Հերոստրատոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերոստրատոս
Ծնվել էմ.թ.ա. 4-րդ դար
ԾննդավայրԵփեսոս
Մահացել էմ. թ. ա. 356
Մահվան վայրԵփեսոս

Հերոստրատոս (հին հուն․՝ Ἡρόστρατος, մ.թ.ա. 4-րդ դար, Եփեսոս - մ. թ. ա. 356, Եփեսոս), եփեսոսցի հույն, որն իր անունն անմահացնելու համար, մ.թ.ա. 356 թ. այրել է Եփեսոսի Արտեմիսի տաճարը (աշխարհի 7 հրաշալիքներից մեկը)։ Ըստ ավանդության, տաճարն այրվել է Ալեքսանդր Մակեդոնացու ծննդյան գիշերը։ Հոնիական քաղաքների բնակիչները որոշել են մոռացության տալ Հերոստրատոսի անունը, սակայն նրա մասին հիշատակել է հույն պատմիչ և հռետոր Թեոպոմպոսը (մ.թ.ա. 4-րդ դար)։ Հերոստրատոսի անունն ստացել է բացասական իմաստ. Հերոստրատոս անվանում են փառամոլ մարդկանց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 382 CC-BY-SA-icon-80x15.png