Պերդիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերդիկա
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 365
ԾննդավայրOrestis
Մահացել էմ. թ. ա. 321
Մահվան վայրԵգիպտոս
Քաղաքացիություն Հին Մակեդոնիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ և ռազմական հրամանատար
Զբաղեցրած պաշտոններsomatophylakes? և ստրատեգոս

Պերդիկա (հուն․՝ Περδίκκας, Perdikkas), (մ. թ. ա. 365, Orestis - մ. թ. ա. 321, Եգիպտոս), մ.թ.ա. 355-ական թվականներից մինչև 321/320 թվականները եղել է Ալեքսանդր Մեծի բանակի գեներալ և մասնակցել Ալեքսանդր Մակեդոնացու կողմից դեպի Պարսկաստան կատարած արշավանքին։ Ալեքսանդրի մահից հետո նա ցանկացել է լինել կայսերական բանակի և Ալեքսանդրի խորթ եղբոր՝ Ֆիլիպ III Մակեդոնացու ռեգենտը։ Նա դիադոքոսներից առաջինն էր, ով պայքարում էր Ալեքսանդրի ստեղծած կայսրության վերահսկողության համար։ Սակայն նրա՝ կայսրությունը պահպանելու փորձերը իր դեմ է հանում մակեդոնական բանակի գեներալներ Անտիպատրոսին, Կրատերոսին և Անտիգոնոսին, ովքեր որոշում են ընդվզել նրա դեմ։ Ի պատասխան այդ ահեղ կոալիցիայի և մեկ ուրիշ գեներալի`Պտղոմեոսի սադրանքների՝ Պերդիկան ներխուժում է Եգիպտոս, սակայն զինվորները ապստամբում են նրա դեմ և սպանում վերջինիս։

Պերդիկայի բարձրացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ մ.թ.ա. 330 թվականին Պերդիկան ստանձնում է հեծելազորի հրամանատարությունը մակեդոնական բանակում։ Հեծելազորը բաղկացած էր 500 ծանրազեն հեծյալներից[1]։ Պերդիկան մասնակցել է և' Սոգդիանայի, և' Սամարղանդի արշավանքներին[2], ապա նաև Ք. ա. 327-326 թվականներին դեպի Հնդկաստան (Փենջաբ) կատարված արշավանքին[3]։ Պերդիկան և գեներալ Հեփեստիոնը միավորել են բանակները, նրանք կառուցել են լողացող կամուրջ[4]։ Մալիի վրա հարձակման ժամանակ Ալեքսանդրը վիրավորվել է[5]։ Ըստ Արիանոսի` Պերդիկան է Ալեքսանդրի կրծքից հանել նետը։ Սակայն ըստ մեկ այլ տարբերակի` նետը հանվել է Ալեքսանդրի կրծքից արքայական բժիշկ Կրիտոդեմոսի կողմից[6]։

Ժառանգորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մեծի մահից հետո նրա գեներալները հավաքվում են` խորհրդակցելու, թե որոնք են լինելու իրենց հաջորդ քայլերը։ Խորհրդակցության վերջում Պերդիկան առաջարկում է սպասել, մինչև Ալեքսանդրի կինը` Ռոքսանան ծննդաբերի, եթե երեխան տղա լինի, կընտրվի որպես թագավոր։ Մինչև տղայի չափահաս դառնալը Պերդիկան ինքը պետք է լիներ ռեգենտ և կայսրությունը ղեկավարեր այնքան, մինչև որ տղան ինքնուրույն կարողանար կառավարել։ Բայց ի թիվս այլ գեներալների` հետևազորի հրամանատար Մելեգերը չի համաձայնվում Պերդիկայի առաջարկած ծրագրին։ Նա պնդում է Ալեքսանդրի խորթ եղբոր` Արրիդեուսի թեկնածության համար, որն առաջինը պետք է լիներ ժառանգորդներից։ Հետևազորը Մելեգարի գլխավորությամբ պատրաստ էր կռվի հանուն Արրիդեուսի։

Ռեգենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբելոնի բաժանման փոխզիջման համաձայնությամբ Պերդիկան պետք է լիներ կայսրության ռեգենտ և կայսերական բանակի գլխավոր հրամանատար։ Արրիդեոսը և Ռոքսանայի` Ալեքսանդրի կնոջ դեռ չծնված որդին` ապագա Ալեքսանդր IV Մակեդոնացին, ճանաչվում են համաթագավորներ։ Չնայած գեներալ Կրատերոսը պաշտոնապես հայտարարված էր թագավորական ընտանիքի պաշտպան, այնուամենայնիվ, Պերդիկան լավ էր կատարում ռեգենտի իր պարտականությունը։ Համաթագավորները գտնվում էին Բաբելոնում։ Պերդիկան շուտով անհանդուրժողականություն է ցուցաբերում մրցակիցների հանդեպ և, գործելով երկու թագավորների անունից, ձգտում է կայսրությունը իր ձեռքում պահել։ Ալեքսանդր Մեծի երկրորդ կինը` Ստրատեյրան, սպանվում է։ Պերդիկան ձերբակալում է Մելեգրային և սպանել տալիս։ Վիճարկվում է Պերդիկայի ռեգենտ լինելու փաստը։ Պերդիկան Լեոննատուսին` Ալեքսանդրի թիկնապահներից մեկին, նշանակում է սատրապ հելեսպոնտոսյան Փռյուգիայում, հյուսիսարևմտյան Փոքր Ասիայում։ Միայն թե այդ պաշտոնը ստանձնելու համար Լեոննատուսը գնում է Մակեդոնիա։ Ալեքսանդրի քույրը՝ Կլեոպատրան՝ Էպիրոսի արքա Ալեքսանդր I-ի այրին, իր ձեռքն է առաջարկում նրան։ Իմանալով այդ մասին՝ Պերդիկան մ.թ.ա. 322 թ. գարնանը կայսերական բանակն ուղարկում է Փոքր Ասիա՝ վերականգնելու համար ռեգենտի իր իշխանությունը։ Նա հրամայում է, որ Լեոննատուսն ապացուցի իր անմեղությունը, բայց Լեոննատուսը մահանում է Լամիական (հելլենական) պատերազմի ժամանակ, մինչ հրամանը կհասներ նրան։ Գրեթե նույն ժամանակ Սինանեն՝ Ալեքսանդրի խորթ քույրը, կազմակերպում է իր դստեր՝ Էվրիդիկե II-ի ամուսնությունը համաթագավոր Արրիդեուսի (Ֆիլիպ III) հետ։ Չնայած ամուսնությանը՝ Պերդիկան շարունակում էր ամուր վերահսկողության տակ պահել թագավորական ընտանիքը։ Որպես ռեգենտ և գլխավոր հրամանատար՝ Պերդիկան կարևորում էր Ալեքսանդրի տերությունն ամրությունը։ Դրան հասնելու առանցքային բանալին Կապպադոքիայի նվաճումն էր, որը դեռևս գտնվում էր պարսկական իշխանության ներքո։ Սակայն Անտիգոնուս I Մոնոֆտալմուսը՝ Պամֆիլիայի և Լիկիայի Մակեդոնական սատրապը, չի աջակցում Պերդիկային, երբ նա հաջողությամբ հասնում է Կապպադոքիա (Cappadocia)։ Երբ Պերդիկան հրամայում է Անտիգոնուսին կանգնել իր դատաստանի առաջ, Անտիգոնուսը նրանից թաքնվում է՝ հեռանալով Մակեդոնիա՝ Անտիպատրոսի (Antipater) մոտ։ Որպեսզի ամրապնդի իր վերահսկողությունը կայսրության վրա, Պերդիկան համաձայնվում է ամուսնանալ Նիքեայի(Nicaea)՝ Մակեդոնիայի սատրապի դստեր հետ։ Սակայն մ.թ.ա. 322 թվականին չեղյալ է համարում ամուսնությունը, երբ Օլիմպիան՝ Ալեքսանդր Մակեդոնացու մայրը, նրան առաջարկում է ամուսնանալ Ալեքսանդրի հարազատ քրոջ Կլեոպատրայի հետ։ Հաշվի առնելով Ֆիլիպ III-ի մտավոր հետամնացությունը և այլ հանգամանքներ՝ Պերդիկան պետք է լիներ ոչ թե ռեգենտ, այլ Ալեքսանդրին փոխարինողը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Արիանոսի՝ Պերդիկան մակեդոնացի ազնվական Օրոնտեսի որդին է եղել[7], մակեդոնական Օրեստիս ինքնավար շրջանի իշխանների հետնորդներից։ Նրա ծննդյան փաստացի թվականն անհայտ է. նա հավանաբար Ալեքսանդրի տարիքին է եղել։

Հեթեիրոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մակեդոնական ֆալանգի գումարտակի հրամանատար՝ Պերդիկան աչքի է ընկել Թեբեի (Հունաստան) նվաճման ժամանակ մ.թ.ա. 335 թվականին, որտեղ նա ծանր վիրավորվել է, իսկ հետագայում կարևոր հրամանատարական պաշտոն է զբաղեցրել Ալեքսանդր Մակեդոնացու՝ դեպի Հնդկաստան կատարած արշավանքի ժամանակ։ Մ.թ.ա. 324 թվականին Պերդիկան ամուսնացել է Մեդիայի սատրապի դստեր հետ։ Երբ Հեփեստիոնն այդ տարի անսպասելիորեն մահացել է, Պերդիկան նրա փոխարեն նշանակվել է հեծելազորի հրամանատար։ մ.թ.ա. 323 թվականի հունիսի 11-ին Ալեքսանդրը մատանին հանձնում է Պերդիկային, երբ արդեն մահամերձ էր։

Քաղաքացիական պատերազմ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես այս բոլոր իրադարությունների հետևանք` Պերդիկան վաստակում է թշնամանք Անտիգոնուսից։ Կրատերուսը նույնպես գոհ չէր նրանից անտեսված լինելու համար։ Այսպիսով, Անտիգոնուսը, Անտիպատրուսն ու Կրատերուսը համաձայնության են գալիս Պերդիկայի դեմ ապստամբելու համար։ Ավելի ուշ Պերդիկան Ալեքսանդր Մակեդոնացու մասունքներն ուղարկում է Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ թագադրվել էր Ալեքսանդր Մեծը, որպեսզի դրանք այնտեղ ամփոփվեն Ալեքսանդրի համար պատրաստված գերեզմանում։ Սակայն երբ Ալեքսանդրի մասունքները հասնում են Դամասկոս, Եգիպտոսի սատրապ, մակեդոնական գեներալ Պտղոմեոսը Ալեքսանդրի նշխարները տեղափոխում է Եգիպտոս` Ալեքսանդրիա` պատճառաբանելով, որ Ալեքսանդրը ցանկացել է թաղվել Եգիպտոսում։ Պերդիկան դա համարում է պրովոկացիա և որոշում է պատժել Պտղոմեոսին։ Թողնելով պատերազմը Փոքր Ասիայում` Պերդիկան արշավում է դեպի Եգիպտոս։ Պերդիկայի առավել հավատարիմ աջակիցն էր Էվմենեսը, որը ղեկավարում է մարտը, և նրանք հաղթանակ են տանում։ Հելլեսպոնտոսում ընթացած ճակատամարտում սպանվում է Կրատերուսը։ Պերդիկան հասնում է Պելուսիում, բայց ձախողվում է Նիլ գետն անցնելիս։ Զորքի մեջ ապստամբություն է բռնկվում։ Պերդիկան մ.թ.ա. 321 կամ 320 թվականին սպանվում է իր սպաների կողմից (Փեյթոն, Անտիգենես, Սելյուրքոս)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. |Goukowsky|1993|p=282}}.
  2. Arrien, IV, 16, 2.
  3. Arrien, IV, 22, 7 ; 28, 5; 30, 9 ; Quinte-Curce, VIII 10, 2.
  4. Quinte-Curce, VIII, 14, 15.
  5. Arrien, VI, 9, 1.
  6. Arrien, VI, 15, 1.
  7. Austin, M.M. (1981). The Hellenistic World from Alexander to the Roman Conquest: A Selection of Ancient Sources in Translation. Cambridge University Press. ISBN 978-0-521-29666-3.