Տաղանդ (չափի միավոր)
Արտաքին տեսք

Տաղանդ (հին հունարեն՝ τάλαντον՝ կշեռք բառից լատին․՝ talentum), ծանրության չափ և դրամական միավոր Հին Հունաստանում, Բաբելոնում, Պարսկաստանում, Հյուսիսային Աֆրիկայում և այլն[1]։ Հռոմեական կայսրությունում մեկ տաղանդը
կշռով հավասար էր մեկ ամֆորայում տեղավորվող ջրի քաշին (հավասար է մեկ խորանարդ հռոմեական ոտնաչափի կամ 26.027 լիտր)[2]։
Հին աշխարհի տարբեր երկրներում տաղանդի կշիռը տարբեր էր՝
- Աթենյան կամ հունական տաղանդը կշռում էր 26 կգ;
- Հռոմեական տաղանդը՝ 32.2 կգ;
- Եգիպտական տաղանդը՝ 27 կգ;
- Բաբելոնյան տաղանդը՝ 30.3 կգ։
Տաղանդը հիմնականում օգտագործվում էր ոսկի կշռելու համար։ Որպես չափի միավոր այն հիշատակում է Հոմերոսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]