Հյուդասպի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուդասպի ճակատամարտ
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
The phalanx attacking the centre in the battle of the Hydaspes by Andre Castaigne (1898-1899).jpg
Հյուդասպի ճակատամարտ։ Ալեքսանդրի փաղանգը Պորոս ռաջայի փղերի դեմ
Թվական 326 մ. թ. ա.
Վայր Հյուդասպ գետ, Փենջաբ, Ինդոս գետի վտակ (ժամ. Ջելամ գետ)
Արդյունք Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակ
Հակառակորդներ
Հին Մակեդոնիա,
Կորինֆյան միություն
Պաուրավների թագավորություն, Փենջաբ, Հնդկաստան
Հրամանատարներ
Ալեքսանդր Մակեդոնացի Պորոս ռաջա
Կողմերի ուժեր
5 հազար հեծելազոր,
15 հազար հետևակազոր
40 հազար հեծելազոր, 30 հազար հետևակազոր, 300 ռազմակառք, 200 փիղ (Արիանոս)
3 հազար հեծելազոր,

50 հազար հետևակազոր, 1000 ռազմակառք, 130 փիղ (Դիոդորոս Սիկիլիացի)
30 հազար հետևակային, 300 մարտակառք և 85 փիղ (Քվինտուս Կուրցիուս Ռուֆուս)

Կորուստներ
230 հեծելազոր, 80 հետևակ (Արիանոս)
280 հեծելազոր, 700 հետևակ (Դիոդորոս)
3 հազար հեծելազոր, 20 հազար հետևակազոր, Պորուսի երկու որդիները, թոռը (Արիանոս)
12 հազար զոհված, 9 հազար գերևարված (Դիոդորոս)


Հյուդասպի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 326 թ. հունիսին, Փենջաբում, Հյուդասպ գետի (այժմ՝ Ջելամ, Ինդոս գետի հինգ վտակներից մեկի) ափին։ Այն դասվում է որպես Ալեքսանդր Մակեդոնացու տարած չորրորդ հաղթանակը նրա Ասիական արշավի ընթացքում։

Ալեքսանդրի հակառակորդն էր տեղական Պաուրավների թագավորության թագավոր ռաջա Պորոսը։ Լինելով արի ու եռանդուն տիրակալ, Պորոսը հանդգնեց անձամբ դուրս գալ պարտություն չիմացող Ալեքսանդրի դեմ։ Հյուդասպի լայնությունը մուսոնային վարարումների ժամանակ հասնում էր հազար քայլի և նրա անցումը բարդ ռազմա-տեխնիկակն խնդիր էր։ Հյուդասպի գետանցումը կազմակերպելու նպատակով այնտեղ ցամաքով տեղափոխվեց Ինդոս գետի վրա տեղակայված մակեդոնական նավատորմը։ Մարտի նախապատրաստման շրջանում բազմաթիվ մակեդոնացի զինվորներ զոհվեցին անսովոր կլիմայի հետևանքով։

Հյուդասպի ճակատամարտ.gif
Alexander and Porus draw.jpg

Ճակատամարտը երկու փուլով ընթացավ։ Նախ, ծանր հետևակազորը Ալեքսանդրի զորավար Քրաթերի ղեկավարությամբ կեղծ ցուցադրեց գետանցման պատրաստություններ ու դրանով շեղեց մյուս ափին ճամբարված հնդիկ զորքի ուշադրությունը։ Իսկ այդ ժամանակ, 26 կիլոմետր հոսանքն ի վեր, Ալեքսանդրը իր հիմնական ուժերով պատրաստում է իսկական գրոհը։ Գիշերը, ուժգին ամպրոպի ու տեղատարափի պայմաններում մակեդոնական զորքին հաջողվեց բեռնավորվել նավերի ու լաստերի վրա ու գետով վար իջնել դեպի Պորոսի ճամբարը։ Առավոտյան ձեռնարկած գրոհը դարձավ կատարյալ անակնկալ հնդիկների համար։ Ռաջա Պորոսը անձամբ էր գլխավորում իր զորքը, որի կազմում ընդկրկված էին ռազմակառքեր ու հատուկ վարժեցրած փղեր։ Պորոսի ճակատային գծում կանգնած էին փղերին, իսկ աջ ու ձախ թևերում՝ հեծելազորը։ Ալեքսանդրը, խուսափելով փղերի հետ անմիջական առճակատումից, որոշեց գրոհը սկսել ձախ թևի հեծելազորի ուժերով։ Նա պատրաստվում էր գցել փղերի դեմ իր ծանրազեն հետևակը միայն այն պահին, երբ կռվի դաշտում քաոս կառաջանար։ Ալեքսանդրի մտահղացումը հաջողությամբ պսակվեց, բայց ծանր կորուստների գնով։ Հնդիկ զինվորները ցուցադրեցին զարմանալի տոկունություն. նրանց հեծելազորը հակահարվածի դիմեց, փղերը գրոհեցին մակեդոնացիների վրա։ Կրիտիկական վիճակը հանգույցալուծեցին մակեդոնացիների մարտական արվեստն և արագ վերադասավորումները։ Նրանց նետաձիգները հեռվից վիրավորում էին կենդանիներին, և մոլեգնած աժդահաները մխրճում էին հնդիկ զինվորներին, իսկ մակեդոնական փաղանգը ավարտում էր գործը։ Այդ պահին օգնության հասած Քրաթերի զորքը ապահովեց կատարյալ հաղթանակը։

Պորոսի բոլոր զորավարները, երկու որդիներն ու թոռը զոհվեցին, իսկ ինքը, վիրավորված, մակեդոնացիներին գերի ընկավ։ Պորոսի արնական տեսքն ու զորավարի կեցվածքը տպավորեցրին Ալեքսանդրին։ Երբ նա հարցրեց Պորոսին, թե ինչպես կցանկանար, որ իրեն հետ վարվեին, վերջինս պատասխանեց. «Արքային վայել ձևով»։ Ալեքսանդրը ցուցադրեց իր կանխամտածված գթառատությունը. նա ոչ միայն չպատժեց Պորոսին, այլ վերադարձրեց նրա կալվածքներն ու դրանով հուսալի հակակշիռ ստեղծեծ մյուս զավթված հնդկական թագավորությանը, Տաքսիլին։ Հյուդասպ գետի հաղթանակով ավարտվեց Փենջաբի ենթարկումը։

Գրականության ցանկ[խմբագրել]

  • И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
  • Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
  • Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են