Պուբլիոս Կորնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուբլիոս Կոռնելիոս Աֆրիկացի Ավագ
Isis priest01 pushkin.jpg
ռազմական տրիբուն
մ․թ․ա․ 216 թվական
Հռոմեական հանրապետության կուրուլային էդիլ
մ․թ․ա․ 213 թվական
սալիուս
մ․թ․ա․ 211-183 թվականներ
Իսպանիայի պրոկոնսուլ
մ․թ․ա․ 211-206 թվականներ
Հին Հռոմի կոնսուլ
մ․թ․ա․ 205 թվական
Աֆրիկայում՝ Հին Լիբիայի պրոկոնսուլ
մ․թ․ա․ 204-201 թվականներ
Հին Հռոմի ցենզոր կամ կենսոր
մ․թ․ա․ 199 թվական
սենատի պրինցեպս
մ․թ․ա․ 199, 194 թվականներ
 
Քաղաքացիություն՝ Հին Հռոմ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Ծննդյան օր մ. թ. ա. 235
Ծննդավայր Հռոմ, Հռոմեական Հանրապետություն
Վախճանի օր մ. թ. ա. 183
Վախճանի վայր Liternum, Իտալիա
Հայր Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն
Մայր Պոմպոնիա
Ամուսին Aemilia Tertia
Զավակներ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն
Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն
Կոռնելիա
Կոռնելիա

Պո՛ւբլիոս Կոռնե՛լիոս Աֆրիկացի Ավագ (լատիներեն՝ Publius Cornelius Scipio Africanus Maior; մ․թ․ա․ 235 թվական, Հռոմմ․թ․ա․ 183 թվական, Լիտերն[en], Կամպանիա) — հռոմեացի զորապետ և քաղաքական գործիչ, կոնսուլ մ․թ․ա․ 205 և 194 թվականներին։ Ռազմական կարիերան սկսել է մ. թ․ ա․ 218 թվականին՝ Երկրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ։ Որոշ աղբյուրների տվյալներով՝ այն զինվորների հրամանատարներից է, որոնք կարողացել են ողջ մնալ մ․թ․ա․ 216 թվականին Կաննեի ճակատամարտում, որն աղետալի էր Հռոմի համար և, թվում էր, կարող էր բերել վերջինիս պարտությանը։

Իսպանիայում կարթագենացիների դեմ մարտերում իր հոր և հորեղբոր մահվանից հետո Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը դարձավ այդ տարածաշրջանում Հռոմի զորքերի հրամանատարը՝ պրոկոնսուլի լիազորություններով (մ․թ․ա․ 211 թվական)։ Նա զավթեց Նոր Կարթագեն քաղաքը (մ․թ․ա․ 209 թվական), մ․թ․ա․ 208 թվականին Բեկուլի ճակատամարտում ջարդեց Հասդրուբալ Բարկիդին, ոչնչացրեց Մագոն Բարկիդի և Հասդրուբալ Գիսկոյի՝ Գիսկոյի կամ Գիսգոյի որդու բանակները՝ Իլիպի ճակատամարտում (մ․թ․ա․ 206 թվական)։ Այդ բոլորի արդյունքում արդեն մ․թ․ա 206 թվականի վերջին հռոմեացիները վերահսկում էին Իսպանիայում կարթագենացիների բոլոր տիրույթները, ինչն էլ վճռական ազդեցություն ունեցավ Երկրորդ Պունիկյան պատերազմի արդյունքի վրա։

Վերադառնալով Հռոմ, Սկիպիոնը հասավ նրան, որ ընտրվեց Հռոմեական հանրապետության կոնսուլ և թույլտվություն ստացավ զորքերով ափ իջնել Հին Լիբիայում՝ Աֆրիկա։ Մ․թ․ա․ 203 թվականին նա ոչնչացրեց Գիսկոնի որդի Հասդրուբալի և Նումիդիայի արքա Սիֆաքսի բանակները, իսկ ապա ևս մեկ անգամ ջարդեց Հասդրուբալին Մեծ Հարթավայրերի ճակատամարտում և իր հսկողության տակ առավ Նումիդիան։ Դա հարկադրեց Իտալիայում փառահեղ հաղթանակներ տանող կարթագենական զորավարին՝ անպարտելի համարվող Հաննիբալին, հեռանալ այնտեղից և վերադառնալ հայրենիք՝ Աֆրիկա։ Զամայի ճակատամարտում, որը վճռորոշ դարձավ, Սկիպիոնը ջարդեց նաև անպարտելի Հաննիբալին (մ․թ․ա․ 202 թվական), որից հետո Հռոմեական հանրապետության անունից հաշտություն կնքեց Կարթագենի հանրապետության հետ, ըստ որի վերջինս Հռոմին էր զիջում Իսպանիան, զրկվում էր իր նավատորմից և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից։

Հետագա տարիներին Սկիպիոնը, որն ստացել էր Աֆրիկացի կամ Աֆրիկյան ագնոմենը կամ պատվանունը, ամենաազդեցիկ մարդն էր Հռոմեական հանրապետությունում։ Նա դարձավ ցենզոր՝ կենսոր, իսկ ապա՝ Սենատի պրինցեպս (մ․թ․ա․ 199 թվական), իսկ իր հարազատներն ու դրածոները կանոնավորապես զբաղեցնում էին Հռոմեական հանրապետության բարձրագույն պաշտոնները։ Երբ սկսվեց Սիրիական պատերազմը, Սկիպիոնը լեգատ դարձավ իր եղբոր՝ Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասիացու մոտ, որը մ․թ․ա․ 190 թվականին ստացել էր Հռոմեական հանրապետության զորքերի հրամանատարությունը Ասիայում։ Սակայն ռազմական գործողություններն Ասիայում (մ․թ․ա․ 190 թվական) փաստացի ղեկավարում էր Սկիպիոն Աֆրիկացին։ Մագնեզիայի ճակատամարտում Հռոմի հակառակորդը՝ Անտիոքոս III Սելևկյան արքան լիովին ջախջախվեց և հաշտություն խնդրեց։

Արևելքից վերադառնալով, Պուբլիոս Կոռնելիոսը և նրա եղբայրը դատական հետապնդման ենթարկվեցին իրենց քաղաքական հակառակորդների կողմից, որոնց գլխավորում էր Մարկիոս Պորկիոս Կատոն Ավագը։ Սկիպիոն Աֆրիկացին ըստ էության հրաժարվեց պաշտպանվել իր դեմ առաջադրված մեղադրանքներից՝ դավաճանության և գանձագողության մասին և հեռացավ դեպի կամավոր աքսոր։ Արդեն մեկ տարի անց (մ․թ․ա․ 183 թվականին) նա վախճանվեց իր սեփական վիլլայում, որը գտնվում էր Կամպանիայում (Իտալիա)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիպիոն Աֆրիկացու մասին պատմող մեզ հասած աղբյուրներից ամենավաղը հույն պատմագիր Պոլիբիոսի «Համընդհանուր պատմությունն» է։ Սույն երկասիրության հեղինակը պատկանում էր իր գրքի հերոսի թոռան՝ Սկիպիոն Էմիլիանոսի մերձավոր շրջապատին, ուստի և ծանոթ էր Սկիպիոն Աֆրիկացու այրուն, դուստրերին, փեսաներին, աներորդուն և մերձավորագույն ընկերոջը՝ Գայոս Լելիոսին, որը Հռոմեական հանրապետության կոնսուլն էր մ․թ․ա․ 190 թվականին։ Այդ մարդկանց պատմությունները նա կարող էր օգտագործել իր երկում [1]։ Ընդ որում Հունաստանի Աքայա մարզից ծնունդ հանդիսացող Պոլիբիոսի այդ պատմական երկի գլխավոր աղբյուրը դարձան Լելիոսի պատմածները [2]։ Պոլիբիոսը նկարագրում է Սկիպիոնի կյանքը նրա ռազմական կարյերայի սկզբից (մ․թ․ա․ 218 թվական)[3] մինչև նրա դատական հետապնդումը մ․թ․ա․ 180-ական թվականներին[4]։ Բայց Պոլիբիոսի երկի՝ «Համընդհանուր պատմության» գրքերի մեծ մասը, որոնք պատմում են Պուբլիոս Կոռնելիոսի մասին, լրիվ չէ որ պահպանվել են։

Պուբլիոս Կոռնելիոսը կարևոր տեղ է գրավում նաև հռոմեացի պատմագիր Տիտոս Լիվիոսի «Հռոմի պատմությունը՝ քաղաքի հիմնադրումից ի վեր» երկասիրությունում։ Ի դեպ, հռոմեացի ամենահայտնի պատմիչներից մեկը՝ Տիտոս Լիվիոսը, գտնվում էր հույն պատմիչ Պոլիբիոսի նկատելի ազդեցության ներքո, սակայն դրանով հանդերձ, իր երկը գրելիս օգտագործել է նաև հռոմեացի աննալիստների կորած աշխատանքները[5]։ Սկիպիոնի կյանքի ուղու հիմնական փուլերը նկարագրվում են Լիվիոսի երկի XXI—XXXIX գրքերում։

Հռոմեական հանրապետությանը հնազանդեցված Հունաստանի մեկ այլ նշանավոր պատմիչ՝ Պլուտարքոսը Սկիպիոն Աֆրիկացուն է նվիրել իր նշանավոր երկասիրության՝ հայերեն «Զուգակշիռք», այլ լեզուներով՝ «Համեմատական կենսագրություններ» կոչվող պատմական երկի մի գիրքը, որը հանդիսանում է Հին Հունաստանի և Հին Աշխարհի ռազմական պատմության խոշորագույն դեմքերից մեկի՝ Էպամինոնդասի մասին գրքի զույգը և գրված է, հավանաբար, «Զուգակշիռքի» մյուս բոլոր գրքերից ավելի վաղ[6]։ Տարաբախտաբար, Պլուտարքոսի «Զուգակշիռքի» մաս կազմող այդ երկու գիրքն էլ՝ Սկիպիոնի և Էպամինոնդասի մասին, կորել են, սակայն Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագի մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել նույն «Զուգակշիռքի» այլ գրքերում, որոնք նվիրված են հռոմեացի մի շարք այլ նշանավոր գործիչներին՝ Մարկոս Պորկիոս Կատոն Ավագ Ցենզորին, Քվինտոս Ֆաբիոս Մաքսիմոս Կունկտատորին և Տիտոս Քվինքցիոս Փլամինինոսին։

Մեկ այլ հույն պատմագիր՝ Ապիանոս Ալեքսանդրացին, որն ապրել և ստեղծագործել է մ․թ․ II դարում, պատմել է Սկիպիոն Աֆրիկացու պատերազմների մասին իր նշանավոր «Հռոմեական պատմություն» պատմական երկասիրության մի շարք գրքերում։ Ապիանոսի «Հռոմեական պատմությունը» կազմված է աշխարհագրական հատկանիշներով։ «Հռոմեական պատմություն» երկասիրությունում Սկիպիոնի մասին պատմող գրքերն են «Իբերա–հռոմեական պատերազմները», «Պունիկյան պատերազմները» և «Սիրիական գործերը»։ Մի շարք ռազմական պատերազմաշրջանների և առանձին ճակատամարտերի նկարագրությունը հաճախ Ապիանոսի մոտ վերածվում է միմյանց քիչ կապված դրվագների նկարագրության, ընդ որում հեղինակը հաճախ տալիս է իրադարձությունների այլընտրանքային տարբերակները, և դա խոսում է այն մասին, որ նա հենվում է մինչպոլիբիոսյան ավանդույթի վրա[7]։

Սկիպիոնի կենսագրության առանձին դրվագներ առավել կամ պակաս մանրամասն պատմված են Պատմական անեկդոտների լատինական հավաքածուներում, որոնք ստեղծել են Վալերիոս Մաքսիմոսը և Սեքստոս Ավրելիոս Վիկտորը, որը կոչվում է նաև Կեղծ Ավրելիոս Վիկտոր, ինչպես նաև հռոմեական պատմության մի շարք տեսություններում, որոնք գրել են թե՛ հեթանոս (Գայոս Վելլեոս Պատերկուլ, Լուկիոս Աննեյոս Փղորոս, Եւտրոպիոս), թե՛ քրիստոնյա (Պավլոս Օրոզիոս) պատմագիրները։

