Թայիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայիս
հին հունարեն՝ Θαΐς
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 4-րդ դար
ԾննդավայրԱթենք
Մահացել էմ.թ.ա. 4-րդ դար
Մասնագիտությունհետերա
ԱմուսինՊտղոմեոս Լագոս[1]
ԵրեխաներIrene?, Leontiscus? և Lagos?
 Thaïs Վիքիպահեստում

Թայիս (հուն․՝ Θαΐς, անգլ.՝ Thais, Tais), հայտնի աթենացի հետերա, ով մեծ հեղինակություն էր վայելում Ալեքսանդր Մակեդոնացու արքունիքում։ Եղել է Մակեդոնացու սիրուհին։ Այնուհետ ամուսնացել է Եգիպտոսի թագավոր Պտղոմեոս Լագոսի հետ, որից ունեցել երկու զավակ` որդին Լեոնտիսքոսը և դուստրը Իռանա (Էյրենա)։ Վերջինս ամուսնացել է կիպրական Սոլա քաղաքի արքա Էվնոստի հետ[2]։

Անտիկ աղբյուրների կարծիքով (Պլուտարքոս, Դիոդորոս Սիկիլիացի, Քվինտոս Կուրտիոս Ռուփոս) Թայիսն է նախաձեռնել Քսերքսես I-ի պալատի այրումը` Մակեդոնացու կողմից գրավված Պերսեպոլիս քաղաքում (Մ.թ.ա. 330 թվական)։ Պլուտարքոսի կարծիքով[3], Թայիսի նպատակը եղել է Քսերքսեսից վրեժ լուծելը` մ.թ.ա. 480 թվականին վերջինիս կողմից Աթենքը այրելու համար։ Ռուփոսը նշում էր, որ Թայիսը և Ալեքսանդրը այրեցին պալատը` վերածելով «մոխրի կույտի»։ Պլուտարքոսը նույնպես գրում է այդ մասին[4]։

Մինչև 20-րդ դարի սկիզբը գրականության մեջ Թայիսը հանդիպում է նաև Ֆաիդա ձևով։

Թայիսի պատվին է անվանվել (1236) Թայիս աստերոիդը, որը հայտնաբերվել է ռուս աստղագետ Գրիգորի Նեույմինի կողմից։

Թայիսը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Πλούταρχος 38.2 // Life of Alexander the Great (հին հունարեն.) // Βίοι Παράλληλοι
  2. «Таиса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Ботвинник М., Перельмутер И., Лампсаков К., Стратановский Г. «Плутарх, Александр и Цезарь» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 18 мая 2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Курций Руф, Кв. Кн. V // История Александра Македонского = Rufus Quintus Curtius Historia Alexandri Magni / Пер. с лат.: Соколов В. С. и Козаржевский А. Ч.; комм.: Стрелков А. В.. — М.: МГУ, 1993. — С. 103.
  5. Эрлер О. Александр Македонский и Таис. Верность прекрасной гетеры. — Астрель, Олимп, Харвест, 2009. — 606 с. — (Кумиры. История великой любви). — 3000 экз. — ISBN 978-5-271-23743-0, 978-5-7390-2343-8, 978-985-16-7079-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայիս» հոդվածին։