Պորտալ:Ալեքսանդր Մակեդոնացի
|
Ներածություն
Ալեքսանդր Մակեդոնացի, Մակեդոնիայի արքա Արգեադոսների հարստությունից, ով կառավարել է մ․թ․ա․ 336-323 թվականներին։ Ստեղծել է հունամակեդոնական աշխարհակալ տերություն, որի տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։ Արևելյան ավանդույթներում զուգակցվում է առասպելական Զհուլ ալ-Կարնայն թագավորի հետ։ Հնուց ի վեր Ալեքսանդրը համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը։ Նա հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամու դեմ։ Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-ի սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանի քաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում Աքեմենյան Պարսկաստանը։ Իսոսի ճակատամարտի հաղթանակից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավելով պարսից թագավորանիստ Պերսեպոլիսը՝ գահընկեց անելով «արքայից արքա» տիտղոսով հորջորջվող Դարեհ III Աքեմենյանին։
Ընտրյալ հոդված
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Alexander_the_Great_mosaic.jpg/240px-Alexander_the_Great_mosaic.jpg)
Բուկեփալոս, Ալեքսանդր Մակեդոնացու սիրելի ձիու անունը։ Ավանդության համաձայն 10-ամյա Ալեքսանդր Մակեդոնացին միակն էր, ով կարողացավ հնազանդեցնել անհանգիստ ձիուն։ Ձիուն Մակեդոնիայի արքա Փիլիպոս Բ-ին էր առաջարկել թեսալացի վաճառական Փիլոնիկոսը պահանջելով դրա դիմաց 13 տաղանդ (մոտ 340 կգ արծաթ), ինչն այդ ժամանակի համար ահռելի գումար էր։ Արքան հրաժարվեց գնել ձիուն, քանի որ իր ենթականերից ոչ մեկը չկարողացավ հնազանդեցնել նրան, սակայն Ալեքսանդրը խոստացավ վճարել ձիու գինը, եթե չկարողանա հնազանդեցնել։ Ձիու հնազանդեցման մասին Պլուտարքոսն այսպես է գրում.
Ընտրյալ վայր
Հին Մակեդոնիան, անտիկ պետություն էր Հունաստանի հյուսիսային մասում, որի մայրաքաղաքը Էդեսան էր։ Արևմուտքում սահմանակցում էր հին հունական Էպիր անվանմամբ պետության հետ, իսկ արևելքում Թրակիայի։ Այստեղից Ալեքսանդր Մակեդոնացին սկսեց իր լեգենդար արշավանքը դեպի Պարսկաստան։ Հին մակեդոնացիների «Հունական» կամ «Հելլենիստական» ծագումը վիճարկում է ժամանակակից Մակեդոնիայի Հանրապետությունը, որի բնակչությունը այսօր կազմված է սլավոն-մակեդոնացիներից, 35% ալբանացիներից, 5% թուրքերից, 2 % գնչուներից, 3% և այլ փոքր ազգերից։ Ինչ վերաբերվում է հին մակեդոնացիներն, ապա ընդունված է համարել, որ նրանք հույներ էին կամ հին հույներին բարեկամ։
Ընտրյալ պատկեր
Կատեգորիաներ
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային ստեղծելով հոդվածներ Ալեքսանդր Մակեդոնացու մղած պատերազմների վերաբերյալ, ինչպես նաև բարելավել Ալեքսանդր Մեծ հոդվածը։