Թուրանի դաշտավայր
Թուրանի դաշտավայր, դաշտավայր Միջին Ասիայում և Ղազախստանի հարավային մասում․ մեծ մասամբ զբաղեցված է անապատներով (Կարակում, Կզըլկում և այլն)։ Տարածությունը շուրջ 1.5 միլիոն կմ² է։ Առանձին իջվածքների հատակը ծովի մակարդակից ցածր է (Կարագիե 132 մ)։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է նաև Թուրանի հարթավայր անունով։ Ենթադրում են, որ «Թուրան» անվանումն առաջացել է հին պարսկերեն թույրիա «արագավազ, սրընթաց» բառից (հավանաբար ելնելով այն տպավորությունից, որ հարևան նստակյաց ժողովուրդների վրա թողել են այստեղով դեպի Եվրոպա և Արևմտյան Ասիա անցնող անասնապահ քոչվորները, որոնք շարժվում էին արագավազ նժույգներ հեծնած)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 248)։ ![]() |
|