Քվինտոս Կուրտիոս Ռուփոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվինտոս Կուրտիոս Ռուփոս
Ծնվել է1-ին դար
անհայտ
Մահացել է1-ին դար[1]
Աֆրիկա, praetorian prefecture of Italy
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունպատմաբան, գրող և քաղաքական գործիչ
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2][3]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Quintus Curtius Rufus Վիքիպահեստում

Քվինտուս Կուրցիուս Ռուֆուս (լատին․՝ Quintus Curtius Rufus, ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են), մ.թ. I դարի հռոմեացի պատմիչ, «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» գրքի հեղինակը։

Նրա «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» բաղկացած է 10 գրքից։ Առաջին երկու գրքերը կորել են, իսկ մեզ հասած 8 գրքերում կան պակասող հատվածներ։ Կուրտիոսի շարադրանքը խճողված է հռետորական բնույթի հատվածներով և գլխավորապես նկարագրում է ռազմական դեպքերի ընթացքը։ Նկատելի է միտումնավոր վերաբերմունքը Ալեքսանդր Մակեդոնացու նկատմամբ, որի հաջողությունները վերագրում է ոչ այնքան նրա ձիրքին, որքան բախտին։

Կուրցիուսի երկում արժեքավոր տեղեկություններ են պահպանվել մ.թ.ա. IV դարի Հայաստանի պատմության որոշ անցքերի մասին։ Գիրքը թարգմանվել է հայերեն (ռուսերեն թարգմանությունից[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.)SISMEL – Edizioni del Galluzzo.
  3. CONOR.Sl
  4. Կուրցիուս Ռուֆուս «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը», թարգմանությունը ռուսերենից՝ Ա. Սարգսյան, Ռ. Մավիսակալյան, Երևան 1987
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 36