Գրանիկոս
Գրանիկոս | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 80 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Mount Ida? |
Գետաբերանի տեղակայում | Մարմարա ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Չանաքքալեի մարզ |
Գրանիկոս (թուրքերեն՝ Biga Çayı, Բիգաչայ, հին հունարեն՝ Γρᾱνῑκός), գետ Թուրքիայում։ Գետը սկսվում է Իդա լեռան լանջից։ Գետի երկարությունը կազմում է 80 կմ։ Թափվում է Մարմարա ծով։ Գետի ջրի քանակը խիստ փոփոխվում է եղանակային պայմանների հետ կապված։ Գետը վարարում է ձմռանը, ջրառատ է հատկապես նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Գետի ջրի մակարդակի ամենաքիչ ծավալը դիտվում է ամռանը՝ օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Տեղը պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ.թ.ա. 334 թվականին Ալեքսանդր Մեծի մակեդոնական և պարսկական զորքերի միջև ճակատամարտ է տեղի ունեցել Գրանիկոս գետի ափին (Գրանիկոսի ճակատամարտ)[1]։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից թուրքականը անումը Բիգչայ է (Biga Çayı) կապված Բիգա[2] քաղաքի անվան հետ, որը գտնվում է Գրանիկոսի ափին։ Çay թուրքերեն նշանակում է «գետ»։ Իր հերթին «Բիգա» բառը առաջացել է քաղաքի հունական անվան ձևից Πηγαί < πηγή, որը նշանակում է «ջրային հոսք»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Щепкин Е. Н. (1890–1907)։ «Граник»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
|