Պատմագիտական գրականության մեջ Սկիպիոն Աֆրիկացին առկա է Հռոմեական հանրապետության բոլոր ընդհանուր տեսություններում (զորօրինակ՝ Թեոդոր Մոմզենի համապատասխան գրքում[8] և Սերգեյ Կովալյովի գրքում[9]). Իր խաղացած դերի շնորհիվ, Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը գլխավոր անձանցից մեկն է Պունիկյան պատերազմների պատմությանը վերաբերող բոլոր աշխատություններում (զորօրինակ՝ Իլյա Շոլեյմովիչ Շիֆմանի գրքում[10]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիպիոնը պատկանել է Հռոմի առավել անվանի և ճյուղավորված տոհմերից մեկին, որն էթրուսկյան ծագում ուներ[11][12], Կոռնելիոսներին. Սկիպիոն (Scipio) կոգնոմենը, այսինքն՝ տոհմանունը հնադարի գրողները համարում էին, որ ծագում է գավազան կամ մական բառից։ «Կոռնելիոսը, որն [իր] համանուն հորը, ով կույր էր, ողղորդում էր՝ գավազանի փոխարեն, կոչվեց Սկիպիոն՝ գավազան և այդ անունը փոխանցեց յուր սերունդներին»[13]։ Այդ կոգնոմենի ամենավաղ կրողին անվանում էին Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Մալուգյան․ այստեղից ենթադրություն է արվում, թե Կոռնելիոս Սկիպիոնները Կոռնելիոս Մալուգյանների մի ճյուղն էին[14]։

Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Բարբատի շիրիմը

Այդ տոհմաճյուղի ներկայացուցիչները կոնսուլություն էին ստանում յուրաքանչյուր սերնդում։ Պուբլիոսի նախապապը՝ Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Բարբատը, Հռոմի կոնսուլն է մ․թ․ա․ 298 թվականին[15]։ Բարբատը մարտնչել է Սենտինի ճակատամարտում։ Պուբլիոսի պապը, որը նույնպես կրում էր Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն անունը, Հռոմի կոնսուլն էր մ․թ․ա․ 259 թվականին[16]։ Պուբլիոսի հենց այս պապն էր՝ Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոնը, ով Առաջին Պունիկյան պատերազմի ժամանակ կարթագենացիներին դուրս քշեց Կորսիկայից։ Իսկ ահա Պուբլիոսի հորեղբայրը՝ Գնեյոս Կոռնելիոս Սկիպիոն Կալվոսը, Հռոմի կոնսուլ էր մ․թ․ա․ 222 թվականին[17]։ Հենց այս կոնսուլ Գնեոսն էր, որ հաղթանակ տարավ ինսուբրների նկատմամբ։ Իսկ ահա հայրը՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը, Հռոմի կոնսուլ էր մ․թ․ա․ 218 թվականին։ Ի դեպ, հենց այդ կոնսուլն էր, որ իր տոհմաճյուղի Պուբլիոսներից առաջինը լինելով, 218 թվականին հասավ կոնսուլական պաշտոնին[18], երբ իր որդին՝ ապագա Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագը դեռ տարեկան էր։

Սկիպիոնները լավ հարաբերություններ էին պահպանում դեմոկրատական՝ ժողովրդավարական շարժման առաջնորդների հետ՝ մասնավորապես՝ Գայոս Փղամինիոսի և Գայոս Տերենցիոս Վարրոնի հետ[19][20]։ Սկիպիոններին դասում են այն արիստոկրատական՝ ազնվականական խմբավորմանը, որի առաջնորդն էին Էմիլիոսները և որին պատկանում էին նաև Լիվիոսները, Սերվիլիոսները, Պապիրիոսները, Վետորիոսները, Լիկինիոսները։ Իսկ սրանց թշնամի խմբավորումն ընդգրկում էր Ատիլիոսներին, Մանլիոսներին, Օտակիլիոսներին, Մանիլիոսներին, Օգուլնիոսներին, Լետորիոսներին, Փուղբիոսներին և Փաբիոսներին։ Ի դեպ վերջիններս արիստոկրատական այդ «խմբավորման» առաջնորդներն էին, իսկ դեպի այդ խմբավորումը ժամանակ առ ժամանակ հակված էին նաև Կղավդիոսները, Վալերիոսները, Սուլպիկիոսները, Մարկիոսները, Յունիոսները[21]։

Քաղաքական ազդեցություն ունենալով հանդերձ՝ Սկիպիոնները հարուստ չէին․ այսպես՝ հայտնի է, որ Պուբլիոս Կոռնելիոսի զարմուհիներից մեկը հոր մահից հետո պետությունից ստացել էր 40 հազար աս գումար կազմող մի համեստ օժիտ[20]։ Սկիպիոնները հռոմեացիների թվում առաջիններից էին, ովքեր ենթարկվեցին հունական մշակույթի ազդեցությանը։ Մասնավորապես՝ արդեն Սկիպիոն Բարբատի սարկոֆագը (մ․թ․ա․ III դարի սկիզբ) արտաքինից ընդհանուր գծեր ուներ հունական տաճարի հետ։ Հելլենական ոգով կրթությունը Կոռնելիոսների այդ տոհմաճյուղում համադրվում էր զուտ հռոմեական առաքինությունների դաստիարակման հետ[20]։

Սկիպիոն Աֆրիկացու մայրը պատկանում էր Պոմպոնիոսների պլեբեյական տոհմին։ Նրա երկու ներկայացուցիչները՝ Մանիոս Պոմպոնիոս Մատոնը և Մարկոս Պոմպոնիոս Մատոնը Հռոմի կոնսուլներ էին մ․թ․ա․ 233 և 231 թվականներին համապատասխանաբար, ինչը տեղի էր ունեցել Պուբլիոս Կոռնելիոսի ծնունդից քիչ անց․ ընդ որում փոքրիկ Կոռնելիոսը կարող էր հանդիսանալ նրանցից մեկի թոռը և կամ՝ նրանցից յուրաքանչյուրի զարմիկը[22]։

Պուբլիոս Կոռնելիոսն իր ընտանիքի երկու զավակներից մեկն էր։ Պոլիբիոսը նրան անվանում է Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոն Ասիացու (մ․թ․ա․ 190 թվականին Հռոմեական հանրապետության կոնսուլի) կրտսեր եղբայրը [23], սակայն այլ աղբյուրների տվյալները հերքում են այդ[24][25][26]։ Ի դեպ, այդ տեղեկությունը հերքվում են նաև օնօմիստիկայի՝ անվանագիտության տվյալներով[27]։ Ընդ որում՝ Լուկիոս Կոռնելիոսը cursus honorum–ն անցել է էականորեն հետ մնալով[28]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի ծնունդը պատմական աղբյուրները թվագրում են մ․թ․ա․ թվականով։ [2][29][30][19]։ Ճիշտ է, Պոլիբիոսն իր երկասիրության մի տեղում գրում է, թե Սկիպիոնն Իսպանիայում պատերազմն սկսեց քսանյոթ տարեկանում[31], բայց այսդտեղ խոսքը կարող է վերաբերվել Սկիպիոնի առաջին իրական հաջողություններին, որոնք տեղի ունեցան մոտավորապես մ․թ․ա․ 209 թվականին, ինչը տալիս է առաջինին մոտիկ մի տարեթիվ՝ մ․թ․ա․ 236 թվականը[32]։ Պլինիոս Ավագը հաստատում է, թե Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի ծնունդն արժեցավ իր մոր կյանքը[33]։ Ի դեպ, Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին ծնելիս երկունքի ցավերից իր մոր՝ Պոմպոնիայի մահվան մասին հաղորդում է նաև պատմագիր Սիլիոս Իտալիկոսը[34]։ Սակայն իրականում այստեղ բացահայտ սխալ կա։ բանն այն է, որ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը իրենց ընտանիքի, այսինքն՝ Պոմպոնիայի զավակներից վերջինը չէր։ Բացի այդ էլ՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի մայրը՝ Պոմպոնիան հիշատակվում է նաև իր հենց նույն այդ որդու՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Ավագի էդիլության կապակցությամբ[35]։ Ռուս պատմաբան Ն․ Տրուխինը Սկիպիոնին է վերագրում Պլինիոս Ավագի հետևյալ խոսքերը․ «Կեսարներից առաջինը, որն այդպես է կոչվել իր մոր հատված որովայնի պատճառով» (ռուս․՝ «первый из Цезарей, прозванный так от разрезанного чрева его матери»)[33], ենթադրելով, թե Պլինիոսը շփոթել է «ճոխահեր», ռուս․՝ «пышноволосый» (լատ․՝ «Caesar», «Կեսար») և «կիսված», «կես արված», «հատված», ռուս․՝ «иссечённый» (լատ․՝ «Caeson», «Կեսոն») բառերը[36]։ Ընդ որում, Սկիպիոնն իրոք աչքի էր ընկնում հրաշալի երկար մազերով՝ «ճոխահեր» էր[37]։ Պուբլիոս Կոռնելիոսի մանկության մասին ոչինչ հայտնի չէ[38]։ Նա պատանեկության ժամանակ արվել է աղջիկներով[39]։ Մասնավորապես հռոմեացի գրող Ավլոս Հելիոսը մեջբերում է հռոմեացի բանաստեղծ Նեվիոսի տողերը, որոնք պատմում են մի «փափուկ» պատմության մասին․

Կաղապար:Մեջբերման սկիզբ

Նրան, ով բազում փառավոր գործեր է իր ձեռքով կատարել,
Ում քաջագործությունները դեռ ապրում են, ումով հիանում են ժողովուրդները,
Նրան հայրը լոկ մի թիկնոցով է ինքը հանել ընկերուհու մոտից․․․
(թարգմանությունը ռուսերենից՝ գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրյանի)

Կաղապար:Մեջբերման ավարտ

Մ․թ․ա․ 218 թվականին, երբ Հռոմը պատերազմ հայտարարեց Կարթագենեին, Պուբլիոս Կոռնելիոսի հայրը Հռոմեական հանրապետության այդ տարվա երկու կոնսուլներից մեկն էր։ Վիճակահանության արդյունքում նրան բաժին ընկավ Իսպանիայում հռոմեական զորքերի հրամանատարությունը․ այստեղ Սկիպիոնը պետք է պատերազմեր Հաննիբալի դեմ[40]։

Հռոմեական բանակը նավերով ուղևորվեց դեպի արևմուտք։ Այդ բանակի կազմում էր նաև Պուբլիոս Կոռնելիոսը՝ բանակի հրամանատարի որդին։ Այդ ժամանակ պատանի Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնն ընդամենը տասնյոթ տարեկան էր։ Նրա համար դա առաջին ռազմական արշավանքն էր։[2]։

Հռոմի և Կարթագենի տիրույթները Երկրորդ Պունիկյան պատերազմի սկզբին

Ափ իջնելով ներկայիս Ռոնա կամ Հռոնա, այն ժամանակ՝ Ռոդան կամ Հռոդան կոչվող գետի գետաբերանում, հռոմեացիներն իմացան, որ Հաննիբալը ևս մերձենում է այդ գետին՝ ռազմարշավ կատարելով Գալլիա կամ Գաղիա երկրի, փաստորեն՝ ներկայիս Ֆրանսիայի տարածքով։ Չկարողանալով հարկադրել հակառակորդին ճակատամարտ տալ, հռոմեական կոնսուլը դարձյալ նավերի վրա բեռնեց իր բանակը և ուժերի մի մասով վերադարձավ Պիզա, որպեսզի կարթագենացիներին դիմակայի այսպես կոչված Այսրալպյան Գաղիայում, լատիներեն՝ Ցիզալպյան Գալիա, եթե նրանք կարողանան անցնել Ալպերը։ Կոնսուլն իր զորքերի մի մասն էլ ուղարկել էր Իսպանիա՝ այնտեղ ռազմագործողություններ վարելու համար։

Մ․թ․ա․ 218 թվականի վերջին տեղի ունեցավ այդ պատերազմի առաջին հարաբերականորեն խոշոր ճակատամարտը՝ Տիցինայի ճակատամարտը։ Այդտեղ մարտնչում էին միայն այրուձին՝ հեծելազորը և թեթևազեն հետևակը։ Այդ ճակատամարտում հռոմեացիները պարտություն կրեցին։

