Սիդե
| Քաղաք | ||
|---|---|---|
| Սիդե | ||
| թուրքերեն՝ Side | ||
| 36°47′0″N 31°24′0″E / 36.78333°N 31.40000°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Անթալիայի մարզ | |
| Համայնք | Manavgat ilçesi?[1] | |
| ԲԾՄ | 185 մետր | |
| Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
| Բնակչություն | ▲13 596 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[2][1] | |
| Ազգային կազմ | թուրքեր | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | +90 242 | |
| Փոստային դասիչ | 07 330 | |
|
| ||
Սիդե (թուրքերեն՝ Side, հին հունարեն՝ Σίδη ), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Անթալիայի մարզում։ Գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Սիդեն ներկայումս հայտնի տուրիստական հանգստավայր է։ Այն գտնվում է Անթալիայից 75, իսկ Մանավգատից 15 կիլոմետր հեռավորության վրա[3]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը մշտապես գտնվել է վտանգի մեջ և շրջափակված է եղել պաշտպանական պարիսպներով, ինչպես ծովից, այնպես էլ ցամաքից։ Չնայած հաճախ տեղի ունեցող երկրաշարժերին, պաշտպանական պատերը և աշտարակները ցամաքի կողմից լավ են պահպանված։ Առավել վատ են պահպանվել ծովային հատվածի պարիսպները։ Արևելյան պարիսպների դարպասները քաղաքի գլխավոր անցումային դարպասներն են եղել։ Գլխավոր պարիսպների մոտ առկա է եղել աշտարակ։ Դարպասներից սկսվող ճանապարհը հասել է մինչև կենտրոնական հրապարակ, որը U տառի տեսք է ունեցել։ Անցնելով հրապարակով՝ կարելի էր մուտք գործել դեպի բուն քաղաք։ Երկրորդ փոքր դարպասները, որոնք պահպանվել են մինչ օրս, ունեն քառակուսի աշտարակներ։ Գլխավոր պողոտան, որը անցնում էր քաղաքով, հասնում է մինչև թերակղզու ծայր արևմուտք։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիդեի անտիկ թատրոնը
- Քաղաքային պատից հատված
- Քաղաքային պատից հատված
- Քաղաքային պատից հատված
- Ագորա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
- ↑ https://data.tuik.gov.tr/Bulten/Index?p=Adrese-Dayali-Nufus-Kayit-Sistemi-Sonuclari-2021-45500
- ↑ «The Ancient Library». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդե» հոդվածին։ |
| ||||||||||
