Պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաշարում, ամրոցը (քաղաքը, այլ ամրությունը) նվաճելու ռազմական, գործողությունների եղանակ։ Կիրառվել է հին ժամանակներից այն դեպքում, երբ հակառակորդն ամրանում էր այս կամ այն վայրում։ Պաշարողը զորքով շրջապատում էր ամրոցը, նրա շուրջը ստեղծում ամրություններ, սահմանում շրջափակում, անհրաժեշտ դեպքերում կատարում աստիճանական հարձակում, որը սովորաբար ավարտվում էր գրոհով։ Շրջափակումից հետո, երբեմն, պաշարողները սպասում էին, որ սպառվեն պաշարվածների զինամթերքի ու պարենի պաշարները, տարածվի համաճարակ և նրանք կապիտուլացվեն։ Այդպիսի պաշարումները տևում էին ամիսներ և տարիներ։ Ամրոցի պատերին մոտենալու, դրանք քանդելու և ներս մտնելու համար պաշարողներն օգտագործում էին փակ շարժական միջոցներ, հրազենի կիրառման ժամանակ՝ զիգզագանման խրամատներ։ Ամրոցը գրավելու համար օգտագործվել են բաբաններ, քար նետող գործիքներ, հոյեր, գրոհային աշտարակներ, աստիճաններ, հետագայում՝ ականներ և հրանոթներ։ 16-րդ դարի սիստեմավորվեցին և կատարելագործվեցին ամրոցների վրա աստիճանական հարձակման մեթոդները։ 18-րդ դարից 20-րդ դարերը սկիզբը ստեղծվում էին պաշարման հատուկ բանակներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տերմինը չի օգտագործվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 125