Jump to content

Ռոքսանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոքսանա
հուն․՝ Ρωξάνη
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 347
ԾննդավայրԲակտրիա
Մահացել էմ. թ. ա. 310
Մահվան վայրAmphipolis, Ամֆիպոլիս, Սերե (նոմոս), Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
ՔաղաքացիությունԲակտրիա
ԱմուսինԱլեքսանդր Մակեդոնացի[1]
Ծնողներհայր՝ Oxyartes?[1]
ԵրեխաներԱլեքսանդր IV Մակեդոնացի
 Roxana Վիքիպահեստում

Ռոքսանա (ավեստերեն՝ Raoxšna, պարս.՝ رخشانهRukhshāna` «շողացող», հին հունարեն՝ Ῥωξάνη, լատին․՝ Roxana), Բակտրիայի իշխանուհի և Ալեքսանդր Մակեդոնացու կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքսանան ծնվել է Բակտրիայում (պարսկական տերության արևելյան մաս, ներկայիս Աֆղանստանի հյուսիսային տարածք, Տաջիկստանի և Ուզբեկստանի հարավային մաս) և տեղի մեծատոհմիկ Օկսիարտի (Վակսուվադարվա) դուստրն էր, ով Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի ժամանակ կանանց ու երեխաներին ուղարկել էր Սոգդիանայի ժայռ կոչվող անառիկ ամրոցը։ Բայց ք.ա. 327 թվականին մակեդոնացիների ճնշման տակ ամրոցը հանձնվեց և տեղի բոլոր բնակիչներն այդ թվում Օկսիարտի կանայք և երեխաները դարձան Ալեքսանդրի գերիները։ Հույն պատմիչ Արիանոսն այսպես է ներայացնում գերիներից մեկի ճակատագիրը. «Գերի աղջիկներից մեկի անունը Ռոքսանա էր։ Արշավանքի բոլոր մասնակիցները կրկնում էին, որ նա Ասիայում իրենց տեսած կանանցից ամենասիրունն էր՝ բացառելով միայն Դարեհի կնոջը։ Ալեքսանդրը սիրահարվեց Ռոքսանային առաջին իսկ հայացքից, ու չնայած նա գերի էր, հրաժարվեց նրան բռնությամբ տիրելու կրքոտ ցանկությունից ու որոշեց ամուսնանալ նրա հետ»»[2]։

Ըստ պատամաբանների այդ ժամանակ Ռոքսանան մոտ 14-16 տարեկան էր։ Կուրտիքսը գրում էր, որ Ալեքսանդրը Ռոքսանային նկատել էր շքեղ խնջույքի ժամանակ, որտեղ նրան բերել էր հայրը 30 այլ նշանավոր աղջիկների հետ արքայի ժամանցի համար։ Արքայի շրջապատը դժգոհ էր դրանից. «… Ասիայի և Եվրոպայի արքան կնության վերցրեց խնջույքի աշխուժացման համար բերված աղջկա, որպեսզի նրանից ծնվի նա, ով կկառավարի հաղթողներին»[3]։

Բուռն սիրահարվածությունից բացի Ռոքսանայի հետ ամուսնությունը նաև մտածված քաղաքական քայլ էր Ալեքսանդրի կողմից։ Պլուտարքոսը հետևյալ ձևով է մեկնաբաում. «Նրա ամուսնությունը գեղեցկուհի Ռոքսանայի հետ, ում նա սիրահարվեց խնջույքի ժամանակ շուրջպարի ընթացքում, բոլորն ընկալում էին որպես մտահղացման իրագործում, քանի որ այդ ամուսնությունը մտերմացնում էր Ալեքսանդրին բարբարոսների հետ. նրանք արժանացել են նրա վստահությանը և շատ սիրել են նրան, քանի որ նա ցուցաբերել է մեծագույն հանդուրժողականություն և չի ցանկացել անօրեն կերպով տիրել այն միակ կնոջը, ով գերել է իրեն»:

Ռոքսանան ուղեկցելէ Ալեքսանդրին դեպի Հնդկաստան կատարած արշավանքի ու Բաբելոն հետդարձի ժամանակ (ք.ա. 326-324 թթ.): Ավելի հին վկայությունների համաձայն հնդկական արշավանքի ժամանակ մահացել է Ռոքսանայի ու Ալեքսանդրի նորածին զավակը[4]։ Արշավանքից հետ գալուց հետո, նրա ռոմանտիկ զգացմունքները Ռոքսանայի նկատմամբ, հավանաբար, տեղի էին տվել և նա ամուսնացել է պարսից թագավոր Դարեհի դուստր Ստատիրաի հետ։ Ք.ա. 323 թվականին Ալեքսանդրը հանկարծամահ է լինում։ Ռոքսանան այն ժամանակ հղի էր։ Ալեքսանդրի մահից մեկ ամիս հետո նա ծննդաբերեց՝ որդուն տալով Ալեքսանդր անունը։ Երիտասարդ Ռոքսանան և նորածին Ալեքսանդրը, մնալով մենակ ու անպաշտպան, հայտնվել էին փլվող կայսրության քաղաքական խարդավանքների կիզակետում։ Բակտրիայի արքայադուստրն աչքի չէր ընկնում հեզ բնավորությամբ, խնամակալ Պերդիկկայի համաձայնությամբ նա սպանել է Ստատիրային։ Պլուտարքոսը վկայում է. «Նա, ծայրաստիճան խանդելով ու ատելով Ստատիրային, կեղծ նամակի միջոցով ծուղակը գցեց նրան ու նրա քրոջը, երկուսին էլ սպանեց, դիակները ջրհորը նետեց ու հողով ծածկեց»։

Պերդիկայի մահից հետո Ռոքսանան որդու հետ ապրել է մակեդոնական Ամֆիպոլ քաղաքում Անտիպատրայի խնամակալության տակ։ Նրա մահից հետո, հավանաբար կռվելով Էվրիդիկի՝ մակեդոնական անվանական արքա Ֆիլիպ Արրիդեի կնոջ հետ, ք.ա. 318 թվականին նրանք տեղափոխվել են Էպիրոս Ալեքսանդրի մոր Օլիմպիադայի հովանավորության տակ և նրա հետ միասին զորքի գլխավորությամբ մտել են Մակեդոնիա։ Մակեդոնացիները պաշտել են Ալեքսանդրին։ Տեսնելով նրա մորը, ժառանգորդ որդուն և կնոջը՝ նրանք հանձնել են Օլիմպիադային Մակեդոնիայի իշխանությունը, որը նա տնօրինել չկարողացավ։ Մի տարի էլ չանցած Անտիպատրայի որդի Կասսանդրը պաշարեց Պիդնեն, որտեղ էլ գտնվում էին Օլիմպիադան և Ռոքսանան որդու հետ։

Ք.ա. 316 թվականին Օլիմպիադան մահապատժի ենթարկվեց դիադոխ (ժառանգորդ)Կասսանդրի կողմից, իսկ Ռոքսանային որդու հետ փակեցին Ամֆիպոլիայի ամրոցում՝ զրկելով արքայական արտոնություններից։

Ռոքսանայի որդին մեծանալով կարող էր շուտով գահի թեկնածու լինել՝ օգտվելով հոր հեղինակությունից և Կասսանդրի ազդեցիկ հակառակորդների աջակցությունից։ Նրա հրամանով 14-ամյա տղային և նրա մայր Ռոքսանային գաղտնի սպանեցին ք.ա. 309 թվականին։

Ռոքսանայի պատվին աստերոիդ է անվանակոչվել (317), որը հայտնաբերվել է 1891 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Роксана (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1899. — Т. XXVII. — С. 29.
  2. Арриан, «Анабасис Александра», 4.19
  3. Курций, 8.4
  4. Metz Epitome, 70. Манускрипт X века, содержит сведения, неизвестные из других источников. Судя по стилю, восходит к источникам IV—V вв. Из историков только Berve (1926 г.) принимает историю о смерти новорожденного сына Александра.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքսանա» հոդվածին։