Բիլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բիլինա (այլ կիրառումներ)
Վիկտոր Վասնեցով. «Դյուցազունները»։ Նկարում պատկերված են բիլինաների հերոսներ Իլյա Մուրոմեցը, Ալյոշա Պոպովիչը և Դոբրինյա Նիկիտիչը։

Բիլինա (ռուսերեն был բառից), ռուսական ժողովրդական բանահյուսության ժանրերից մեկը, ասք-երգեր պատմական նշանավոր դեպքերի, հերոսների և ժողովրդի կյանքի մասին։

Բիլինաների ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլինաները ձևավորվել են 11-16-րդ դարերում՝ գերազանցապես Ռուսաստանի հյուսիսային շրջաններում։ Նրանց հեղինակները եղել են ժողովրդական անանուն երգիչներ, որոնք իրենց հորինած երգ-զրույցները բանավոր փոխանցել են հաջորդ սերունդներին։

Բիլինաների առաջին ժողովածուն, որը գրի է առել Ուրալի կազակ Կիրշա Դանիլովը, լույս է տեսել 1804 թվականին «Հին ռուսական բանաստեղծություններ» խորագրով։ Բիլինաների հավաքումն ու հրատարակումը շարունակվում է հետագայում, ընդհուպ մինչև մեր օրերը[1]:

Բիլինաների գեղարվեստական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլինաներն ունեն գեղարվեստական ինքնատիպ առանձնահատկություններ՝ սկսում են հատուկ նախերգանքով, և ավարտվում վերջերգով, հաճախ են հանդիպում չափազանցություններ, կայուն մակդիրներ և համեմատություններ։ Հորինվել է անհանգ ոտանավորով։

Բիլինաների հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլինաները հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիլինաներ, Երևան, 1970, էջ 24։ (Թարգ. Հ. Դավթյան)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազար Այվազյան, Նյութեր ռուսական գրականությունից, ռուսական բիլինաներ, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1946, 16 էջ։
  • Ղազար Այվազյան, Կիևյան Ռուսիայի գրականություն. XI-XIII դար (հեղինակակից Զ. Յասինսկայա), Երևան, Հայկական ՍՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1949, 203 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 54-55