Մարտի ընթացքում, տեսնելով, որ իր կոնսուլ հայրը ենթարկվել է հակառակորդի միանգամից մի քանի հեծյալի հարձակմանը, Պուբլիոս Կոռնելիոսը միայնակ օգնության նետվեց նրան։ Թշնամիները փախուստի դիմեցին, իսկ երիտասարդ Սկիպիոնը այդ կերպ արժանացավ կաղնե պսակի (corona civica), որը շնորհվում է մարտադաշտում Հռոմի քաղաքացուն փրկելու համար [41]։ Ճիշտ է, քաջարի երիտասարդը հրաժարվեց այդ պատվավոր պարգևից, ասելով, թե «արարքն ինքնին իր մեջ բովանդակում է պարգևը», բնագրով՝ լատիներեն՝ «arbitrium se habet ad actum», անգլ.՝ «the act itself contains award», ռուս.՝ «деяние само содержит в себе награду», [42]։ Ըստ հռոմեացի պատմագիր Տիտոս Լիվիոսի, հռոմեացի տարեգիր կամ աննալիստ Կելիոս Անտիպատրոսը հաստատում էր, թե կոնսուլին այդ մարտում փրկել է ինչ-որ ստրուկ լիգուրների ցեղից[43]։ Բայց պետք է նկատի ունենալ, որ վերոհիշյալ տարեգիրը հենվում էր Փաբիոս Պիկտորի աշխատության վրա, ով թշնամաբար էր տրամադրված Սկիպիոնների նկատմամբ[44]։

Դրանից հետո որոշ ժամանակ պատմական աղբյուրները որևէ բան չեն հաղորդում երիտասարդ Պուբլիոս Կոռնելիոսի մասին։ Լիվիոսը նրա շուրթերին խոսքեր է դնում, թե, ինքը ներկա է եղել հռոմեական զենքի ամենասարսափելի պարտությունների ժամանակ[45]։ Դրանքն կարող էին լինել Տրեբիայի ճակատամարտը, Տրազիմենյան լճի ճակատամարտը և Կաննեի ճակատամարտը։ Այդ ճակատամարտերից առաջինից հետո Սկիպիոնի հայրն ուղևորվեց Իսպանիա և նրա որդիներն այլևս չտեսան[46]։ Երիտասարդ Պուբլիոս Կոռնելիոսի՝ Կաննեի ճակատամարտին մասնակցելու վերաբերյալ հաղորդում է Լիվիոսը, այնինչ Պոլիբիոսը, որը հենվում է Սկիպիոնի ընկերների և բարեկամների պատմածների վրա, լռում է այդ մասին, և որոշ պատմաբաններ այդ լռությունը համարում են վճռական փաստարկ հօգուտ այն բանի, որ Սկիպիոնն իրոք չի մասնակցել Կաննեի ճակատամարտին[27]։ Այդ ճակատամարտի վայրից ոչ հեռու գտնվող Կանուզիոս վայրում հատված՝ Սկիպիոնի պատկերով դրամում պատմաբան Հ․ Սքալլարդը համոզիչ ապացույցն է տեսնում այն բանի, որ Սկիպիոնը մարտնչել է Կաննեում, [47]։

Արդիական հուշարձան՝ Կաննեի ճակատամարտի վայրի կողքին

Համաձայն Լիվիոսյան ավանդույթի՝ Սկիպիոնը, Սկիպիոնը Կաննեի ճակատամարտում Երկրորդ լեգիոնում էր ծառայում, որպես ռազմական տրիբուն[48][15]։ Հնարավոր է, արդեն այդ ժամանակ, երիտասարդ Պուբլիոս Կոռնելիոսը ամուսնացած էր Էմիլիա Պավլա Տերցիայի հետ, ուստի և մ․թ․ա․ 219 թվականի կոնսուլներից մեկի՝ Լուկիոս Էմիլիոս Պավլոսի փեսան էր։ Ի դեպ, այդ կոնոսուլը՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի աները, զոհվեց Կաննեի ճակատամարտում։ Երկրորդ կոնսուլը՝ Գայոս Տերենցիոս Վարոնը, մարտում փրկվեց հենց Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի շնորհիվ, եթե հավատալու լինենք մի ուշ ժամանակվա պատմական աղբյուրի վկայությանը[49]։

Ճակատամարտից հետո Սկիպիոնը այն փրկվածների թվում էր, որոնք հավաքվեցին Կանուզիումում, և հենց այդտեղ էլ ընտրվեց որպես բանակի զորահրամանատարներից մեկը։ Մյուսն էր Ապիոս Կլավդիոս Պուլքրոսը՝ մ․թ․ա․ 212 թվականին Հռոմեական հանրապետության երկու տարեկան կոնսուլներից մեկը[50]։ Փախստական զինվորականների մի մասը՝ պրետոր Մարկոս Կեկիլիոս Մետելլոսի գլխավորությամբ, խուճապի մատնվելով, որոշել էր ծովով հեռանալ Իտալիայից և և ծառայության անցնել որևէ տիրակալի մոտ։ Սակայն Սկիպիոնը, տեղեկանալով այդ պլանների մասին, ներխուժում է այն շինությունը, որտեղ հավաքվել էին վախկոտ դավադիրները և մերկացված սրովհարկադրեց խուճապահարներին՝ հավատարմության երդում տալ հայրենի Հռոմին, որից հետո հսկողության տակ վերցնելով՝ ձերբակալեց նրանց[51][52][53]։

Իմանալով այն մասին, որ կոնսուլ Վարոնը փրկվել է, Սկիպիոնը և Պուլքրոսը կապ հաստատեցին նրա հետ։ Շուտով Մարկոս Տերենցիոսն իր ջոկատը բերեց Կանուզիում և ընդունեց ողջ մնացած զորքերի հրամանատարությունը[54]։ Հետագայում, Սենատի կանչով մեկնելով Հռոմ, կոնսուլ Մարկոս Տերենցիոս Վարոնն իր տեղակալ թողեց երիտասարդ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին[55]։

Հետագա տարիներին Պուբլիոս Կոռնելիոսն ընտրվեց կուրուլային էդիլ։ Համաձայն Պոլիբիոսի, նա իր թեկնածությունն առաջադրել էր սոսկ նրա համար, որ աջակցի եղբորը, որը միայնակ ոչ մի շանս չուներ, իսկ արդյունքում երկուսն էլ ընտրվեցին[35]։ Իրականում Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոնը (անկախ այն բանից՝ եղբայրներից ավագը, թե կրտսերն էր նա) էդիլ է դարձել ընդամենը միայն մ․թ․ա․ 195 թվականին[56], իսկ Պուբլիոսի գործընկերն էր, այսինքն՝ երկրորդ էդիլը, իր տոհմակից Մարկոս Կոռնելիոս Կեթեգոսը՝ Հռոմեական հանրապետության կոնսուլը մ․թ․ա․ 204 թվականին։ Թոմաս Բրոութոնի Դասական Տեղեկագիրքը Սկիպիոնի էդիլությունը թվագրում է մ․թ․ա․ 213 թվականով, այլ պատմաբանները՝ մ․թ․ա․ 212 թվականով[57][58][59][60] կամ մ․թ․ա․ 211 թվականով[61]։ Ամեն դեպքում, Պուբլիոս Կոռնելիոսը չէր հասել այդ մագիստրատուրայի համար անհրաժեշտ տարիքին, բայց իր ընտրությանը խոչընդոտելու փորձ անող ժողովրդական տրիբուններին նա հայտարարեց․ «Եթե բոլոր քաղաքացիները ցանկանում են ինձ ընտրել էդիլ, ապա իմ տարիքը բավարար է»[62]։

Մ․թ․ա․ 212 թվականին Պուբլիոս Կոռնելիոսը մասնակցել է Կապուայի պաշարմանը[63]։ Ոչ ուշ, քան մ․թ․ա․ 211 թվականին[64], նա դարձավ սալիուսների քրմական կոլեգիայի անդամ, որի մեջ մնաց առնվազն մինչև մ․թ․ա․ 190 թվականը։ Նույն մ․թ․ա․ 211 թվականին էլ նա պատրաստվում էր պրետոր Գայոս Կղավդիոս Ներոնի բանակի կազմում մեկնել Իսպանիա, որտեղ պատերազմում էին իր հայրն ու հորեղբայրը, բայց գտնվելով Պուտեոլիում[65], որ իր հայրը՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը և հորեղբայրը՝ Գնեոս Կոռնելիոս Սկիպիոնը ջախջախվել են կարթագենացիների կողմից և զոհվել են։Այդ ողբերգական լուրն արմատապես փոխեց երիտասարդ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի կարյերայի ընթացքը։

Զորահրամանատարություն Իսպանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Պուսսինի նկարը՝ Սկիպիոնի ժուժկալությունը, անգլ․՝ the Continence of Scipio, որում պատկերված է հռոմեացի երիտասարդ զորահրամանատարի կողմից գերեվարված կնոջ վերադարձը իր փեսացուին՝ մերժելով հռոմեական զորքերի առաջարկը՝ ընդունելու գերուհուն որպես ռազմավար։

Մ․թ․ա․ 211 թվականին, Կապուայի գրավումից հետո, հռոմեացիները սկսեցին դիտել իսպանական ռազմաբեմը որպես առաջնահերթ։ Հռոմեական զորահրամանատարության գլխավոր խնդիրը դարձավ Հաննիբալին զրկել Պիրենեյան թերակղզուց եկող օգնությունից․ իսկ այդ թերակղզին, որը կոչվում էր նաև Իսպանիա կամ Իբերիա, հարուստ էր մարդկանցով և թանկարժեք մետաղներով։ Ելնելով դրանից, որոշվեց Իսպանիա ուղարկել նոր պրոկոնսուլի[66]։

Ընտրությունը թողնվեց ժողովրդական ժողովի հայեցողությանը։ Հաշվի առնելով, որ Իսպանիայում իրադրությունը չափազանց բարդ էր՝ այնտեղ հռոմեական երկու զորաբանակների ջախջախումից ի վեր, ապա ոչ ոք ինքն իր թեկնածությունը չառաջադրեց։ Երբ արդեն «բոլորին պատել էր սարսափը, մռայլ լռությունը կախված էր ժողովի վրա», բարձունքի վրա հայտնվեց Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը, որը ճառ արտասանեց իր հոր ու հորեղբոր մասին և հայտարարեց, թե կդառնա արժանի վրիժառու թշնամու հանդեպ թե՛ իր հոր ու հորեղբոր, թե՛ իր Հայրենիքի համար[67]։ Ժողովուրդը տեղն ու տեղը նրան ընտրեց պրոկոնսուլ։ Ճիշտ է սենատորները Պուբլիոս Կոռնելիոսի խոսքերն անվանեցին պատանեկան պարծենկոտություն, բայց ի պատասխան նրանց Պուբլիոսը խոստացավ զորահրամանատարությունը զիջել յուրաքանչյուր մեկին ով կգերազանցի իրեն տարիքով ու արժանիքներով։ Երբ ոչ ոք չհամարձակվեց ընդունել այդ հրավերը, ապա Պուբլիոսի նշանակումը Իսպանիայի պրոկոնսուլի պաշտոնին հաստատվեց[68]։ Նոր պրոկոնսուլն այդ ժամանակ ընդամենը 24 տարեկան էր[69][70][71]։

Գոյություն ունի մի վարկած, ըստ որի Սկիպիոնն իր նշանակումն ստացավ սենատի նախաձեռնությամբ, քանզի այնտեղ ուժեղ էր Կոռնելիոսների այսպես կոչված խմբավորումը՝ «ֆրակցիան»։ «Հայրերը» հասան նրան, որ Սկիպիոնը դարձավ միակ թեկնածուն[72][73][74]։ Սակայն այդ վարկածի դեմ են խոսում այն փաստերը, որ ա․ սենատը բացահայտ թշնամաբար էր տրամադրված Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի նկատմամբ հետագա տարիներին, և բ․ սկզբունքորեն անհնար էր համոզել բոլոր հռոմեական ազնվականներին՝ արիստոկրատներին, որպեսզի նրանք չհավակնեին Իսպանիայի պրոկոնսուլի պատվավոր պաշտոնին[74][75][76]։

Մ․թ․ա․ 210 թվականի ամռան վերջին Սկիպիոնը ծովով մեկնեց իր կառավարմանը հանձնված նահանգ՝ պրովինցիա Իսպանիա։ Նրա հետ մեկնեցին 10 հազար հետևակ և մեկ հազարյակ հեծելազոր, որոնց նա միացրեց պրոպրետոր Ներոնի 13-հազարանոց զորաբանակը, որն արդեն իսկ գտնվում էր Պիրենեյան թերակղզում։ Հռոմեական այդ համեստ ուժերին թերակղզում դիմակայում էին երեք կարթագենյան զորաբանակներ՝ Հաննիբալի եղբայրների՝ Հասդրուբալ Բարկիդի և Մագոն Բարկիդի, ինչպես նաև Գիսգոնի որդի Հասդրուբալ Գիսգոնի գլխավորությամբ։ Եթե երեք կարթագենյան բանակներից թեկուզ երկուսը միավորվեին՝ ապա Սկիպիոնի զորքերին սպառնում էր անխուսափելի կործանումը։ Սակայն հռոմեացիների դրությունը բարելավվեց շնորհիվ իսպանական ռազմաբեմի լայնարձակության, կարթագենցիների տարանջատվածության և պունիկյան, այսինքն կարթագենյան իշխանությունների նկատմամբ կելտիբերների դժգոհության[77].

