Սասան
| Սասան
միջին պարսկերեն՝ 𐭮𐭠𐭮𐭠𐭭 Sāsān
| ||
| ||
|---|---|---|
| Մասնագիտություն՝ | քրմապետ և ռազմիկ | |
| Ծննդյան օր | 2-րդ դար | |
| Վախճանի օր | 3-րդ դար | |
| Դինաստիա | Սասանյաններ | |
| Քաղաքացիություն | Պարթևստան | |
| Հայր | Weh-afrid? | |
| Ամուսին | Ռամբեհիշտ | |
| Զավակներ | Պապակ | |
Սասան (միջին պարսկերեն՝ 𐭮𐭠𐭮𐭠𐭭 Sāsān , պարս.՝ ساسان), 2-րդ դար - 3-րդ դար), Իստախրի Անահիտայի մեհյանի քրմապետը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սասանը վարում էր Պարթևստանի գլխավոր սրբարանի՝ Անահիտայի մեհյանի քրմապետի պաշտոնը[2]։ Նա ամուսնացել էր Բարզանգիների տոհմից Պարսք նահանգի իշխան Գոչիհր Բարզանգիի դստեր՝ Ռամբեհիշտի հետ։ Նա օգտագործում է իր դիրքը որդուն՝ Պապակին ծառայության մեջ առաջ մղելու համար և բացի դրանից, իր պաշտոնը փոխանցում է որդուն[2]։
Մեկ այլ վարկածի՝ Պապակը Սասանի որդին չէ, իսկ Սասանը ամուսնացած էր Պապակի դստեր հետ, որի ամուսնությունից ծնվում է Արդաշիրը։ Արտաշիրը, Բարզանգիների իշխանությունը ժառանգություն ստանալու և պարթևների դեմ պայքարի արդյունքում, սկզբում ամբողջական իշխանություն է ստանում Պարսqում, ապա նաև ամբողջ Իրանում։ Արտաշիրը դառնում է նոր կառավարող հարստության հիմնադիրը, որը իր Սասանյան անունը ստանում է ի պատիվ Սասանի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||