Քվինտոս Կուրտիոս Ռուփոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ծնվել է | 1-ին դար Հունաստան |
|---|---|
| Մահացել է | 53[1] |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Մասնագիտություն | պատմաբան և գրող |
| Տիրապետում է լեզուներին | լատիներեն |
| Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
| Quintus Curtius Rufus Վիքիպահեստում | |
Քվինտուս Կուրցիուս Ռուֆուս (լատ.՝ Quintus Curtius Rufus, ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են), մ.թ. I դարի հռոմեացի պատմիչ, «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» գրքի հեղինակը։
Նրա «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» բաղկացած է 10 գրքից։ Առաջին երկու գրքերը կորել են, իսկ մեզ հասած 8 գրքերում կան պակասող հատվածներ։ Կուրտիոսի շարադրանքը խճողված է հռետորական բնույթի հատվածներով և գլխավորապես նկարագրում է ռազմական դեպքերի ընթացքը։ Նկատելի է միտումնավոր վերաբերմունքը Ալեքսանդր Մակեդոնացու նկատմամբ, որի հաջողությունները վերագրում է ոչ այնքան նրա ձիրքին, որքան բախտին։
Կուրցիուսի երկում արժեքավոր տեղեկություններ են պահպանվել մ.թ.ա. IV դարի Հայաստանի պատմության որոշ անցքերի մասին։ Գիրքը թարգմանվել է հայերեն (ռուսերեն թարգմանությունից[2])։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.livius.org/ct-cz/curtius/qcr.html Ստուգված է հոկտեմբերի 16-ին 2014:
- ↑ Կուրցիուս Ռուֆուս «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը», թարգմանությունը ռուսերենից՝ Ա. Սարգսյան, Ռ. Մավիսակալյան, Երևան 1987
|
||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 36)։ |