Երիտասարդ պրոկոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի ռազմավարությունը արմատապես տարբերվում էր այդ տարածաշրջանում իր նախորդների վարած ռազմավարությունից։ Մասնավորապես, Քսանչորսամյա Սկիպիոնը հռոմեական զորաբանակի մշտական տեղակայման և բազավորման շրջան դարձրեց ներկայիս Էբրո, այն ժամանակ Իբեր կոչվող գետից հյուսիս գտնվող հունական քաղաքները, որտեղից նա նախաձեռնում էր մասշտաբային, սակայն կարճաժամկետ ռազմարշավներ դեպի հարավ և հարավ–արևմուտք։ Օժանդակ զորքերի ընտրության ժամանակ պրոկոնսուլ Սկիպիոնը նախապատվությունը տալիս էր հյուսիսի իբերացիներին, որոնց մեջ սատարում էր ազատ դաշինքի նկատմամբ հույսը։ Ընդ որում՝ տեղական զորամասերը երբեք կարևոր դեր չէին խաղում Սկիպիոնի բանակում։ Գործելով ընդդեմ կարթագենյան զորավարների, Սկիպիոնն օգտագործում էր նրանց տարանջատվածությունը։ Արդյունքում, ընդամենը չորս պատերազմաշրջանի ընթացքում Սկիպիոնը Հռոմի վերահսկողության տակ դրեց ընդարձակ երկիրը, որը այն դարաշրջանի եզակի ռազմաքաղաքական սխրագործություններից մեկն էր[78]։

Կարթագենյան բանակների ջախջախումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 209 թվականի պատերազմաշրջանը Իսպանիայում

Առաջին ձմեռումը Տարագոնայում կամ Տարրակոնեում, որը գտնվում էր այն ժամանակվա հռոմեական Իսպանիա նահանգի հյուսիսում, Սկիպիոնն օգտագործեց նրա համար, որպեսզի ժողովրդականություն ձեռք բերի իր բանակում և առաջին շփումները հաստատի կելտիբերների հետ։ Մ․թ․ա․ 209 թվականին Սկիպիոնը իր ենթակաների մոտ վստահություն ստեղծեց, որ այս պատերազմաշրջանումպլանավորված է բոլոր երեք կարթագենյան բանակների առանձին առանձին ջախջախումը։

Դրանից հետո Սկիպիոնը ռազմարշավի ելավ դեպի հարավ։

Միայն Գայոս Լելիոսը՝ Հռոմեական հանրապետության մ․թ․ա․ 190 թվականի կոնսուլը, որն այդ ռազմարշավում գլխավորում էր նավատորմը․ գիտեր, որ ռազմարշավի իրական նպատակը Նոր Կարթագեն քաղաքն էր։

Նոր Կարթագենն ուներ հարմար նավահանգիստ և ծովային տերություն Կարթագենի տիրապետության հիմնական բազան էր Իսպանիայում։ Այնինչ քաղաքի պաշտպանության համար առանձնացված էր հարաբերականորեն փոքր մի կայազոր, իսկ կարթագենյան հիմնական հզոր ուժերը՝ երեք նշանավոր զորավարների գլխավորած բանակները, գտնվում էին Նոր Կարթագենից առնվազն տասն օրվա երթարշավի հեռավորության վրա։ Հռոմեական զորքն ու նավատորմը Նոր Կարթագենի մոտ հայտնվեցին միաժամանակ։ Սկիպիոնը հետ մղեց կարթագենացիների արտագրոհը և սկսեց քաղաքի պաշարումը։ Ընդ որում նա, անձամբ չմասնակցելով մարտերին, հայտնվում էր ամենապատասխանատու տեղերում՝ երեք վահանակիրների ուղեկցությամբ։ Նոր Կարթագենի պաշտպանները կարողացան հետ մղել հռոմեացիների առաջին գրոհը, բայց շուտով այն ծովալճակը, որը փակում էր քաղաքի մատույցները արևմուտքից ուժեղ ծանծաղեց և հռոմեական զինվորները կարողացան անցնել այն ու ներխուժել քաղաք։ Կրթագենյան կայազորի մնացորդները գլխովին հանձնվեցին հաղթողների ողորմածությանը[79][80][81]։

Այդ հաղթանակի արդյունքում Սկիպիոնը ոչ միայն կարևոր հենակետ զավթեց, այլև՝ հսկայական նյութական արժեքներ․ միայն թանկարժեք մետաղները Նոր Կարթագենում կազմում էին 600 տաղանդ[82]։ Բացի այդ, հռոմեացիները զավթեցին մեծաքանակ ցորեն, 70 նավ, ռազմական հանդերձանքի մեծ քանակություն[83][84]։ Սկիպիոնի ձեռքերում հայտնվեցին երեք հարյուր ազնվատոհմիկ իբերիացի պատանդներ։ Պատմական աղբյուրների հաղորդման համաձայն՝ երևան եկավ «Սկիպիոնի մեծահոգությունը»։ Իսպանիայի հռոմեացի պրոկոնսուլը իր զինվորներից ընծա ստացավ մի գեղեցկուհի գերուհու, սակայն նրան հետ վերադարձրեց իր փեսացուին։ Վերջինս էլ, իր հերթին, ի երախտագիտություն պրոկոնսուլի կատարած քայլի, հռոմեական բանակ բերեց մի մեծ հեծելազորային ջոկատ[85]։

Այդուհետև մ․թ․ա․ 209 թվականին ռազմագործողություններ չեն վարվել։ Մինչև հաջորդ պատերազմաշրջանի սկիզբը Սկիպիոնը կարողացավ, շնորհիվ պատանդներ ունենալուն, դաշն կնքել մի շարք իսպանական ցեղերի հետ, ներառյալ՝ իլերգետներին, որոնց դավաճանությունը Հռոմին մի ժամանակ երիտասարդ պրոկոնսուլ Սկիպիոնին արժեցել էր իր հոր՝ կոնսուլ Սկիպիոնի կյանքը[86]։ Այդ իրավիճակում Հասդրուբալ Բարկիդը կամ Բարկյանը որոշեց հռոմեացիների դեմ մեծ ճակատամարտ մղել՝ քանի դեռ ինքը դրա համար ուժեր ուներ։ Ի դեպ, դա լիովին համապատասխանում էր պրոկոնսուլ Սկիպիոնի պլաններին։[87][86]։

Երկու հակառակորդ բանակների հանդիպումը կայացավ Բեկուլի մոտ։ Բեկուլի ճակատամարտում կարթագենացիները ուժեղ դիրքեր գրավեցին բարձր բլուրի վրա, այնպես, որ Սկիպիոնը երկու օր շարունակ չէր համարձակվում սկսել ճակատամարտը։ Ի վերջո, վախենալով մյուս կարթագենյան զորավարների և նրանց գլխավորած բանակների հայտնվելուց, պրոկոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը միաժամանակյա եռակողմ գրոհով (անձամբ ինքը առաջնորդում էր իր զորքերի ձախ թևը) հակառակորդներին փախուստի մատնեց, նրանց պատճառելով թե՛ հազարավոր մարդկային զոհեր, և թե՛ վերցնելով բազում գերիներ։ Կարթագենացիների տված զոհերի և ռազմագերիների թվաքանակը հասնում էր մինչև 20 հազարի [88][89]։ Հռոմեացիները զավթեցին հակառակորդի ճամբարը, և անմիջապես դրանից հետո հայտնվեցին Մագոնն ու Գիսգոնի որդի Հասդրուբալը։ Գնահատելով հակառակորդների և իրենց դիրքերը, դասավորությունը, ուժերի հարաբերակցությունը՝ կարթագենացիները հեռացան՝ անգամ մարտի չբռնվելով[90]։

Սկիպիոնն ազատագրում է Մասիվային (Տյեպոլոյի նկարը)

Այդ հաղթանակից հետո իբերներն սկսեցին Սկիպիոնին արքա անվանել, սակայն վերջինս բացատրում էր, թե գերադասում է ինքն իրեն համարել արքայական հոգով մարդ[91][92], իսկ իրեն ավելի լավ է անվանեն իմպերատոր՝ հրամանատար։

Հավանական է, պատվավոր անվանման մշտական հիմունքներով այդ կիրառումը կարող է խոսել Իսպանիայում Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի արտակարգ դիրքի մասին[93]։

Հասդրուբալը այդ պարտությունից հետո շարժվեց դեպի Իտալիա՝ միանալու ավագ եղբորը՝ Հաննիբալ Բարկիդին կամ Բարկյանին, սակայն պրոկոնսուլ Սկիպիոնը չհետապնդեց նրան, կենտրոնանալով Իսպանիայում մնացած երկու թշնամական բանակների դեմ պայքարի վրա։ Ի դեպ, այդ երկու բանակներին միացել էր նաև Հանոնի բանակը։ Բեկուլի ճակատամարտը չբարելավեց հռոմեացիների դրությունը։[94]։ Ըստ գերմանացի հռչակավոր պատմաբան Մոմզենի՝ այդ հաղթանակը անգամ կասկածելի է և Սկիպիոնը չի լուծել իր խնդիրը, մեղավոր դառնալով ծայրահեղ վտանգավոր իրադրության համար, որում հայտնվել էր Հռոմը։ Ըստ Մոմզենի՝ Պուբլիոս Կոռնելիոսը, պարզապես բախտավոր էր, երբ մ․թ․ա․ 207 թվականի կոնսուլները կարողացան ոչնչացնել Հասդրուբալի կարթագենյան բանակը՝ իր ահեղ զորահրամանատարի հետ միասին։ Դա տեղի ունեցավ Մետավրոսի ճակատամարտում[95]։

Մ․թ․ա․ 207 թվականին Սկիպիոնն ուղարկեց պրոպրետոր Մարկոս Յունիոս Սիլանոսին (պրետոր է եղել մ․թ․ա․ 212 թվականին)՝ 10-հազարանոց մի զորաբանակով՝ ընդդեմ Հանոնի և Մագոնի։ Սիլանոսը գործնականում լիովին ոչնչացրեց կարթագենցիների տարանջատված ուժերը։ Դրանից հետո ինքը Սկիպիոնը ռազմերթի ելավ ընդդեմ Գիսգոնի որդի Հասդրուբալի, սակայն վերջինս՝ չկամենալով ճակատամարտի մեջ մտնել, իր զորքերը տարաբաժանեց մի շարք ուժեղ բերդ–ամրոցներում։ Սկիպիոնը, ընդունելով, որ դա հիանալաի գաղափար է, նահանջեց։ Իր եղբայր Լուկիոսին նա ուղարկեց վերցնելու ռազմավարապես կարևոր քաղաք Օրանգիումը և, երբ այդ առաքելությունն իրականացավ, ջանաց չափազանցնել այդ հաղթանակի նշանակությունը (առաջին հերթին՝ հանուն եղբոր փառքի)։ Ապա Սկիպիոնը դարձյալ մեկնեց Տարրակոն՝ ձմեռանոց[96][97][98]։

Հաջորդ՝ մ․թ․ա․ 206 թվականը վճռորոշ դարձավ Իսպանիայի ճակատագրի համար։ Գիսգոնի որդի Հասդրուբալը և Մագոն Բարկիդը միավորվեցին, որպեսզի գլխավոր ճակատամարտ տան ընդդեմ հռոմեացիների։ Միացյալ կարթագենական բանակը կազմում էր 54–ից[99] մինչև 74[100] հազար ռազմիկ։ Սկիպիոնը կարող էր այդ ներշնչող ուժի դեմ հանել սոսկ 43 հազար մարդ, որոնց էական մասն էլ, ճիշտն ասած, կազմում էին հռոմեացիների տեղացի դաշնակից զինվորները՝ իբերները[101]։

Երկու բանակների շարադասավորումը Իլիպի ճակատամարտին նախորդած օրերին
Սկիպիոնի կողմից հռոմեական մարտակարգի փոփոխությունը Իլիպում և ճակատամարտի ընթացքը

