Ղազար Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղազար Այվազյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1913(1913-09-05) կամ 1913[1]
Սամարղանդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 6, 1998(1998-02-06) կամ 1998[1]
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ, բանասեր, մանկավարժ, համալսարանի դասախոս և գրականագետ
Հաստատություն(ներ)Q60850711?, Q4200913?, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտգրականագիտություն[1] և Ռուս գրականություն[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն[1] և ռուսերեն[1]
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Ղազար Վարդանի Այվազյան (սեպտեմբերի 5, 1913(1913-09-05) կամ 1913[1], Սամարղանդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - փետրվարի 6, 1998(1998-02-06) կամ 1998[1], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազար Այվազյանը ծնվել է Սամարղանդում (այժմ՝ Ուզբեկստանում)։ 1929-1932 թվականներին աշխատել է «Ուզբեկիստանսկայա պրավդա», «Կարականդինսկայա կոմունա» և «Պրիբալխաշսկայա պրավդա» թերթերի խմբագրություններում որպես գրական աշխատող և բաժնի վարիչ։ 1937 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1937-1941 թվականներին դասախոսել է Երևանի ռուսական ուսուցչական ինստիտուտում և համալսարանում։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943-1947 թվականներին եղել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1947-1950 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական քարտուղարը, 1950-1971 թվականներին՝ Երևանի համալսարանի ռուս գրականության ամբիոնի դոցենտ, 1971-1978 թվականներին՝ նույն ամբիոնի վարիչ։ 1978 թվականից աշխատել է Երևանի համալսարանի հայագիտական կենտրոնում որպես ԽՍՀՄ ժողովրդների գրական կապերի ուսումնասիրության բաժնի վարիչ։ 1940 թվականին «Պոեզիայի ծագումը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Ռուսիայում հայերի բնակության տարեթվի մասին ըստ հայկական և ռուսական աղբյուրների» (Երևան, 1973), «Տարոնի պատմությունը և 4-7-րդ դարերի հայ գրականությունը» (Երևան, 1976), «Տարոնի հնագույն հնդիկների և Կիևի արևելյան սլավոնների հեթանոսական պանթեոնի մի զուգահեռի մասին» (Երևան, 1977) գրքերը։ Դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մեդալով (1973)։ 1985 թվականին պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով։

Կազմել է դասագրքեր, «Բրյուսովյան ընթերցումներ» ժողովածունները (7 հատոր), «Հովհաննես Թումանյանը և ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունը» (Երևան, 1968), «Ռուս կլասիկ գրականությունը (Պուշկին, Լերմոնտով, Նեկրասով, Տոլստոյ, Գորկի)», 5 հատոր, Երևան, 1968-1978)։ Կազմել է դասագրքեր, «Բրյուսովյան ընթերցումներ» ժողովածունները 7 հատոր, «Հովհաննես Թումանյանը և ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունը» Երևան, 1968, «Ռուս կլասիկ գրականությունը», 5 հատոր, Երևան, 1968-1978։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ, դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար (1973)
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (1985)[2]

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութեր ռուսական գրականությունից, ռուսական բիլինաներ, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1946, 16 էջ։
  • Կիևյան Ռուսիայի գրականություն. XI-XIII դար (հեղինակակից Զ. Յասինսկայա), Երևան, Հայկական ՍՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1949, 203 էջ։
  • Ռուս առաջին գրող-ռևոլյուցոներ Ա. Ն. Ռադիշչևը, Երևան, ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1949, 28 էջ։
  • Նյութեր գրականության տեսությունից, Երևան, Հայկական ՍՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1950, 292 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական ռեալիզմի գրականությունը։ «Գրական թերթ», 1948, № 1:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 43.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազար Այվազյան» հոդվածին։