Նախերգանք
Նախերգանք | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Հրատարակվել է | 1896 |
Վիքիդարան | Նախերգանք |
«Նախերգանք», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նախերգանք» բանաստեղծությունը Թումանյանի կողմից գրվել է 1890 թվականին։ Այն «Հառաչանք» պոեմի նախերգանքն է։
Ինքնագիր տարբերակը չի պահպանվել։ Ըստ երևույթին այն կորել է 1908 թվականի դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը, երբ Ժանդարմերիան խուզարկել է բանաստեղծի բնակարանը և բռնագրավել տվյալ պոեմի ձեռագիրը։
Առաջին անգամ տպագրվել է 1896 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Դաշնակներ» (փոփոխված տարբերակ) գրքում (էջ 3-4), այնուհետև՝ 1903 թվականին Թիֆլիսում լույս տեսած բանաստեղծությունների գրքում (էջ 7-8), «Բանաստեղծություններ, Բաքու, 1908» (էջ 5-6), «Բանաստեղծություններ, Կ․ Պոլիս, 1922» (էջ 7-8), ապա՝ «Հովհաննես Թումանյան, երկերի ժողովածու, գիտական հրատարակություն 6 հատորով, Երևան, 1940-1959» (էջ 28-29) գրքերում[1]։
Պոեմի մյուս հատվածների հետ առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության II հատորում (էջ 33-34)։
Արտատպվել է Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուից։
«Դաշնակներ, փոփոխված, Թիֆլիս, 1896» գրքում, ապա 1903, 1908 և 1922 թվականների ժողովածուների մեջ Թումանյանն այս բանաստեղծությունը դիտելով որպես իր ողջ ստեղծագործության նախերգանք, այն զետեղել է սկզբում։
Այդ բանաստեղծությամբ է բացվում նաև «Գեղարվեստական երկեր» ժողովածուն, որը հրատարակվել է 1934 թվականին՝ Եղիշե Չարենցի խմբագրությամբ[1]։