Սերե[2] (հուն․՝ Νομός Σερρών), նոմոսՀունաստանում, Կենտրոնական Մակեդոնիայի շրջանում։ Արևելքից սահմանակից է Դրամա և Կավալա, արևմուտքում՝ Սալոնիկ և Կիլկիս նոմոսներին։ Հյուսիսում սահմանակից է Բուլղարիային և Մակեդոնիայի Հանրապետությանը։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 194 483 մարդ[3]։ Տարածքը 3967,744 քառակուսի կիլոմետր է[3]։ Խտությունը 49 մարդ մեկ քառակուսի կիլոմետր է[3]։ Վարչական կենտրոնը Սերես քաղաքն է։ Ըստ «Կալլիկրատիս» ծրագրի՝ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին վերացվել է Հունաստանի վարչական բաժանումը նոմոսների[4]։
Կերկինի լիճը (արհեստական լիճ, ձևավորվել է 1932 թվականին Ստրումա գետի վրա[2]) ներառված է Եվրոպայի կարևոր էկոլոգիական շրջանների պաշտպանության «Natura 2000» եվրոպական համակարգում և ենթակա է պաշտպանության նաև Ռամսարի կոնվենցիայով։ Այստեղ հանդիպող 300 տեսակի թռչուններից 10-ը մեծ քանակությամբ գաղութներ են կազմում։ Ինչ վերաբերում է գանգրափետուր հավալուսնին, ապա Քսանթի նոմոսում գտնվող Վիստոնիս լճի հետ Կերկինի լիճը Եվրոպայի ամենակարևոր ձմեռող տարածքն է։ Լճի կենդանական աշխարհի և առափնյա գոտու խորհրդանիշը տեղական ցեղատեսակի եզն է։ Կան նաև գայլեր, վայրի կատուներ, շնագայլեր, ջրասամույրներ, սկյուռիկներ, եղջերուներ, նապաստակներ, վայրի վարազներ։ Իխտիոֆաունան ներկայացված է ձկների և օձաձկների 30 տեսակով։
Սերե նոմոսը ստորաբաժանվել է 22 համայնքների (դիմ)։ Ըստ «Կալլիկրատիս» ծրագրի՝ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին վերացվել է Հունաստանի վարչական բաժանումը նոմոսների[4]։
↑ 2,02,1 Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.