Jump to content

Փիթեր Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Գրին
անգլ.՝ Peter Greene
Ծնվել էմայիսի 10, 1959(1959-05-10)[1]
ԾննդավայրՄոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 12, 2025(2025-12-12)[2][3] (66 տարեկան)
Մահվան վայրՍտորին Իսթ Սայդ, Նյու Յորք[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան և կինոպրոդյուսեր

Փիթեր Գրին (անգլ.՝ Peter Greene, մայիսի 10, 1959(1959-05-10)[1], Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 2025(2025-12-12)[2][3], Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք[4]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Ադամանդե ոստիկանը», «Դիմակը» և «Գլուխների որսորդը» ֆիլմերից։ Լինելով բնավորության դերասան՝ հիմնականում մարմնավորում է բացասական կերպարների։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Գրինը ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Մոնթքլեր քաղաքում։ Տասնհինգ տարեկան հասակում թողնելով ավագ դպրոցը՝ հեռացել է տնից և տեղափոխվել Նյու Յորք։ Լին Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտին միանալուց և իր դերասանական կարիերան սկսելուց առաջ աշխատել է որպես պիցցա առաքող և բեռնատար մեքենայի վարորդ։ Ինստիտուտն ավարտելուց հետո որոշ ժամանակ խաղացել է թատրոնում։

Գրինն իր դերասանական գործունեությունն սկսել է 25 տարեկանում՝ խաղալով «Hardball» հեռուստասերիալի դրվագում, այնուհետև դեր է ստացել «Անխուսափելիության օրենքը» ֆիլմում։ Փիթերը ճանաչման է արժանացել «Դիմակը» (Դորիան Թայրել), «Քրեական ընթերցվածք» (Զեդ) և «Ուղևորություն դեպի Հնդկաստան» ֆիլմերում (Ռեդֆութ) ֆիլմերի շնորհիվ[5][6]։

1998 թվականին Premiere Magazine ամսագրում տպագրվել է Career high հոդվածը,որում անդրադարձ է կատարվել Գրինի՝ թմրամիջոցների (մասնավորապես հերոին) հետ կապված խնդիրներին[7]։ Դրանից կարճ ժամանակ անց նա անցել է թմրամոլության բուժման կուրս, բայց հետագայում պարբերաբար կրկին բախվել է այդ խնդրին[8]։

Իր արտաքինի շնորհիվ Փիթեր Գրինը կինոնկարների մեծ մասում մարմնավորել է բացասական կերպարների, ավազակների, թմրանյութեր վաճառողների, մարդասպանների, նախկին բանտարկյալների և չարագործ ոստիկանների[9][10][11][12]։

