Ստրումա (գետ)
Ստրումա | |
---|---|
![]() | |
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 415 |
Ավազանի մակերես | 17 300 կմ² |
Ջրի ծախս | 70 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վիտոշա |
Գետաբերան | Օրֆանոս |
Գետաբերանի տեղակայում | Strymonian Gulf? |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Angitis?, Ստրումիցա, Bistritsa?, Dragovištica?, Q4087260?, Q12272951?, Q41767731?, Q12283500?, Arkata?, Q12293305?, Q20498282?, Q12296894?, Q20498047?, Q12277337?, Q20499217?, Q20498498?, Dzherman?, Kopriven?, Rilska River?, Q20498253?, Q20497940?, Q20497515?, Q12275538?, Q20500556?, Sandanska Bistritsa?, Q3405369?, Q12286458? և Q11818446? |
Ջրի մարմիններ | Կերկինի |
Ջրահավաք | Mediterranean Sea basin? |
Ստրումա (բուլղար․՝ Струма), Ստրիմոն (հուն․՝ Στρυμόνας), գետ Բուլղարիայում և Հունաստանում: Երկարությունը կազմում է 415 կիլոմետր (Բուլղարիայի տարածքում՝ 290 կիլոմետր[1]), ավազանի մակերեսը մոտավորապես 17 հազար կմ2 է: Սկիզբ է առնում Վիտոշա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից: Բուլղարիայում հոսքը առավելապես լեռնային է, նեղ կիրճերը հաջորդեցնում են միջլեռնային գոգահովիտները: Հունաստանի տարածքում Ստրուման հոսում է գլխավոր կերպով լայն հովտում: Թափվում է Էգեյան ծովի Օրֆանոս (Ստրիմոնիկոս) ծոցը[2]:
Սնուցումը հիմնականում անձրևային և ձյունային է: Բարձրացած ջուրը փետրվար - հունիս ամիսներին է, իսկ նվազամակարդակը՝ օգոստոս - սեպտեմբեր ամիսներին: Ջրի միջին ծախսը բուլղարա-հունական սահմանի մոտակայքում կազմում է 80 մ3/վ, առավելագույնը՝ մոտավորապես 500 մ3/վ[1]: Ջրի բազմամյա միջին ծախսը միջին հոսանքում կազմում է մոտավորպես 70 մ3/վ (հոսման տարեկան ծավալը՝ 2,2 կմ3): Բուլղարիայում ստրումայի վրա գտնվում են Պչելինա և Ստուդենա ջրամբարները, իսկ Ստրումայի վտակների վրա՝ հէկ[1]: Ստրումայի ջրերը օգտագործվում են ջրամատակարարման, ոռոգման և էլեկտրոէներգիայի արտադրության համար: Վերին հոսանքում գտնվում է Վիտոշա բնական պարկը[2]:
Ստրումայի հովտում տեղակայված են Պերնիկ, Ռադոմիր, Կյուստենդիլ, Բլագոևգրադ, Սանդանսկի, Պետրիչ, Սիդիրոկաստրոն, Սերես քաղաքները: Գետաբերանից 5 կիլոմետր հյուսիս տեղակայված է Ամֆիպոլը (Ամֆիպոլիս), որը Հին Մակեդոնիայի մեծ և նշանավոր քաղաքներից մեկն էր: Ստրումայի ափին տեղակայված է Զեմենի եկեղեցին (11-րդ դար):
Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետը չի հիշատակվում Հոմերոսի կողմից[3]: Հիշատակվում է Հեսիոդոսի կողմից «Տեոգոնիայում»՝ ամենակարևոր գետերի ցանկում: Հեսիդոսի համաձայն՝ նրանք բոլորը եղել են Օվկիանոսի և նրա հարազատ քրոջ՝ Տեթիսի երեխաները[4]: Այդ նույն դիցաբանությունը Գիգինի մոտ է[5]:
Պսևդո-Պլուտարխի համաձայն՝ գետը ավելի վաղ կոչվել է Կոնոզ (Κόνοζος) և մի քանի անգամ փոխել է անվանումը: Տեղի արքա Պալեստինը (Παλαιστίνος)` Պոսեյդոնի որդին, մենամարտում էր հարևանների հետ և՝ հիվանդությունից թուլանալով, իր որդի Հալիակմոնին ուղարկում է պատերազմ որպես ռազմավար: Հալիակմոն պատերազմի արդյունքում մահացել էր: Արքան՝ չկարողանալով ընդունել վիշտը, գցվում է Կոնոզ գետը, որը սկսեց կոչվել Պալեստին: Ավելի ուշ գետը նորից անվանափոխվել էր: Էդոնների արքա Ստրիմոնը Արեսի և մուսա Հելիկայի (Ἡλίκη) որդին էր: Իմանալով իր որդու՝ Ռեսի, մահվան մասին, նա գցվում է Պալեստին գետը, որից հետո այն սկսվեց կոչվել իր անունով[6]:
Դրիանտի որդի Լիկուրգը էդոնների արքան էր, որոնք ապրում էին Ստրիմոն գետի ափերին, և վիրվորել էր Դիոնիսին՝ նրան աքսորելով իր երկրից[7]: Դիոնիսը Լիկուրգի մեջ խելագարություն էր ներշնչել: Դառնալով խելագար՝ նա իր որդի Դրիասին կացինով սպանում է[8]:
Պսևդո-Ապոլոդորի համաձայն՝ գետը վաղուց նավարկելի էր իր ամբողջ երկարությամբ[9][10][11]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Струма // Собаки — Струна. — М. : Советская энциклопедия, 1976. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 24, кн. I).
- ↑ 2,0 2,1 Струма / Михайлова М. В. // Социальное партнёрство — Телевидение. — М. : Большая российская энциклопедия, 2016. — С. 344. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 31). — ISBN 978-5-85270-368-2.
- ↑ Χαρίλαος Ν. Μιχαλόπουλος Ο ποταμός Στρυμόνας στην αρχαία ελληνική και λατινική γραμματεία(հուն.) // Όψεις της Ιστορίας και του Πολιτισμού της Θράκης / Σέργης, Μ. και συνεργάτες (Επιστημονική Επιτροπή). — Κομοτηνή: Σχολή Κλασικών και Ανθρωπιστικών Σπουδών Δ.Π.Θ., Περιφερειακή Διεύθυνση Π/θμιας και Δ/θμιας Εκπαίδευσης Αν. Μακεδονίας και Θράκης, 2015. — С. 227—264. — ISBN 978-618-82338-1-2.
- ↑ Հեսիդոս. Теогония. 337—345
- ↑ Гай Юлий Гигин. Мифы. Введение. Генеалогии, 6
- ↑ Псевдо-Плутарх. О названиях рек и гор и об их произведениях. XI, 1.1
- ↑ Гомер. Илиада. VI, 130
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека. III, 5, 1
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека. II, 5, 10
- ↑ «Στρυμόνας» (հունարեն)։ Ηλεκτρονικός Κόμβος για την υποστήριξη των διδασκόντων την Ελληνική Γλώσσα։ Վերցված է 2018-07-19
- ↑ Грейвс, Роберт Десятый подвиг: коровы Гериона // Мифы Древней Греции = The Greek Myths / Р. Грейвс; Пер. с англ. К. П. Лукьяненко ; Под ред. и с послесл. А. А. Тахо-Годи. — М.: Прогресс, 1992. — С. 375. — 620 с.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Струма // Собаки — Струна. — М. : Советская энциклопедия, 1976. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 24, кн. I).
- «Струма»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստրումա (գետ) կատեգորիայում։ |
|