Իլիպի ճակատամարտում Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնն իրականացրեց մի բարդ մտահղացում։ Մի քանի օր շարունակ նա ճամբարից միևնույն ժամանակ հանում էր իր զորքը՝ շարված որոշակի կարգով (լեգիոներները՝ կենտրոնում, իբերները՝ թևերում), սակայն ճակատամարտը չէր սկսում։ Ի վերջո, վճռական օրը նա բանակը հանեց սովորականից ավելի վաղ և նոր կերպով դասավորված՝ իբերները կենտրոնում, իսկ հռոմեական լեգիոնները՝ կենտրոնում։ Վերջիններս գնացին հակառակորդի հետ մերձեցման ավելի վաղ, քան կենտրոնում գտնվող իբերները։ Արդյունքում հռոմեական լավագույն զորամասերը գրոհեցին կարթագենյան բանակի նվազ մարտունակ զորամասերին (իբերներին և բալեարցիներին), իսկ լիբիական հետևակը, որը զբաղեցնում էր կարթագենյան բանակի մարտակարգի կենտրոնը՝ ստիպված էր անգործության մատնվել, քանզի պիտի սպասեր հռոմեական բանակում մարտնչող իբերների զորամասերի մերձենալուն։ Այդուհանդերձ՝ համառ ճակատամարտը շարունակվում էր մինչև կեսօրը, երբ կարթագենյան բանակի զինվորները, որոնք այդ օրն առանց նախաճաշի էին մնացել, հյուծվեցին ու ուժասպառ եղան[102]։ Ընդ որում, Ապիանոսը հաստատում է, թե վճռական գրոհին, որը հաջողություն բերեց, հռոմեացիներին տարավ պրոկոնսուլ Սկիպիոնի անձնական օրինակը[103]։

Իլիպի ճակատամարտի այդ նկարագրությունը, որն հիմնականում կազմված է Պոլիբիոսի կողմից, լիովին հստակ չէ։ Մասնավորապես, հույն պատմիչը ոչինչ չի հայտնում ուժեղ պունիկյան հեծելազորի գործողությունների մասին։ Բացի այդ լիբիական հետևակի լիակատար անգործությունը կենտրոնում՝ նույն ժամանակ թևերում մղվող լիամասշտաբ ճակատամարտի ընթացքում, այնքնան էլ ճշմարտանման չի երևում։ Բացի այդ, պատմական աղբյուրները չեն հաղորդում հռոմեացիների կորուստների և հաջորդ օրը կարթագենյան ամրացված ճամբարը գրավելու Սկիպիոնի փորձերի մասին։ Հավանական է, որ հաղթանակը հռոմեացիներին բաժին է ընկել բարձր գնով[104]։ Բայց ամեն դեպքում, նույնիսկ հսկայական կորուստների գնով, Պուբլիոս Կոռնելիոսը լիակատար հաղթանակ է տարել։ Գիշերը կարթագենցիները փախուստի դիմեցին իրենց ճամբարից, սակայն հռոմեացիները հասան նրանց հետևից և եղեռնի ենթարկեցին, որից փրկվեցին սոսկ վեց հազար ռազմիկներ, որոնք պաշտպանություն էին կազմակերպել բարձր բլրի վրա։ Քանզի այստեղ դիմանալը երկար չէր տևի, ապա պաշարվածները սկսեցին անցնել հակառակորդի կողմը, և, վերջ ի վերջո, զորահրամանատարները՝ Մագոնն ու Հասդրուբալը ծովով փախան դեպի Կադիս կամ Գադես քաղաքը՝ իրենց հետ ունենալով մի բուռ մարդիկ։ Այժմ կարթագենացիները Պիրենեյան թերակղզում չունեին որևէ զինված ուժեր, բացառությամբ Գադեսի կայազորի[105]։

Նումիդացիներն ու իբերները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքը Սկիպիոնը Իլիպի ճակատամարտում տարած հաղթանակը դիտարկում էր որպես ամբողջ պատերազմի բեկումնային կետ։ Հերթական հաղթանակի առթիվ իր ենթակաների շնորհավորանքներին նա պատասխանում էր․ «Մինչ այժմ կարթագենացիներն էին պատերազմում հռոմեացիների դեմ, իսկ այժմ ճակատագիրը թույլ է տալիս հռոեացիներին պատերազմի գնալու ընդդեմ կարթագենացիների»[106]։

Պրոկոնսուլը սկսեց մտածել ռազմագործողություններն Աֆրիկա տեղափոխելու մասին։

Նա ուղարկեց Լելիոսին մասյսիլիոսների արքա Սիֆաքսի մոտ։ Վերջինս նախկինում Հռոմի դաշնակիցն էր, ապա անցել էր կարթագենացիների կողմը։

Երբ Սկիպիոնի դեսպանը նախնական դրական պատասխան ստացավ, ապա Սկիպիոնն ինքն ուղևորվեց արքայի մոտ։ Պատմական աղբյուրները պատմում են, թե երկու հռոմեական հովազները քիչ էր մնում կործանվեին՝ պատահականորեն հանդիպելով կարթագենյան ռազմանավերին։ Պուբլիոս Կոռնելիոսի հետ միաժամանակ՝ նույն օրը Սիֆաքսի մոտ ժամանեց նաև Գիսգոնի որդի Հադրուբալը և թշնամիները խնջույքի ժամանակ միմյանց կողքին էին գտնվում։ Հետագայում Հասդրուբալը խոստովանեց, թե բարեկամական զրույցի ժամանակ Սկիպիոնն իրեն ավելի վտանգավոր թվաց, քան մարտադաշտում[107][108]։ Սկիպիոնն արքայի հետ դաշնակցային պայմանագիր կնքեց, որի պայմանները մեզ հայտնի չեն[109]։

Այնինչ այդ ժամանա Իսպանիայում պատերազմ էր ընթանում իբերների դեմ, որոնք դավաճանել էին իրենց դաշնակից Հռոմին։ Սկիպիոնը գլխավորում էր համառորեն պաշտպանվող Իլիտուրգիս քաղաքի պաշարումը և այ հասցրեց հաղթական ավարտին։ Ի պատիժ ցուցաբերված համառ դիմադրության՝ Իլիտուրգիսի ամբողջ բնակչությունը կոտորվեց։ Դրանից հետո Կաստուլոն բերդ–ամրոցը առանց մարտի հանձնվեց, և Սկիպիոնը վերադարձավ Նոր Կարթագեն՝ իր հոր և հորեղբոր հիշատակին նվիրված խաղեր կազմակերպելու համար, այնինչ Լուկիոս Մարկիոսը շարունակում էր ճնշել իբերների դիմադրության վերջին օջախները[110]։

Շուտով Սկիպիոնը հիվանդացավ, ընդ որում՝ այնքան լրջորեն, որ նույնիսկ լուրեր տարածվեցին նրա մահվան մասին։ Դա առաջացրեց նորերս հնազանդեցված իբերների նոր ապստամբության, ինչպես նաև խռովություն բռնկվեց հռոմեական բանակի մի զորամասում, որը տեղակայված էր Սուկրոնում։ Ապաքինվելով, Սկիպիոնը խռովարարներին հրապուրեց, բերեց Նոր Կարթագեն և նրանց շրջապատեց Հռոմին հավատարիմ զորքերով։ Խռովարարների գլխավորներին անհապաղ մահապատժի ենթարկեցին, իսկ մյուսներին ներում շնորհվեց։ Ապա Սկիպիոնը երկու ճակատամարտով ջախջախեց իբերներին։Վերջիններիս առաջնորդները՝ Ինդիբիլոսը և Մանդոնիոսը նույնպես ներում ստացան[111][112]։

Նույն տարում Մագոն Բարկյանը Իսպանիայից մեկնեց Լիգուրիա, որպեսզի այւոնհետև շարժվի՝ միանալու եղբորը՝ Հաննիբալ Բարկյանին, իսկ Գադեսի բնակիչները Մագոնի մեկնելուն պես քաղաքը հանձնեցին հռոմեացիներին։ Դրա արդյունքում Իսպանիայի տարածքում չմնաց ոչ մի կարթագենացի ռազմիկ։ Հաննիբալն այլևս չէր կարող հաշվարկ անել Պիրենեյների կողմից օգնություն ստանալու վրա, և դա կանխորոշեց ամբողջ պատերազմի ելքը[113]։

Իսպանիայում Սկիպիոինի վերջին հաջողությունը նրա գաղտնի դաշինքն էր նումիդիայի արքայազն Մասինիսայի հետ, որը գլխավորում էր կարթագենական բանակի թեթև հեծելազորը։ Դեռ Բեկուլի ճակատամարտի ժամանակ հռոմեացիները գերեվարել էին Մասինիսայի զարմիկ Մասիվային։ Սկիպիոնը ռազմագերուն ազատություն շնորհեց, և այդ իրադարձությունը նոր փուլի սկիզբ դարձավ հռոմեա–նումիդական հարաբերություններում[114]։ Իտալիա մեկնելուց առաջ Սկիպիոնը հանդիպեց նումիդիական արքայազնին՝ դրա համար երկարատև ուղևորություն կատարելով Տարրակոնից դեպի հարավ։ Պատմական աղբյուրների հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները միմյանց նկատմամբ մեծ համակրանք էին տածում, իսկ Մասինիսան մեծարանքով էր վերաբերվում երիտասարդ բայց արդեն փառքով պսակված հռոմեացի զորավարի նկատմամբ։ Նումիդացի արքայազնը երդվեց ծառայել Հռոմին և անձամբ Սկիպիոնին և հույս հայտնեց, թե շուտով պատերազմը կտեղափոխվի իր հայրենի Աֆրիկա[115][93]։

Թողնելով Իսպանիան, Սկիպիոնը մեծզիջումներ արեց տեղական ցեղերին, քանզի շտապում էր Հռոմ հասնել մինչև կոնսուլական ընտրությունները և կամենում էր իր նահանգը թողնել լիովին խաղաղեցված վիճակում։ Նա կայազորներ թողեց հնազանդեցված ցեղերի հողերում, սակայն չպահանջեց նրանց զինաթափումը և նույնիսկ պատանդներ չվերցրեց։ Դրա արդյունքում նրանք ապստամբեցին, սակայն արդեն Իսպանիայի պրոկոնսուլի պաշտոնում Սկիպիոնի հաջորդած անձնաց օրոք[116]։

Պատմագրությունում նշվում է, թե Սկիպիոնը հռոմեական ազդեցությունը հաստատեց Իսպանիայում բացառապես տեղական առանձին ցեղերի առաջնորդների հետ անձնական դաշնակցային և բարեկամական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև համայնքների գործերին հռոմեացիների չմիջամտելու շնորհիվ։ Կարթագենի դեմ պատերքզմի սկզբնական փուլում և պատերազմի եռուն ժամանակահատվածում դա խայրահեղ խայտաբղետ բնակչությամբ լայնարձակ տարածաշրջանի խաղաղեցման միակ հնարավոր տարբերակն էր։ Սակայն արդյունքում Սենատը փաստացի չէր վերահսկում այսպես կոչված Հռոմեական Իսպանիան, և այդ տարածքների տիրապետումից բոլոր օգուտները՝ մինչև մ․թ․ա․ 197 թվականին նահանգական՝ պրովինցիալ կառավարման հաստատումը, ստանում էին միայն Կոռնելիոսները և նրանց կլիենտները[117]։

Կոնսուլություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 206 թվականին Սկիպիոնը վերադարձավ Իտալիա և Սենատի առջև հաշվետվու եղավ իր հաջողությունների մասին․ նա ջարդել էր չորս թշնամական բանակ և թշնամուց մաքրել էր Իսպանիա պրովինցիան։ Այդուհանդերձ ծերակույտի՝ սենատի «հայրերը» մերժեցին նրան հաղթահանդես, այսինքն՝ տրիումֆ անցկացնել, պատճառաբանելով, թե հաղթողը արտակարգ, այսինքն՝ էքստրաօրդինար, ասել է թե՝ կարգից դուրս մագիստրատուրա կամ բարձր պաշտոն է զբաղեցրել [113][118]։ Ուստի Սենատը որոշեց Սկիպիոնի վաստակը գնահատել, նրա պատվին հեկատոմբա, այսինքն՝ հարյուրեզնյա զոհաբերություն կատարելով։ Պատմագրության մեջ դա բացատրում են նրանով, որ Սենատում առկա էր ուժեղ ընդդիմություն Սկիպիոնի հանդեպ։ Այդ ընդդիմությունը գլխավորում էը Քվինտոս Փաբիոս Մաքսիմոսը և Քվինտոս Փուլբիոս Փղակկոսը։ Վերջինս մ․թ․ա․ 237 թվականին Հռոմի երկու կոնսուլներից մեկն էր[119][120]։

