Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և տերությունը
Թվական Մ․թ․ա․ 336-323 թվականներ (13 տարի)
Վայր Հունաստան, Իլլիրիա, Թրակիա, Դանուբի դելտա, Փոքր Ասիա, Ասորիք, Փյունիկիա, Հրեաստան, Եգիպտոս, Միջագետք, Բաբելոն, Պարսկաստան, Սողդիանա, Բակտրիա, Աֆղանստան, Թաքսիլա, Հնդկաստան
Արդյունք
Հակառակորդներ
Հին Մակեդոնիա Մակեդոնիայի թագավորություն,
Կորնթոսյան միություն
Աքեմենյան պետություն Աքեմենյան պետություն,
Պաուրավ,
Թրակիայի ցեղեր,
Իլլիրիայի ցեղեր,
հույն վարձկաններ,
Սողդիանա,
հնդկական ցեղեր և թագավորություններ
Հրամանատարներ
Հին Մակեդոնիա Ալեքսանդր Մակեդոնացի
(գերագույն հրամանատար)

Հին Մակեդոնիա Պարմենիոն
Հին Մակեդոնիա Անտիպատրոս
Հին Մակեդոնիա Պտղոմեոս Լագոս
Հին Մակեդոնիա Հեփեստիոն
Հին Մակեդոնիա Կրատերոս
Հին Մակեդոնիա Ֆիլոտաս
Հին Մակեդոնիա Կլեիտոս Սև
Հին Մակեդոնիա Պերդիկա
Հին Մակեդոնիա Կոինոս
Հին Մակեդոնիա Լիսիմախոս
Հին Մակեդոնիա Անտիգոնոս Միակնանի
Հին Մակեդոնիա Նեարխոս
Հին Մակեդոնիա Կասսանդրոս
Հին Մակեդոնիա Սելևկոս I Նիկատոր
Աքեմենյան պետություն Դարեհ III Կոդոմանոս
(գերագույն հրամանատար)

Աքեմենյան պետություն Բեսս
Աքեմենյան պետություն Սպիտամեն
Աքեմենյան պետություն Մադատոս
Աքեմենյան պետություն արքա Պորոս
Աքեմենյան պետություն Մեմնոն Հռոդոսցի
Ալեքսանդր Մակեդոնացու բալկանյան արշավանք
Հեմուս լեռ (մ․թ․ա․ 335), Պելեիոն (մ․թ․ա․ 335), Թեբե (մ․թ․ա․ 335)
Ալեքսանդր Մակեդոնացու աքեմենյան արշավանք
Գրանիկոս գետ (մ․թ․ա․ 334), Միլետ (մ․թ․ա․ 334), Հալիկառնաս (մ․թ․ա․ 335), Իսոս (մ․թ․ա․ 333), Տյուրոս (մ․թ․ա․ 332), Գազա (մ․թ․ա․ 332), Գավգամելա (մ․թ․ա․ 331), Ուքսերի կիրճ (մ․թ․ա․ 331), Պարսկական դարպասներ (մ․թ․ա․ 330), Կյուրոպոլիս (մ․թ․ա․ 329), Յակսարտ (մ․թ․ա․ 329), Գաբա (մ․թ․ա․ 328), Սողդյան ժայռ (մ․թ․ա․ 327)
Ալեքսանդր Մակեդոնացու հնդկական արշավանք
Կոթեն գետ (մ․թ․ա․ 327), Ահորն (մ․թ․ա․ 326), Հյուդասպ (մ․թ․ա․ 326), Մալլական արշավանք (մ․թ․ա․ 326)

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ, ավելի քան մեկ տասնամյակ Մակեդոնիայի արքա Ալեքսանդր III[Ն 1] կողմից ղեկավարվող հունամակեդոնական[Ն 2] ուժերի կողմից մղված ռազմական գործողություններ։ Ուղղված են եղել առաջին հերթին Աքեմենյան Պարսկաստանի, ինչպես նաև տեղական իշխանությունների և հրամանատարների դեմ, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ՝ Հնդկաստանում։ Իր կյանքի վերջին տարիներին Ալեքսանդրը գրավել էր աշխարհի՝ հին հույներին հայտնի գրեթե բոլոր տարածքները[1]։ Լինելով հաջողակ ռազմական գործիչ՝ Ալեքսանդրը բացառիկ քաղաքական գործիչ էր, նրան հաջողվեց ժառանգություն թողնել մի կայսրությունը որը ձևավորեց նոր պետություններ[2]։ Միապետի մահից հետո հսկայածավալ կայսրությունը անցավ ներիշխանական պատերազմի միջով, որի արդյունքում մ․թ․ա․ 301 թվականին կայսրությունը մասնատվեց հիմք ձևավորելով նոր պետություններ։

Ալեքսանդրը Մակեդոնիայի գահը ժառանգել է իր հորից՝ Փիլիպոս II-ից, որին հաջողվել էր Կորնթոսյան միության մեջ[3] գտնվող մայրցամաքային Հունաստանի քաղաք-պետությունների հիմնական մասը միավորել մակեդոնական հեգեմոնիայի ներքո[4]։ Հունաստանի հարավային շրջանների ապստամբ քաղաք-պետությունների վրա Մակեդոնիայի գերիշխանությունը վերահաստատելուց հետո Ալեքսանդրն իր զենքն ուղղել է ընդդեմ բալկանյան հարևանների։ Վերջիններիս դեմ պատերազմը կարճ էր, սակայն արյունալի։ Ավարտելով այդ արշավանքները՝ Մակեդոնիայի երիտասարդ արքան ձեռնամուխ է եղել Աքեմենյան Պարսկաստանի դեմ պատերազմին՝ ընդդեմ «արքայից արքա» Դարեհ III-ի․ վերջինս պարտություն է կրել և տապալվել։ Մակեդոնացու արշավանքներն իրենց մեջ ներառել են նաև Փոքր Ասիան, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը, Եգիպտոսը, Միջագետքը, Պարսկաստանը և Բակտրիան, իսկ հետագայում մեծացնելով իր տերության սահմանները՝ Ալեքսանդրը հասել է մինչև Թաքսիլա և Հնդկաստան, ինչից հետո նրա զորքը հրաժարվել է առաջ շարժվել։

Ալեքսանդրը պլանավորում էր իրականացնել մի շարք այլ արշավանքներ, ինչպիսիք էին օրինակ՝ ներխուժում Արաբական թերակղզի (հարավ), իսկ դրանից հետո՝ Հռոմ, Կարթագեն և Պիրենեյան թերակղզի (արևմուտք), սակայն Ալեքսանդրի մահից հետո նրա զորավար-դիադոքոսներն մոռացության են մատնել այս պլանները։ Այդուհանդերձ, Ալեքսանդրն սկիզբ է դրել հելլենիզմի դարաշրջանին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Փիլիպոս II-ի արշավանքներ


Ալեքսանդր Մակեդոնացին փոքր տարիքից աչքի է ընկել իր արկածախնդրությամբ և ռազմական գործում ունեցած հաջողություններով[5]։ Նրա հայրը Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ն էր, իսկ մայրը՝ Էպիրոսի արքա Ալեքսանդր I-ի քույրը՝ Օլիմպիադան, որը Փիլպոսի 7 կանանցից ամենանշանավորն էր, քանի որ հենց իր որդին՝ Ալեքսանդրն էր արքայի թագաժառանգը[6]։ Փոքր հասակից Օլիմպիադան իր որդուն տրամադրել է Փիլիպոսի դեմ[7]։ Այդ ժամանակ Մակեդոնիայի մի շարք քաղաքական գործիչներ չէին հաշտվում այն հանգամանքի հետ, որ իրենց ապագա արքան զտարյուն հելլեն չի լինելու[8]։ Այդ պատճառով, առանց Ալեքսանդրի և Օլիմպիադայի կարծիքը լսելու, Փիլիպոսն ամուսնացել է ազնվատոհմիկ Կլեոպատրայի հետ։ Սրվել են հոր և որդու հարաբերությունները։ Օմլիմպիադան փորձել է իր եղբորը՝ Էպիրոսի արքա Ալեքսանդր I-ին, սադրել ընդդեմ իր ամուսնու, որպեսզի թուլացնի Մակեդոնիայի դիրքերը[8], սակայն իմանալով այդ մասին՝ Փիլիպոսն առաջարկել է Էպիրոսի արքային ամուսնանալ իր դստեր՝ Կլեոպատրայի հետ[9]։ Իր քրոջ ամուսնության ժամանակ Ալեքսանդրը և Փիլիպոսը հաշտվել են[9]։

Սակայն հենց այս հարսանիքի ժամանակ էլ սպանվել է Փիլիպոս II-ը․ մարդասպանը հայտնաբերվել և մահապատժի է ենթարկվել։ Փիլիպոսի սպանության վերաբերյալ կա տարակարծություն, քանի որ հանգամանքները մինչև օրս պարզված չեն։ Ըստ տարածված տեսակետի՝ նրան սպանել է Պավսանիասը՝ սեփական թիկնապահը, ինչի պատճառ է հանդիսացել անձնական վիրավորանքը[10], սակայն կա նաև տեսակետ, ըստ որի՝ սպանության իրական պատվիրատուն նրա կինը՝ Օլիմպիադան է եղել[11], քանի որ Փիլիպոսի և Կլեոպատրայի (նրա նոր կնոջ) նորածին զավակը կարող էր դառնալ գահի հավակնորդ։ Տասնիննամյա Ալեքսանդրը՝ որպես գահաժառանգ և իրավահաջորդ, զինվորական խորհրդի և ազնվականների կողմից հռչակվել է Մակեդոնիայի թագավոր[11][12][13][14][15][16]։

Իր կառավարման առաջին տարիներին Ալեքսանդրը զբաղված էր ներքին հարցերի կարգավորմամբ։ Նա հաշվեհարդար է տեսել գահի բոլոր հավակնորդների հետ՝ սպանելով իր հոր վերջին կնոջը և նորածին երեխաներին[10][11]։ Նա մահապատժի է ենթարկել նաև Փիլիպոսի լավագույն զորահրամանատարներից մեկին՝ Ատտալոսին՝ դա պատճառաբնելով նրա դավաճանությամբ և Հունաստանի ապստամբած քաղաք-պետությունների հետ կապերով[10]։ Բնակչությանը հաճոյանալու համար նա վերացրել է բոլոր հարկերը՝ պետական գանձարանը թողնելով դատարկ և մեծացնելով պետական պարտքը։ Նույն պահին մի շարք իշխանություններ և քաղաք-պետություններ օգտվել են ստեղծված քաոսային իրավիճակից և ապստամբել ընդդեմ Ալեքսանդրի՝ չընդունելով նրա իշխանությունը։ Երիտասարդ Ալեքսանդրը ձեռնամուխ է եղել ապստամբությունների ճնշմանը։

Տասնամյա Ալեքսանդրի և իր ձիու՝ Բուկեփալոսի վարժեցման մասին
...Ալեքսանդրն իսկույն ձիու մոտ վազեց, բռնեց սանձը և մռութը դարձրեց դեպի արևը. ըստ երևույթին, նա նկատել էր, որ ձին վախենում է` իր առաջ տեսնելով տատանվող ստվերը։ Ալեքսանդրը որոշ ժամանակ ձիու հետ կողք կողքի վազեց` շոյելով նրան։ Համոզվելով, որ Բուկեփալոսը հանդարտվել է և շնչում է լիաթոք, Ալեքսանդրը վրայից նետեց թիկնոցն ու թեթև թռիչքով ցատկեց ձիու մեջքին։ Սկզբում մի փոքր ձիգ տալով երասանակը, նա զսպում էր Բուկեփալոսին` չխփելով ձիուն և սանձը չթափահարելով։ Իսկ երբ Ալեքսանդրը տեսավ, որ ձիու բարքն այլևս չի սպառնում որևէ դժբախտությամբ և որ Բուկեփալոսն առաջ է նետվում, նա ձիուն ազատություն տվեց և նույնսիկ սկսեց բարձր բացականչություններ արձակելով ու ոտքերով խփելով քշել։ Փիլիպոսն ու իր շքախումբը, տագնապով համակված, սսկվել մնացել էին, բայց երբ Ալեքսանդրը բոլոր կանոններով ձիու գլուխը շուռ տալով` հպարտ ու հրճվագին վերադարձավ նրանց մոտ, բոլոր ներկաները գոռում-գոչյունով դիմավորեցին։ Հայրը, ինչպես ասում են, ուրախությունից նույնիսկ արտասվեց, համբուրեց ձիուց իջած Ալեքսանդրին ու ասաց. «Զավակս, քեզ վայել մի այլ թագավորություն փնտրիր, քանզի Մակեդոնիան չափազանց փոքր է քեզ համար»:

Բալկանյան արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Բալկանյան արշավանքներ

Կորնթոսյան միության ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիպոս II-ի մահից հետո հունական Թեբե, Աթենք, Թեսալիա քաղաք-պետություններն ապստամբել են և չեն ճանաչել Ալեքսանդրի իշխանությունն իրենց վրա։ Նրանք սկսել են վտարել մակեդոնական կայազորները և թուլացնել մակեդոնական ազդեցությունն իրենց երկրներում։ Երբ այս ապստամբությունների վերաբերյալ տեղեկությունները հասել են Մակեդոնիա, Ալեքսանդրը շատ արագ է գործել։ Չանսալով խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել առաջարկող մի շարք քաղաքական գործիչների հորդորներին՝ Ալեքսանդրը հավաքել է 3000-անոց հեծելազոր և արագորեն շարժվել դեպի հարավ, որտեղ գտնվում էր ապստամբած ամենամոտ իշխանությունը՝ Թեսալիան։ Վերջինիս զինվորները փակել էին Օլիմպոս և Օսա լեռների միջև գտնվող անցումը։ Մակեդոնիայի արքան իր զորքին հրամայել է մագլցել Օսա լեռն ի վեր, ինչից հետո, երբ թեսալիացիներն արթնացել են, նրանք Ալեքսանդրին գտել են իրենց թիկունքում և ստիպված են եղել անձնատուր լինել։ Նրանք Ալեքսանդրի տրամադրության տակ են դրել նաև սեփական հեծելազորը, ինչից հետո վերջինս ճանապարհ է ընկել դեպի Պելոպոնես[17][18][19][20][21]։

Ալեքսանդրի(չաշխատող հղում) և Դիոգենեսի հանդիպումը Կորինթոսում․ երբ Ալեքսանդր մոտենում է փիլիսոփային և հարցնում է, թե ինչ է ցանկանում իրենից, ի պատասխան՝ վերջինից լսում է խնդրանք՝ չփակել իր արևը։ Շատերը հետագայում Ալեքսանդրի աշխարհակալությունը կապում են այս միջադեպի հետ։

Ալեքսանդրը հասել է Թերմոպիլե, որտեղ ճանաչվել է Ամֆիկտոնյան միության առաջնորդ, ապա ուղևորվել դեպի Կորիոնթոս։ Կորոնթոսում նա ժողով է հրավիրել, որին մասնակցել են բոլոր հելլենները։ Ալեքսանդրը դիմել է նրանց՝ խնդրելով իրեն վստահել Աքեմենյան Պարսկաստանի դեմ սպասվող պատերազմի ղեկավարությունը, որը մինչև իր հոր մահը վստահված էր նրան[22]։ Բոլոր հելլենական իշխանություններն ընդառաջել են Ալեքսանդրին, բացի Սպարտայից․ նրանք, դիմելով Ալեքսանդրին, ասել են․

Մենք՝ լակեդեմոնացիներս, անդրդվելի ենք։ Այն, ինչ որ հիմա մենք ունենք, մեր նախնինների արիության և խիզախության արդյունքն է, իսկ մեր նախնինները մեզ ավանդ են թողել ոչ թե գնալ ուրիշների հետևից, այլ լինել առաջնորդներ։ Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ հայրենանյաց այս ուխտին։
- Արիանոս Փլաբիոս, «Ալեքսանդրի արշավանքը», գիրք 1, գլուխ 1

Ստեղծվել է Կորնթոսյան միությունը[23], որի մեջ եղած բոլոր քաղաք-պետություններն ունեցել ներքին կատարյալ ինքնիշխանություն, սակայն ռազմական առումով միավորված էին․ նրանց միացյալ զորքերը ղեկավարել է Հելլենյան գերիշխանը՝ այս դեպքում Ալեքսանդրը։ Որոշ ապստամբական հուզումներ են տեղի ունեցել Աթենքում, սակայն, ինչպես նշել է Արիանոսը, «աթենացիք մահու չափ սարսափեցին, երբ Ալեքսանդրը մի փոքր մոտեցավ նրանց, և որպես Ալեքսանդրի նկատմամբ տածած հարգանքի նշան, համաձայնեցին էլ ավելիին, քան տրված էր Փիլիպոսին»[24]։ Հենց այստեղ գտնվելու ժամանակ էլ Ալեքսանդրին լուրեր են հասել թրակիացիների և իլլիրիացիների ապստամբությունների վերաբերյալ[19][25]։

Ալեքսանդրը Դելփյան պատգամախոսի մոտ
Դիոգենեսին հանդիպելուց հետո Ալեքսանդրն այցելում է Դելփի սրբատեղի։ Դելփիք քաղաքի Ապոլլոնի տաճարի պատգամախոսը՝ Պյութիա քրմուհին․ (հայտնի նաև որպես Դելփյան պատգամախոս), հին աշխարհում հայտնի էր իր գուշակություններով։ Ալեքսանդրը նրա մոտ այցելում է, որպեսզի պարզի սպասվող պատերազմների ապագա ելքը։ Պյութիան գուշակություններից առաջ խմում Էր Կասոտիդա աղբյուրի ջուրից, ծամում դափնու տերևներ, նստում ոսկյա եռոտանու վրա և որպես Ապոլլոն աստծո կամքի արտահայտիչ՝ պատրանքների ժամանակ զանազան անհասկանալի ձայներ հանում, իսկ մնացած քրմերն այդ ձայները բացատրում էին մշուշապատ ու երկիմաստ։ Հանդիպելով Ալեքսանդրին՝ քրմերը հրաժարվում են ընդունել նրան, պատճառաբանելով, որ ընտրված օրը գուշակության համար անհարմար է, բայց վերջինս գտնում է Պյութիա քրմուհուն և պահանջելով կանխատեսել իր ճակատագիրը։ Ի պատասխան սրա՝ տաճարականը բացականչում է․ «Որդի՛ս, դու անպարտելի ես»[26]։

Ապստամբությունների ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեդոնական փաղանգի հակագրոհն ընդդեմ թրակիացիների

Ալեքսանդրը չի ցանկացել Աքեմենյան Պարսկաստանի դեմ պատերազմի ժամանակ թույլ և անվստահ թիկունք ունենալ, այս պատճառով նա իլլիրիացիների և թրակիացիների դեմ ռազմական գործողություններ է սկսել, որպեսզի ճնշի նրանց խռովությունները։ Նա Ամֆիպոլիսից ներխուժել է թրակիացիների երկիր, անցել Նեստոս գետը և տաս օր հետ մոտեցել Հեմուս լեռանը, որտեղ կարողացել է ճիշտ ռազմավարության միջոցով փախուստի մատնել հակառակորդին[24][27]։

