Սպարտական դաստիարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդ սպարտացիներ

Սպարտական դաստիարակություն, ուսուցման և դաստիարակության պետական համակարգ Սպարտայում մ․ թ․ ա․ 8-4-րդ դարեր։ Նպատակն էր՝ պատրաստել ֆիզիկապես զարգացած, տոկուն, համարձակ, ուժեղ կամքի տեր, ստրկատիրական կարգերին նվիրված մարտիկներ։ 7-8-ից մինչև 20 տարեկան երիտասարդները դաստիարակվում էին զինվորական տիպի պետական գիշերօթիկ դպրոցներում։ Սպարտական դաստիարակության համակարգի մեջ մտնում էին ֆիզիկական վարժություններ, ռազմարվեստի ուսուցում, գրել, կարդալ, կարճ և հակիրճ խոսք, խմբակային երգ, նվագ։ Նախատեսվում էր նաև ընտանիքում աղջիկների ֆիզիկական բազմակողմանի դաստիարակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 60