Ի հակադրություն Սենատի, Հռոմի ժողովուրդը Սկիպիոնին դիմավորեց ցնծությամբ։ Պուբլիոս Կոռնելիոսը բոլորի հերոսն էր․ ամբողջ բազմություններ էին հավաքվում նրա տան մոտ և ուղեկցում նրան դեպի ֆորում։ Սկիպիոնից սպասում էին, որ նա հաղթելով թշնամուն Իսպանիայում, պատերազմը կտեղափոծի Աֆրիկա և, վերջապես, կհասնի հաշտության ու խաղաղության։ Արդյունքում, մ․թ․ա․ 205 թվականի կոնսուլական ընտրությունների ժամանակ նա միանշանակ և անվերապահ հաղթանակ տարավ[121][122]. Նրա գործընկերը՝ մյուս կոնսուլը՝ Պուբլիոս Լիկինիոս Կրասոս Դիվոսը, լինելով Հռոմեական պետության գերագույն պոնտիֆիկոսը՝ գերագույն քուրմը, չէր կարող լքել Իտալիան, ուստի և որպես պրովինցիա՝ կառավարման նահանգ ստացավ Բրուտիումը, իսկ Սկիպիոնին առանց վիճակահանության ընկավ Սիկիլիան՝ Սիցիլիա կղզի–նահանգը, որը դիտարկվում էր որպես պլացդարմ՝ հենակետ՝ Աֆրիկա զորքերի ափհանման համար[123]։

Նման ափհանման գաղափարը չէր կարող չհանդիպել դիմադրության սենատում, ուստի և Պուբլիոս Կոռնելիոսը՝ դեռևս մինչև քննարկումը փորձ էր անում ճնշում գործադրել «հայրերի» վրա, նրան հասկացնել տալով, թե մերժման դեպքում կդիմի ժողովրդական ժողովին։ Այդուհանդերձ, Քվինտոս Փաբիոսը հայտարարեց, թե առաջին հերթին հարկ է ջարդել Հաննիբալին Իտալիայում, և թե ռազմագործողությունները Աֆրիկայում ընդհանրապես կապված են անհաղթահարելի դժվարությունների հետ։ Քվինտոս Փուլբիոս Փղանկն էլ իր հերթին քննադատութեյան ենթարկեց Սկիպիոնի դեմագոգիական դիրքը[124]։ Պատմաբան Գ․ Սկալլարդը ենթադրություն է արել, թե այդ քաղաքական գործիչների հակազդեցությունը Սկիպիոնի պլաններին պայմանավորված էր պատերազմի նպատակների վերաբերյալ իրենց ունեցած տարբեր հայացքներով․ Փաբիոսը և Փուլվիոսը կարող էին նկատի ունենալ միայն պաշտպանությունը և Հաննիբալի դուրսմղումը Իտալիայից, այն դեպքում, երբ Սկիպիոնը ձգտում էր Կարթագենի լիակատար ջախջախմանը[125]։ Ըստ այլ պատմաբանների պնդման՝ հռոմեական սենատում հակամարտող կողմերի միջև իրականում սկզբունքայի տարաձայնություններ չկային և ընդամենը սովորական պայքար էր մղվում պաշտոնների և պատիվների համար[126][120]։

Այս պայմաններում ժողովրդական տրիբունները պահանջում էին Պուբլիոս Կոռնելիոսից՝ վերջնականապես ընտրել այն ինստանցիան, այն հասարական կամ պետական կառավարման մարմինը, որին պետք է տրվեր հարցի լուծումը։ Սկիպիոնը ընտրեց Սենատը, և «հայրերն» այնուամենայնիվ հավանություն տվեցին անդրծովյան ռազմարշավին, սակայն թույլ չտվեցին Սկիպիոնին ռազմիկների զորահավաք կատարել։ Կոնսուլը պետք է Կարթագեն տաներ միայն կամավորներին և այն ստորաբաժանումները, որոնք, Կաննեի ճակատամարտում խայտառակ պարտությունից հետո զրկվել էին Իտալիա վերադառնալու իրավունքից՝ մինչև պատերազմի ավարտը։ Ի դեպ մ․թ․ա․ 205 թվականի դրությամբ նման իրավազրկված կարգավիճակում գտնվող ստորաբաժանումների ընդհանուր թիվը կազմում էր երկու լեգեոն[127][128][129]։

Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնը Իտալիայում հավաքագրեց յոթ հազար կամավոր ռազմիկներ։ Ի դեպ, դրանք հիմնականում մարսեր էին, ումբրեր, պելիգնոսներ և սաբինացիներ։ Էթրուրիա կամ Էտրուսկիա մարզը Սկիպիոնին շատ պարենամթերք տրամադրեց, նաև՝ նավատորմի կառուցման համար անհրաժեշտ անտառանյութ, զենք և ռազմական հանդերձանք։ Հենց միայն Արրեցո կամ Արերտիում քաղաքը Սկիպիոնին տվեց երեք հազար սաղավարտ և նույնքան էլ՝ վահաններ, ինչպես նաև բանակին անհրաժեշտ բազում այլ բաներ[130]։ Իր յոթ հազար կամավորականների հետ Կոնսուլը ծովով փոխադրվեց Սիկիլիա՝ իր կոնսուլական նահանգը։ Այստեղ էլ Սկիպիոնը հասավ տեղական բնակչության աջակցությանը՝ հույներին վերադարձնելով, ռազմագործողությունների ժամանակ կորսված ունեցվածքը[131][132]։ Պատմական աղբյուրների հաղորդումների համաձայն՝ Սկիպիոնը իր երեք հարյուր լավագույն ռազմիկներին հանդերձեց երիվարներով, որոնք նա վերցրել էր սիկիլիական ազնվականներից՝ որպես ռազմական ծառայությունից ազատվելու փրկագին[133][134]։

Գայոս Լելիոսը նախաձեռնեց մարտով հետախուզություն՝ այսինքն հարձակվեց աֆրիկյան ծովափնյա տարածքների վրա և ոչ միայն ավարառություն կատարեց, այլև հանդիպեց Մասինիսային, որը նրա միջոցով Սկիպիոնին հաղորդեց իր խնդրանքը՝ հնաավորինս արագ ափհանել զորքերն Աֆրիկայում։ Ընդ որում Մասինիսան խոստացավ Սկիպիոնին տամադրել օժանդակ հեծյալ ջոկատներ։ Լելիոսի այս հետախուզական ռազմարշավը ցուցադրեց Կարթագենի աֆրիկյան տիրույթների խոցելիությունը, ինչպես նաև այդ տարածաշրջանում Հռոմի դաշնակիցների առկայությունը։ Ճիշտ է, Սիֆաքսը, հետագայում նամակ ուղարկեց՝ պահանջելով զորքերի ափհանում պանել Աֆրիկայում և հաղորդելով, թե որ ինքը աջակցում է կարթագենացիներին, սակայն Սկիպիոնը բոլորից թաքցնում էր այդ նամակի բովանդակությունը[135]։

Սկիպիոնի դրությունը և պատրաստվող ռազմարշավի հեռանկարներն առավել բարենպաստ դարձան, երբ Պուբլիոս Սեմպրոնիոս Տուդիտանոսը (Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի զինընկերը դեռ Կանների ճակատամարտի ժամանակվանից) հաշտության պայմանագիր կնքեց Հռոմի դեմ պատերազմող բալկանյան պետության՝ Հին Մակեդոնիայի հետ։ Բացի այդ, քուրմ–դեկեմվիրները «պարզեցին», թե Հաննիբալին Իտալիայից դուրս քշելու հարցում կօգնի Մեծ Աստվածամայրը, որին այդ պատճառով «վերաբնակեցրին» Հռոմում։ Սկիպիոնի կողմնակիցները դա օգտագործեցին՝ Պուբլիոս Սկիպիոնի առաքելությանը սրբազան բնույթ հաղորդելու նպատակով։ Մ․թ․ա․ 204 թվականին սրբազան քարը, որը համարվում էր Աստվածամոր մարմնացումը, բերեցին Իտալիա, որտեղ նրան դիմավորեց հատուկ ընտրված «պետության լավագույն այրը»՝ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Նազիկան, որը Հռոմի կոնսուլն է եղել մ․թ․ա․ 191 թվականին և այն ժամանակ արդեն պրոկոնսուլի զարմիկն էր[136][120]։

Սակայն թե՛ ամբողջ աֆրիկյան ռազմարշավի, թե՛ հենց իր՝ Սկիպիոնի ամբողջ կարյերայի համար լուրջ սպառնալիք ծագեց Լոկրի քաղաքի պատճառով, որը գտնվում էր Բրուտիա մարզում, որը Պուբլիոս Կոռնելիոսի զորքերը խլել էին Հաննիբալից։ Լոկրիում տեղակայված հռոմեական կայազորը՝ լեգատ Քվինտոս Պլեմինիոսի գլխավորությամբ այնպիսի սանձարձակություններ սկսեցին անել, որ լոկրիացիները բողոքեցին Հռոմեական Սենատին՝ պետության բարձրագույն օրենսդիր մարմնին։ Սենատոր – «հայրերը» Քվինտոս Փաբիոսի գլխավորությամբ մի հետաքննություն սկսեցին, որի արդյունքներով Սկիպիոնը կարող էր նույնիսկ զրկվել կոնսուլական իշխանության լիազորություններից, սակայն սենատական կատաղի բանավեճերի ընթացքում վերջին խոսքն այնուամենայնիվ վերապահվեց Պուբլիոս Կոռնելիոսի դաշնակիցներին, որոնց գլխավորում էր Քվինտոս Կեկիլիոս Մետելլոսը, որը եղել է Հռոմի կոնսուլ մ․թ․ա․ 206 թվականին[137]։ Սենատի վճռով Քվինտոս Պլեմինիոսը ճանաչվեց կատարված սանձարձակությունների, ապօրինությունների հիմնական մեղավորը և բանտ ուղարկվեց, որտեղ էլ շուտով վախճանվեց։ Սիկիլիայի Սիրակուզա քաղաք ուղարկվեց հատուկ սենատական հանձնաժողով, որը գլխավորում էր Պոմպոնիոսներից մեկը՝ կա՛մ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնի մորեղբայրը, կա՛մ մորեղբորորդին[138]։ Ճիշտ է, հանձնաժողովի կազմում էին նաև երկու պլեբեյական տրիբուն և մեկ պլեբեյական էդիլոս, ովքեր պետք է հարկ եղած դեպքում ձերբակալեին պրոկոնսուլին, իսկ եթե նա արդեն նավարկել էր դեպի Աֆրիկա՝ հրամայեին նրան՝ վերադառնալ։ Սակայն Հռոմի Սենատից ուղարկված այդ հանձնաժողովը, ընդհակառակը, շատ գոհ մնաց ռազմարշավի նախապատրաստման մակարդակից և Պուբլիոս Կոռնելիոսը վերջնական թույլտվություն ստացավ՝ մեկնելու անդրծովյան ռազմարշավի[139][140]։

Աֆրիկյան ռազմարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 204—203 թվականների պատերազմաշրջանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմագործողությունները Աֆրիկայում մ․թ․ա․ 204—203 թվականներին

Սկիպիոնը Սիկիլիայի ափերից դեպի Աֆրիկա նավարկությունն սկսեց մ․թ․ա․ 204 թվականի ամռանը, արդեն որպես պրոկոնսուլ[141] և ունենալով մի բանակ, որի կազմում առկա էր 15–ից մինչև 35 հազար զինվոր[142]։ Հռոմեական բանակի ափհանումը Աֆրիկայում տեղի ունեցավ Ուտիկա քաղաքից ոչ հեռու[143]։ Հռոմեացիները, որոնց միացել էր Մասինիսան՝ իր իսկ խոստումի համաձայն, հանկարծակիության, ինչպես նաև նումիդիական հեծելազորի օժանդակության շնորհիվ կարողացան ջարդել երկու կարթագենյան զորաջոկատ, գրավեցին մի քանի քաղաք և փորձում էին զավթել նաև Ուտիկան, սակայն վերջինիս պաշտպանները հետ էին մղում հռոմեական զորքերի բոլոր գրոհները։ Շուտով մոտեցան կարթագենացիների պատկառելի, ինչպես նաև իրենց դաշնակից մնացած նումիդացիների մի մասի ռազմական ուժերը, որոնց, ընդհանուր հրամանատարներն էին Գիսգոնի որդի Հասդրուբալը և Կարթագենին հավատարիմ մնացած Սիֆաքսը։ Այդ երկուսի հրամանատարության ներքո գտնվում էին ավելի քան 80 հազար զինվորներ, ուստի Սկիպիոնը ստիպված եղավ նահանջել ծովի մեջ խրված մերկ ցամաքաելուստը։ Ահա այդտեղ էլ հռոմեական բանակը ձմեռեց[144][145][146]։