«Ալեքսանդրի անաբասիսը», Արիանոս, հատված առաջին գրքից

Կելտերին նա (Ալեքսանդրը) հարցրեց, թե ինչից են նրանք ամենաշատը վախենում։ Նա հուսով էր, որ իր անվան հռչակը հասել է կելտերին և նրանից էլ այն, և որ նրանք կասեն, որ ամենից շատ նրանք վախենում են իրենից։ Կելտերի պատասխանը նրա սպասելիքները չարդարացրեց․․․ (նրանք) պատասխանեցին, որ ամենաշատը վախենում են, որ երկինքը իրենց վրա փուլ կգա։ Իսկ Ալեքսանդրի մոտ նրանք դեսպաններ են ուղարկել այն պատճառով, որ հիացած են նրանով և ոչ թե վախից կամ շահադիտական նկատառումներով։ Ալեքսանդրը նրանց բարեկամներ անվանեց, դաշինք կնքեց նրանց հետ և հետ ուղարկեց, նշելով միայն, որ կելտերը պարծենկոտ են։

Անցնելով Հեմուս լեռը՝ Ալեքսանդրը շարժվել է տրիբալների վրա, որոնց արքա Սիրմոսի հրամանով նրանց մեծամասնությունը շարժվում էր ընդդեմ Ալեքսանդրի։ Ալեքսանդրը շրջափակել է նրանց ճամբար խփելիս և պարտության մատնել․ հակառակորդը տվել է 3000 զոհ[28]։ Ճակատամարտից 3 օր անց Ալեքսանդրը հասել է Դանուբ գետին և հարձակվել դրա հակառակ ափին ապրող գեթերի վրա, որոնք իրենք էին պատրաստվում նախահարձակ լինել[29], սակայն Ալեքսանդրի ուժերը հետապնդել են նրանց ու փախուստի մատնել՝ անպաշտպան թողնելով քաղաքը։ Ալեքսանդրը գրավել և ավերել է քաղաքը[30], ապա զոհեր մատուցել աստվածներին այդ հաղթության համար։ Քիչ անց տարածաշրջանի բոլոր կողմերից առաջնորդներ են եկել Ալեքսանդրի մոտ, որոնք իրենց խաղաղասիրությունը և հպատակությունն են հայտնել վերջինիս և դաշինք կնքել նրա հետ[31]։

Շուտով Ալեքսանդրը, դաշնակցելով ագրիանացիների արքայի՝ Լանգարոսի հետ, ռազմական գործողություններ է սկսել նաև ընդդեմ ավտարիատների և հաղթանակ տարել, ապա նա շարժվել է իլլիրիացիների երկիր։ Պաշարել է Պելիոնը, որը գտնվում է ժամանակակից Ալբանիայում[32][33]։ Մի քանի օր շարունակ չկարողանալով գրավել քաղաքը՝ Ալեքսանդրն իմացել է, որ հակառակորդի շարքերում անփութություն և անպատրաստվածություն է տիրում։ Նա գիշերով հարձակվել է հանկարծակիի եկած հակառակորդի վրա՝ փախուստի մատնելով նրանց[34][35]։

Արտաքին տեսաֆայլեր
Թեբեի ճակատամարտ

Նույն պահին Թեբե քաղաք են վերադարձել այնտեղից աքսորված մի քանի մարդիկ, որոնք սկսել են քաղաքում խռովություններ հրահրել ընդդեմ Ալեքսանդրի՝ ասելով, որ նա զոհվել է թրակիացիների և իլլիրիացիների դեմ մարտերի ժամանակ։ Իմանալով այս իրադարձությունների մասին՝ Ալեքսանդր շարժվել է դեպի հարավ՝ Հունաստան։ Թեբեացիները միայն այն ժամանակ են իմացել, որ Ալեքսանդրն արշավում է իրենց վրա, երբ նա իր զորքով արդեն անցել էր Օնհեստեսը։ Այդ ժամանակ նրանք թեբեացիների մոտ հայտարարել են, որ զորքի առաջնորդը ոչ թե Ալեքսանդրն է, այլ Անտիպատրոսը։ Մեկ օր անց Մակեդոնիայի արքան մոտեցել է Թեբեին, սակայն չի հարձակվել դրա վրա՝ մտածելու և իրեն հպատակությունը հայտնելու համար ժամանակ տալով[36], սակայն թեբեացիները ոչ միայն այդպես չեն վարվել, այլ իրենք են փոքր ջոկատներով նախահարձակ եղել։ Ալեքսանդրը հեշտությամբ հետ է մղել այդ գրոհները, սակայն դեռևս շարունակել է լուրջ գործողությունների չանցնել[37]։ Այդ ժամանակ Կադմեան՝ քաղաքի միջնաբերդը, գտնվում էր մակեդոնական կայազորի հսկողության տակ։

Ալեքսանդրը Թեբեում

Ապստամբներին զենք էր մատակարարել Աթենքը, որի նշանավոր քաղաքական գործիչը՝ Դեմոսթենեսը, նույնպես կողմ էր Ալեքսանդրի դեմ ապստամբությանը[38][39], սակայն իմանալով նրա արշավանքի մասին՝ հետ է կանգնել այդ մտքից։ Շուտով Ալեքսանդրը հարձակվել և գրոհով վերցրել է Թեբեն[40]։ Մակեդոնական զորքի հետ փոկեացիները, պլատեացիները և բեովտացիներն են սկսել կոտորած իրականացնել քաղաքում՝ սպանելով 6000 մարդու[41]՝ այդ թվում նաև կանանց և երեխաների։ Գերեվարվել է շուրջ 30 հազար բնակիչ (բացի Ալեքսանդրի ու Փիլիպոսի բարեկամները, քրմերն ու քրմուհիները)[37][41]։

Թեբեի անկումը շրջադարձային է եղել պայքարի համար։ Արկադացիները, որոնք շտապում էին թեբեացիներին օգնության, հետ են վերադարձել և պատժել ապստամբություն հրահրողներին։ Էտոլական ցեղերը, որոնք ապստամբել էին թեբեացների հետ, հատուկ դեսպանություն են ուղարկել և ներում խնդրել Մակեդոնիայի արքայից։ Աթենացիները նույնպես Ալեքսանդրի մոտ դեսպանություն են ուղարկել, որը կազմված էր նրա հետ ամենասերտ հարաբերություններ ունեցողներից։ Այդ պատվիրակությունն արքային էր փոխանցելու աթենացիների խոսքը, որտեղ ասվում էր, որ աթենական ժողովուրդը ողջունում է նրա բարեհաջող վերադարձն իլլիրիացիների և տրիբալների դեմ մղված պատերազմից և ուրախ է, որ նա պատժել է թեբեացիներին ապստամբության համար։ Ալեքսանդրը սիրալիր է գտնվել նրանց հանդեպ, սակայն պահանջել է, որ իրեն հանձնեն ապստամբության մասնակից մի շարք աթենացիների, որոնց թվում էր նաև Դեմոսթենեսը։ Աթենացիները նորից են պատվիրաություն ուղարկել՝ աղերսելով գթասիրտ գտնվել այդ մարդկանց հանդեպ[42]։ Ալեքսանդրը, քաղաքի հանդեպ տածած հարգանքից ելնելով, ողորմած է գտնվել և շուտով վերադարձել Մակեդոնիա։

Ընդդեմ Աքեմենյան Պարսկաստանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով Մակեդոնիա՝ Ալեքսանդրը զոհ է մատուցել Օլիմպիական Զևսին։ Երբ եկել է մ․թ․ա․ 334 թվականի գարունը, Ալեքսանդրն սկսել է Հելլեսպոնտոս ուղևորվելու նախապատրաստություններ տեսնել՝ Մակեդոնիայի և հույների կառավարումը թողնելով Անտիպատրոսին։ Նա իր հետ տարել է 30 հազար թեթևազեն ռազմիկներ ու նետաձիգներ և 5 հազար հեծյալներ։ Անցել է Կերկինի լճի մոտով դեպի Ամֆիպոլիս և Ստրիմոնի գետաբերան։ Անցնելով գետը՝ Ալեքսանդրը շրջանցել է Պանգեոն լեռը և ուղղություն վերցրել դեպի ծովափին գտնվող Աբդերա և Միրոնեոս հունական քաղաքներ։ Գնալով Հելեունտոս՝ նա այցելել է Ասիա մայրցամաք առաջին անգամ ոտք դրած հույնի՝ Պրոտեսիլայոսի գերեզմանին և զոհ մատուցել նրան՝ ասելով, որ թող իր ափ իջնելն ավելի հաջողակ լինի, քան Պրոտեսիլայոսինը[43]։

Փոքր Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլեսպոնտոսի (այժմ՝ Դարդանել) անցումը տեղի է ունեցել 160 տրիերներով և բազմաթիվ փոխադրանավերով։ Անցման ժամանակ Ալեքսանդրը նեղուցի մեջտեղում ցուլ է զոհաբերել Պոսեյդոնի և ծովահարսերի պատվին և ոսկե գավաթից գինի լցրել ծովի մեջ։ Իր զորքից նա առաջինն էր, որ ամբողջապես սպառազինված ոտք է դրել ասիական հողի վրա։ Նա, ի պատիվ Զևսի՝ իր արշավանքի հովանավորի, զոհասեղաններ է կանգնեցրել իր ափ իջած վայրում, ապա մեկնել Տրոյա և զոհ մատուցել Աթենասին, նրան նվիրաբերել ամբողջական ռազմահանդերձ, իսկ փոխարենը՝ վերցրել Տրոյական պատերազմից մնացած սրբազան համարվող զենքեր։ Նա զոհ է մատուցել նաև Պրիամոսին՝ խնդրելով նրան այլևս չզայրանալ Նեոպտղոմեոսի տոհմի վրա, որից էլ սերում էր ինքը։ Տրոյայում Ալեքսանդրն այցելել է Աքիլլեսի գերեզմանին և պսակներ խոնարհել նրա շիրիմին։ Ըստ Արիանոսի՝ Ալեքսանդրն Աքիլլեսին բախտավոր է համարել, քանի որ «նրա փառքը գովաբանել է այնպիսի մի պոետ, ինչպիսին Հոմերոսն է»։ Տրոյայից մեկնել է Արիսբա, որտեղ գտնվում էր նրա ամբողջ զորքը, ինչից հետո՝ հաջորդ օրը, արդեն սկսել է զորաշարժեր կատարել դեպի ցամաքի խորքը։

Ալեքսանդրն Աքիլլեսի գերեզմանի մոտ
Նկարիչ՝ Յոհան Հենրիխ Շոնֆելդ


Նկարիչ՝ Հենրի Ուոլթերս


Նկարիչ՝ Անտոնիո Ջոլի


Նկարիչ՝ Յոհան Հենրիխ Շոնֆելդ


Այդ ժամանակ պարսիկները ճամբար էին խփել Զելեա քաղաքի մոտ[44]։ Նրանց զորավարներն էին Հոնիայի ու Լիդիայի սատրապը՝ Սպրիթրիդատը, և Փռյուգիայի կառավարիչը՝ Արսիտոսը, ինչպես նաև հույն Մեմնոն Հռոդոսցին։ Նրանց զորքում եղել են նաև հույն վարձկաններ։ Իմանալով Ալեքսանդրի ներխուժման մասին՝ ռազմական խորհուրդ է հրավիրվել։ Քննարկման ժամանակ Մեմնոնն առաջարկել է մակեդոնացիների հետ կռվի մեջ չմտնել, քանի որ հակառակորդի հետևակն ավելի ուժեղ է, բացի այդ՝ Ալեքսանդրը զորքի հետ է, իսկ պարսից արքան՝ Դարեհը՝ ոչ։ Նա առաջարկել է նահաջել, ավերել և այրել բոլոր բնակավայրերը, արտերը և այն ամենը, ինչ կարող էր պարեն հանդիսանալ հակառակորդի զորքի համար։ Ըստ նրա՝ Ալեքսանդրը չէր կարող առանց պարենի մնալ օտար երկրում, ինչի հետևանքով էլ շուտով կվերադառնար իր երկիր[44]։ Սակայն այս տեսակետին դեմ է արտահայտվել Արսիտոսը՝ ասելով, որ թույլ չի տա կրակի մատնել իր հպատակներից թեկուզ մեկի տունը[44]։ Պարսիկները համաձայնել են Արսիտոսի հետ․ նրանց դիրքորոշման վրա ազդել է նաև Մեմնոնի էթնիկ պատկանելիությունը․ վերջինս ստիպված զիջել է[45]։

Գրանիկոս գետի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Գրանիկոսի ճակատամարտ, պարսիկներին ընդդեմ մակեդոնացիների
Գրանիկոսի ճակատամարտ, մ․թ․ա․ 334 թվական
Գրանիկոսի ճակատամարտի սխեման

Երբ Ալեքսանդրն սկսել է մոտենալ Գրանիկոս գետին, նրա ուղարկած հետախույզները Հեգելոքոսի ղեկավարությամբ, վերադարձել և տեղեկացրել են Ալեքսանդրին, որ պարսկական բանակը ռազմական կարգով շարված է գետի հակառակ ափին։ Ալեքսանդրն իր զորքը շարել է ռազմական կարգով և մոտեցել գետին[46]։ Պարմենիոնին վստահվել է ձախ թևը[47], որտեղ գտնվում էին հունա-թրակիական ուժերը, իսկ ինքը՝ Ալեքսանդրը, անցել է աջ թև, որտեղ ղեկավարել է մակեդոնական հեծյալներին։ Մակեդոնացիների փաղանգը գտնվել է զորքի կենտրոնական մասում։ Պարսիկների զորքի կազմում եղել են 20 հազար հեծյալներ և 20 հազարից մի փոքր քիչ հետևակ (այդ թվում նաև հույն վարձկաններ), իսկ հունամակեդոնական ուժերը կազմել է 30-35 հազար հետևակ[48][49][50] և շուրջ 5000 հեծյալ (թվերը վիճելի են)։ Պարսիկներն սպասել են հակառակորդի գետանցմանը՝ գետից դուրս գալուց անմիջապես հետո նրա վրա հարձակում սկսելու համար[51]։

Առաջին գնդերի գետանցումից հետո պարսիկները Մեմնոնի և նրա որդիների գլխավորությամբ նետվել են Ամինտոսի և Սոկրատեսի գլխավորած գնդերի վրա, որոնց վրա բարձունքից նաև տեգեր են տեղացել։ Հունամակեդոնական ուժերի համար ճակատամարտի սկիզբը բարդ է եղել, քանի որ նրանք կռվել են ներքևից և ոչ թե ցամաքում, այլ գետի մեջ՝ չկարողանալով դուրս գալ այնտեղից։ Սակայն իրադրությունը փոխվել է, երբ Ալեքսանդրը նետվել է ճակատամարտի այն հատված, որտեղ գտնվում էր հակառակորդի լավագույն հեծելազորը և որտեղ կռվում էին նրանց հրամանատարները։ Այստեղ ճակատամարտը թեժացել է, քանի որ հունամակեդոնական ուժերն սկսել են հեշտությամբ անցնել գետը։ Նրանք փորձել են հակառակորդին ստիպել նահանջել դեպի բաց դաշտավայր, իսկ պարսիկներն իրենց՝ դեպի գետ։

Ճակատամարտի ժամանակ Սպիթրիդատը թիկունքից հարձակվում է Ալեքսանդրի վրա

Շուտով պարսկական զորքի կենտրոնական մասը տեղի է տվել, ինչից հետո թևերում ճեղքում է առաջացել և սկսվել համատարած նահանջ։ Պարսկական զորքից զոհվել են 1000-2000 հեծյալներ[52] և 3000 հետևակայիններ։ Հակառակորդին փախուստի մատնելուց հետո Ալեքսանդրն ուղղվել է դեպի հույն վարձկանները, շրջապատել նրանց և բոլորին՝ թվով 2000 զինվոր, գերեվարել[53]։ Ճակատամարտի ընթացքում սպանվել են հակառակորդի մի շարք հրամանատարներ՝ Նիփաթը, Պետին, Լիդիայի սատրապը՝ Սպիթրիդատը, Կապադովկիայի փոխարքան՝ Միթրոբուզանը, Դարեհի փեսան՝ Միհրդատը, Դարեհի որդին՝ Արբուփալը, Դարեհի կնոջ եղբայրը՝ Փառնակը և հույների առաջնորդ Օմարը։ Արսիտոսը փախուստի է դիմել դեպի իր իշխանության տակ եղած տարածք՝ Փռյուգիա, սակայն շուտով ինքնասպան է եղել, քանի որ նրան են մեղադրել պարտության մեջ։ Հունամակեդոնական ուժերը ճակատամարտի ընթացքում տվել են 120-400 զոհ (թվերը վիճելի են)։

Ալեքսանդրը ճակատամարտի հաջորդ օրն այցելել է բոլոր վիրավորներին և հարցրել նրանց որպիսությունը, թույլ տվել «պատմել իրենց քաջությունների մասին և նույնիսկ փոքր-ինչ գլուխ գովել»։ Նա թաղել է իր զինվորներին և մարտում ընկածների ընտանիքներին ազատել հարկերից։ Նա թաղել է նաև հակառակորդի կողմից ընկած մարտիկներին և հրամանատարներին, սակայն հույն վարձակններին շղթայակապ ուղարկել է Մակեդոնիա, որպեսզի նրանք այնտեղ աշխատանքներ կատարեն, քանի որ «նրանք, հելլեններ լինելով, դեմ էին կանգնում հելլենների համընդհանուր որոշմանը և կռվում էին բարբարոսների կողմից ընդդեմ Հելլադայի»։ Ալեքսանդրը, վերցնելով 300 պարսկական ռազմական հանդերձանք, դրանք ուղարկել է Աթենք՝ որպես նվեր Աթենաս Պալլասին։ Նա «նվերի» հետ ուղարկել է հետևյալ մակագրությունը․ «Ալեքսանդրը՝ Փիլիպոսի որդին, և բոլոր հելլենները, բացի լակեդեմոնացիներից, խլեցին Ասիայում բնակվող բարբարոսներից» (հունարեն՝ «Ἀλέξανδρος Φιλίππου καὶ οἱ Ἕλληνες, πλὴν Λακεδαιμονίων, ἀπὸ τῶν βαρβάρων τῶν τὴν Ἀσίαν κατοικούντων» - «Alexandros Philippou kai hoi Hellēnes plēn Lakedaimoniōn apo tōn barbarōn tōn tēn Asian katoikountōn»)[54]։

Դիրքերի ամրապնդում Փոքր Ասիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը Կալատոսին սատրապ է նշանակել այն տարածքների վրա, որտեղ նախկինում իշխում էր Արսիտոսը և նրանց հրամայել վճարել նույնքան հարկ, ինչքան վճարել են պարսիկներին։ Ալեքսանդրը շարժվել է առաջ՝ Սարդես։ Երբ նա գտնվել է Սարդեսից 70 ասպարեզ (մոտ 12,5 կմ) հեռավորության վրա, Ալեքսանդրին է ներկայացել Միթրենը, որը Սարդեսի միջնաբերդի թրուրաքոսն էր, և նրան հանձնել միջնաբերդն ու գանձերը։ Ալեքսանդրը հարգանքով է վերաբերել նրան և մեկնել քաղաք, ընդունել քաղաքի անձնատրությունը, բնակիչներին մի շարք արտոնություններ տվել՝ ազատություն շնորհելով և թույլատրելով ապրել սեփական հինավուրց օրենքներով։ Մակեդոնիայի արքան որոշել է նաև օլիմպիական Զևսին նվիրված տաճար և զոհասեղան կառուցել, քանի որ ամռան այդ եղանակին ձնաբուք ու կայծակ է սկսվել, ինչն Ալեքսանդրը մեկնաբանել է որպես աստվածային նշան։ Իր հավատարիմներից մեկին՝ Պավսանիոսին, նշանակել է միջնաբերդի կառավարիչ, իսկ Նիկիոսին՝ հանձնել հարկահանության գործը։ Կալատոսն ուղարկվել է մինչ այդ Մեմնոնին ենթակա մարզեր, իսկ Սպիթրիդատին ենթակա մարզերի կառավարիչ է նշանակվել Ասանդրոսը՝ Փիլոտեսի որդին։

