Jump to content

Քննարկում:Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որոշ սխալներ

[խմբագրել կոդը]

TonJ ջան, կետերով անդրադառնամ։

  • ...սակայն նրան հաջողվել է գրավել Հարավային Ասիայի միայն մի մասը։ - However, he failed to conquer South Asia.
Այս մասով, այո, ոչ թե թարգմանել եմ, այլ ուղղել անգլերեն գրվածը, քանի որ ամեն դեպքում Ալեքսանդրը գրավել է Հարավային Ասիայի որոշ մասը։ Տես՝ այս բաժինը։
  • Չնայած նա՝ որպես ռազմական գործիչ, հաջողակ էր, սակայն որպես քաղաքական գործիչ՝ ոչ, քանի որ նրան չհաջողվեց կայունացնել երկիրը[2], և իր մահից հետո իր հսկայածավալ տերության ներսում սկսվեց քաղաքացիական պատերազմ, ինչից հետո՝ մ․թ․ա․ 301 թվականին, տերությունը մասնատվեց մի շարք հելլենիստական պետությունների։ - Although being successful as a military commander, he failed to provide any stable alternative to the Achaemenid Empire[2]—his untimely death threw the vast territories he conquered into civil war.

Այստեղ արտահայտությունով եք հանդես եկել, որը, մտածում եմ, ձեր վերլուծության արդյունքն է, սակայն անգլերենում նման բան չկա: Խնդրում եմ՝ ապահով կողմը լինելու համար թարգմանեք նախադասությունը ամենայն չեղոք տեսանկյունից և առանց կողմնակի վերլուծությունների:

Անկեղծ ասած անգլերեն ներածությունը ուղղակի օգտագործել եմ, որպեսզի կրճատ գրեմ այն ամենը ինչ պետք է գրված լինի։ Իմ ձևակերպած տարբերակում ես այդ նախադասությունը ոչ թե թարգմանել, այլ ձևափոխել եմ՝ այն դարձնելով ավելի հավաստի։ Եթե կարծում՝ ես այն ուղղակի իմ կարծիքն է կարող եմ աղբյուրներ բերել կամ ուղղակի թարգմանել անգլերենից։ Բայց կարծում եմ՝ այս ձևով ավելի հեշտ կընկալվի կարդացողի կողմից։ Եթե համամիտ չես, քննարկենք։
  • ...mainland Greece under Macedonian hegemony in a federation called the Hellenic League - որտեղ գերիշխում էր Մակեդոնիայի թագավորույթունը
Արված է, բայց վստահ չեմ, որ ճիշտ եմ գրել։ Կխնդրեմ՝ նայես մի հատ։
  • անգլերենում «արքայից արքա» տիտղոսի մասին է խոսվում, որտե՞ղ է այդ հատվածը մեզ մոտ: Որտե՞ղ նար Մակեդոնական հեգեմոնիայի մասին տեղեկությունը:
Արված է --Նուբեռելլա 💬 19:20, 12 Հունիսի 2020 (UTC)[reply]
Նուբերելա ջան, վերևի թարգմանությունն ակնհայտորեն սխալ է: Քանի որ պատմություն չգիտեմ (ամաչելով եմ ասում), հստակ չեմ կարող ասել, բայց միտքը մոտավոր այն է, որ Ֆիլիպ Երկրորդը Մակեդոնական հեգեմոնիայի իշխանության տակ գտնվող Հունաստանի քաղաք-պետությունների մեծ մասը միավորել է Կորնթոսյան միություն կոչվող դաշնության մեջ: Մոտավոր սենց, դու ավելի լավ կպատկերացնես:

Խնդրում եմ ծանոթանալ կանոնակարգի հետ և զերծ մնալ անձնական վերլուծությունները/հետազոտությունները Վիքիպեդիայում գրելուց. Վիքիպեդիա:Ոչ մի սկզբնական հետազոտություն, Վիքիպեդիան հրատարակող կամ սկզբնական հետազոտող չէ:

Ուղղումների համար շնորհակալ եմ: --TonJ (քննարկում) 19:34, 12 Հունիսի 2020 (UTC)[reply]

TonJ ջան, հեգեմոնիայի մասին սխալն ուղղել եմ։ «Վերլուծել» ասելով՝ ի նկատի չեմ ունեցել, որ հոդվածում գրել եմ իմ վերլուծությունները։ Եթե կարծում ես՝ այնտեղ կան իմ վերլուծություններ, ապա խնդրում եմ փաստ կաղապարն օգտագործես, իսկ ես այն կաղբյուրագրեմ։ Ցանկացած պնդում հիմնավորված է Արիանոսի կամ/և Կուրցիուս Ռուֆուսի աշխատություններով, որոնք համարվում են Ալեքսանդր Մակեդոնացու մասին գրված ամենահավաստի աղբյուրները, քանի որ գրվել են նրանից շատ տարիներ անց, իսկ այդ աշխատությունների համար հիմք են հանդիսացել համեմատաբար ավելի անկողմնակալ այլ աղբյուրներ։ Սակայն հոդվածը իմ անձնական վերլուծություն համարելը կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ։ Հիմա ավելի մանրամասն բացատրեմ, թե ինչ եմ ի նկատի ունեցել վերլուծել ասելով։ Քանի որ հին հունական աղբյուրներից եմ օգտվել, որոնք գրվել են մեզնից հազարամյակներ առաջ, ապա ես ստիպված եմ եղել մի շարք հին հունական անուններ փնտրել, գտնել և հասկանալ թե ժամանակակից որ քաղաքը/գետը/լիճը և այլն է այդ օբյեկտը։ Համեմատել եմ անգլերեն վիքիի/այլ աշխատությունների հետ։ Սրանք, կարծում եմ, այնքան էլ անձնական վերլուծություններ չեն։ Խնդրում եմ հեռացնել պիտակը, քանի որ վստահ եմ, որ հոդվածում չկան նոր տեսություններ կամ ինչ-որ խնդրի լուծման միջոցներ, նոր գաղափարներ, եզրույթների նոր սահմանումներ, նորաբանություն (նոր կամ անսովոր եզրույթ), ինչպես գրված է կանոնակարգում։ Շնորհակալ եմ։--Նուբեռելլա 💬 19:48, 12 Հունիսի 2020 (UTC)[reply]
Նուբերելլա ջան, քո արածը վերլուծություն չէ, որի պատճառով էլ այս շփոթություն առաջացավ: Հիմա կհանեմ կաղապարը, ներողություն:--TonJ (քննարկում) 06:10, 13 Հունիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, միգուցե ես էի սխալ բառ օգտագործել։--Նուբեռելլա 💬 06:36, 13 Հունիսի 2020 (UTC)[reply]