Արաբելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Արաբելա
Tapweyokwaka
Տեսակլեզու, կենդանի լեզու և անհետացման վտանգի տակ գտնվող լեզու
Ենթադասսապարո
ԵրկրներՊերու
Խոսողների քանակ50 մարդ
Լեզվակիրների թիվը50 մարդ
Ռեյտինգմահացության եզրին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակլուրջ սպառնալիք[1]
IETFarl
ISO 639-3arl

Արաբելա սապարոնյան լեզուներից մեկը, որով խոսել են երկու հյուսիս - արևելյան գյուղերում՝ Պերուում։ Բնակչության թիվը շուրջ 50 մարդ, բնակչության մի մասը նույնպես հասկանում է լեզուն, բայց չի խոսում նրանով։ Արաբելլան պատկանում ե անհետացող լեզուների շարքին։ Համարյա ողջ բնակչությունը նաև տիրապետում է իսպաներեն կամ որպես երկրորդ լեզու կեչուա լեզվին։

Բառերի բնորոշ հաջորդականությունը - SVO։ Ավելի մոտ լեզուներից է համարվում սապարո լեզուն, որն այսօր ունի միայն մեկ կրող, նաև այսօր մահացած լեզուներ համարվող անդոան և կանամբօն։ Լեզվի օգտագործման տիրույթը սահմանապակվում է ոչ շատ մեծահասակների շփմամբ, երիտասարդ սերունդը համարյա ամբողջությամբ անցել է իսպաներեն լեզվին։ Համաձայն պերուի սահմանադրության արաբելան ունի օֆիցիալ կարգավիճակ տարածման շրջանում, սակայն դա չի փրկի լեզուն անհետացման վտանգից։ Այս լեզվով ձեռագիր գրականություն գոյություն չունի, գոյություն ունեն միայն որոշ դպպրոցական նյութեր, որոնք վաղ շրջանում օգտագործվել են կրթության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]