Միլեթի քանդված պարիսպը և գրավումը՝ ըստ Անդրե Քաստաիգնեի

Չորս օր անց Ալեքսանդրը ժամանել է Եփեսոս։ Ալեքսանդրն այստեղ վերացրել է օլիգարխիան և դեմոկրատիա հաստատել։ Կատարելով մի քանի բարեփոխումներ ևս՝ Ալեքսանդրն սկսել է լայն ժողովրդավարություն վայելել տարածաշրջանում։ Մի շարք քաղաքներ՝ Մագնեսիան, Տրալեսը, ինքնակամ հանձնվել են Ալեքսանդրին, Արքիմաքոսն ուղարկվել է էոլական և հոնիական քաղաքներ՝ գրավելու դրանք և այնտեղ դեմոկրատիա հաստատելու։ Շուտով Ալեքսանդրն ուղևորվել է դեպի Միլեթ, որի կառավարիչը՝ Հեգեստրատոսը, վերջերս պատրաստակամություն էր հայտնել քաղաքը հանձնել Ալեքսանդրին, սակայն երբ պարսկական զորքը մոտեցել է քաղաքին, նա իրեն արդեն ապահով է զգացել և սկսել մտածել, թե ինչպես պահպանի քաղաքը պարսիկների համար։

Սակայն հունամակեդոնական նավատորմն ավելի արագ է գործել և 160 նավերով 3 օր շուտ մոտեցել Միլեթին՝ խարիսխ գցելով Լադեն կղզու մոտ՝ քաղաքի դիմաց։ Հակառակորդ պարսկական նավերի թիվը գրեթե 2 անգամ ավելի մեծ էր՝ շուրջ 300 նավ։ Պարմենիոնն Ալեքսանդրին առաջարկել է ծովային մարտ սկսել հակառակորդի դեմ, սակայն Ալեքսանդրը մերժել է՝ ասելով, որ անիմաստ է նախահարձակ լինել անհամեմատ ավելի մեծ զորքի դեմ, որի կազմում կռվում են հմուտ ծովային ազգեր, ինչպիսիք են կիպրոսցիները և փյունիկեցիները։ Նա նախընտրել է հակառակորդի հետ բախվել ցամաքում, ոչ թե ծովում։ Այդ ժամանակ միլեթացիներից ամենահարգված անձը՝ Գլավկիպոսը, ուղարկվել է Ալեքսանդրի մոտ, հայտնել, որ Միլեթը պատրաստ է իր դռները հավասարապես բացել և՛ հունամակեդոնական, և՛ պարսիկական ուժերի դիմաց, և խնդրել է դադարեցնել պաշարումը։ Ալեքսանդրը հետ է ուղարկել նրան և հորդորել պատրատ լինել։

Հաջորդ օրն Ալեքսանդրը գործի է դրել պարսպակործան մեքենաներ, ինչի արդյունքում քանդվել է պարսիպների մի մասը, որոնց միջով Ալեքսանդրը մուտք է գործել քաղաք։ Նույն պահին Նիկանորոսը՝ հունամակեդոնական նավատորմի հրամանատարը, տեսնելով, որ Ալեքսանդրը գրոհում է քաղաք, ուղղվել է դեպի Միլեթի նավահանգիստ և փակել դրա մուտքը հակառակորդի դիմաց՝ պարսկական զորքին զրկելով ճակատամարտին մասնակցելու հնարավորությունից։ Պարսկական զորքը ծովից հետևել է, թե ինչպես է Ալեքսանդրը գրավում իրենց քաղաքը, սակայն չի կարողացել որևէ բանով օգնել նրանց։ Քաղաքի գրավման հաջորդ օրերը նույնպես պարսկական նավատորմը չի կարողացել որևէ հաջողության հասնել և շուտով ուղղակի թողել է քաղաքը և հեռացել։

Հալիկառնասի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալիկառնասի գրավման ժամանակ պաշարողական աշտարակը գործողության մեջ

Ալեքսանդրը, հասկանալով, որ սեփական նավատորմը հակառակորդի նավատորմի հետ համեմատած ավելի թույլ է և մեծ ծախսեր է պահանջում, որոշել է ցրել այն՝ ընտրելով այլ ռազմավարություն։ Ըստ դրա՝ եթե ինքը ցամաքային ուժերով գրավեր Փոքր Ասիայի բոլոր ծովափնյա ամրությունները, ապա հակառակորդը, չունենալով ոչ մի կայանատեղ, շուտով ստիպված կլիներ լքել տարածքը։ Կարգավորելով այս հարցերը՝ նա մեկնել է Կարիա, քանի որ տեղեկացել էր Հալիկառնասում հակառակորդի մեծաթիվ ուժերի հավաքագրման մասին։ Հընթացս գրավելով Միլեթից դեպի Հալիկառնաս ճանապարհի վրա ընկած քաղաքները՝ Ալեքսանդրը մոտեցել է Հալիկառնասին և ճամբար խփել դրանից 5 ասպարեզ հեռավորություն վրա (շուրջ 900 մետր)։

Հալիկառնասում գտնվող պարսկիներից և վարձկաններից բաղկացած մեծաքանակ զորքը ղեկավարել է Մեմնոնը։ Քաղաքը բնականից ամուր էր, իսկ այն հատվածները, որոնք բնական ամրություններ չեն ունեցել, լավ ամրացված էին։ Քաղաքի նավահանգստում կանգնած էին տրիերներ։ Հենց առաջին օրը, քաղաքին մոտենալուն պես Ալեքսանդրը հարձակման է ենթարկվել պաշարվածների կողմից՝ հայտնվելով նետերի և տեգերի տարափի տակ, սակայն հեշտությամբ կարողացել է հետ՝ դեպի քաղաք քշել հակառակորդին։ Մի քանի օր անց նա, իր հետ վերցնելով մի քանի գնդեր, շրջանցել է քաղաքը և գիշերով մոտեցել հարևանությամբ գտնվող քաղաքներից մեկին՝ Մինդոսին, որի քաղաքացիները համաձայնվել էին հանձնվել։ Առանց կռվի քաղաքը գրավել չի հաջողվել, ինչի հետևանքով էլ Ալեքսանդրը վերադարձել է Հալիկառնասի մոտ և շարունակել պաշարումը։

Շուտով Ալեքսանդրը հրամայել է լցնել քաղաքի պարիսպների առջև փորված 30 կանգունից ավել լայնություն և 15 կանգուն խորություն ունեցող խանդակը, որպեսզի կարողանա իր պաշարողական աշտարակները մոտեցնել քաղաքին, որի վրայից պատրաստվում էր գրոհել քաղաքի վրա։ Երբ խանդակը լցվել և պաշարողական մեքենաները մոտեցվել են պարիսպներին, պաշարվածները հարձակվել են դրանց վրա՝ հույս ունենալով այրել դրանք։ Մակեդոնական ուժերը, տալով 16 զոհ, հեշտությամբ հետ են մղել հակառակորդի գրոհը, որի արդյունքում հակառակորդը կորցրել է 170 զինվոր[55]։

Մի քանի օր անց Պերդիկայի գնդից երկու գինովցած հոպլիտներ սկսել են մագլցել քաղաքի պարիսպները, ինչը նկատել են պաշարվածները․ նրանք նետվել են պարիսպը մագլցողների վրա։ Տեսնելով սկսված գոտեմարտը՝ մակեդոնացիները նույնպես օգնական ուժեր են ուղարկել։ Սկսված մարտի արդյուքնում քաղաքը համարյա գրավվել է, քանի որ այդ պահին այդքան էլ լավ չէր պաշտպանվում, սակայն մակեդոնացիները շուտով նահանջել են։ Հաջորդ օրն Ալեքսանդրը պարիսպներին է մոտեցրել պաշարողական մեքենաները և ակտիվ գործողություններ սկսել։ Հալիկառնացիները փորձել են այրել այդ մեքենաները, սակայն դա նրանց միայն մասամբ է հաջողվել[56][57]։ Ընթացող մարտերից մեկի ժամանակ պաշարվածները եռակի դարպասներով դուրս են եկել քաղաքից և մարտի բռնվել մակեդոնացիների հետ, սակայն նորից ստիպված են եղել նահանջել դեպի քաղաք՝ փորձելով անցնել խրամի վրա գցված նեղ կամրջով, որը չդիմանալով այդ ճնշմանը՝ կոտրվել է․ զոհվել են մեծ թվով հալիկառնացիներ։ Այս պահին մակեդոնացիները քիչ էր մնում գրավեին քաղաքը, սակայն Ալեքսանդրը դադարի հրահանգ է տվել՝ փորձելով պահպանել բարեկամական հարաբերություններ հալիկառնացիների հետ[58]։ Հասկանալով, որ քաղաքը երկար պահելն անհնար է՝ Մեմնոն և Օրոնտոբատը հրդեհել են քաղաքի մի մասը։ Ալեքսանդրը կեսգիշերին փախստականներից իմացել է այդ հրդեհի մասին և մտել քաղաք, իսկ լուսաբացին տեսել հակառակորդի ուժերի զբաղեցրած դիրքերը, սակայն չի գրոհել նրանց վրա, քանի որ տեղանքն անհարմար էր, իսկ դրա գրավման նշանակությունը՝ փոքր։

Ալեքսանդրը Կարիայի ղեկավարումը հանձնել է Ադա Կարիացուն, որը Հեկտոմանոսի դուստրը և Իդրիոսի քույրն ու կինն էր։ Իդրիոսը Կարիայի սատրապն էր, որն իր տիրույթները կտակել էր իր կնոջը՝ Ադային, քանի որ փոքրասիական շրջանում դեռ Շամիրամի ժամանակաշրջանից ընդունված էր կանանց իշխանությունը, սակայն իշխանությունը հանձնվել է Պիկսոդարին, ապա՝ Օրոնտոբատին։ Ադան կարողացել է պահպանել Ալինդան՝ Կարիայի ամրոցներից մեկը։ Երբ Ալեքսանդրը ժամանել է Կարիա, Ադան ընդառաջ է գնացել նրան, հանձնել Ալինդա ամրոցը՝ ասելով, որ Ալեքսանդրին իր որդին է համարում։ Ի պատասխան այս քայլերի՝ Հալիկառնասի գրավումից հետո Ալեքսանդրը նրան նշանակել է այդ տարածքների ղեկավար[59]։

Առաջխաղացում Փոքր Ասիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը ձմռանը նորապսակներին ուղարկել է Մակեդոնիա՝ իրենց կանանց մոտ, ինչը բարձրացրել է նրա անունը Մակեդոնիայում։ Շուտով Ալեքսանդրը շարժվել է դեպի Հիպարնոս, Լիկիա ու Պամփիլիա, գրավել դրանք և շուրջ 30 այլ քաղաքներ, իսկ Քսանթոս և Պատարամոս քաղաքներն անձնատուր են եղել։ Ավարտելով այս գրոհները՝ Ալեքսանդրը ներխուժել է Փռյուգիայում գտնվող Միլիաս քաղաքը։ Այստեղ նրա մոտ են եկել փասելիսների և լիկիացիների բարեկամական պատվիրակությունները, որոնց հրամայվել է հանձնել սեփական քաղաքներն այն կառավարիչներին, ում ինքը՝ Ալեքսանդրը, կնշանակի[60]։ Ալեքսանդրը շարժվել է դեպի Սիդե, որտեղ կայազոր է թողել և ուղղվել դեպի Ասպենդոս, որի բնակիչները չէին կատարել իր պահանջները[61]։

Իմանալով Ալեքսանդրի մոտենալու մասին՝ տեղաբնիկները թողել են ցածրադիր վայրերը և բարձրացել լեռը, սակայն տեսնելով մակեդոնական զորքի հզորությունը՝ նրանք պատվիրակություն են ուղարկել և նախկին պայմաններով հաշտություն խնդրել։ Պատրաստ չլինելով երկարատև պաշարման՝ Ալեքսանդրը սակայն չի համաձայնել, այլ առաջակել է նոր, ավելի ծանր պայմաններ։ Ասպենդեոսի բնակիչնեը պետք է ամենազդեցիկ մարդկանց պատանդ հանձնեին Ալեքսանդրին, հանձնեին ձիերը, 50-ի փոխարեն տային 100 տաղանդ ոսկի, ենթարկվեին նշանակված սատրապին, հարկեր վճարեին մակեդոնացիներին և դատական կարգով լուծեին առաջացած հողային վեճերը։ Տեղաբնիկները համաձայնել են ներկայացված պայմաններին։ Ալեքսանդրը շուտով սկսել է է շարժվել դեպի Փռյուգիա և ճանապարհին գրավել Տելմեսոսը[62], շարժվել դեպի Գորդիոն, որտեղ նրան միացել են Մակեդոնիայից ժամանած նորապսակները[63]։ Ալեքսանդրն ուղղվել է դեպի Անկյուրա, որն անձնատուր է եղել։ Նա քաղաքացիներին պատվիրել է ենթարկվել Փռյուգիայի կառավարչին՝ Կալատոսին։ Մակեդոնիայի արքան մեկնել է Կապադովկիա, որտեղ գրավել է Հալիս գետի մոտ գտնվող տարածքները, Կապադովկիայի սատրապ նշանակել Սիբիկտոսին և ուղղություն վերցրել դեպի Կիլիկիայի դարպասներ[64]։

Ալեքսանդրը և գորդյան հանգույցը
Ըստ հին հունական ավանդության՝ փռյուգիական տոհմապետ Գորդիոսը Զևսի տաճարին է նվիրում իր կառքը, որի լուծը քեղիին էր կապված այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր գտնել հանգույցի ծայրերն ու արձակել այն։ Ով կարողանար արձակել այն, պետք է տիրեր ամբողջ Ասիային։ Ալեքսանդր Մակեդոնացին, իմանալով այս ավանդության մասին, պարսկական արշավանքի ժամանակ, երբ գտնվում էր Գորդիոնում, թրի մի հարվածով կտրում է այդ հանգույցը։ Այստեղից էլ առաջացել է «Գորդյան հանգույց» արտահայտությունը, որը նշանակում է անլուծելի, կնճռոտ խնդիր, իսկ «Գորդյան հանգույցի լուծում» արտահայտությունը՝ բարդ, խճճված իրադարձությունների ժամանակ կայացնել արագ ու խիզախ վճիռ[65]։

Կիլիկիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը, Կիլիկիայի դարպասներից քիչ հեռու թողնելով Պարմենիոնի ծանրազեն գնդերը, իր հետ վերցրել է վահանակիրներին, նետաձիգներին և ագրիանացիներին և փորձել աննկատ մոտենալ դարպասներին, ինչը չի հաջողվել, սակայն դա չի ազդել մարտի վերջնական արդյունքի վրա։ Տեսնելով մոտեցող Ալեքսանդրին՝ դարպասները պահպանողները փախուստի են դիմել։ Հաջորդ օրն Ալեքսանդրն ամբողջ զորքով մտել է Կիլիկիայի դարպասներից ներս և իմացել, որ Տարսոնի պարսից կառավարիչը՝ Արսամը, պատրաստվել է թալանել քաղաքը և փախուստի դիմել։ Մակեդոնաիայի արքան արագորեն շարժվել է դեպի Տարսոն, որը թույլ չի տվել թալանի մատնել քաղաքը․ Արսամը դիմել է փախուստի[64]։

Շուտով Ալեքսանդրը թողել է Տարսոնը և մեկնել Անքիլաոս, ապա Սոլե, որտեղ կայազոր է թողել, իսկ բնակիչների վրա 200 տաղանդ արծաթ ռազմատուգանք դրել, քանի որ նրանք «չափից շատ բարեհաճ էին պարսիկների հանդեպ»։ Այդ ժամանակ Ալեքսանդրը լուր է ստացել, որ Պտղոեմոսը և Ասանդրոսը կարողացել են գրավել Հալիկառնասի միջնաբերդը, ապա տեղի ունեցած մեծ ճակատամարտում պարտության մատնել Օրոնտոբատին։ Ալեքսանդրի իշխանությունն այդժամ ընդունել էին նաև Մինդոսը, Կավնոսը, Փերուն, Կալիպոլիսը, Կոսը և Տրիոպիոն։ Այս հաղաթանակի համար Ալեքսանդրը զոհեր է մատուցել աստվածներին[66]։

Իսոսի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Իսոսի ճակատամարտ
Իսոսի ճակատամարտին նախորդող զորաշարժեր

Շուտով մակեդոնական ուժերն առաջ են շարժվել և Պարմենիոնի գլխավորությամբ գրավել Իսոս քաղաքը։ Ալեքսանդրը, լուր ստանալով քաղաքի հաջողությամբ գրավված լինելու մասին, իր ամբողջ բանակը նույնպես ուղղել է այնտեղ։ Քննարկվել է և որոշվել ընտրել մակեդոնացիների համար բարենպաստ մի տեղանք։ Նույն պահին Դարեհն իր բազմահազարանոց զորքը դուրս էր բերել Բաբելոնից և շարժվում էր Ալեքսանդրի ուղղությամբ։ Ալեքսանդրը լուրեր է ստացել, որ Դարեհը Սոքոսում է։ Իրար դիրքերից անտեղյալ լինելով՝ Դարեհն այլ ճանապարհով մոտեցել է Իսոսին՝ կարծելով, որ Ալեքսանդրին կգտնի այնտեղ, սակայն հայտնվել է նրա թիկունքում, քանի որ վերջինս արդեն առաջ էր շարժվել և հակառակորդին էր սպասում Ամանյան դարպասների մոտ։ Շուտով հակառակորդներն սկսել են շարժվել միմյանց ընդառաջ[67]։

Իսոսի ճակատամարտի սխեման

Հակառակորդները միմյանց հանդիպել են Պինարոս գետի հովտում․ մակեդոնական ուժերը գտնվում էին հարավում, իսկ պարսկականը՝ հյուսիսում։ Տեղանքն ամբողջովին հարմար էր թվապես հակառորդին զիջող ուժերի՝ մակեդոնացիների համար։ Պարսկական բանակի աջ թևում գտնվում էր հեծելազորը, որի վրա էլ հիմնականում հույս էր դրել Դարեհը։ Բանակի կենտրոնական մասում, որտեղ գտնվում էր Դարեհը՝ շրջապատված թիկնապահներով, կռվում էին պարսիկներ՝ այդ թվում նաև անմահների ջոկատը, և հույն հոպլիտ վարձաններ․ Ալեքսանդրի դիմաց՝ իր զորքի ձախ թևում, Դարեհը նույնպես հետևակ է շարել։ Ալեքսանդրն իր զորքի ձախ թևի ղեկավարումը հանձնել է Պարմենիոնին, իսկ կենտրոնի և աջ թևի ղեկավարությունը վերցրել իր վրա։ Տեսնելով, որ Դարեհը հեծելազորը կենտրոնացնում է Պարմենիոնի դիմաց՝ Ալեքսանդրը թեսալիական հեծելազորին հրամայել է իր զորքի թիկունքով աննկատ տեղափոխվել Պարմենիոնի հրամանատարության տակ և հանկարծակիի բերել հակառակորդին[68]։ Մակեդոնական զորքի կենտրոնում գործում էր փաղանգը։ Զորքերի թվերի մասին կան տարբեր տեսակետեր (մանրամասն՝ այստեղ

Իսոսի ճակատամարտի խճանկարը․ աջից՝ Դարեհ, ձախից՝ Ալեքսանդր
«Ալեքսանդրի ճակատամարտը», որը պատկերում է Իսոսի մարտը․ հեղինակ՝ Ալբրեխտ Ալթդորֆեր