Կինոյում իր աշխատանքից բացի Գրինը նկարահանվել է մի շարք տեսահոլովակներոում, ինչպիսիք են՝ «Fed up» (House of Pain), «A,B,C’s» (Prodigy, Mobb Deep), «Give me a chance» և «Mechanix» (Danny Diablo), ինչպես նաև «U.F. Joes» (Saints)։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ս Hardballերիտասարդ
1992 ֆ Անխուսափելիության օրենք Laws of GravityՋիմմի
1993 ֆ Մաքուր, սափրված Clean, ShavenՓիթեր Վինտեր
1993 ֆ Վերջին դատաստանի գիշերը Judgment NightՍայքս
1994 ֆ Քրեական ընթերցվածք Pulp FictionԶեդ
1994 ֆ Դիմակը The MaskДориан Թայրել
1995 ֆ Ուղևորություն դեպի Հնդկաստան The Usual SuspectsՌեդֆուտ
1995 ֆ Շրջափակման մեջ 2։ Մութ տարածք Under Siege 2: Dark Territoryահաբեկիչ
1995 ֆ BangԱդամ
1996 ֆ Ստոր հարված LowballՋոն
1996 ֆ Կոյոտ Coyote RunՔլիֆտոն Սանտեր/Բոսկո
1996 ֆ Հարուստի կինը The Rich Man's WifeՔոուլ Ուիլսոն
1996 ֆ Օձի հողը SnakelandՋոնի
1997 ֆ Առանց արգելակների Do Me a FavorԹեդի
1997 ֆ Ստուգողական հարված Double TapՆեշ
1997 ֆ Միայնակ մարդասպանի հետ Kiss & TellՋոն Ֆինիգան
1998 ֆ Հավերժական կեսգիշեր Permanent MidnightԳաս
1998 ֆ Սև կատվի վազքը Black Cat RunԴի Ջեյ Ուիլեր
1999 ֆ Վրեժի օրենքը Out in FiftyԹոնի Գրեյսոն
1999 ֆ Ադամանդե ոստիկանը Blue StreakԴիկոն
1999 ֆ Բոսը The Bossավազակ
2000 ֆ Ստվերների ժամը Shadow HoursՍթիվ Էնդրիանսոն
2001 ֆ Ոչ ոքի երեխան Nobody's BabyՎեռն
2001 ս Օրենք և կարգ Law & OrderՖրենսիս «Թեզ» Փարթել
2001 ֆ Ժամացույցի մեխանիզմ TickerԱրթի Փլուխինսկի
2001 ֆ Մարզման օր Training DayՋեֆ
2001 ֆ Հանցագործության տեսարաններ Scenes of the CrimeՌիկ
2001 ֆ Մեռած շները ստում են Dead Dogs LieՄարկուս Դևլին
2002 ֆ Ազդեցության տակ Under the InfluenceՍտեֆան Թալլի
2003 ֆ Ջենտլմեն Բ․ Gentleman B.Մեննի Բրին
2004 ֆ Սև ամպ Black CloudՆորմ Օլսեն
2005 ֆ Խոստովանություն ConfessionՈւիլյամ Ֆլետչեր
2005 ֆ Աշխարհների պատերազմ War of the WorldsՄեթ Հերբերտ
2005 ֆ Զենքի ընկերներ Brothers in ArmsԲերտ
2006 ֆ Խաղ վերջը End GameՋեք Բոլդուին
2006 ֆ Love Hollywood StyleԹեոդոր Կարուզո
2006 ֆ Վարակում։ Մահվան վիրուս Dead & Deaderբժիծկ Սքոթ
2007 ս Սև Դոնելլիները The Black DonnellysԴերեք «Դոքի» Ֆարել
2007 ֆ Մարտիկի բռունցքը Lesser of Three EvilsՋոն ԼԱվ
2007 ֆ Ես զանգոմ եմ Ֆրենկին I'm Calling FrankԲոբի
2007 ֆ Վերջին պարտականություն Final Engagementհոգևորական
2007 ֆ Բլում BloomՋիմ
2008 ֆ Ծաղրածու Clownծաղրածու
2009 ֆ Կապույտ ասպետ Blue KnightՍերժանտ Դոնատո
2009 ս Կյանքը Մարսի վրա Life on MarsՋիմի Մաքմանուս
2009 ֆ Մի՛ մոռացիր ինձ Forget Me Notբոյֆրենդ
2010 ֆ Caller IDխորհրդական
2010 ֆ EarthlingՍվայներտ
2010 ս Արդարադատություն JustifiedԹոմաս Բաքլի
2010 ֆ Գլուխների որսորդը The Bounty HunterԷռլ Մելեր
2010 ֆ Մի անգամ ընկածը Once FallenՍոննի Կուգան
2010 ֆ Եվս մեկ անգամ Once MoreՋեք
2011 ֆ Keep your enemies closerԱլեքս Դեքեր
2011 ֆ A Pornstar Is BornՌոն Գոլդմեն
2011 ֆ Արոտավայր The GrasslandsՋոն
2011 ֆ Շանհայ հյուրանոց Shanghai HotelՄիստր Կապուցի
2012 ֆ Կոշկակար The ShoemakerԴատչի
2012 ս Հավայի 5.0 Hawaii Five-0Ռիք Փիթերսոն
2012 ֆ Դաժան BrutalԿառլո Մորելլո
2012 ֆ The Kill HoleՓիթեր Քրեբս
2012 ֆ Երեխան The ChildՄարտին Էնգլեր
2013 ֆ Checkmate, Keep Your Enemies CloserԱլեքս Դեքեր
2015 ֆ Սիրելի Լորեյն Sweet LorraineՄարկուս
2016 ս Չիկագոյի ոստիկանություն Chicago P.D.Ռորի Ջենսեն
2016 ֆ TurnaboutԼեո
2016 ֆ Նյու Յորք, Նյու Յորք Niu Yue Niu YueԴաունի
2017 ս Still the KingՀենկ Շենկ
2018 ս SetsՓիթեր Գրին
2018 ֆ Ստերի քաղաք City of LiesՖասուլո
2019 ս The Jersey ConnectionՋորդան Բլեյն
2019 ֆ Սամիր SamirՎալենթայն
2019 ֆ Exit 0գրող
2020 ֆ Body Brokersբժիշկ Ռիներ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1993 Անկախ ոգի Լավագույն դերասան «Անխուսափելիության օրենքը» Առաջադրված

[13]

1994 Taormina International Film Festival Լավագույն դերասան «Մաքուր, սափրված» Հաղթանակ
2002 Phoenix Film Festival Լավագույն դերասանական կազմ «Մեռած շները ստում են» Հաղթանակ
2003 New York International Independent Film & Video Festival Լավագույն դերասան «Ազդեցության տակ» Հաղթանակ
2016 Philadelphia Independent Film Festival» Լավագույն ֆիլմ «Ինչ ցանես, այն էլ կհնձես» Հաղթանակ
Chain NYC Film Festival Երկրորդ պլանի լավագույն դերասան Հաղթանակ[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Peter Greene, actor known for 'Pulp Fiction' and 'The Mask,' dead at 60 — 2025.
  3. 1 2 Peter Greene, le vigile malsain de “Pulp Fiction”, est mort à l’âge de 60 ans (ֆր.) — 2025.
  4. 1 2 Helsel J. K. a. P. Peter Greene, actor known for 'Pulp Fiction' and 'The Mask,' dead at 60 — 2025.
  5. «Peter Greene: New Cad on the Block». Արխիվացված է օրիգինալից 2016-04-11-ին. Վերցված է 2020-07-14-ին.
  6. «'PULP FICTION' STAR KILLS IN ZEDS DEAD'S 'LIVING DEAD' VIDEO». Արխիվացված է օրիգինալից 2015-07-04-ին. Վերցված է 2020-07-14-ին.
  7. «Career High». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  8. Zac Efron Meets Peter Greene
  9. 'Pulp' actor’s drug drama
  10. «Actor Peter Greene, Uncredited Roles, and Missing Scenes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  11. Decade rolls a ‘Double’
  12. Players
  13. Spirited show for New Line
  14. 2016 Chain NYC Film Festival Winners

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Գրին» հոդվածին։