Ձմռան ընթացքում Սկիպիոնը գործուն բանակցություններ էր վարում Սիֆաքսի և Հասդրուբալի հետ, կեղծավորաբար հաշտություն և խաղաղություն առաջարկելով նրանց։ Անշուշտ, հռոմեացի զորավար–քաղաքագետի իսկական նպատակն էր հակառակորդի զգոնության թմրեցումը և մանրակրկիտ հետախուզության անցկացումը։ Թշնամական բանակի վրա հարձակման պլանը մշակելիս վճռորոշ դեր էր խաղում այն, որ կարթագենյան և նումիդական զորքերի ռազմիկները ապրում են փայտից ու եղեգնից պատրաստված կացարաններում[147][148]։

Մ․թ․ա․ 203 թվականի գարնանը, մի խավարտչին գիշեր, Սկիպիոնն իր ճամբարից դուրս բերեց զորքի մեծ մասը։ Դուրս բերված զորքի կեսը Գայոս Լելիոսի գլխավորությամբ շարժվեց ընդդեմ Սիֆաքսի ճամբարի, իսկ մյուս կեսը՝ անձամբ պրոկոնսուլ Սկիպիոնի գլխավորությամբ՝ դեպի Հասդրուբալի ճամբարը։ Նախ Լելիոսն այրեց նումիդացիների հյուղակները, իսկ ապա, երբ կարթագենացիները տեսնելով հրդեհը, դուրս եկան իրենց կացարաներից, որպեսզի օգնեն իրենց դաշնակիցներին, իսկ ոմանք էլ՝ ուղղակի նայեն այդ տեսարանին, Սկիպիոնի ռազմիկները հարձակվեցին ապշած կարթագենացիների վրա, և կրակի տվեցին նաև թշնամական երկրորդ ճամբարը։ Հակառակորդը սարսափելի կորուստներ կրեց․ ըստ Տիտոս Լիվիոսի տեղեկությունների՝ հսկայական բանակից մնացին ոչ ավելի, քան երկու հազար հետևակայիններ և հինգ հարյուր հեծյալներ։ Այնինչ հռոմեացիներից գրեթե ոչ մեկը չզոհվեց[149]։

Հաջորդ ամսվա ընթացքում Սկիպիոնը պաշարել էր Ուտիկան։ Հասդրուբալն ու Սիֆաքսը հավաքեցին ևս մեկ բանակ՝ կազմված 30 հազար ռազմիկներից և կենտրոնացրեցին Մեծ Հարթավայրերում։ Այստեղ Սկիպիոնը գրոհեց թշնամու վրա։ Հռոմեական հեծելազորը արագորեն փախուստի մատնեց հակառակորդի թևերում կանգնած՝ հիմնականում նորակոչիկ զինվորներից բաղկացած զորամասերը, և դրանից հետո՝ դիմադրությունը շարունակում էր միայն կելտիբերների չորսհազարանոց զորաջոկատը, որը գրեթե գլխովին ոչնչացվեց[150]։ Հաղթանակ տանելով, Սկիպիոնն իր բանակը բաժանեց երկու մասի։ Ինքը՝ մի մասին առաջնորդեց ընդդեմ Կարթագեն մայրաքաղաքի առանց մարտի գրավեց Թունիս կամ Տունետ քաղաքը, այնպես որ հակառակորդի մայրաքաղաքից հռոմեական բանակն հեռու էր ընդամենը երեք մղոն։ Ի պատասխան՝ կարթագենացիները փորձեցին ոչնչացնել հռոմեական նավատորմը, որը կանգնած էր Ուտիկա քաղաքից ոչ հեռու։ Պուբլիոս Կոռնելիոսը այնպիսի ամուր պաշտպանություն կազմակերպեց, որ հռոմեացիները կարողացան հետ մղել հակառակորդի բոլոր գրոհները, որի արդյունքում թեպետ կորցրեցին վաթսուն միավոր փոխադրանավ, սակայն պահպանեցին իրենց բոլոր մարտական ռազմանավերը [151][152]։

Միաժամանակ հռոմեական բանակի մյուս մասը՝ Գայոս Լելիոսի գլխավորությամբ, և Մասինիսայի հեծելազորի աջակցությամբ, ներխուժեցին Նումիդիայի խորքը՝ հետապնդելով Սիֆաքսին։ Մասայսիլիոսների արքան՝ Սիֆաքսը ևս մեկ բանակ հավաքեց, սակայն պարտության մատնվեց և գերեվարվեց։ Դաշնակիցները գրավեցին նրա մայրաքաղաքը և բռնեցին նրա տիկնոջը՝ Սոֆոնիսբային, որը ԳԻսգոնի որդի Հասդրուբալի դուստրն էր։ Անտիկ հեղինակները Սոֆոնիսբային համարում են Սիֆաքսի՝ Կարթագենի կողմն անցնելու մեղավորը։ Մասինիսան, որը մի ժամանակ նշանադրված էր Սֆոնիսբայի հետ, անմիջապես ամուսնացավ նրա հետ։ Սկիպիոնը, որը ցանկանում էր բացառել Մասինիսայի դաշինքը՝ Հռոմի թշնամիների հետ, հրամայեց նրան հանձնել իր նոր տիկնոջը՝ որպես ռազմավարի մաս։ Այդ ամենի արդյունքում Սոֆոնիսբան ինքնասպան եղավ։ Պուբլիոս Կոռնելիոսը հաջորդ օրն իսկ Մասինիսային հռչակեց Նումիդիայի արքա[153][154][155]։ Այնինչ Սիֆաքսը որոշ ժամանակ մշտապես գտնվում էր Սկիպիոնի կողքին, և հետագա հեղինակները նրա դրոթյունը համեմատում էին պարսից արքա Կյուրոսի մոտ պարտված Լյուդիայի արքա Կրեսոսի դրության հետ[156]։ Սակայն շուտով Պուբլիոս Կոռնելիոսը գերավարված արքային ուղարկեց Իտալիա, և վերջինս վախճանվեց բանտարգելության մեջ։

Այդ կերպ ամրապնդելով իր դիրքեն Աֆրիկայում, Սկիպիոնը դարձյալ ճամբար դրեց Թունիս կամ Տունետ քաղաքի մոտ։ Կարթագենացիները Մեծ Հարթավայրերում ճակատամարտում պարտություն կրելուց հետո, անմիջապես հրաման ուղարեցին Հաննիբալին՝ վերադառնալ Իտալիայից, իսկ այժմ, ժամանակ շահելու և ռազմական գործողութունները ձգձգելու համար, առաջարկեցին պրոկոսնուլին՝ հաշտության բանակցություններ սկսկել։

Վերջինս հետևյալ պայմաններն առաջադրեց․

  • կարթագենյան զորքերի դուրս բերումը Իտալիայից և Գալիայից,
  • Կարթագենի հրաժարումը Իսպանիայից,
  • հռոմեական ռազմագերիների, դասալիք–փախստականների և փախստական ստրուկների հետ վերադարձում,
  • կարթագենյան ռազմանավատորմի նվազեցում մինչև 20 նավի,
  • ռազմատուգանքի վճարում։

Կարթագենացիները այդ պայմաններն ընդունեցին։ Նրանք հաշտության պայմանագիր կնքելու համար դեսպանություն ուղարկեցին Հռոմ[157][158]։

Ժամանակաշրջանի և կոնկրետ այդ ռազմական իրադարձությունների վերաբերյալ երկու հիմնական պատմական աղբյուրները՝ Լիվիոսը և Ապիանոսը տարբեր կերպ են ներկայացնում հետագա դեպքերի զարգացումը։ Ըստ Լիվիոսի՝ հռոմեական սենատը հասկացավ, որ կարթագենացիները պարզապես կամենում են ժամանակ շահել, և հրամայեց Սկիպիոնին՝ շարունակել պատերազմը[159]։ Այնինչ ըստ Ապիանոսի՝ Սենատը Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին իրավունք շնորհեց՝ որոշում կայացնելու, և վերջինս համաձայնվեց հաշտություն կնքել։ Կողմերը դեսպաններ փոխանակեցին[160], այինչն այդ ժամանակ կարթագենացիները հարձակվեցին հռոմեական էսկադրայի վրա, որը տուժել էր հողմից, իսկ ապա նաև անարգեցին Սկիպիոնի դեսպանորդներին, այնպես որ զինադադարը խախտվեց[161]։ Մոտավորապես նույն օրերին Աֆրիկա վերադարձավ Հաննիբալը։ Ռազմագործողությունները վերսկսվեցին արդեն հաջորդ՝ մ․թ․ա․ 202 թվականին։

Զամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիպիոնի և Հաննիբալի հանդիպումը Զամայի ճակատամարտից առաջ

Պատերազմի վերջին տարվա միակ իրադարձությունը, որի մասին հաղորդում են բոլոր հիմնական աղբյուրները, դարձավ Զամայի ճակատամարտը։

Ճիշտ է, Սեքստոս Հուլիոս Փրոնտինոսը հաղորդում է Սկիպիոնի մի ռազմական խորամանկության մասին։

Հաննիբալի Աֆրիկա ժամանելուց քիչ հետո պրոկոնսուլը նախաձեռնեց մի շարք մոլորեցնող հնարքեր։ Կարթագենյան զորավարը ի մի բերեց մի քանի հարևան մերձակա քաղաքների կայազորները և փորձեց հակառակորդին պարտադրել գլխավոր ճակատամարտ, սակայն Սկիպիոնը խուսափեց մարտն ընդունել, մինչդեռ Մասինիսան զավթում էր այն քաղաքները, որոնք, փաստորեն, Հաննիբալը թողել էր առանց պաշտպանող կայազորների[162]։ Պատմագրության մեջ այդ հաղորդումը համարվում է նվազ արժանահավատ[163]։

Վճռական ճակատամարտի նախօրէին Սկիպիոնն ու Հաննիբալը հանդիպեցին վերջինիս նախաձեռնությամբ։ Կարթագենցի զորավարը հաշտություն առաջարկեց՝ պայմանով, որ իր հայրենի քաղաքը կհրաժարվի Իսպանիայից, Սիկիլիայից, Սարդինիայից և Կորսիկայից։ Պուբլիոս Կոռնելիոսը հակադարձեց նրան, նշելով, թե հռոմեացիները արդեն իսկ վերահսկում են այդ բոլոր նշված տարածքները, և թե պայմանագիրը պետք է կնքվի առավել խիստ պահանջներով՝ հաշվի առնելով նաև հռոմեացի դեսպանների վերջերս տեղի ունեցած անարգումը։ Հանդիպումն ավարտվեց անարդյունք[164][165][166]։

Երկրորդ պունիկյան պատերազմի վճռական ճակատամարտը տեղի ունեցավ, եթե հավատանք Լիվիոսին, հռոմեական Սատուրնալիաներից ոչ շատ առաջ[167]։ Ի դեպ, Սատուրնալիաները այդ ժամանակ անցկացվում էին դեկտեմբերի 17–ին, սակայն ընդ որում աղբյուրները չեն հաղորդում այդ տարվա որևէ ավելի վաղ իրադարձության մասին, այնպես որ ճակատամարտը կարող է տեղի ունեցած լիել նաև ամռան սկզբին[168][169]։

Հավանական է, որ երկու կողմերի հետևակը գրեթե հավասար քանակության էր, այն է՝ մոտավորապես երեսուն հազարական մարդ յուրաքանչյուր կողմից։ Ընդ որում՝ հռոմեացիները լուրջ գերակշռություն ունեին հեծելազորի առումով, իսկ իսկ Հաննիբալն ուներ տասնութ փիղ։ Փղերի դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով Հաննիբալը իր մանիպուլները շարեց ո՛չ թե շախմատային կարգով, ինչպես սովորաբար արվում էր Հռոմեական հանրախետության բանակում, այլ՝ սովորական, ուղիղ շարքերով, նպատակ ունենալով այդ կերպ բաց թողնել փղերին՝ իր կիրառած նոր զորադասավորությամբ առաջացած ուղիղ միջանցքներով․․․

Մնացած առումներով հռոմեական զորքերի մարտակարգերը ավանդականն էին․ առջևում՝ հաստատները, նրանցից հետո՝ պրինցիպները և տրիարիոսները։ Թևերում կանգնած էր հեծելազորը՝ Լելիոսի և Մասինիսայի գլխավորությամբ։