Մարտն սկսվել է պարսկական զորքի աջ թևում կռվող հեծելազորի կողմից, որն անցել է գետը և հարձակվել Պարմենիոնի թևի վրա։ Մակեդոնական բանակի կենտրոնում կռվող փաղանգը հակառակորդի նետաձգության տակ սկսել է առաջ շարժվել և անցել է գետը։ Սկզբնական շրջանում ճակատամարտը ծանր էր մակեդոնական կողմի համար, քանի որ Պարմենիոնի թևը դանդաղ տեղի էր տալիս հակառակորդի ճնշումներին, իսկ գետն անցած և կենտրոնում կռվող փաղանգն ստիպված նիզակները փոխարինել էր սրերով և ձեռնամարտի անցել։ Այդ ժամանակ Ալեքսանդրը զորքի աջ թևի ջոկատներով անցել է գետը և կռվի բռնվել հակառակորդի ձախ թևի հետ։ Սկսված մարտի ընթացքում Ալեքսանդրը կարողացել է փախուստի մատնել նրանց, ինչից հետո բարձրադիր տեղանքից նկատել է Դարեհին, որը գտնվում էր մարտակառքի վրա և շրջապատված էր թիկնապահներով։ Ալեքսանդրն օգնության է հասնում կենտրոնական մասում կռվող փաղանգին, ինչից հետո պարսիկների կենտրոնի վիճակը ծանրացել է[69]։

Դարեհը, տեսնելով իր զորքի ծանր դրությունը, թողել է ռազմադաշտը և մարտակառքով փախուստի դիմում[70]։ Դա մեծ ազդեցություն է թողել զինվորների հոգեբանական վիճակի վրա, ինչից հետո սկսվել է համընդհանուր դասալքություն։ Ալեքսանդրն անմիջապես սկսել է հետապնդել Դարեհին, սակայն քանի որ արդեն գրեթե մութ էր, նա դադարցրել է այն և որպես ռազմավար վերցնելով միայն պարսից արքայի թողած մարտակառքը, զենքերը և հանդերձանքը՝ վերադարձել է մարտադաշտ։ Մակեդոնացիները տվել են 452 զոհ, իսկ պարսիկները՝ շուրջ 20-40 հազար (մանրամասն՝ այստեղ)։ Իսոսի ճակատամարտն առաջին էր Ալեքսանդրի արևելյան արշավանքի ընթացքում, երբ հակառակորդ պարսկական բանակը պարտություն է կրել իր արքայի՝ Դարեհ III-ի ներկայությամբ։

Ալեքսանդրը և Դարեհի կանանոցը
Երբ Ալեքսանդրը Դարեհի անհաջող հետապնդումից հետո վերադառնում է հակառակորդից նոր գրավված ճամբար, նա իր մտերիմ ընկերներին հրավիրում է իր վրան, որպեսզի նշեն հաղթանակը, սակայն այդ ժամանակ Ալեքսանդրը ճամբարից կանացի լացի ու ճիչերի ձայն է լսում։ Ալեքսանդրն իմանում է, որ դա Դարեհի ընտանիքի կանանց ձայնն է։ Այդ լացն ու ճիչերն արևելյան մշակությում տարածված երևույթ էին, երբ մահանում էր ինչ-որ մեկը։ Պարզվում է, որ Դարեհի ընտանիքի անդամները տեսել էին իրենց արքայի մարտակառքը, հանդերձները, ինչից էլ ենթադրել էին, որ Դարեհը սպանված է։ Ալեքսանդրը, ըստ Կուրցիուս Ռուֆուսի, նույնիսկ արտասվում է Դարեհի ճակատագրի և նրա հանդեպ ընտանիքի ունեցած սիրո համար։ Նա կանանց վրան է ուղարկում Լեոնատոսին, որը հայտնում է Դարեհի ողջ և առողջ լինելու մասին, ապա նշում, որ Ալեքսանդրը նրանց կվերաբերվի ինչպես թագուհիների[71]։ Հաջորդ օր Ալեքսանդրը Հեփեստիոնի հետ միասին ինքն է այցելում նրանց։ Քանի որ Դարեհի մայրը չգիտեր, թե նրանցից որ մեկն է արքան, ծնկի է իջնում Հեփեստիոնի առջև, քանի որ նա ավելի երևելի է թվում նրան, ապա իմանալով, որ արքան մյուսն է՝ շվարում է։ Այդ ժամանակ Ալեքսանդրը հանգստացրել է նրան, ասելով, որ իր ուղեկցին նույնպես անվանում են Ալեքսանդր[72]։

Սիրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ տանելով Իսոսում՝ Ալեքսանդրը որոշել է ոչ թե հետապնդել Դարեհին և ներխուժել Աքեմենյան Պարսկաստանի խորքերը, այլ արշավել դեպի հարավ՝ Արևելյան Միջերկրականի ափեր, և գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նավահանգիստները։ Դարեհը դեսպանություն է ուղարկել Ալեքսանդրի մոտ՝ խնդրելով ազատ արձակել իր ընտանիքին՝ մորը, կնոջը, աղջիկներին և որդուն։ Այս առաջարկը մերժվել է Ալեքսանդրի կողմից[73]։ Շուտով վերջինս գրավել է Աքեմենյան կարևոր ռազմածովային կենտրոններ Արադը, Բիբլոսը և Սիդեն, ապա ուղղություն վերցրել դեպի Տյուրոս[74], որտեղ Ալեքսանդրը ցանկանում էր զոհ մատուցել Հերակլեսին։ Այս նպատակով պատվիրակներ են ուղարկվել տյուրոսցիներին[75]։

Տյուրոսի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Տյուրոսի պաշարում


Տյուրոսի պաշարման սխեմա

Մ․թ․ա․ 332 թվականին՝ երբ Ալեքսանդրի պատվիրակները հասել են Տյուրոս, քաղաքի բնակիչները նրանց պատասխանել են, որ իրենք կանեն այն ամենը, ինչ կասի Ալեքսանդրը, սակայն ո՛չ պարսիկներին և ո՛չ մակեդոնացիներին թույլ չեն տա քաղաք մտնել։ Նրանք առաջարկել են նաև զոհաբերությունները կատարել ոչ թե կղզու վրա գտնվող Նոր Տյուրոսում, այլ հին՝ մայրցամաքային Տյուրոսի տաճարում։ Իմանալով տյուրոսցիների հանդուգն պատասխանի մասին՝ Ալեքսանդրը որոշել է պաշարել կղզու վրա գտնվող Նոր Տյուրոսի ամուր բերդը՝ չունենալով ռազմածովային ուժեր[75]։

Ռազմածովային գործողություն Տյուրոսի պաշարման ժամանակ․ հեղինակ՝ Անդրե Քաստաիգնե

Ալեքսանդրը նորից պատվիրակություն է ուղարկել՝ փորձելով հարցը խաղաղ կարգավորել, սակայն տյուրոսցիներն սպանել են դեսպաններին և նրանց մարմինները նետել ծովը։ Ալեքսանդրն սկսել է պաշարել քաղաքը։ Քանի որ կղզին մայրցամաքից հեռու էր շուրջ 1 կմ, նա սկսել է ծովի մի հատվածն ավազով լցնել և այդ արհեստական հողաթմբի միջոցով միացնել քաղաքը մայրցամաքին։ Այս գործընթացի ժամանակ քաղաքից անընդհատ նետահարել են արհեստական հողաթմբի վրա աշխատող մակեդոնացի զինվորներին, ինչից պաշտպանվելու համար վերջիններս պատնեշ են օգտագործել[76]։ Այդժամ տյուրոսցիները գործի են դրել իրենց նավերը և խոչընդոտել աշխատանքներին[77]։

Ալեքսանդրը մեկնել է Սիդոն և նավատորմ պահանջել, որը կօգներ Տյուրոսի պաշարման ժամանակ․ ռազմական նավեր են ժամանել նաև Հոնիայից, Մակեդոնիայից և Կիպրոսից, ինչով մեծացել է Ալեքսանդրի ռազմածովային ուժը։ Նավերի օգնությամբ Ալեքսանդրը կարողացել է զսպել հակառակորդի նավերին, որոնք հյուսիսային և հարավային նավահանգիստներից դուրս գալով խոչընդոտում էին ընթացող աշխատանքներին։ Մինչ պաշարման սկիզբը տյուրոսցիներն իրենց կանանց և երեխաներին՝ թվով շուրջ 40 հազար, տարհանել էին Կարթագեն։ Այլևս ունենալով հսկայական նավատորմ, ինչին չէր սպասում հակառակորդը, Ալեքսանդրն ի վիճակի է եղել գրավել նավահանգիստներից մեկը, որից քիչ հետո գրավել է նաև մյուսը։ Շուրջ 30 հազար[78] տյուրոսցիներ ստրկության են վաճառվել, 7[79]-8[78] հազարը զոհվել են մարտերի ընթացքում, իսկ 2 հազարը՝ մահապատժի ենթարկվել։ Պաշարումն Ալեքսանդրից խլել է շուրջ 6 ամիս։

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազայի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազա քաղաքը՝ ըստ Դևիդ Ռոբերտսի

Փյունիկիայից դեպի Եգիպտոս ընկած ճանապարհի վերջին քաղաքը Գազան էր, որն Ալեքսանդրը ցանկանում էր գրավել։ Երբ նա մոտենում է քաղաքին, նրա զորավարները կարծիք են հայտնում, որ Գազան անհնար է գրավել, քանի որ այն գտնվում է անառիկ բլրի վրա[80][81]։ Ալեքսանդրը հայտարարում է, որ Հելլադայի համար այդ պարտությունը մեծ հարված կլինի և ավելի լավ է գրավել այն դժվարությամբ, քան առաջ շարժվել առանց դրա[82]։ Ալեքսանդրը կարծում էր, որ պարսպի ամենաթույլ հատվածը հարավային մասն է[83]։ Նա հրամայում է արհեստական թումբ կառուցել քաղաքի հարավային մասում, ինչի արդյունքում քաղաքի գրավումը կհեշտանար։ Հերթական զոհաբերություններից մեկի ժամանակ գիշատիչ թռչունն Ալեքսանդրի գլխին քար է նետում, ինչը գուշակ արքային մեկնում է այսպես․ «Արքա՛, դու կգրավես քաղաքը, սակայն վախեցիր այս օրից»[84]։

Շուտով Ալեքսանդրն անցնում է հարձակման, սակայն դրա ընթացքում ոչ մահացու վիրավորում է ստանում, ինչից նա ուրախանում է, քանի որ գուշակությունն իրականանում էր, հետևաբար նա նաև գրավելու էր քաղաքը։ Նա Տյուրոսից բերել է տալիս պաշարողական մեքենաները և սկսում նոր հողաթմբի կառուցում, որը շրջապատելու էր քաղաքը բոլոր կողմերից և ունենալու էր 2 ասպարեզ լայնություն ու 250 ոտնաչափ բարձրություն։ Պարսպակործան մեքենաների միձոցով Ալեքսանդրը կարողացավ խարխլել քաղաքի պարիսպների մի մասը։ Կազմակերպված 3 գրոհները, չնայած քաղաքացիների մեծ կորուստների, անհաջողութուններ կրեցին, սկայան 4-րդ անգամ Ալեքսանդրը Գազայի վրա տանում է ամբողջ մակեդոնական բանակը[85]։ Քաղաքը գրավվում է, տղամարդիկ սրի են քաշվում, իսկ կանայք և երեխաներն ստրկության վաճառվում[86][87]։

Եգիպտոսի հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացին Ալեքսանդրիա քաղաքը հիմնադրելիս

Ալեքսանդրը Փյունիկիայից մեկնում է Եգիպտոս, որի աքեմենյան կառավարիչն էր Մազիկը։ Իմանալով Իսոսի ճակատամարտում Դարեհի կրած պարտության մասին՝ նա դիմադրություն ցույց չի տալիս և թողնում է, որ Մակեդոնիայի արքան մեկը մյուսի հետևից գրավի իր իշխանության տակ գտնվող քաղաքները։ Ալեքսանդրը Գազայից դուրս գալուց 7 օր հետո ժամանում է Պելուզիում, ապա անցնում Հելիոպոլիս, Մեմփիս, որտեղ զոհաբերություններ է մատուցում։ Շուտով Ալեքսանդրը մեկնում է Կանոբոս, նավարկում Մարիա ծովածոցում և ափ իջնում այն վայրում, որտեղ հետագայում ծաղկելու էր իր կողմից հիմնադրված Ալեքսանդրիա քաղաքը[88]։

Եգիպտացիներն այդ ժամանակ տառապում էին պարսկական տիրապետության ներքո, դա էր պատճառը, որ նրանք Ալեքսանդրին ընդունում էին որպես ազատարարի։ Շուտով Ալեքսանդրն անապատով սկսում է շարջվել դեպի Լիբիական անապատի Սիվա օազիսում գտնվող Ամոնի գերեզման[89]։ Այս ուխտագնացությունից հետո եգիպտական հասարակությունն սկսում է աստվածացնել Ալեքսանդրին՝ համարելով նրան Ամոնի ժառանգ։ Ըստ Արիստոբուլոսի՝ Ալեքսանդրը Մեմփիս է վերադարձել նույն ճանապարհով, իսկ Պտղոմեոսը պնդում է, որ նա դա արել է մեկ այլ ճանապարհով[90]։ Ալեքսանդրն իրեն հռչակում է «աստծո որդի» և եգիպտական փարավոնների իրավահաջորդ, ինչն էլ Եգիպտոսում սկիզբ է դնում նրա պաշտամունքին։

Միջագետք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը Եգիպտոսից մեկնում է Փյունիկիա, որտեղ Տյուրոսում գտնում է իր նավատորմը[91]։ Այդտեղից նա շարժվում է Դամասկոս, ապա Թապսակոս, որտեղ գտնվում էր Դարեհի հրամանատարներից մեկը՝ Մայեզը։ Նրան հրամայված էր պաշտպանել Եփրատ գետը և թույլ չտալ Ալեքսանդրին գետանցում կատարել։ Նրա հրամանատարության տակ կային 3000 հեծյալ[92] և 2000 հելլեն վարձկան։ Մինչ այդ Ալեքսանդրը հրամայել էր երկու կամուրջ պատրաստել և մոտեցնել գետին, բայց նրանք վախնում էին, որ Մայեզի զինվորները կջարդեին այն։ Սակայն իմանալով, որ Ալեքսանդրը մոտենում է՝ Մայեզը թողնում է իր դիրքերը և փախուստի դիմում։ Ալեքսանդրն առանց դժվարության գետանցում է կատարում, սակայն անմիջապես չի սկսում շարժվել Եփրատի հովտով դեպի Բաբելոն, քանի որ այդ ժամանակ կարող էր մատակարարման հետ խնդիրներ ունենալ։ Նա սկսում է շարժվել դեպի Տիգրիս[93]։

Գավգամելայի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Գավգամելայի ճակատամարտ

Հակառակորդների բանակները միմյանց հանդիպեցին Արաբելա քաղաքից 600 ասպարեզ հեռավորության վրա՝ Գավգամելա կոչվող գյուղի մոտ[94]։ Դարեհն արդեն ժամանել էր այդ դաշտավայր և հարթել տարածքը՝ ռազմական գործողությունների համար նպաստավոր դարձնելով։ Նա հավատացած էր, որ Իսոսում իր բանակը պարտություն կրեց, քանի որ նեղ տարածքի պատճառով չէր կարող իր զորքին ընդարձակ հարձակումների տանել։ Պարսիկների զորքում կռվում էին իրենց իշխանության տակ գտնվող մի շարք ազգերի՝ հայերի, եգիպտացիների, բաբելոնացիների, մարերի, պարթևների, ասորիների, բակտրիացիների, սկյութների, հնդիկների, հույն վարձկանների, կապադովկիացիների և այլնի զորքեր։ Նրա տրամադրության տակ կային նաև ռազմական փղեր, որոնք բերվել էին Ինդոսի աջ ափից հնդիկների կողմից։ Շուտով Ալեքսանդրը նույնպես ժամանում է ճակատամարտի դաշտ՝ իր զորքում, ըստ Կուրցիուս Ռուֆուսի, ունենալով 40 հազար հետևակ (31 հազար ծանրազեն և 9 հազար թեթևազեն) և 7 հազար հեծյալ[95][96]։ Պարսկական զորքի թվաքանակի մասին կան տարբեր տվյալներ․ ըստ ժամանակակից պատմիճների՝ դրանք 52-120 հազար էին[97][98][99], ըստ Հուստինոսի՝ 100 հազար հեծելազոր և 400 հազար հետևակազոր, ըստ Կուրցիուս Ռուֆուսի՝ 45 հազար հեծելազոր և 200 հազար հետևակազոր[100], իսկ ըստ Արիանոսի՝ 40 հազար հեծելազոր, 1 միլիոն հետևակային, 200 մարտակառք և 15 մարտական փղեր, որն այդքան էլ արժանահավատ չէ։

Գավգամելայի ճակատամարտի սկզբնական դասավորություն և զորաշարժեր
Ալեքսանդրի վճռական գրոհ և ճակատամարտի ավարտ

Երբ Ալեքսանդրը մոտենում է Գավգամելայի դաշտին, Դարեհն իր զորքին հրամայում է ամբողջ գիշերվա ընթացքում մարտական դիրքով կանգնել, որպեսզի Ալեքսնադրի հանկարծակի հարձակումը պարտության չմատնի իրեն։ Հակառակ այս ամենի՝ Ալեքսանդրը թույլ է տալիս իր զորքին լավ հանգստանալ և պատրաստվել հաջորդ օրը տեղի ունենալիք ճակատամարտին[101][102]։ Հաջորդ օրը մակեդոնական զորքի ձախ թևի ղեկավարումը հանձնվում է Պարմենիոնին[103], իսկ աջ թևինը վեցնում է ինքը՝ Ալեքսանդրը, կենտրոնում կռվում էր մակեդոնական փաղանգը։ Պարսից զորքի կենտրոնը զբաղեցված էր անմահների գնդի կողմից, որտեղ էլ գտնվում էր Դարեհը, թևերում գործում էր հեծելազորը, թիկունքում՝ հետևակը, իսկ առաջին գծում կային մարտական փղեր և մարտակառքեր։ Երբ առավոտյան երկու զորքերը դիրքավորվում են ռազմաճակատում, պարզ է դառնում որ հակառակորդի ճակատի երկարությունը կազմում է 4 կմ, իսկ Ալեքսանդրինը՝ 2 կմ։ Այս ամենի հետևանքով վտանգ էր առաջանում, որ մակեդոնական զորքը կարող է հայտնվել շրջափակման մեջ։ Ճակատամարտի սկզբում հաջողությունը պարսիկների կողմն էր, սակայն այն պահին, երբ Ալեքսանդրը կարողանում է իր ջոկատներին հարձակման տանել ընդդեմ Դարեհի ջոկատների, պարսից արքայից արքան, վախենալով իր կյանքի համար, թողնում է ռազմաճակատը և փախուստի դիմում։

