Եվգենի Բերտելս
Եվգենի Բերտելս Евге́ний Эдуа́рдович Берте́льс | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 13 (25), 1890[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
| Մահացել է | հոկտեմբերի 7, 1957[2][3][4][…] (66 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | արևելագետ, իրանագետ, թուրքագետ և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ |
| Գործունեության ոլորտ | արևելագիտություն, Իրանագիտություն և թյուրքագիտություն |
| Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[5] |
| Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[6] և պարսկերեն |
| Եղել է գիտական ղեկավար | Azada Rustamova? և Gazanfar Aliev? |
| Պարգևներ | |
| Երեխա(ներ) | Dmitry Bertels? և Q61136821? |
| Հայր | Eduard Karl Bertels? |
Եվգենի Էդուարդովիչ Բերտելս (ռուս.՝ Евге́ний Эдуа́рдович Берте́льс, դեկտեմբերի 13 (25), 1890[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 7, 1957[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային արևելագետ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939), Թուրքմենական (1951) և Ուզբեկական (1956) ԽՍՀ ԳԱ–ների պատվավոր անդամ, Իրանի (1944) և Գամասկոսի Արաբական (1955) ԳԱ թղթակից անդամ, Ուզբեկական (1944) և Տաջիկական (1946) ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական, 1920 թվականին՝ արևելյան լեզուների ֆակուլտետները։ Աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԳԱ Ասիական թանգարանում, որտեղ և գործել է մինչև կյանքի վերջը[8]։ Հեղինակ է շուրջ 500 աշխատությունների, որոնք նվիրված են Մերձավոր և Միջին Արևելքի, Միջին Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների գրականությանը, լեզուներին, պատմությանը։ Նրա գրչին են պատկանում հայտնի ուսումնասիրություններ՝ նվիրված Ֆիրդուսուն, Նիզամուն, Ջամիին, Նավոիին և Արևելքի դասական այլ բանաստեղծների։ Բերտելսն իրանական տեքստաբանության սովետական դպրոցի հիմնադիրն է ու ղեկավարը։ Նրա «Նիզամի» (հրտ․ 1947) մենագրությունն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1948)։ Բերտելսն անդրադարձել է նաև հայ ժողովրդի պատմության և մշակույթի հարցերին, Ա․ Մակեդոնացու մասին հունական վեպի հայերեն թարգմանությանը։ Բարձր է գնահատել Ս․ Նազարյանցի արևելագիտական գործունեությունը, հատկապես՝ Ֆիրդուսուն նվիրված դոկտորական նրա դիսերտացիան (1951)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Литераторы Санкт-Петербурга. XX век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- 1 2 3 4 5 6 Бертельс Евгений Эдуардович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Erik Amburger database (գերմ.)
- 1 2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 643. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ CONOR.Sl
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 242. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов — жертв политического террора в советский период (1917—1991) / Издание подготовили Я. В. Васильков и М. Ю. Сорокина. — СПб.: Петербургское востоковедение, 2003. — С. 66. — ISBN 5-85803-225-7
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 426)։ |
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 7 մահեր
- 1957 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային արևելագետներ
- Ռուս արևելագետներ
- Ռուս գիտնականներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