Գորդյան հանգույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գորդյան հանգույց, գրական ակնարկություն։ Ըստ հին հունական ավանդության՝ փռյուգիական տոհմապետ Գորդիոսը Զևսի տաճարին է նվիրում իր կառքը։ Վերջինիս լուծը քեղիին էր կապված այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր հանգույցի ծայրերը գտնել ու արձակել։ Ում որ հաջողվեր, նա պետք է տիրեր Ասիան։ Ալեքսանդր Մակեդոնացին, պարսկական արշավանքից առաջ, Գորդիոսի հանգույցը լուծեց թրի մի հարվածով։ Այստեղից էլ «Գորդյան հանգույց» արտահայտությունը՝ անլուծելի, կնճռոտ խնդիր իմաստով և «Գորդյան հանգույցի լուծում» արտահայտությունը, որ նշանակում է բարդ, խճճված իրադարձությունների ժամանակ կայացնել արագ ու խիզախ վճիռ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 165 CC-BY-SA-icon-80x15.png