Շուտով պարսկական զորքի տարբեր թևերի միջև ճեղքեր են առաջանում, ինչին նպաստում է նաև զինվորների բարոյահոգեբանական վիճակի անկումը, քանի որ իրենց արքան փախուստի էր դիմել ռազմաճակատից[104]։ Դա չէր վերաբերվում պարսից բանակի աջ թևին, որտեղ կռվում էին հիմնականում հայկական հեծելազորը՝ այրուձին, նաև պարսիկներ։ Նրանք ճնշում էին գործադրում Պարմենինոի թևի վրա, որն ուժերի գերլարումով շարունակում էր դիմադրել։ Տեսնելով Դարեհի փախուստը՝ Ալեքսանդրն սկսել էր հետապնդել նրան, սակայն իմանալով Պարմենիոնի թևի ծանր դրության մասին՝ վերադառնում է ռազմաճակատ և օգնության հասնում նրան[105]։ Պարսից բանակը լիակատար պարտություն է կրում և սկսում փախուստի դիմել։ Մակեդոնական զորքը ճակատամարտի ժամանակ, ըստ տարբեր պատմիչների, տալիս է 300[106]-1100 զոհ, իսկ պարսկականը՝ 30[105]-90[107] հազար։ Ճակատամարտը շրջադարձային եղավ ոչ միայն Աքեմենյան Պարսկատանի, այլ նաև համաշխարհային պատմության համար։


Ալեքսանդր Մակեդոնացին Գավգամելայի դաշտում Դարեհին հետապնդելիս
Ալեքսանդր Մակեդոնացին Գավգամելայի դաշտում Դարեհին հետապնդելիս


Տերության մնացյալ տարածքների հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրի մուտքը Բաբելոն

Գավգամելայի ճակատամարտում պարտություն կրելուց հետո Դարեհը փախչում է Մարաստան, քանի որ գրեթե վստահ էր, որ Ալեքսանդրն իր զորքը շարժելու էր դեպի Բաբելոն։ Նրա կանխատեսումներն իրականանում են․ Մակեդոնական բանակն սկսում է շարժվել դեպի Աքեմենյան հիմնական մայրաքաղաք Բաբելոն, որի կառավարիչը՝ Մազեյը, բացեց քաղաքի դռներն Ալեքսանդրի առջև և իր հնազանդությունը հայտնեց նրա՝ ի պատասխան ստանալով նաև քաղաքի կառավարումը։ Քաղաքի միջնաբերդը և գանձարանը հանձվեց Ալեքսանդրին։ Մայեզի հպատակության քայլը ցանկալի էր Ալեքսանդրի կողմից, քանի որ հակառակ դեպքում նա պետք է ձեռնամուխ լիներ լավ ամրացված քաղաքի գրավմանը[108], իսկ այսպիսի իրավիճակում մնացած քաղաքների կառավարիչները կարող էին հետևել նրա օրինակին։ Վերջինս թողնվում է իր պաշտոնին, ինչն Ալեքսանդրը սովորել էր Կյուրոս Մեծից[109]։ Ալեքսանդրը Բաբելոնից շարժվում է դեպի Շոշ․ այդ ճանապարհն անցնելը տևում է 20 օր, ինչի ընթացքում նա իմանում է, որ քաղաքը պատրաստակամ է հանձնել քաղաքը, դրա հանձարանը և արքայական գույքը։ Շոշում Ալեքսնադրը գտնում է նաև Քսերքսեսի կողմից Հունաստանից թալանված գույքը, որը նա հետ է ուղարկում Աթենք[110]։

Ուքսերի կիրճի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուքսերի կիրճի ճակատամարտի սխեման, որտեղ կարմիրով նշված են մակեդոնացիները, իսկ կապույտով՝ ուքսերը

Շուտով Ալեքսանդրը դուրս է գալիս Շոշից և սկսում շարժվել դեպի Պերսեպոլիս, որի ճանապարհին նա ներխուժում է նաև ուքսերի երկիր։ Այս ցեղը բաժանված էր երկու մասի՝ դաշտային և լեռնային ուքսեր։ Առաջինները, իմանալով Ալեքսանդրի մոտենալու մասին, խաղաղությամբ հնազանդվել էին, սակայն լեռնային ուքսերը՝ ոչ։ Իմանալով, որ Ալեքսանդրն անցնելու է ուքսերի կիճով, նրանք արքայի մոտ ուղարկել էին պատվիրակություն և պահանջել անցման համար գումար վճարել[111], ինչպես նախկինում անում էին աքեմենյան տիրակալները։ Ալեքսանդրը պատվիրակությանը հետ էր ուղարկել՝ ասելով, որ ուքսերն իրեն սպասեն կիրճում, որտեղ էլ կստանան իրենց պարգևը։ Ալեքսանդրը վերցնում է 8 հազարանոց բանակ և շարժվում ուքսերի վրա, սակայն ոչ այն կիրճը, որտեղ նա խոստացել էր ուքսերին անցման համար գումար տրամադրել։ Ալեքսանդրը լեռնային մի ճանապարհով հայտնվում է նրանց գյուղից հյուսիս՝ կիրճում Ալեքսանդրին սպասող ուքսերի թիկունքում։ Գյուղում կատարյալ ջարդ է կազմակերպվում, ինչից հետո Ալեքսանդրը մի քանի ջոկատներ Կրատերոսի ղեկավարությամբ ուղարկում է մի լեռնային տարածք, որտեղով, ըստ Ալեքսանդրի, փախչելու էին հանկարծակիի եկած ուքսերը։ Երբ կիրճում կանգնած ուքսերը տեսնում են Ալեքսանդրին, նրանք սկսում են լեռնային ճանապարհներով փախչել, ընկնում են Կրատերոսի ձեռքը և կոտորվում։ Ողջ մնացած ուքսերին թույլատրվում է բնակվել իրենց տարածքներում, սակայն նրանց վրա դրվում է տարեկան հարկ՝ 100 ձի, 500 բեռնակիր անասուն և 30 հազար ոչխար[112]։

Պարսկաստանի դարպասների ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Պարսկաստանի դարպասների ճակատամարտ


Պերսեպոլիս հասնելու համար Ալեքսանդրը պետք է անցներ Պարսկաստանի դարպասներով[113], սակայն տեսնելով, որ Պարսկաստանի սատրապը՝ Արիոբարզանեսը, ըստ Արիանոսի՝ իր 40 հազար հետևակայիններով և 700 հեծյալներով փակել է անցումը, նա ճամբար է խփում դարպասների առջև։ Ժամանակակից պատմիչներ կարծում են, որ Արիանոսը չափազանցրել է պարսկական զորքի թվաքանակը[114][115]։ Ըստ «Encyclopædia Iranica»-ի՝ պարսից զորքը 700 զինվոր էր կամ ոչ ավելի քան 2 հազար[116][117][118]։ Շուտով Ալեքսանդրն իր զորքը գրահով տանում է Արիոբարզանեսի զորքի վրա, սակայն պարսիկների բարենպաստ դիրքը թույլ էր տալիս հաջողությամբ հետ մղել նրանց բոլոր գրահները։ Ալեքսանդրը, հասկանալով, որ անցումն ուժով գրավելն անհնար է, որոշում է մեկ այլ ռազմավարության դիմել։ Իր բանակում գտնվող գերիներից նա իմանում է, որ մեկ այլ լեռնային ճանապարհ կա, որով հնարավոր է դուրս գալ հակառակորդի թիկունք և հանկարծակիի բերել նրան։ Ալեքսանդրն իր զորքի մի մասը թողնում է Կրատերոսի ղեկավարության տակ և հրամայում, որ հարձակման անցնի անցման վրա, այն պահին, երբ կլսի Ալեքսանդրի շեփորի ձայնը։ Մակեդոնիայի արքան կարողանում է մինչև լուսաբաց հաղթանակ տոնել պարսիկների պահակազորի հանդեպ[119][120][121][122], ապա հարձակվել պարսից ճամբարի վրա։ Արիոբարզանեսը փախուստի է դիմում, իսկ պարսկական մնացյալ ուժերը հայտնվում են Ալեքսանդրի և Կրատերոսի շրջափակման մեջ։ Մի շարք պատմաբաններ այս ճակատամարտը նմանեցնում են Թերմոպիլեի ճակատամարտին[123][124][125]։ Այս ամենից հետո Ալեքսանդրը գետանցում է կատարում և մտնում Պերսեպոլիս, որտեղ տեր է դառնում գանձարանին, ինչից հետո մտնում է նաև Պասարգադքի, որտեղ, չանսալով Պարմենիոնի խորհրդին, այրում է պարսից արքաների պալատը՝ ի պատասխան պարսիկների ավերածությունների, որոնք նրանք կատարել էին դեպի Հունաստան ձեռնարկած արշավանքների ժամանակ[126][127]։

Դարեհի հետապնդում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով, որ Դարեհը գտնվում է Մարաստանի մայրաքաղաք Էկբատանում՝ Ալեքսանդրը դուրս է գալիս Պերսեպոլիսից և սկսում շարժվել դեպի Դարեհը։ Վերջինս պատրաստվում էր մնալ այնտեղ, եթե Ալեքսանդրն էլ մնար Բաբելոնում կամ Շոշում, իսկ հակառակ դեպքում նա պատրաստվում էր փախչել տերության արևելյան սահմաններ՝ այրելով իր ճանապարհին ընկած բոլոր բնակավայրերը, ինչով էլ Ալեքսանդրին թույլ չէր տա հետապնդել իրեն։ Երբ Ալեքսանդրը հասնում է Էկբատան, իմանում է, որ Դարեհն արդեն 5 օր է հեռացել է այնտեղից և շարժվում է դեպի արևելք[128]։ Իր զինվորներին գրեթե ուժասպառ անելու գնով Ալեքսանդրը 11 օրում հասնում է Ռագա, որը գտնվում էր Կասպիական դարպասների մոտ[129][130]։

Ալեքսանդրը Դարեհի դիակի մոտ․ նկարիչ՝ Անտոնիո Պելեգրինի

Երբ Ալեքսանդրն անցնում է դարպասներով, Դարեհի ճամբարից նրա մոտ են ժամանում ազնվական բաբելոնացիներ, որոնք հայտնում են, որ Բակտրիայի սատրապի՝ Բեսոսի գլխավորությամբ պարսից արքայի մի շարք բարեկամներ ձերբակալել են արքայից արքա Դարեհին։ Նրանք որոշել էին, որ եթե Ալեքսանդրը մոտենա, ապա Դարեհին կտան նրան և դրա համար մեծ պարգևատրում կստանան, իսկ եթե Ալեքսանդրը վերադառնա արևմուտք, ապա մեծ զորք կհավաքեն և կամրապնդեն իրենց իշխանությունը։ Շուտով Ալեքսանդրը հայտնվում է մի բնակավայրում, որտեղ նախորդ օրը գիշերել էին հետապնդվողները։ Ալեքսանդրն այստեղ իմանում է, որ կա մի ճանապարհ, որով հնարավոր է դուրս գալ հակառակորդի վրա, սակայն այն անջուր է։ Վերցնելով իր լավագույն հեծյլաներին՝ Ալեքսանդրը վարգով անցնում է այդ ճանապարհը, իսկ զորքի մնացած մասը հրամայում տանել սովորական ճանապարհով։ Նա դուրս է գալիս հետապնդվողների դիմաց, որոնք Բեսոսի գլխավորությամբ վախից փախուստի են դիմում՝ մինչ այդ մահացու հարվածներ հասցնելով նաև Դարեհին, որը շուտով մահանում է[131][132]։ Ալեքսանդրը հրամայում է նրան թաղել պարսից արքաների դամբարանում[133][134]։

Արիացիների հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Ալեքսանդրն անցնում է Վրկան[135], ապա հպատակեցնում նաև մարդերի երկիրը[136]։ Նա այնտեղից անցնում է պարթևների երկիր, ապա դեպի Արիայի սահմանները և Սուսիա։ Արիայի սատրապը՝ Սատիբարզանը, ներկայանում է Ալեքսանդրին և իր հպատակությունը հայտնում նրան, ինչին ի պատասխան՝ թողնվում է իր պաշտոնին։ Ալեքսանդրը նրա հետ ուղարկում է նաև Անաքսիպոսին։ Քիչ անց Ալեքսանդրն իմանում է, որ Բակտրիայի սատրապ Բեսսն իրեն աքայից արքա է հռչակել և հորջորջվում է որպես Դարեհ III-ի ժառանգ։ Նա իր համար վերցրել էր Արտաքսերքսես V Բես դինաստիական անունը։ Իմանալով այս մասին՝ Ալեքսանդն սկսում է պատրաստություն տեսնել Բակտրիա ներխուժելու համար, սակայն նույն պահին լուր է հասնում, որ Արիայի սատրապ Սատիբարզանն սպանել է Անաքսիպոսին և պատրաստվում է արիական զորքի հետ միասին միանալ Բեսին։ Ալեքսանդրն արշավում է նրա վրա, ինչի արդյուքնում նա մի քանի զինվորների բետ փախուստի է դիմում, իսկ նրա հավաքած զորքը ցրվում է[137]։

Շուտով Ալեքսանդրին հայտնի է դառնում Փիլոտեսի՝ Պարմենիոնի որդու կազմակերպած դավադրության մասին։ Այդպիսի տեղեկություններ Ալեքսանդրը լսել էր դեռևս Եգիպտոսում, սակայն լուրջ չէր վերաբերվել դրանց, քանի որ մեծ վստահություն էր տածում Պարմենիոնի և նրա հարազատների հանդեպ։ Դավադրության բացահայտումից հետո Ալեքսանդրը հրամայել է սպանել Պարմենիոնի որդուն, որն այդժամ գտնվում էր իր մոտ։ Մինչ Պարմենիոնը, որը գտնվում էր Էկբատանում, կտեղեկանար իր որդու սպանության մասին, Ալեքսանդրը մարդիկ է ուղարկում նաև այնտեղ և մահապատժի ենթարկում նաև նրան, քանի որ կարծում էր, որ Պարմենիոնը նույնպես այդ դավադրության մասնակից էր[138]։

Լեռնային պատերազմ ընդդեմ Բակտրիայի և Սողդիանայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով իր գործերը՝ Ալեքսանդրն սկսում է իր արշավանքն ընդդեմ Բակտրիայի, որտեղ գտնվում էր արքայասպան Բեսսը։ Բակտրիայի ճանապարհին Ալեքսանդրն իրեն է հնազանդեցնում նաև դրանգներին, գեդրոսցիներին և արաքոսիացիներին՝ հասնելով վերջիններիս հարևան հնդիկների բնակության սահամնները[139]։ Շուտով նա հասնում է Օքոս գետին (այժմ Ամուդարյա), որը տարածաշրջանի ամենամեծ գետերից էր։ Ալեքսանդրը դժվարանում էր գետանցում իրականացնել, սակայն ի վերջո գտնում է դա իրականացնելու ճանապարհը։ Նա հրամայում է հավաքել բոլոր մորթիները, որոնք օգտագործվում էին վրան պատրաստելու համար, դրանց մեջ լցնել չոր խոտ և ուշադրությամբ կարել, որպեսզի դրանց մեջ ջուր չկարողանա լցվել։ Այդ միջոցն օգտակար եղավ գետանցման համար, և Ալեքսանդրը 5 օրվա ընթացքում անցավ գետը։

Անցնելով Օքոսը՝ Ալեքսանդրն սկսում է շարժվել դեպի այն վայր, որտեղ, ըստ իր տվյալների, գտնվում էր Բեսսը[140]։ Այդ ժամանակ Ալեքսանդրի մոտ են գալիս Բեսսի կողմնակիցներից Սպիտամենի և Դատաթերնի մարդիկ, որոնք հայտնում են, որ Բեսսը գտնվում է իրենց իշխանության տակ, և խնդրում են մարդ ուղարկել, որպեսզի շղթայակապի նրան։ Ալեքսանդրն ուղարկում է Պտղոմեոս Լագոսին, որը ձերբակալում է Բեսսին։ Պտղոմեոսը նամակ է ուղարկում Ալեքսանդրին և հարցնում, թե ինչպես պետք է Բեսսին ներկայացնել արքային։ Ալեքսանդրը պատասխանում է, որ Բեսսին մերկացնեն, վիզը շղթայեն և կանգնեցնեն այն ճանապարհին, որտեղով անցնելու էր Ալեքսանդրը։ Ալեքսանդրը, տեսնելով արքայասպանին, մտրակում է նրան, ապա մահապատժի ենթարկում[141]։

Ալեքսանդրը և Բեսսը
Ալեքսանդրը, տեսնելով Բեսին, կանգնեցրեց իր մարտակառքը և հարցրեց նրան, թե ինչու նա Դարեհին՝ իր արքային և բացի այդ հարզատին ու բարերարին, սկզբում ձերբակալեց, իսկ հետո սպանեց։ Բեսսը պատասխանեց, որ այդպիսի որոշում էր կայացրել Դարեհի ողջ շքախումբը և ոչ թե միայն ինքը՝ հուսալով այդ ձևով գրավել Ալեքսանդրի ողորմածությունը։ Այդ խոսքերից հետո Ալեքսանդրը հրամայեց մտրակել նրան, իսկ մունետիկին՝ հայտարարել այն մեղադրանքները, որոնք ինքը ներկայացրել էր Բեսսին իր հարցաքննության ժամանակ։ Այդ խարազանումից հետո Բեսսին ուղարկեցին Բակտրիա մահապատժի" Այդպես է գրում Պտղոմեոսը Բեսսի մասին։

Կյուրոպոլիսի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը շուտով հարամայում է Բակտրիայի և Սողդիանայի բոլոր ղեկավարներին հավաքվել Զարիասպում, ինչից հետո որոշ ղեկավարներ հրաժարվում են և սկսում նախապատրաստվել ապստմաբության, քանի որ կարծում էին, որ այդ հավաքը չար նպատակներ ունի[142]։ Այդ ապստամբած ցեղերը հավքվել էին Կյուրոպոլիսում և մի քանի այլ քաղաքներում։ Բացի Կյուրոպոլիսը, մնացած քաղաքները, որտեղ ապստամբ ցեղեր էին գտնվում, կամ հանձնվեցին, կամ էլ գրավվեցին գրոհով, ինչպես օրինակ Գազան[143]։ Ավարտելով այս գործերը՝ Ալեքսանդրը ժամանեց Կյուրոպոլիս և սկսեց պատրաստություն տեսնել քաղաքի գրավման համար։ Ալեքսանդրը պաշարողական մեքենաներն սկսում է մոտեցնել քաղաքի պարիսպներին, սակայն նույն պահին էլ նկատում է, որ քաղաքով հոսելիս է եղել գետ, որն այդժամ չորացած է եղել։ Քանի որ այն այդժամ չորացած էր, պարսպի տակ բացվածք էր առաջացել, ինչի միջոցով էլ Ալեքսանդրն իր զորքերը կարողանում է մտցնել քաղաք և բացել գլխավոր դարպասները, որտեղով մնացած զորքը խուժում է քաղաք։ Պարիսպների ներսում սկսում է թեժ կռիվ, որտեղ ապստամբները պարտություն են կրում և նահանջում միջնաբերդ, սակայն ջուր չունենալու պատճառով մեկ օր անց անձնատուր են լինում։ Ապստամբները, ըստ Արիանոսի, տալիս են 8000 զոհ[144]։

Յաքսարտի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաքսարտի գետանցումը մակեդոնական զորքերի կողմից

Մինչ Ալեքսանդրը Յաքսարտ (ըստ Արիանոսի՝ Տանաիս) գետի[145] հարավային ափին հիմնադրում էր իր հերթական քաղաքներից մեկը, հյուսիսիային ափին հավաքվում էին սկյութները, որոնք ցանկանում էին հարձակվել մակեդոնացիների վրա[144]։ Տեսնելով, որ սկյութները չեն հեռանում գետից՝ Ալեքսանդրը պատրաստվում է գետանցում կատարել և հարձակում գործել նրանց վրա, սակայն գրոհին նախորդող զոհաբերություններից հետո տեղի ունեցած գուշակության ժամանակ գուշակն անբարենպաստ է համարում հարձակման համար ընտրված օրը, ինչից հետո Ալեքսանդրը դժկամությամբ հրաժարվում է գրոհից։ Երկրորդ անգամ, երբ արքան պատրաստվում էր հարձակում գործել, գուշակը նույնպես նույն բանն է ասում, սակայն այս անգամ Ալեքսանդրը չի լսում և սկսում է գետանցման աշխատանքները։

