], Ալեքսանդրիա, Եգիպտոս[4][5] - օգոստոսի 17, 1987(1987-08-17)[1][2][3][…], Spandau Prison, Արևմտյան Բեռլին), գերմանացի պետական և քաղաքական գործիչ, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ (կուսակցական քարտի համար՝ 16), կուսակցությունում Ադոլֆ Հիտլերի տեղակալ(1933—1941), առանց պորտֆելի ռեյխսմինիստր (1933—1941)։ Ռեյխսլայտեր (1933ՍՍ-ի օպերգրուպենֆյուրեր։ Հեսսը հանդիսանում է նացիստական ռազմական գլխավոր հանցագործներից մեկը, ով դատապարտվել է ցմահ ազատազրկման Նյուրնբերգյան դատավարության ժամանակ։

Նյուրնբերգյան դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945—1946 թթ Հեսսը կանգնել է Նյուրնբերգյան դատավարության առջև՝ լինելով իր ազդեցությամբ երկրորդը՝ Հերման Գյորինգից հետո։ Դատավարության ժամանակ Հեսսի փաստաբանները հայտարարեցին նրա անմեղսունակության մասին, չնայած, ընդհանուր առմամբ, նա տվել էր գիտակից պատասխաններ։ Դատապարտվել է ցմահ ազատազրկման (ՍՍՀՄ դատավորը պահանջում էր մահապատիժ)։ Ազատազրկումը կրելով Բեռլինում Շպանդաու բանտում Ալբերտ Շպեերի և Բալդուր ֆոն Շիրախի ազատումից հետո 1966 թվականին մնացել է բանտի միակ բանտարկյալը։ Երբեք ոչ մի բանի համար չի զղջացել։ Նյուրնբերգյան դատավարության ավարտից հետո, նա հայտարարեց. «Ես ոչ մի բանի համար չեմ զղջում». Եվ 30 տարի անց բանտում որդուն գրած նամակում, նա գրեց նույն տողերը։ Մինչև իր կյանքի վերջը Հեսսը հավատարիմ մնաց Ադոլֆ Հիտլերին։

Ռուդոլֆ Հեսսի կինը՝ Իլզան հաջողությամբ անցավ ապանացիստականացումը , գրել և հրատարակել է հուշեր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թ-ի օգոստոսի 17-ին 93 ամյա Հեսսը մահացած գտնվեց բանտի բակի տաղավարում։ Մահվան գործիքը գտնվել էր։ Դա էլեկտրական լար էր[9] , որը գտնվել էր նրա վզին։

Նա թողել էր հրաժեշտի բնույթի երկտող, որը տրվեց նրա հարազատներին մեկ ամիս անց։

«Խնդրանք տնօրենին ուղարկել սա տուն։ Գրված է իմ մահից մի քանի րոպե առաջ։ Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ բոլորիդ, իմ սիրելիներ, այն բոլոր թանկ իրերի և պահերի համար, որոնք Դուք ինձ համար արել եք։ Ասեք Ֆրայբուրգին, որ ես խորապես ափսոսում եմ, որ Նյուրնբերգի դատավարությունից սկսած ես պետք է գործեի այնպես, կարծես թե իրեն չէի ճանաչում։ Ես այլընտրանք չունեի, քանի որ ազատության ունենալու բոլոր փորձերը իզուր էին։ Ես այնպես սպասում էին նրա հետ հանդիպման։ Ես իրոք ստացա նրա նկարը և Ձեզ բոլորիդ։ Ձեր Ամենամեծ»։

Ըստ պաշտոնական տվյալների, Հեսսը կյանքին վերջ է տվել՝ խեղդամահ լինելով։

Հեսսը մահացավ նացիստական բոլոր լիդերներից վերջինը։ Նրան թաղեցին Վունզիդել քաղաքի գերեզմանատանը։ Նրա գերեզմանը այնտեղ մնաց մինչ 2011 թ-ը։ Հեսսի մահվան օրը համարվում է Գերմանիայի նեոնացիստների համախմբան և հավաքների օր։ Հեսսի կերպարը դիտարկվում է որպես նեոնացիզմի կուռք։

Սպանության վարկածը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդիկ, ներառյալ նաև Հեսսի հարազատները, պնդում են, որ Հեսսը սպանվել է, իսկ գրությունը կեղծ է։ Հեսսի սպանության վարկածի կողմնակիցները կառուցում են տարբեր վարկածներ, թե ում էր պետք Հեսսի սպանությունը։ Մեծամասնությունը կարծում էր, որ Հեսսը շատ բան գիտեր Մեծ Բրիտանիայի և Երրորդ Ռայխի միջև կայացած գործարքների մասին, որոնք տեղի էին ունեցել Հեսսի և Ուինսթոն Չերչիլի բանակցություններից հետո։

Նրա որդու՝ Վոլֆ Ռյուդիգեր Հեսսի պնդմամբ նամակը կեղծ է եղել, քանի որ իր հայրը նմանատիպ նամակ է գրած եղել նաև 1969 թ-ին։ Որդու խոսքերով, Հեսսը միշտ էլ վստահ է եղել, որ անգլիացիները կսպանեն իրեն[10]։

Պաշտոնական եզրահանգումը գրել են անգլիացիները[11]։

Հեսսի մահվանից երկու օր անց բանտի անգլիական ադմինիստրացիայի պահանջով բակի տաղավարը հանվել է, որտեղ գտնվել էր Հեսսի դիակը։ Ոչնչացվել են Հեսսի անձնական բոլոր իրերը, բոլոր լուսանկարները, օրագրերը և նոթատետրերը։ Չի մնացել ոչ մի իրեղեն ապացույց[10]։ Հեսսի մահվանից հետո մեկ տարվա ընթացքում Շպանդաու բանտը քանդվեց, որի տեղում այսօր բիզնես կենտրոն է։

Գերեզմանի ոչնչացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ-ի հուլիսի 20-ին գերմանական իշխանությունը արտաշիրինման ենթարկեց Հեսսի աճյունը, քանի որ նրա գերեզմանը դարձել էր հավաքավայր նեոնացիստների համար։ Հեսսի մնացորդները լցրեցին անհայտ մի լիճ[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Гесс Рудольф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Nuremberg Trials Project — 2016.
  6. https://www.sueddeutsche.de/bayern/aufgeloestes-rudolf-hess-grab-in-wunsiedel-drohbriefe-und-schmaehungen-1.1126088
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pas L. v. Genealogics — 2003.
  8. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1938/093/A01550-01551.pdf
  9. Հավանաբար դա կարող էր լինել նաև հեռախոսային կաբել [1].
  10. 10,0 10,1 «The Moscow News». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  11. Пэдфилд П. Секретная миссия Рудольфа Гесса
  12. Прах нациста Рудольфа Гесса развеяли над озером.
  13. Прах Рудольфа Гесса тайно развеян над морем, могила уничтожена(չաշխատող հղում)