Հաննիբալը ևս իր հետևակը երեք գծով շարեց՝ առջևի գծում կանգնեցնելով պակաս փորձառու զորամասերը, իսկ հետևում՝ իր վետերաններին[170][169]։

Ճակատամարտը սկսվեց փղերի գրոհով։ Նրանք չկարողացան զգալի վնաս հասցնել հռոմեական զորքերի մարտակարգին և հիմնականում ոչնչացվեցին վելիտների կողմից, իսկ փղերի մի մասն էլ նույնիսկ տրորեց սեփական հեծելազորը ձախ թևում։ Հռոմեական հեծելազորը ջարդեց հակառակորդի հեծյալ զորամասերը և սկսեց հետապնդել նրանց, զգալի ժամանակով թողնելով բուն մարտադաշտը։

Զամայի ճակատամարտը

Դրանից հեոտ ճակատամարտի մեջ մտան հետևակային զորամասերը։ Հռոմեական հաստատները ջարդեցին կարթագենացիների առաջին մարտական գիծը, սակայն վերջինս չկարողացավ հետ նահանջել, քանզի երկրորդ գծի կարթագենական զորքերը ամուր կանգնած էին, ուստի կարթագենական առաջին գծի զորքերի մնացորդները ստիպված եղան հեռանալ դեպի թևերը։ Կարթագենացիները կանգեցրին հաստատների ճնշումը և սկսեցին հետ մղել նրանց։ Այնժամ Սկիպիոնը վերաշարում–վերադասավորում իրականացրեց․ հաստատները մի փոքր նահանջեցին, իսկ պրիցիպներն ու տրիարիները դուրս եկան դեպի թևերը, որից հետո գրոհը վերսկվեց։ Հավանական է, որ Հաննիբալն էլ մարտի շարժեց իր երրորդ գիծը՝ երկարացնելով ճակատը։ Այդ պահին ճակատամարտը հասավ իր առավելագույն դաժանությանը։ Հավանական է, որ կարթագենացիները նույնիսկ գերակշռության հասան և կկորզեին հաղթանակը, եթե այդ պահին չվերադառնային Լելիոսի և Մասինիսայի հեծելազորը մի փոքր ուշանար[171]։ Սակայն, ի բարեբախտություն Հռոմի, հռոմեական և նումիդական հեծելազորը այնուամենայնիվ «ինչ–որ հրաշքով ժամանակին վրա հասավ»[172] և հարվածեց Հանիբալի հետևակազորի թիկունքին։

Սկիպիոնի հաղթանակը լիակատար էր․ կրելով տասը հազարից[172] մինչև քսանհինգ հազար[173] մարդկային կորուստներ՝ կարթագենական բանակը դադարեց գոյություն ունենալուց, այնպես, որ ինքը՝ Հաննիբալը, եթե հավատանք Լիվիոսին, Կարթագենում խորհրդին հայտարարեց, թե պարտվել է ո՛չ թե պարզապես ճակատամարտում, այլ տանո՛ւլ է տվել ամբողջ պատերազմը[174][175]։

Պատերազմի վերջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջպատերազմյան ժամանակաշրջան (մ․թ․ա․ 201—191 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի բաժանումը Մերձակայի և Հեռավորի մ․թ․ա․ 197 թվականին

Անտիոքոսի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական հանրապետությունը և Սելևկյանների թագավորությունը մ․թ․ա․ 200 թվականին
Անտիոքոս III Սելևկյան արքայի արծաթեդրամը
Անտիոքոս Սելևկյանի տարածքային զիջումները Սիրիական պատերազմի արդյունքներով

Դատավարությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք և ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սկիպիոնյան առասպել»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիպիոնը որպես զորավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիպիոնի հիշատակը հնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել, «Ասպետի քունը» նկարի էտյուդ (1504), Բրիտանական թանգարան

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆոնիսբայի մասին սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бобровникова Т., 2008, մեկնաբանություն՝ с. 78
  2. 2,0 2,1 2,2 Полибий, 2004, մեկնաբանություն՝ Х, 3
  3. Полибий, 2004, մեկնաբանություն՝ Х, 2
  4. Полибий, 2004, մեկնաբանություն՝ ХХIII, 14
  5. История римской литературы, 1959, մեկնաբանություն՝ с. 483
  6. Jones C., 1966, մեկնաբանություն՝ р. 68
  7. Бобровникова Т., 2008, մեկնաբանություն՝ с. 83
  8. Մոմզեն Թ., Հռոմի պատմություն, հ. 2, Դոնի Ռոստով, «Ֆենիքս՝ ռուս․՝ Феникс», 1997, էջ 640, ISBN 5-222-00047-8։
  9. Կովալյով Ս․, ռուս․՝ Ковалёв С., Հռոմի պատմություն, ռուս․՝ История Рима, Մոսկվա, «Պոլիգոն, ռուս․՝ Полигон», 2002, էջ 864, ISBN 5-89173-171-1։
  10. Կորաբլյով Ի․., Հաննիբալ, Մոսկվա, «Նաուկա, ռուս․՝ Наука», 1981։
  11. Hauwood R., 1933, մեկնաբանություն՝ р.22
  12. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 346—347
  13. Макробий, 2013, մեկնաբանություն՝ I, 6, 26
  14. Cornelii Scipiones, 1900, մեկնաբանություն՝ s. 1426
  15. 15,0 15,1 Broughton T., 1951, մեկնաբանություն՝ р. 174
  16. Broughton T., 1951, մեկնաբանություն՝ р. 206
  17. Broughton T., 1951, մեկնաբանություն՝ р. 232
  18. Broughton T., 1951, մեկնաբանություն՝ р. 237
  19. 19,0 19,1 Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 428
  20. 20,0 20,1 20,2 Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 64
  21. Кораблёв И., 1981, մեկնաբանություն՝ с. 18
  22. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 63
  23. Полибий, 2004, մեկնաբանություն՝ Х, 4, 1
  24. Авл Геллий, 2007, մեկնաբանություն՝ VI, 1
  25. Цицерон, մեկնաբանություն՝ XI филиппика, 17
  26. Валерий Максим, 2007, մեկնաբանություն՝ V, 5, 1
  27. 27,0 27,1 Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 347
  28. Scullard H., 1970, մեկնաբանություն՝ р. 27—28
  29. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXVI, 18
  30. Валерий Максим, 2007, մեկնաբանություն՝ III, 7, 3
  31. Полибий, 2004, մեկնաբանություն՝ Х, 6
  32. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 346
  33. 33,0 33,1 Плиний Старший, մեկնաբանություն՝ VII, 7
  34. Силий Италик, մեկնաբանություն՝ I, 634-635
  35. 35,0 35,1 Полибий, 2004, մեկնաբանություն՝ Х, 4-5
  36. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 65
  37. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXVIII, 35, 6
  38. Лиддел Гарт Б., 2003, մեկնաբանություն՝ с. 14
  39. Валерий Максим, 1772, մեկնաբանություն՝ VIII, 8
  40. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 184
  41. Валерий Максим, 2007, մեկնաբանություն՝ V, 4, 2
  42. Плиний Старший, մեկնաբանություն՝ ХVI, 14
  43. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXI, 46, 10
  44. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 430
  45. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXVI, 41, 11
  46. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 46—47
  47. Scullard H., 1970, մեկնաբանություն՝ р. 30
  48. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXII, 53, 2
  49. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 66
  50. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXII, 53, 1-4
  51. Валерий Максим, 2007, մեկնաբանություն՝ V, 6, 7
  52. Фронтин, մեկնաբանություն՝ IV, 7, 39
  53. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 290
  54. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 290—291
  55. Аппиан, 2002, մեկնաբանություն՝ Война с Ганнибалом, 26
  56. Broughton T., 1951, մեկնաբանություն՝ р. 340
  57. Cornelius 336, 1900, մեկնաբանություն՝ s. 1463
  58. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 67
  59. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 220
  60. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 431
  61. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 55
  62. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXV, 2
  63. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 431—432
  64. Broughton T., 1951, մեկնաբանություն՝ р. 263
  65. Силий Италик, մեկնաբանություն՝ XIII, 385
  66. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 427
  67. Аппиан, 2002, մեկնաբանություն՝ Иберийско-римские войны, 68-69
  68. Broughton T., 1951, մեկնաբանություն՝ р. 280
  69. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 58—59
  70. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с.427
  71. Scullard H., 1951, մեկնաբանություն՝ р. 240
  72. Моммзен Т., 1997, մեկնաբանություն՝ с. 496
  73. Scullard H., 1951, մեկնաբանություն՝ р. 66
  74. 74,0 74,1 Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 221
  75. Кораблёв И., 1981, մեկնաբանություն՝ с. 243—244
  76. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 349
  77. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 432
  78. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 69
  79. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 451—452
  80. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 223
  81. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 68—69
  82. Полибий, 2004, մեկնաբանություն՝ Х, 19
  83. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 452
  84. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 224
  85. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXVI, 50
  86. 86,0 86,1 Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 225
  87. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 461
  88. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 462—463
  89. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 99—100
  90. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 100
  91. Полибий, 2004, մեկնաբանություն՝ Х, 40
  92. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXVI, 19
  93. 93,0 93,1 Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 75
  94. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 463—464
  95. Моммзен Т., 1997, մեկնաբանություն՝ с. 499
  96. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 102
  97. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 238
  98. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 476—477
  99. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXVIII, 12, 13-14
  100. Полибий, 2004, մեկնաբանություն՝ ХI, 20, 2
  101. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 479
  102. Полибий, 2004, մեկնաբանություն՝ ХI, 22-24
  103. Аппиан, 2002, մեկնաբանություն՝ Иберийско-римские войны, 27
  104. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 482—483
  105. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 484
  106. Полибий, 2004, մեկնաբանություն՝ ХI, 24а
  107. Полибий, 2004, մեկնաբանություն՝ ХI, 24
  108. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXVIII, 17-18
  109. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 487
  110. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 488
  111. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 492—493
  112. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 113—114
  113. 113,0 113,1 Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 496
  114. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXVII, 19
  115. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXVIII, 35
  116. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 77
  117. Квашнин В., 2004, մեկնաբանություն՝ с. 46—47
  118. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 117—118
  119. Кораблёв И., 1981, մեկնաբանություն՝ с. 243
  120. 120,0 120,1 120,2 Квашнин В., 2004, մեկնաբանություն՝ с. 27
  121. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 498
  122. Broughton T., 1951, մեկնաբանություն՝ р. 301
  123. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXVIII, 38, 6-12
  124. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 77-78
  125. Scullard H., 1970, մեկնաբանություն՝ р. 161—166; 168
  126. Кораблёв И., 1981, մեկնաբանություն՝ с. 245—246
  127. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 129
  128. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 499—500
  129. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 255
  130. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 500
  131. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXIХ, 1, 15-18
  132. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 501
  133. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXIХ, 1, 1-11
  134. Аппиан, 2002, մեկնաբանություն՝ Пунические войны, 8
  135. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 80
  136. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 78—79
  137. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 106
  138. Квашнин В., 2004, մեկնաբանություն՝ с. 28
  139. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 510—511
  140. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 79—80
  141. Broughton T., 1951, մեկնաբանություն՝ р. 308
  142. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 257
  143. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 513
  144. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 514
  145. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 259—260
  146. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 149—150
  147. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 261
  148. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 516—517
  149. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 81
  150. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 520
  151. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 521—522
  152. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 154—155
  153. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 522—525
  154. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 263—265
  155. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 155—158
  156. Трухина Н., 1986, մեկնաբանություն՝ с. 82
  157. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 525
  158. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 265—267
  159. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXХ, 22-23
  160. Аппиан, 2002, մեկնաբանություն՝ Пунические войны, 31-32
  161. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 530—532
  162. Фронтин, մեկնաբանություն՝ III, 6, 1
  163. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 534
  164. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 536
  165. Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 274
  166. Бобровникова Т., 2009, մեկնաբանություն՝ с. 162—163
  167. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXХ, 36, 8
  168. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 534—535
  169. 169,0 169,1 Лансель С., 2002, մեկնաբանություն՝ с. 275
  170. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 537
  171. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 539
  172. 172,0 172,1 Полибий, 2004, մեկնաբանություն՝ ХV, 14
  173. Аппиан, 2002, մեկնաբանություն՝ Пунические войны, 48
  174. Тит Ливий, 1994, մեկնաբանություն՝ XXХ, 35, 10
  175. Родионов Е., 2005, մեկնաբանություն՝ с. 541

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]