Միչև ճակատամարտի սկսվելը մակեդոնական բանակի նետաձիգների կողմից վիրավորվում է մի սկյութ, ում մահը տեսնելով՝ մնացածներն սկսում են նահանջել։ Տեսենլով սա՝ Ալեքսանդրն սկսում է գետանցումը և հրամայում առաջինն ափ դուրս գալ նետաձիգներին և պարսատիկավորներին, որպեսզի նրանք զսպեն հակառակորդի գրոհը, ինչի արդյունքում զորքի մնացած մասն ազատորեն գետանցում կկատարի։ Սկզբում Ալեքսանդրը քիչ քանակությամբ զորքեր է ուղարկում ընդդեմ սկյութների, որոնք հեշտությամբ ջարջդվում են սկյությաների համեմատաբար մեծաքանակ զորքի կողմից։ Երկրորդ գրոհի ժամանակ Ալեքսանդրն ավելի մեծ ուժերով է հարձակման դիմում, ինչի արդյունքում սկսվում է սկյութների համընդհանուր նահանջը։ Մակեդոնական ուժերն սկսում են հետապնդել, սակայն քանի որ ճանապարհին ջուր չկար, Ալեքսանդրը խմել էր վատ որակի ջուր, ինչի արդյունքում նրա մոտ խանգարում էր սկսել, ինչն էլ թույլ չէր տվել շարունակել հետապնդումը։ Նա վերադառնում է հետ։ Հակառակորդը տալիս է ավելի քան 1000 զոհ, զոհվում է նաև նրանց հրամանատարներից մեկը՝ Սատրակը[146][147]։

Գաբայի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրի և գինովցած Կլեիտոսի միջև տեղի ունեցած վեճը, որի ժամանակ արքան սպանում է իր զորավարին, որը Գրանիկոսում փրկել էր իր կյանքը։[148]

Յաքսարտի ճակատամարտից հետո սկյութների կողմից նոր դեսպանություններ են ժամանում, որոնք ներողություն են խնդրում այլ սկյութական ցեղերի հարձակման համար և իրենց հպատակությունն են հայտնում Ալեքսանդրին։ Սկյութների նոր արքան Ալեքսանդրին նույնիսկ առաջարկում էր կնության վերցնել իր դստերը, ինչը մերժվում է, սակայն նրանց միջև բարեկամություն է հաստատվում[149]։ Շուտով Ալեքսանդրը որոշ զորքեր թողնելով Բակտրիայում՝ հրամայում է նրանց ճնշել տեղական մանր ապստամբությունները, իսկ ինքն սկսում է շարժվել դեպի Սողդիանա, որտեղ Սպիտամենը՝ նույն ինքը Բեսին Ալեքսանդրին հանձնողը, ապստմաբություն էր բարձրացրել[150]։ Շուտով Կրատերոսն սկսեց Սպիտամենի հետապնդումը։ Սպիտամենը, հասկանալով, որ ամբողջ Սողդիանայում մակեդոնական կայազորներ են տեղակայված, հարձակվեց Քենոսի զորքերի վրա։ Գալով Գաբա, որը Սողդիանայի և սկյութ-մասագետների տերության սահմանային գոտում գտնվող մի անառիկ վայր էր՝ կռիվ է սկսվում մակեդոնացիների և Սպիտամենի միջև։ Մակեդոնացիները հաղթանակ են տանում՝ տալով ընդամենը 37 զոհ, իսկ հակառակորդը տալիս է ավելի քան 800 զոհ։ Շուտով ճակատամարտի դաշտից փախած Սպիտամենը գլխատվում է հենց իր զինվորների կողմից, որի գլուխը հանձնվում է Ալեքսանդրին[151]։

Սողդյան ժայռի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը և Ռոքսանան․ նարիչ՝ Պիետրո Ռոտարի, 1756 թվական

Երբ գալիս է մ․թ․ա․ 327 թվականի գարունը, Ալեքսանդրը գալիս է Սողդյան ժայռի մոտ, որը սողդերի վերջին հենակետն էր և որտեղ հավաքվել էին մեծ թվով ապստամբներ։ Այդ ժայռի վրա էին գտնվում նաև Օքսիարտի կինը և դուստրերը։ Երբ Ալեքսանդրը մոտենում է ժայռին, տեսնում է անմատչելի ժայռ, որը գրավելը շատ բարդ էր թվում։ Հառակորդը երկարատև պաշարման էր պատրաստվել՝ իր հետ վերցնելով մեծ քանակությամբ մթերք։ Շուտով շատ ձյուն է տեղում, ինչը դժվարեցնում էր մակեդոնացիների գործողությունները, նաև հակառակորդին ապահովում մեծ թվով ջրի պաշարներով։ Երբ Ալեքսանդրը որոծում է գրոհով վերցնել ժայռը, նա պաշարվածներին առաջարկում է հանձնվել, սակայն ստանում է ծաղրական պատասխան, որտեղ ասվում է, որ ժայռը գրավելու համար «մակեդոնացիներին պետք կգան թևավոր մարդիկ»։

Վիրավորված փառասիրությամբ Ալեքսանդրը պարգևներ է նշանակում ժայռը մագլցողների համար[152]։ Պաշարումների ժամանակ մագլցելուն վարժված 300 զինվորներ սկսում են մագլցել ժայռը, ինչի ընթացքում 30 զինվոր է զոհվում, որոնց մարմինները նույնիսկ հնարավոր չի լինում հայտնաբերել։ Հասնելով տեղ՝ նրանք սպիտակ թաշկինակներ են սկսում թափահարել, ինչպես իրենց հրամայել էր Ալեքսանդրը։ Վերջինս մունետիկներ է ուղարկում պաշարվածների մոտ և հայտարարում, որ թևավոր մարդիկ ի վերջո հայտնվեցին, նա կոչ է անում նրանց հանձնվել։ Ապստամբներին թվում է, որ լեռան բարձունքը գրավված է համեմատաբար մեծ ուժերի կողմից, ինչից հետո նրանք անձնատուր են լինում։ Գերիների մեջ էին նաև Օքսիարտի կինն ու դուստրերը, որոնց մեջ կար ամուսնության տարիքի մի աղջիկ՝ Ռոքսանան, որին համարում էին Ասիայում երկրորդ ամենագեղեցիկ կինը՝ Դարեհի կնոջից հետո։ Շուտով Ալեքսանդրը սիրահարվում ամուսնանում է նրա հետ[153][154][155]։

Հնդկական արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական արշավանքների ուղղությունները

Կոթենյան արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպասիների հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Ալեքսանդրը ձեռնամուխ է լինում հելլեններին համեմատաբար անհայտ հնդկական ցեղերի և թագավորությունների նվաճմանը։ Նա արշավում է Կորթեն գետի հովիտ[156] և մ․թ․ա․ 327 թվականի մայիսից[157] մինչև 326 մարտը[158]։ Ժամանելով այդ հնդկական ցեղերի տարածք՝ Ալեքսանդրը մի շարք պատվիրակություններ է ստանում այդ ցեղերից, որոնց մի մասն իրենց հպատակությունն էին հայտնում արքային։ Այդ հպատակվողների թվում էր նաև Թաքսիլը[159], որն Ալեքսանդրին խոստանում է թվով 25 մարտական փիղ տալ[160]։ Նա, իր տրամադրության տակ ունենալով 150 հազար զինվոր[161], սկսում է հպատակեցնել ասպասիներին։ Մուտք գործելով նրանց տարածք՝ նա իմանում է, որ ասպասիները նահանջել են դեպի իրենց մայրաքաղաք։ Քաղաքը շուտով գրավվում է, իսկ ասպասիների մեծ մասը՝ սպանվում[162][163]։ Ալեքսանդրը մարտի ընթացքում թեթև վիրավորում էր ստացել, ինչից բարկացած մակեդոնական բանակն ամբողջովին գետնին է հավասարեցնում քաղաքը։ Հաջորդիվ գրավվում է նաև Անդական[163][164]։

Գուրեյցիների հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիգեյումի մոտ տեղի ունեցած ճակատամարտի սխեման

Հաջորդիվ Ալեքսանդրը շարժվում է ընդդեմ գուրեյցիների, որոնք, իմանալով դրա մասին, այրում են իրենց քաղաքը[165] և փախչում քաղաքից։ Գուրեյցիները փախչում են սարեր, որտեղ էլ սկսում են հետապնդման ենթարկվել Պտղոմեոսի կողմից։ Փոքրաթիվ ուժերով ելնելով բլուրը՝ Պտղոմեոսին հաջողվում է սպանել գուրեյցիների առաջնորդին, ինչից հետո դաժան մարտ է սկսվում։ Ալեքսանդրն օգնության է հասնում Պտղոմեոսնին, և նրանք միացյալ ուժերով հետ են մղում գուրեյցիներին։ Ալեքսանդրը շուտով մտնում է Արիգեյում, որն ամբողջովին հրդեհված էր հնդիկների կողմից։ Ալեքսանդրն ուղղվում է մի լեռնային տարածք, որտեղ, ըստ իր տվյլաների, հավաքվել էին մեծ թվով գուրեյցիներ[166]։ Նա Պտղոմեոսի և Լեոնատոսի հետ միասին[167] մոտենում է նրանց, սակայն գուրեյցիները լինելով բարձրադիր տեղում՝ իրենք առաջինն են նկատում Ալեքսանդրի զորքը և նախահարձակ լինում։ Մակեդոնական զորքը հեշտությամբ հաղթում է հակառակորդին և ըստ Արիանոսի՝ գերեվարում 40 հազար գուրեյցիներ[168] ու 230 հազար եղջերավոր անասուն[169]։

Ասակենների հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդիվ Ալեքսանդրն իր զորքը տանում է ասակենների վրա, որոնք պատերազմական նախապատրաստություններ էին տեսնում՝ հավաքելով 2 հազար հեծյալ, 30 հազար հետևակային և 30 փիղ։ Ալեքսանդրը գուրեյացիների երկրով գնում է ասակենների վրա։ Նրանք դժվարությամբ անցնում են Գուրեյ գետը։ Տեղեկանալով Ալեքսանդրի մոտենալու մասին՝ ասակենները ցրվում են տարբեր քաղաքներ, որոշելով պաշտպանել դրանք[169]։

Մասագամի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասագամի պաշարում

Ալեքսանդրը մոտենում է ասակենների ամենամեծ քաղաքին՝ Մասագամին[170]։ Տեսնելով, որ Ալեքսանդրը ճամբար է խփում՝ ասակենները նետվում են մակեդոնացիների վրա։ Ալեքսանդրը, հասկանալով, որ հակառակորդը շուտով նահանջելու է, ասակենններին քաշում է դեպի մի բլուր։ Տեսնելով, որ մակեդոնացիները «փախչում են»՝ ասակենները կարծում են, որ արդեն հաղթանակ են տարել։ Շուտով Ալեքսանդրը հանկարծակի շրջվում է և գրոհում ասակենների վրա։ Հանկարծակիի գալով՝ նրանք շրջվում են և սկսում փախչել քաղաք՝ տալով շուրջ 200 զոհ։

Ալեքսանդրն սկսում է պաշարել քաղաքը և մի քանի անգամ իր զորքերը գրոհի տանել քաղաքի վրա։ Գրոհներից մեկի ժամանակ Ալեքսանդրը թեթև վիրավորում է ստանում։ Հաջորդ գրոհների ժամանակ մակեդոնական բանակը փայտե աշխատակներից նետահարում են պարսպի պաշտպաններին, սակայն այնուամենայնիվ չեն կարողանում քաղաք ներխուժել[171]։ Երբ նետից զոհվում է ասակենների առաջնորդը, պաշավածներն սկսում են բանակցություններ վարել Ալեքսանդրի հետ՝ հայտնելով, որ կհպատակվեն և իրենց արքայի ընտանիքը որպես գերի կտան նրան[172]։ Պաշարման ընթացքում մակեդնական բանակը կորցնում է 25 զինվոր[173]։

Ահորնի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրի գրոհն Ահորնի վրա

Շուտով՝ մ․թ․ա․ 326 թվականի ապրիլին[174], Ալեքսանդրը ձեռնամուխ է լինում Ահորնի պաշարմանը, որն այդ երկրում մեծ հռչակ էր վայելում, քանի որ շատ դժվարամատչելի դիրք ուներ։ Կար մի ավանդազրույց, ըստ որի՝ այդ քաղաքը չի կարողացել նվաճել նույնիսկ Հերակլեսը՝ Զևսի որդին։ Ժայռի վրա՝ քաղաքում, սառնորակ աղբյուր կար, որը ջրով էր ապահովում բնակիչներին, իսկ անտառի և ցանքատարածությունների ճիշտ օգտագործման դեպքում կարելի էր նաև հազարավոր մարդկանց կերակրել։ Երբ Ալեքսանդրն իմանում է այս ամենի մասին, ցանկանում է գրավել քաղաքը։

Մինչ Ալեքսանդրը զբաղված էր պաշարման նախապատրաստություններով, Հեփեստիոնը և Պերդիկան կատարում են Ալեքսանդրի՝ քաղաք կառուցելու մասին տրված հրահանգները, ամրացնում են նոր գրավված Օրան, Մասագամը և Բազիրան, ապա շարժվում դեպի Ինդոս գետ և կամուրջներ գցում դրա վրա գետանցման համար։ Մինչ այդ Ալեքսանդրը ձեռնամուխ էր եղել քաղաքի գրավմանը[175]։ Քաղաքը գրավելու մի քանի անհաջող փորձեր իրականացնելուց հետո Ալեքսանդրը որոշում է հողաթումբ կառուցել և օրեցօր բարձրացնել այն։ Շուտով ժայռին հավասար մի բլուր է գրավվոււմ մակեդոնացիների կողմից, ինչից զարմածաց հնդիկները բանակցություններ են սկսում Ալեքսանդրի հետ։ Արքան թույլ է տալիս նրանց հեռանալ, սակայն փախուստի ժամանակ հարձակվում է նրանց վրա և ի վերջո տիրանում Ահորն քաղաքին, որը «չէր կարողացել գրավել նույնիսկ Հերակլեսը»[176]։

Հյուդասպի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Հյուդասպի ճակատամարտ

Շուտով Ալեքսանդրը հասնում է Ինդոս գետին, որիի վրա իր հրամանով Հեփեստիոնը և Պերդիկան արդեն կամուրգներ էին գցել գետանցման համար։ Իր սովորության համաձայն կատարելով զոհաբերություններ՝ Ալեքսանդրը պատրասվում է անցնել գետը։ Նրա մոտ էր ժամանել Թաքսիլը՝ իր հետ բերելով 200 տաղանդ ոսկի, 30 մարտական փղեր և այլ ընծաներ։ Նա հայտնում է նաև, որ Իդոս ու Հյուդասպ գետերի միջև ընկած ամենամեծ քաղաքը՝ Թաքսիլը, հպատակվում է Ալեքսանդրին[177]։ Ալեքսանդրն անցնում է Ինդոսը և շարժվում դեպի Թաքսիլ, որտեղ բնակվող հնդիկները նրան բարեկամաբար են ընդունում։ Այդտեղից նա մտադրվում է շարժվել դեպի Հյուդասպ գետ[178]։

Հյուդասպի ճակատամարտի գետանցում
Հյուդասպի ճակատամարտի սխեմա

Ալեքսանդրին հայտնում են, որ Հյուդասպի մյուս ափին իր ամբողջ զորքով կանգնած է Պորոսը՝ Պաուրավների թագավորության արքան[179]։ Իմանալով այդ մասին՝ Ալեքսանդրը հրամայում է Ինդոսի վրա գտնվող իր նավերը տեղափոխել Հյուդասպ, իսկ ինքը, վերցնելով իր զորքը, 5 հազար հնդիկների և այլ տեղացի իշխանների, շարժվում է դեպի Հյուդաս[180] և ճամբար խփում նրա ափին։ Ալեքսանդրն սկսում է փնտրտուքներ, թե որտեղից կարող է հեշտությամբ գետն անցնել այնպես, որ հակառակորդի համար անսպասելի լինի[180]։ Ալեքսանդրը հասնակում էր, որ այն վայրում, որտեղ Պորոսը ճամբար էր խփել, գետանցումն անհնար էր, քանի որ հակառակ ափին իրենց էր սպասում լավ զինված մեծաթիվ զորք։ Այդժամ Ալեքսանդրը դիմում է խորամանկության․ նա հրամայում է իր զորքին այնպիսի փայներ հանել, ինչպիսիք լինում են գետանումների ժամանակ, իսկ Պորոսը, կարծելով, որ հակառակորդը գետանցում է իրականացնում, առաջ է բերում իր զորքին։ Այս կեղծ գետանցումները հաճախ էին իրականացվում, ինչի արդյուքնում Պորոսն սկսեց քիչ ուշադրություն դարձնել Ալեքսանդրի գիշերային գործողություններին, ինչին էլ սպասում էր մակեդոնացի արքան[181]։

Ալեքսանդրը որոշում է զորքի մի մասով գաղտնի գետանցում կատարել, իսկ մնացած մասի ղեկավար է նշանակում Կրատերոսին և հրամայում մնալ ճամբարում և գետն անցնել միայն այն դեպքում, երբ Պորոսն իր զորքի մեծ մասով և փղերով կգնա Ալեքսանդրի վրա[182]։ Ի վերջո Ալեքսանդրն իր 6-հազարանոց բանակով գետանցում է իրականացնում[183] այն ժամանակ, երբ Պորոսի որդին եկել էր գետի այդ հատվածը հսկելու։ Տեսնելով Ալեքսանդրին՝ նա նրա վրա հարձակվելու փոխարեն փախուստի է դիմել՝ թույլ տալով նրան հանգիստ ափ իջնել, մեկ այլ տարբերակի համաձայն՝ Պորոսի որդին հենց այդտեղ էլ զոհվել է[184][185]։ Իմանալով գետանցման մասին՝ Պորոսն իր ճամբարում թողեց իր զորքի փոքր մասը և մի քանի փղեր, որոնցով նա պատրաստվում էր խանգարել Կրատերոսի գնդերին, որոնք դեռ գետի մյուս ափին էին։ Նա վերցնելով իր բանակի մեծ մասը՝ 4000 հեծյալ, 30 հազար հետևակային, 300 մարտակառք և 200 մարտական փիղ, նետվում է Ալեքսանդրի վրա[186]։

