Մասնակցի քննարկում:TonJ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արխիվ
Արխիվ
TonJ մասնակցի նախկին քննարկումները

Մծբինի պայմանագիր, Դվինի ճակատամարտ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի TonJ: Խորհուրդ կտամ դադարեցնել հետևյալ (1, 2) խմբագրումները, քանի որ դրանք սխալ են: Մծբինի պայմանագիր (363) հոդվածը տեղափոխել եք Մծբինի պայմանագիր՝ մեկնաբանելով, որ նման անվանմամբ այլ պայմանագիր չի եղել: Մծբինի պայմանագիր (298), իսկ սա նման անվանմամբ պայմանագիր չէ՞: Կամ Դվինի ճակատամարտ (572) հոդվածը: Նման անվանմամբ ճակատամարտ նաև եղել է 640 թվականին (Դվինի ճակատամարտ (640)): Հարգանքներով՝ --Գևորգ💬 17:36, 3 Հունվարի 2020 (UTC)

Ողջույն: Դվինի պարագայում հոդվածների անվանումը տարբեր են՝ պաշարում/ճակատամարտ, եթե նույնը լիներ՝ կնկատեի: Մյուսի պահով՝ տեսել էի արդեն ու խնդրել էի, որ հետ վերադարձնեն նախկին անվանումը: Շնորհակալ եմ ուշադրության համար: Հաճելի տոներ:--TonJ (քննարկում) 17:39, 3 Հունվարի 2020 (UTC)
Շնորհակալ եմ Voskanyan մասնակցին սխալներն ուղղելու համար:--Գևորգ💬 17:43, 3 Հունվարի 2020 (UTC)
Կեցցե Voskanyan մասնակիցը, կեցցե՛: --TonJ (քննարկում) 18:24, 3 Հունվարի 2020 (UTC)


Պիտակի հեռացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ TonJ, «Ցեղախառնություն» հոդվածը դեռ ավարտված և ստուգված չէ, խնդրում եմ հանել «Վատ թարգմանության» պիտակը և անհրաժեշտության դեպքում տեղադրել, ավարտելուց հետո։--Angelixus (քննարկում) 19:45, 21 Մայիսի 2020 (UTC)

Բարի երեկո: Կաղապարը հանեցի, բայց հիշիր, որ կա «խմբագրում եմ» կաղապարը կամ ավելի լավ՝ «Ավազարկղ» տիրույթը: Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 19:50, 21 Մայիսի 2020 (UTC)

Վատ թարգմանություն. «Kool G Rap»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի TonJ, Ձեր ստեղծած «Kool G Rap» հոդվածը վատ թարգմանություն է։ Խնդրում եմ մեկ անգամ ևս վերանայել այն։ Սխալները նշել եմ հոդվածի քննարկման էջում։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--TheBabushka (քննարկում) 00:22, 28 Մայիսի 2020 (UTC)

Ողջույն: Շնորհակալություն 5 (հինգ) տարի հետ գնալու և հոդվածներս նայելու համար: Քանի որ ժամանակ չունեմ ամբողջությամբ նայեմ 5 (հինգ) տարի առաջվա հոդվածս՝ ուղղել եմ միայն ներածությունը, մնացած մասը՝ ջնջել: Դարձյալ շնորհակալություն 5 (հինգ) տարի առաջվա հոդվածներս նայելու համար:--TonJ (քննարկում) 15:51, 28 Մայիսի 2020 (UTC)
Առաջինը՝ չարժե, միշտ պատրաստ եմ օգնել։ Երկրորդը՝ պատահական եմ "ընկել" այդ հոդվածի վրա, տեսա, որ դուք եք ստեղծել, ասեցի օգնեմ բարելավեք, քանի որ ձեր համար որակն առաջնային է։ --TheBabushka (քննարկում) 16:55, 28 Մայիսի 2020 (UTC)
Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 17:11, 28 Մայիսի 2020 (UTC)
Հարգելի TheBabushka մասնակից, նախապես ներողություն եմ խնդրում, հնարավոր է սխալվում եմ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ Դուք պիտակավորում եք TonJ մասնակցի հոդվածները, քանի որ նա նախկինում պիտակավորել է Ձեր հոդվածները։ Եթե այդպես է, ապա խնդրում եմ զերծ մնալ նման պահելաձևից, եթե սխալվում եմ, ապա նորից եմ ներողություն խնդրում։--Սամվելքննարկում 17:45, 28 Մայիսի 2020 (UTC)
Հարգելի Սամվել, եթե դա այդպես լիներ, մեկ հոդվածով դժվար թե բավարարվեի ։) Ինչևէ, դա այդպես չէ, ինչպես արդեն ասել եմ, ուղղակի պատահական եմ նկատել հոդվածը, և կարող էի պարզապես անցնել, բայց ինձ թվում է, որ այսպիսով գոնե չնչին կերպով օգնել եմ Վիքիպեդիային, ինչպես նաև մասնակցին։ Հաճելի խմբագրումեր ձեզ --TheBabushka (քննարկում) 17:50, 28 Մայիսի 2020 (UTC)

Չթարգմանված հատված[խմբագրել կոդը]

Հարգելի՛ TonJ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք «Խալիդա Ջարար» հոդվածին, քանի որ կա չթարգմանված հատված։ --Angelixus (քննարկում) 12:24, 29 Մայիսի 2020 (UTC)