Միհրդատ Ա Պարթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Միհրդատ Ա Պարթև
Mithradatesi.jpg
Ծնվել է՝ մ. թ. ա. 195
Մահացել է՝ մ. թ. ա. 138
Տոհմ Պարթև Արշակունիներ
գերիշխան
Հայր Պրիապատիուս
Երեխաներ Հրահատ Բ
Եղբայր(ներ) Հրահատ Ա և Արտավան Բ Պարթև

Միհրդատ Ա (մ.թ.ա. 195 - 138 թթ.), Պարթևաստանի Արշակունի հարստության արքա (մ.թ.ա. 171 - 138 թթ.)։ Միհրդատ Ա հայտնի է որպես ականավոր քաղաքական գործիչ և զորավար։ Նրա օրոք Պարթևաստանը էապես ընդլայնում է իր տերության սահմանները՝ տարածելով իր իշխանությունը բոլոր ուղղություններով։ Միհրդատի օրոք Պարթևաստանի կազմի մեջ են մտնում Հույն-Բակտրիական թագավորության մի մասը (մ.թ.ա. 167 թ.), Կենտրոնական Ասիայի Մարգիանա պատմական շրջանը, Միջագետքը (մ.թ.ա. 144), Իրանն ամբողջությամբ։ Սելևկյանների հետ պատերազմներում մ.թ.ա. 141 թ. գերի է վերցնում արքա Դեմետրիոս Բ-ին, որը հետագայում ամուսնանում է Միհրդատի դուստր Ռոդոգունայի հետ։ Իր նվաճումների արդյունքում Պարթևաստանը դառնում է անտիկ աշխարհի խոշորագույն տերություններից մեկը, հետագայում՝ Հռոմեական պետության հիմնական հակառակորդը Արևելքում։ Պարթևների կողմից հելլենիստական մշակույթ ունեցող երկրների գրավումը զարկ է տալիս Պարթևաստանի ուրույն մշակույթի զարգացմանը և նրանում հելլենիստական տարրերի ներմուծմանը։ Միհրդատը պատմության մեջ է մտել որպես Պարթևաստանի և ամբողջ Արևելքի մեծ արքաներից մեկը։