Պորոսի և Ալեքսանդրի զորքերի բախումը Հյուդասպի մոտ․ նկարիչ՝ Նիկոլաս Պիտերս Բերխեմ

Այստեղ հաղթանակ տանելով հնդիկների դեմ՝ Ալեքսանդրը փախուստի է մատնում նրանց։ Գետի մյուս ափին գտնվող Կրատերոսը, տեսնելով իրենց արքայի կատարյալ հաղթանակը, անցնում է գետը և սկսում հնդիկների հետպնդումը[187]՝ փոխարինելով մարտից հոգնած մակեդոնացի զինվորներին։ Մարտի ընթացքում սատկում է Ալեքսանդրի ձին՝ Բուկեփալոսը, իսկ հնդիկները կորցնում են 20 հազար հետևակային և 3 հազար հեծյալ, ըստ մեկ այլ տարբերակի՝ 12 հազար զոհ, 9 հազար գերեվարված[188][189][190] և 80 կենդանի մարտական փիղ[191][192]։ Զոհվում են Պորոսի երկու որդիները, սակայն Պորոսն իրեն մարտի դաշտում դրսևորում է որպես իրական զորահրամանատար՝ չնահանջելով նույնիսկ վիրավոր վիճակում, ինչպես արեց աքեմենյան տիրակալ Դարեհ III-ը, երբ պաշտպանված էր անմահների գնդով։ Երբ Պորոսն սկսում է ի վերջո նահանջել, Ալեքսանդրը նրա մոտ է ուղարկում Թաքսիլին, որը Պորոսի վաղեմի թշնամին էր։ Վերջինս քիչ էր մնում տեգով սպաներ Ալեքսանդրի ուղարկած դեսպանին, որը փախուստի է դիմում։ Այս անգամ Ալեքսանդրը նրա մոտ է ուղարկում նրա ընկերներից մեկին՝ հնդիկ Մերոյին, ինչից հետո Պորոսն իջնում է իր փղից և գնում Ալեքսանդրի մոտ[193][194][195][196]։

Երբ Ալեքսանդրը, հիանալով այ մարդով, հարցնում է նրան, թե ինչ է Պորոսը ցանկանում, լսում է այսպիսի պատասխան․ «Որ դու, Ալեքսա՛նդր, ինձ հետ արքայավայել վարվես»։ Ալեքսանդրին դուր է գալիս նրա պատասխանը, ինչից հետո նրանք մտերմանում են, իսկ Ալեքսանդրը նրան է հանձնում հնդիկների վրա ունեցած իր իշխանությունը[197][198][199][200]։ Ալեքսանդրն այստեղ երկու քաղաք է հիմնադրում՝ Նիկեան և Բուկեփալոսը[201], ինչից հետո նա շարժվում է առաջ՝ նպատակ ունենալով հասնել մինչև Գանգես։



Զորքի դժգոհություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրն անցել է Հյուդասպը և շարժվել դեպի Հիփաս գետը՝ հնազանդեցնելով երկու գետերի միջև գտնվող անհնազանդ ցեղերին՝ կափեյներին։ Սակայն այն ժամանակ, երբ Ալեքսանդրը ցանկացել է անցնել Հիփասը և շարունակել իր արշավանքը մինչև Հնդկաստանի խորքեր՝ Գանգես գետ, մակեդոնական բանակը հրաժարվել է առաջ շարժվել։ Ալեքսանդրը կարծել է, որ պատերազմը չի կարող ավարտված համարվել, «քանի դեռ կան մարդիկ, որոնք ի վիճակի են իր հետ կռվելու»։ Սակայն զորքի մեջ արդեն սկսել էին խոսակցություններ այն մասին, որ Հիփասն անցնելը միայն նոր չարչարանքներ կբերի իրենց համար, բայց զինվորները չեն դիմել իրենց արքային։ Իմանալով այս հուզումների մասին՝ Ալեքսանդրն ինքն է հավաք կազմակերպել և իր զինվորներին դիմել ճառով[202]։

Ալեքսանդրը ճառի միջոցով փորձել է համոզել իր զինվորներին իր հետ առաջ շարժվել։ Նա հիշեցրել է իրենց անցած ուղին, կրած դժվարությունները, հաղթանակներն ու նվաճումները։ Նա ավարտել է իր ճառը, սակայն դա չի փոխել զինվորների տրամադրությունը։ Նրանցից մի ազատամիտ զինվոր՝ Քենոսը, դիմել է իր արքային, ասելով, որ եթե զինվորները չեն ցանկանում առաջ շարժվել, ապա պետք չէ նրանց ստիպել։ Նրանք կարոտել են իրենց հայրենիքը, ընտանիքը, որտեղից հեռացել են խոր աղքատության մեջ, սակայն այժմ, երբ պատվավոր մարդիկ են, ցանկանում են վերադառնալ հետ։ Նա առաջարկել է վերադառնալ Մակեդոնիա, այնտեղ ծերացած և հյուծված զինվորներին փոխարինել նոր և եռանդուն երիտասարդներով, ապա դրանից հետո միայն վերադառնալ և շարունակել պատերազմը հնդիկների դեմ[203]։ Ցասումով լցված Ալեքսանդրն արձակել է ժողովը։

Ալեքսանդրի մակեդոնական բանակի անցած ամբողջ ուղին

Հաջորդ օրը նա նորից ժողով է գումարել և հայտարարել, որ ինքն առաջ կշարժվի, սակայն ոչ մեկին չի ստիպի հետևել իրեն․ իրենց արքային կհետևեն միայն այն մարդիկ, որոնք կամավոր կցանկանան դա անել։ Այս հայտարարությունից հետո Ալեքսանդրը 2 օր փակվել է իր վրանում և դուրս չի եկել՝ փորձելով այդ կերպ փոխել իր զինվորների տրամադրությունը․ չի ստացվել։ Նա մինչև գետանցումը զոհեր է մատուցել, ինչն անբարեհաջող ելք է խոստացել նրան։ Այդ ամենից հետո նա ավագների ժողով է հրավիրել և հայտնել զորքի՝ տուն վերադառնալու մասին[204][205]։

Ալեքսանդրն սկսել է նահանջել մինչև Հիդրաոտ, ապա Ակեսին, ինչից հետո կարգի է բերել իր հիմնած մի քանի քաղաքներ և սկսել նախապատրաստություններ տեսնել Հյուդասպով դեպի Ինդոս, իսկ Ինդոսից հարավ դեպի Պարսից ծոց նավարկելու համար։ Նա որոշել է այդ ճանապարհով վերադառնալ տուն, ոչ թե նրանով, որով եկել էր և հասել Հնդկաստան, քանի որ այդ դեպքում նա պարտված կհամարվեր, իսկ այսպես նա մի շարք այլ ցեղերի հնազանդեցնելով էր վերադառնալու տուն։ Նա հնդկական բոլոր տիրույթների կառավարումը հանձնել է Պորոսին և Ինդոսով նավարկել դեպի հարավ։ Նա իր զորքը բաժանել է երեք մասի․ առաջինը վահանակիրները, նետաձիգները, ագրիանացիները և հեծյալների ջոկատն էր, որոնք հարավ էին գնալու նավերով՝ իր՝ Ալեքսանդրի ղեկավարությամբ, երկրորդը հեծելազորի և հետևակի մի մասն էր, որը Կրատերոսը հարավ է տարել Հյուդասպի աջ ափով, իսկ երրորդը զորքի մնացած մեծ և լավագույն մասն էր, որին Հյուդասպի հակառակ ափով տարել է Հեփեստիոնը[206]։ Հարավային տարածաշրջանի առավել ռազմաշունչ ցեղերից էին մալիացիները և օքսիդրակները[207][208], որոնց էլ Ալեքսանդրը շտապել է հնազանդեցնել[209]։

Մալական արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Մալլական արշավանք
Մալական արշավանքի սկզբնական մաս
Մալական արշավանքի վերջնական մաս

Շուտով Ալեքսանդրը վերցրել է իր զորքի մի մասին և տարել հնդկական ռազմատենչ մալերի ցեղի դեմ։ Նա անցել է անջրդի անապատով, ինչը չէին սպասում մալերը, և տեսնելով Ալեքսանդրին, հանկարծակիի են եկել։ Այդ զորաշարժի արդյունքում Ալեքսանդրը նաև թույլ չի տվել օքսիդրակներին միավորվել մալերի հետ։ Շուտով քաղաքը գրավվել է, ինչի ընթացքում զոհվել են շուրջ 2 հազար մալեր։ Ալեքսանդրը մեկը մյուսի հետևից գրավել է մալերի մի շարք քաղաքներ՝ ստիպելով վերջիններիս նահանջել դեպի հարավ՝ իրենց մայրաքաղաք Մուլտան։ Ալեքսանդրն իր զորքը բաժանել է երկու մասի, որոնցից առաջինի ղեկավարությունը վերցրել է իր վրա, իսկ մյուսինը՝ հանձնել Պերդիկային։

Ալեքսանդրը պաշարել է քաղաքը և սկսել գրոհներ իրականացնել։ Ինքն անձամբ բարձրացել է պարսպի վրա, որից հետո ամեն կողմից նետեր են տեղացել նրա վրա։ Մակեդոնական զորքի մի մասն էր միայն բարձրացել պարիսպների վրա, քանի որ աստիճանները կոտրվել էին։ Այդժամ Ալեքսանդրը մտածել է, որ պարսպի վրա մնալով՝ նա ոչ մի քաջագործություն չի անում, որից հետո նետվել է ցած՝ պարսպից ներս[210][211]։ Հայտնվելով ամրոցի ներսում՝ Ալեքսանդրի վրա տարբեր կողմերից հարձակումներ են սկսվել, սակայն, երբ մինչև սանդուղքների ջարդվելը պարսպի վրա բարձրացած մակեդոնացի զինվորները տեսել են իրենց արքային վտանգի մեջ, իրենք են նետվել նրան պաշտպանելու։ Այդ կռվի ընթացքում Ալեքսանդրը կրծքից լուրջ վնասվածք է ստացել[212]։

Պարիսպների վրա բարձրանալու հնար չունեցող մակեդոնացի զինվորները, տեսնելով, թե ինչպես է Ալեքսանդրն անհետացել պարսիպների վրա, տարբեր հնարներ են մտածել պարիսպների վրա բարձրանալու և դրանցից ներս նետվելու համար, որպեսզի պաշտպանեն իրենց արքային։ Նրանք սեպեր են խրել պարսպի մեջ, կանգնել մեկը մյուսի ուսերի վրա, ինչից հետո, երբ նրանք հայտնվել են պարսպի վրա և տեսել իրենց արնահոսող արքային, նետվել են ամրոց և կատաղած սկսել կոտորած իրականացնել։ Շուտով քաղաքն ամբողջությամբ գրավվել է։ Մակեդոնացիներն իրենց վիրավոր արքայի վրեժը լուծելու համար կոտորել են բոլոր հնդիկներին՝ չխնայելով նաև կանանց և երեխաներին։

Ալեքսանդրը Մուլտանի պարսպների տակ

Երբ բանակում կեղծ լուրեր են տարածվել, թե Ալեքսանդրը մահացել է, զորքի մոտ խուճապ է սկսվել․ ո՞վ էր առաջնորդելու նրանց, երբ նրանք շրջապատված էին այնպիսի ռազմատենչ ցեղերով, ինչպիսիք էին հնդկական ցեղերը։ Սակայն Ալեքսանդրն արագորեն կազդուրվել է և մեկնել իր զինվորների մոտ՝ մակեդոնական ճամբար, որը գտնվում էր Հիդրաոստի և Ակեսինի միախառնման վայրում։ Երբ զինվորներն իրենց արքային ողջ և առողջ են տեսել, աղաղակել են և ուրախության գոռում-գոչյուն բարձրացրել։ Ալեքսանդրի մոտ են եկել օքսիդրակների կողմից ուղարկված պատվիրակներ և իրենց հպատակությունը հայտնել նրան։

Վերադարձ Բաբելոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրն Ինդոսով իջել է մինչև Հնդկական օվկիանոս, որտեղից իր զորքի մի մասին ծովով Նավարքոսի գլխավորությամբ ուղարկել է Պարսից ծոց, որտեղից պետք է գնային Շոշ։ Իսկ ինքը՝ Ալեքսանդրը, որոշել է շուրջ 30 հազարանոց[213] զորքին դեպի Պարսկաստան տեղափոխել անջրդի Գեդրոսիայի անապատով։ Այս քայլով Ալեքսանդրը նպատակ է ունեցել ապացուցել, որ կարող է անել այն, ինչը չի կարողացել անել Կյուրոս Մեծը։ Նա անապատով շարժվել է դեպի Պարսկաստան, և 60-օրյա այդ անցման ժամանակ մեծ թվով զինվորներ են զոհվել, առնվազն 12 հազար մարդ[214]՝ տալով ավելի շատ զոհ անապատում, քան մարտի դաշտում[215]։ Որոշ պատմիչներ պնդել են, որ Ալեքսանդրը ճանապարհին կորցրել է իր զորքի երեք քառորդը[216]։ Մ․թ․ա․ 324 թվականին Ալեքսանդրը հասել է Շոշ, որտեղ միավորվել է Պարսից ծոցով տեղափոխված Նավարքոսի զորքի հետ։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիադոքսոսների թագավորությունները 301 թվականին․ Պտղոմեոսյան Եգիպտոսը (մուգ կապույտ)․ Սելևկյան տերություն (դեղին), Պերգամոնի թագավորություն (նարնջագույն), բուն Մակեդոնիա (կանաչ)։ Ցուցադրված են նաև Հռոմեական հանրապետությունը (բաց կապույտ), Կարթագենը (մանուշակագույն) և Էպիրուսը (կարմիր)։

Վերադանալով Հնդկաստանից՝ Ալեքսանդրը պլանավորել է հարձակվել Արաբական թերակղզում բնակվող արաբների վրա, ապա գրավել նաև Կարթագենը, սակայն այս պլանները հօդս են ցնդել, քանի որ Ալեքսանդր Մակեդոնացին մ․թ․ա․ 323 թվականի հունիսի 10-ին, 32 տարեկան հասակում[217], մահացել է[218][219]։ Նրա մահվան պատճառը մինչ օրս առեղծված է պատմաբանների համար[220]։ Նրա մահից մեկ ամիս անց Ռոքսանան ծնունդ է տվել Ալեքսանդրի որդուն, որին նույնպես անվանակոչել են Ալեքսանդր՝ ի պատիվ իր աշխարհակալ հոր։ Կա տարածված մի պատմություն, ըստ որի՝ Ալեքսանդրը մահից առաջ իր կնիքով մատանին հանձնել է Պերդիկային ու պատվիրել հետևել իր որդուն, որը չափահաս դառնալուց հետո պետք է տիրեր գահին։

Սակայն շուտով՝ մ.թ.ա. 321 թվականին՝ Պերդիկայի մահից հետո, բռնկվել է դիադոքսոսների՝ Ալեքսանդրի զորավարների պատերազմը, որը տևել է մինչև մ ․թ․ա․ 280-ական թվականները, ինչի արդյունքում մ․թ․ա․ 301 թվականին Ալեքսանդրի տերությունը տրոհվել է մի շարք հելլենիստական պետությունների՝ Պտղոմեոսյան Եգիպտոսի, Սելևկյան տերության, Պարգամոնյան թագավորության, բուն Մակեդոնիայի, հունական քաղաք-պետությունների և մի շարք այլ երկրների[221][222][223][224]։ Այս պատերազմի ընթացքում Կասանդրոսի կողմից թունավորվել է նաև Ալեքսանդրի ժառանգը՝ Ալեքսանդր IV Մակեդոնացին։

Ճակատամարտերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պատերազմ Գործողություն Հակառակորդ(ներ) Ձև Երկիր (ներկայիս) Պաշտոն Ելք
մ․թ․ա․ 338 օգոստոսի 2 Փիլիպոս II-ի պատերազմներ Քերոնեայի ճակատամարտ թեբեացիներ, աթենացիներ Ճակատամարտ Հունաստան Արքայազն Հաղթանակ
մ․թ․ա․ 335 Բալկանյան արշավանք Mount HaemusՀեմուս լեռան ճակատամարտ գեթեր, թրակիացիներ Ճակատամարտ Բուլղարիա Արքա Հաղթանակ

մ․թ․ա․ 335 դեկտեմբեր Բալկանյան արշավանք Պելիոնի պաշարում իլլիրիացիներ Պաշարում Ալբանիա Արքա Հաղթանակ

մ․թ․ա․ 335 դեկտեմբեր Բալկանյան արշավանք Թեբեի ճակատամարտ թեբեացիներ Ճակատամարտ Հունաստան Արքա Հաղթանակ

մ․թ․ա 334 Աքեմենյան արշավանք Գրանիկոսի ճակատամարտ Աքեմենյան տերություն Ճակատամարտ Թուրքիա Արքա Հաղթանակ

մ․թ․ա 334 Աքեմենյան արշավանք Միլեթի պաշարում Աքեմենյան տերություն, միլեթացիներ Պաշարում Թուրքիա Արքա Հաղթանակ

մ․թ․ա 334 Աքեմենյան արշավանք Հալիկառնասի պաշարում Աքեմենյան տերություն Պաշարում Թուրքիա Արքա Հաղթանակ

333-11-05մ․թ․ա․ 333 նոյեմբերի 5 Աքեմենյան արշավանք Իսոսի ճակատամարտ Աքեմենյան տերություն Ճակատամարտ Թուրքիա Արքա Հաղթանակ

մ․թ․ա 332 հունվար-հուլիս Աքեմենյան արշավանք Տյուրոսի պաշարում Աքեմենյան տերություն, տյուրոսցիներ Պաշարում Լիբանան Արքա Հաղթանակ

մ․թ․ա 332 հոկտեմբեր Աքեմենյան արշավանք Գազայի պաշարում Աքեմենյան տերություն Պաշարում Պաղեստին Արքա Հաղթանակ

մ․թ․ա 331 հոկտեմբերի 1 Աքեմենյան արշավանք Գավգամելայի ճակատամարտ Աքեմենյան տերություն Ճակատամարտ Իրաք Արքա Հաղթանակ

մ․թ․ա 331 դեկտեմբեր Աքեմենյան արշավանք Ուքսերի կիրճի ճակատամարտ ուքսեր Ճակատամարտ Իրան Արքա Հաղթանակ

330-01-20մ․թ․ա․ 330 հունվարւ 20 Աքեմենյան արշավանք Պարսկաստանի դարպասների ճակատամարտ Աքեմենյան տերություն Ճակատամարտ Իրան Արքա Հաղթանակ

329մ․թ․ա․ 329 Աքեմենյան արշավանք Կյուրոպոլիսի պաշարում սողդեր Պաշարում Թուրքմենստան Արքա Հաղթանակ

մ․թ․ա․ 329 հոկտեմբեր Աքեմենյան արշավանք Յաքսարտի ճակատամարտ սկյութներ Ճակատամարտ Ուզբեկստան Արքա Հաղթանակ

329մ․թ․ա․ 327 Աքեմենյան արշավանք Սողդյան ժայռի պաշարում սողդեր Պաշարում Ուզբեկստան Արքա Հաղթանակ

329մ․թ․ա․ 327 մայիս - 326 մարտ Հնդկական արշավանք Կոթենյան արշավանք ասպասիներ Արշավանք Աֆղանստան և Պակիստան Արքա Հաղթանակ

329մ․թ․ա․ 326 ապրիլ Հնդկական արշավանք Ահորնի պաշարում ասակեններ Պաշարում Պակիստան Արքա Հաղթանակ

329մ․թ․ա․ 326 մայիս Հնդկական արշավանք Հյուդասպի ճակատամարտ Պաուրավների թագավորություն Ճակատամարտ Պակիստան Արքա Հաղթանակ

