Սամանիների պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամանիներ
سامانيون
 Սաֆֆարիների պետություն
 Աբբասյան խալիֆայություն
819 - 999 Կարախանների  պետություն 
Ղազնևիների պետություն 
Քարտեզ

Samanid dynasty (819–999).GIF
(819 - 999 թվականներ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սամարկանդ (819 - 892)
Բուխարա (892 - 999)
Մակերես 2. 850. 000 կմ2
Բնակչություն Իրանական ցեղեր
Լեզու պարսկերեն, արաբերեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Սամանիներ
Պետության գլուխ էմիր
Պատմություն

Սամանիների պետություն ,Ավատատիրական պետություն Միջին Ասիայում 819 - 999 թվականներին։ Մայրաքաղաքն էր Բուխարան։ Կազմավորվել է Արաբական խալիֆայության տրոհման ժամանակ, երբ Սամանիները նվաճել էին Մավարաննահրի (Սիրդարյայի և Ամուդարյայի միջագետքը) և Խորասանի փոխարքայությունը։

Քաղաքական միավորների առաջացումը Արաբական խալիֆայության արևելքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական խալիֆայության արևելյան շրջաններում առաջին հերթին անկախություն ստացան այնպիսի մեծ ու մշակութային գավառներ, ինչպիսիք էին Խորասանն ու Մավարաննահրը, որտեղ սկզբում իշխանությունը գտնվում էր Թահիրիների ձեռքում, որոնց փոխարինեցին Խորասանում Սաֆֆարիները, իսկ Մավարաննահրում՝ Սամանիները՝ Բուխարա կենտրոնով։ Բաժանվեց նաև Սիջիստանը, որտեղ իշխանությունը գրավեցին Սաֆֆարիները, սակայն ավելի ուշ կորցրեցին Սամանիների, Կարախանների և Ղազնևիների հարվածների տակ։ Թահիրիները, ինչպես նաև Սաֆֆարիները և Բուխարայում կառավարող Սամանիները իրենց ներկայացնում էին որպես իրանական սասանյաններ և անվանում իրանցի կառավարիչներ։

Սամանիների հիմնումը և հզորացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ իբն Սամանիի արձանը Տաջիկստանում

Սամանիների դինաստիայի հիմնադիրը Հյուսիսային Աֆղանստանի Բալխա շրջանի հողատեր Սաման խուդա անունով մեկն էր, ով ընդունեց իսլամ, իսկ նրա 4 թոռները հավաքագրվեցին խալիֆ ալ Մա՛մունի բանակ և հավատարիմ ծառայության դիմաց ստացան մեկական քաղաք։ Ջախջախված Սաֆֆարիների տիրույթներում է Խորասանում, խալիֆ ալ Մուտադիդի կոմից տեղապահ է նշանակվում Իսմայիլը։ Ամր իբն աս-Սաֆֆարին, ով տիրում էր խալիֆայության արևելյան մասում, որոշեց գրավել Մավարաննահրը, որը անվանապես գտնվում էր Թահիրիների ձեռքում, բայց փաստացի վաղուց ընկած էր Սամանիների հսկողության ներքո։ Սակայն Սաֆֆարիների բանակը անզոր գտնվեց Սամանիների դեմ պայքարում և երկու անգամ ջախջախվեց Իսմայիլի կողմից. Մավարաննահրը անցավ վերջնականորեն անցավ Սամանիներին։ Բացի Մավարաննահրից Սամանիների ձեռքում էին գտնվում Սիջիստանը, Խորասանը, Խորեզմի շրջանը, Աֆղանստանի որոշ շրջաններ։ Սամանիների պետությունում տիրապետող էր հողի և ոռոգման համակարգի պետական սեփականությունը։ Առավել կարևոր քաղաքներն էին Բուխարան, Սամարղանդը, Նիշապուրը, Մերվը, Ուրգենչը, Հերաթը և այլն, որտեղ ձևավորվել են արհեստավորական կազմակերպություններ։ Սամանիների պետությունը աշխույժ առևտուր է արել Խազարիայի, Չինաստանի, Ռուսիայի հետ։ Վերելք է ապրել մշակութային կյանքը, զարգացել են ճարտարապետությունն ու շինարարական արվեստը։ Նրանք իրենց մայրաքաղաք Բուխարան դարձրին ավանդական արաբական գիտությունների կենտրոն, որը միաժամանակ վերածվեց նոր արաբական գրականության օջախի։ Հենց այդ ժամանակ է Ֆիրդուսին ստեղծագործել իր նշանավոր «Շահ-Նամե» ստեղծագործությունը։ Սամանիների արքունիքում էին ստեղծագործում նաև Ռուդաքին, ալ-Ֆարաբին և ուրիշներ։

Սամանիների անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարի կեսերին սկսվում է Սամանիների պետության անկումը։ Նրա տարբեր շրջաններում առաջանում են Բուխարայի կառավարությանը հակառակվող ուժեղ խմբավորումներ։ Դինաստիայի անկմանը նպաստում են նաև տարբեր թեկնածուների միջև պայքարը և պալատական հեղաշրջումները։ Տեղական ավագանուն հնազանդության մեջ պահելու համար Սամանիները ստիպված թյուրք ստրուկներից գվարդիա են ստեղծում, որի զորապետերը 10-րդ դարի վերջերին դարձան խոշոր հողատերեր և դադարեցին ենթարկվել իրենց տերերին։ Այս ամենը թուլացրեց Սամանիների պետությունը և բերեց նրա գրավվմանը պատմության թատերաբեմ դուրս եկած նոր ուժերի՝ Կարախանների և Ղազնևիների կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 154 CC-BY-SA-icon-80x15.png