329մ․թ․ա․ 326 նոյեմբեր - 325 փետրվար Հնդկական արշավանք Մուլտանի պաշարում մալլեր Պաշարում Պակիստան Արքա Հաղթանակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արևմտյան գրականության մեջ հայտնի է նաև «Մեծ» տիտղոսով
  2. Հույն ժողովուրդը նախքան կազմավորումը ներկայացված էր երեք հիմնական խմբերով՝ աքայացիներ, հոնիացիներ և դորիացիներ։ Կազմավորումից հետո ապրելով որպես մեկ ժողովուրդ, բայց բնակվելով ցամաքային Հունաստանի կամ հունական կղզիների տարբեր շրջաններում՝ հույները հաճախ կոչվում էին տեղանքի անունով՝ կիպրացիներ, կրետեցիներ, պոնտացիներ, թրակիացիներ, կապադովկիացիներ։ Այսպիսով՝ հին մակեդոնացիները հույներ էին ու ապրում էին Հունաստանի հյուսիսում գտնվող Մակեդոնիա մարզում։ Մինչդեռ ժամանակակից մակեդոնցիները սլավոններ են՝ լեզվական ու մշակութային առումով բուլղարներին մոտ, որոնք չեն հանդիսանում հին մակեդոնացիների ժառանգներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. See, e.g., ac.wwu.edu Արխիվացված 13 Հոկտեմբեր 2008 Wayback Machine
  2. Freeman, Charles. The Greek Achievement: The Foundation of the Western World. Allen Lane, 1999. 9780713992243. p.172: "In scope and extent his achievements ranked far above that of the Macedonian king, Alexander ("the Great") who was to demolish the empire in the 320s but fail to provide any stable alternative."
  3. Sacks, David, (1995), Encyclopedia of the Ancient Greek World, London: Constable and Co. Ltd, 0-09-475270-2, p. 16.
  4. Bowra, C. Maurice (1994) [1957]. The Greek Experience. London: Phoenix Orion Books Ltd. էջ 9. ISBN 1-85799-122-2.
  5. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 16
  6. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 16-17
  7. Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 117
  8. 8,0 8,1 Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 120
  9. 9,0 9,1 Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 121
  10. 10,0 10,1 10,2 Вершинин Л. Р. К вопросу об обстоятельствах заговора против Филиппа II Македонского // Вестник древней истории. — 1990. № 1. — С. 139—153.
  11. 11,0 11,1 11,2 Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 122
  12. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 17
  13. McCarty, Alexander the elmo, p. 30-31.
  14. Plutarch, The Age of Alexander, p. 262-263
  15. Renault, The Nature of Alexander the Great, p. 61-62
  16. Fox, The Search For Alexander, p. 72
  17. McCarty, Alexander the Great, p. 31.
  18. Plutarch, The Age of Alexander, p. 263
  19. 19,0 19,1 Renault, The Nature of Alexander the Great, p. 72
  20. Fox, The Search For Alexander, p. 104
  21. Bose, Alexander the Great's Art of Strategy, p. 95
  22. Шифман. 1988. էջեր с. 34-35.
  23. Buckley, Terry Aspects of Greek History 750–323BC: A Source-Based Approach. — 1 edition. — Routledge, 1996. — P. 289. — 560 p. — ISBN 978-0415099585
  24. 24,0 24,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 1.
  25. Bose, Alexander the Great's Art of Strategy, p. 96.
  26. Invincible , Plutarch
  27. Renault, The Nature of Alexander the Great, p. 73
  28. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 2.
  29. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 3.
  30. Renault, The Nature of Alexander the Great, p. 73-74
  31. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 4.
  32. Hammond-Walbank, A History of Macedonia, pp. 39-48 Արխիվացված 2020-12-26 Wayback Machine
  33. Ashley, The Macedonian Empire, pp. 171-175 Արխիվացված 2020-12-26 Wayback Machine
  34. Dodge, 208
  35. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 6.
  36. «Plutarch • Life of Alexander (Part 1 of 7)». penelope.uchicago.edu. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  37. 37,0 37,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 8.
  38. Alexander: A History of the Origin and Growth of the Art of War from Earliest Times to the Battle of Ipsus, Theodore Ayrault Dodge
  39. Habicht 1998, p. 33.
  40. «LacusCurtius • Diodorus Siculus — Book XVII Chapters 1‑16». penelope.uchicago.edu. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  41. 41,0 41,1 Alexander the Great of Macedon, by John J. Popovic
  42. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 10.
  43. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 11.
  44. 44,0 44,1 44,2 Mixter, John R. «Wars of Alexander the Great: Battle of the Granicus». Historynet.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  45. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 12.
  46. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 13.
  47. Strauss, Barry. Masters of Command. էջ 51.
  48. Polybius, 12.19
  49. Диодор. Историческая библиотека. 17.17
  50. Plut., De Fortuna aut Virtute Alexandri 1.3.327d-e
  51. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 14.
  52. Диодор. Историческая библиотека. 17.21
  53. Strauss, Barry. Masters of Command. էջեր 51–53.
  54. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 16.
  55. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 20.
  56. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 21.
  57. Cartledge, Paul. Alexander the Great: The Hunt for a New Past. Woodstock, NY; New York: The Overlook Press, 2004 (hardcover, 1-58567-565-2); London: PanMacmillan, 2004 (hardcover, 1-4050-3292-8); New York: Vintage, 2005 (paperback, 1-4000-7919-5)
  58. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 22.
  59. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 23.
  60. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 24.
  61. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 26.
  62. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 28.
  63. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 1, գլուխ 29.
  64. 64,0 64,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 4.
  65. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 3.
  66. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 5.
  67. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 7.
  68. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 9.
  69. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 10.
  70. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 11.
  71. Կուրցիուս Ռուֆուս. «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն». էջ 1-ին (3-րդ) գլուխ, XII մաս․ 1-12.
  72. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 12.
  73. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 14.
  74. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 15.
  75. 75,0 75,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 16.
  76. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 18.
  77. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 19.
  78. 78,0 78,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 24.
  79. Diodorus Library 17.46.4 claims 7,000, with 2,000 having been crucified; Quintus Curtius 4.4.16 claims 6,000, with 2,000 having been crucified on the beach
  80. Alexander - A History of the Origin and Growth of the Art of War from the Earliest Times to the Battle of Ipsus, B.C. 301, with a Detailed Account of the Campaigns of the Great Macedonian - Theodore Ayrault Dodge - Google eBookstore. Books.google.com. 2008 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  81. «Siege of Tyre and Gaza». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  82. Alexander - A History of the Origin and Growth of the Art of War from the Earliest Times to the Battle of Ipsus, B.C. 301, with a Detailed Account of the Campaigns of the Great Macedonian - Theodore Ayrault Dodge - Google eBookstore. Books.google.com. 2008 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  83. Alexander - A History of the Origin and Growth of the Art of War from the Earliest Times to the Battle of Ipsus, B.C. 301, with a Detailed Account of the Campaigns of the Great Macedonian - Theodore Ayrault Dodge - Google eBookstore. Books.google.com. 2008 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  84. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 26.
  85. «Leaders and Battles: Gaza, Siege of». Leaders and Battles Database. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 18-ին.
  86. Quintus Curtius Rufus; Digby, John (tr); Freinsheim, Johann (fwd) (1747). History of the Wars of Alexander (v.II) (3rd ed.). London: A.Millar. էջ 211.
  87. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 2, գլուխ 27.
  88. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 1.
  89. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 3.
  90. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 5.
  91. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 6.
  92. Կուրցիուս Ռուֆուս. «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն». էջ 2-րդ (4-րդ) գլուխ, XII մաս․ 1.
  93. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 7.
  94. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 8.
  95. Green, Peter (2013). Alexander of Macedon, 356–323 B.C.: A Historical Biography. Berkeley and Los Angeles, California: University of California Press. 978-0-520-95469-4., p.288
  96. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 12.
  97. Delbrück, 1990
  98. Warry (1998) estimates a total size of 91,000, Welman 90,000, Thomas Harbottle 120,000, Engels (1920) and Green (1990) no larger than 100,000.
  99. Clark, Jessica H.; Turner, Brian (2017). Brill’s Companion to Military Defeat in Ancient Mediterranean Society (անգլերեն). BRILL. էջ 78. ISBN 9789004355774. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  100. Կուրցիուս Ռուֆուս. «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն». էջ 2-րդ (4-րդ) գլուխ, XII մաս․ 13.
  101. Կուրցիուս Ռուֆուս. «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն». էջ 2-րդ (4-րդ) գլուխ, XIII մաս․ 11.
  102. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 11.
  103. Hanson, 2007, էջ 61
  104. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 14.
  105. 105,0 105,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 15.
  106. Կուրցիուս Ռուֆուս. «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն». էջ 2-րդ (4-րդ) գլուխ, XVI մաս․ 26.
  107. Դիոդորոս Սիկիլիացի
  108. Arrian, Lucius (1893). Anabasis of Alexander. New York: George Bell and Sons. էջ 388.
  109. Arrian, Lucius (1893). Anabasis of Alexander. New York: George Bell and Sons. էջ 390.
  110. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 16.
  111. Engels, D. W. (1978). Alexander the Great and the Logistics of the Macedonian Army. Berkeley and London: University of California Press. էջեր 72f. ISBN 0-520-04272-7.
  112. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 17.
  113. Robinson, Cyril Edward (1929). A History of Greece. Methuen & Company Limited. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  114. Mehrdad Kia: "The Persian Empire: A Historical Encyclopedia [2 volumes]: A Historical Encyclopedia", ABC-CLIO, LLC, Santa Barbara and Denver, 2016, pp. 97
  115. Bowden, Hugh (2014). Alexander the Great: A Very Short Introduction. New York: Oxford University Press.
  116. «"ARIOBARZANES"». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  117. Bill Yenne: "Alexander the Great: Lessons from History's Undefeated General", St. Martin's Press, New York, 2010, pp. 90
  118. CAIS "The Battle of the Persian Gate and the Martyrdom of General Ariobarzan and his defending regiment"
  119. Berve, Das Alexanderreich II, p. 61; A. B. Bosworth
  120. A Historical Commentary on Arrian's History of Alexander I, Oxford, 1980, p. 326
  121. Wood, Michael (1997). In the Footsteps of Alexander the Great: A Journey from Greece to Asia. University of California Press. էջ 108. ISBN 978-0-520-21307-4. «decusuve.»
  122. Bosworth, A.B. (1993). Conquest and Empire: The Reign of Alexander the Great. էջ 91. ISBN 978-0-521-40679-6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  123. Heckel, p. 171
  124. (Burn, 1973, p. 121)
  125. Sarathi Bose, Partha (2003). Alexander the Great's Art of Strategy. Gotham. էջ 134. ISBN 1-59240-053-1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  126. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 18.
  127. Prevas, John (2005). Envy of the Gods: Alexander the Great's Ill-fated Journey Across Asia. Da Capo Press. էջեր 38–. ISBN 9780306814426. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.(չաշխատող հղում)
  128. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 19.
  129. Prevas, 55
  130. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 20.
  131. Prevas, 69
  132. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 21.
  133. Prevas, 71
  134. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 22.
  135. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 23.
  136. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 24.
  137. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 25.
  138. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 26.
  139. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 28.
  140. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 29.
  141. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 3, գլուխ 30.
  142. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 1.
  143. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 2.
  144. 144,0 144,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 3.
  145. Dani & Bernard 1994, էջ. 70 "Initially Alexander occupied Maracanda (Samarkand), the royal summer residence of Sogdiana. Then, worried about the Saka hordes beyond the Jaxartes, he advanced northward past the fortress of Cyropolis occupying seven fortresses on the way to the Jaxartes, the boundary of Achaemenid territory... He then crossed the river and broke through the encircling Sakas with the help of his archers and cavalry."
  146. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 4.
  147. Alexander - A History of the Origin and Growth of the Art of War from the Earliest Times to the Battle of Ipsus, B.C. 301, with a Detailed Account of the Campaigns of the Great Macedonian - Theodore Ayrault Dodge - Google eBookstore. Books.google.com. 2008 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  148. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 9.
  149. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 5.
  150. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 16.
  151. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 17.
  152. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 18.
  153. Horn & Spencer 2012, p. 40.
  154. Grote, George (1856), A history of Greece, vol. 12, John Murray, էջեր 289, 290
  155. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 19.
  156. Dodge 1890, p. 225
  157. Dodge 1890, p. 509
  158. Dodge 1890, p. 540
  159. Dodge, 1890, p. 513
  160. Dodge 1890, p. 512
  161. Dodge 1890, p. 511
  162. Delbrück 1990, p. 232
  163. 163,0 163,1 Dodge 1890, p. 517
  164. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 23.
  165. Dodge 1890, p. 519
  166. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 24.
  167. Dodge 1890, p. 520
  168. Dodge 1890, p. 521
  169. 169,0 169,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 25.
  170. Dodge 1890, p. 522
  171. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 26.
  172. Dodge 1890, p. 525
  173. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 27.
  174. Sastri, K. A. Nilakanta, ed. (1988) [1967], Age of the Nandas and Mauryas (Second ed.), Դելի: Motilal Banarsidass, ISBN 81-208-0465-1, Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին, Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին, էջ 54
  175. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 29.
  176. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 4, գլուխ 30.
  177. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 3.
  178. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 8.
  179. Sastri, 1988, էջ 56
  180. 180,0 180,1 Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 9.
  181. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 10.
  182. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 11.
  183. Farr, Edward (1850). History of the Macedonians. New York: Robert Carter & Brothers. էջեր 172.
  184. Bose, Partha (2004 թ․ ապրիլի 1). Alexander the Great's Art of Strategy: The Timeless Leadership Lessons of History's Greatest Empire Builder (անգլերեն). Penguin. էջ 228. ISBN 9781592400539.
  185. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 14.
  186. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 15.
  187. Montagu, John Drogo (2006). Greek & Roman Warfare: Battles, Tactics, and Trickery. London: Greenhill Books. էջ 154.
  188. «Diodorus 17.89.1». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  189. «Diodorus Siculus, Library, Book XVII, Chapter 89, section 2». www.perseus.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  190. «Diodorus Siculus, Library, Book XVII, Chapter 89, section 3». www.perseus.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  191. Diodorus, 17.89.2 Արխիվացված 2020-12-26 Wayback Machine
  192. Fuller, p.199
  193. Green, Peter (1991). Alexander of Macedon, 356–323 B.C.: A Historical Biography. University of California Press. էջ 400.
  194. Sastri, Kallidaikurichi Aiyah Nilakanta, ed. (1988). Age of the Nandas and Mauryas. Motilal Banarsidass. ISBN 9788120804661. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին – via Google Books.
  195. Savill, Agnes (1993). Alexander the Great and His Time. Barnes & Noble Publishing. ISBN 0-88029-591-0 – via Google Books.
  196. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 18.
  197. Bosworth, A. B. (1993 թ․ մարտի 26). Conquest and Empire: The Reign of Alexander the Great. Cambridge University Press. ISBN 9780521406796. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին – via Google Books.
  198. Green, Peter (1991). Alexander of Macedon, 356–323 B.C.: A Historical Biography. University of California Press. էջ 402 – via Internet Archive. «porus.»
  199. Fuller, pg 198
  200. Fuller, pg 181
  201. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 19.
  202. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 26.
  203. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 27.
  204. Bosworth A. B. Alexander the Great Part I: The events of the reign // Cambridge Ancient History. Vol. VI: The Fourth century B.C. — Cambridge: Cambridge University Press, 1994. — P. 834
  205. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 5, գլուխ 28.
  206. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 6, գլուխ 2.
  207. Theodore Dodge 1890, p. 592.
  208. Quntus Curtius Rufus 1809, p. 327.
  209. Արիանոս Փլաբիոս, Լուցիոս. «Ալեքսանդրի անաբասիսի». էջեր գիրք 6, գլուխ 4.
  210. Benjamin Wheeler 1900, p. 458.
  211. Dave, Wood. «In the footsteps of Alexander the Great». The City of Multan. BBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  212. Theodore Dodge 1890, p. 605.
  213. Bosworth (1988), էջ. 146
  214. Bosworth (1988), էջ. 145
  215. Bosworth A. B. Alexander the Great Part I: The events of the reign // Cambridge Ancient History. Vol. VI: The Fourth century B.C. — Cambridge: Cambridge University Press, 1994. — P. 835
  216. «Plutarch, The Life of Alexander, 66». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  217. «Պատերազմներն Ալեքսանդրի իրավահաջորդների (դիադոքսների) միջև և Մակեդոնական կայսրության քայքայումը, մ․թ․ա․ 301 թվական». Համաշխարհային թվային գրադարան. 1800-1884. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  218. Depuydt, L. «The Time of Death of Alexander the Great: 11 June 323 BC, ca. 4:00–5:00 pm». Die Welt des Orients. 28: 117–35.
  219. Суровенков Д. И. К вопросу об обстоятельствах смерти Александра Македонского // Antiquitas Iuventae: Сб. науч. тр. студентов и аспирантов. — Саратов, 2007. — С. 85-86
  220. O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 218
  221. Jones, Kenneth Raymond (2006). Provincial reactions to Roman imperialism: the aftermath of the Jewish revolt, A.D. 66-70, Parts 66-70. University of California, Berkeley. էջ 174. ISBN 978-0-542-82473-9.
  222. Society for the Promotion of Hellenic Studies (London, England) (1993). The Journal of Hellenic studies, Volumes 113-114. Society for the Promotion of Hellenic Studies. էջ 211.
  223. Baskin, Judith R.; Seeskin, Kenneth (2010). The Cambridge Guide to Jewish History, Religion, and Culture. Cambridge University Press. էջ 37. ISBN 978-0-521-68974-8.
  224. Glubb, John Bagot (1967). Syria, Lebanon, Jordan. Thames & Hudson. էջ 34. OCLC 585939.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցանության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alexander the Great in Fact and Fiction, edited by A.B. Bosworth, E.J. Baynham. New York: Oxford University Press (USA), 2002 (Paperback, 0-19-925275-0).
  • Baynham, Elizabeth. Alexander the Great: The Unique History of Quintus Curtius. Ann Arbor: University of Michigan Press, 1998 (hardcover, 0-472-10858-1); 2004 (paperback, 0-472-03081-7).
  • Brill's Companion to Alexander the Great by Joseph Roisman (editor). Leiden: Brill Academic Publishers, 2003.
  • Cartledge, Paul. Alexander the Great: The Hunt for a New Past. Woodstock, NY; New York: The Overlook Press, 2004 (hardcover, 1-58567-565-2); London: PanMacmillan, 2004 (hardcover, 1-4050-3292-8); New York: Vintage, 2005 (paperback, 1-4000-7919-5).
  • Dahmen, Karsten. The Legend of Alexander the Great on Greek and Roman Coins. Oxford: Routledge, 2006 (hardcover, 0-415-39451-1; paperback, 0-415-39452-X).
  • De Santis, Marc G. "At The Crossroads of Conquest". Military Heritage, December 2001. Volume 3, No. 3: 46–55, 97 (Alexander the Great, his military, his strategy at the Battle of Gaugamela and his defeat of Darius making Alexander the King of Kings).
  • Fuller, J.F. C; A Military History of the Western World: From the earliest times to the Battle of Lepanto; New York: Da Capo Press, Inc., 1987 and 1988. 0-306-80304-6
  • Gergel, Tania Editor Alexander the Great (2004) published by the Penguin Group, London 0-14-200140-6 Brief collection of ancient accounts translated into English
  • Larsen, Jakob A. O. "Alexander at the Oracle of Ammon", Classical Philology, Vol. 27, No. 1. (January 1932), pp. 70–75.
  • Lonsdale, David. Alexander the Great, Killer of Men: History's Greatest Conqueror and the Macedonian Way of War, New York, Carroll & Graf, 2004, 0-7867-1429-8
  • Pearson, Lionel Ignacius Cusack. The Lost Histories of Alexander the Great. Chicago Ridge, IL: Ares Publishers, 2004 (paperback, 0-89005-590-4).
  • Thomas, Carol G. Alexander the Great in his World (Blackwell Ancient Lives). Oxford: Blackwell Publishers, 2006 (hardcover, 0-631-23245-1; paperback, 0-631-23246-X).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]