Եգիպտական գրականություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Եգիպտոսի գրականություն, կազմավորումը կապված է Լիբանանի, Սիրիայի և արաբական, այլ երկրների գրականության հետ՝ մշակութային ընդհանուր հիմքի վրա։

Այն ձևավորվել է կապիտալիստական հարաբերությունների, թուրք, տիրապետության դեմ արաբ ժողովրդի պայքարի ուժեղացման, եվրոպական պետությունների գաղութատիրական քաղաքականության պայմաններում։ Մշակութային կյանքի և գրականության նորացման ․ընթացքը նախապատրաստվել է Մուհամմեդ Ալի փոխարքայի բարենորոգումներով և բուրժուական լուսավորիչներ Շիհար-ադ-դինի (1786 – 1857 թվականներ), Ռիֆաաթ Թախթավիի (1801 – 1873 թվականներ), Ալի Մուբարաքի (1824 – 1893 թվականներ), Աքդալլահ Ֆաբրիի (1834 – 1890 թվականներ) և ուրիշների գործունեությամբ։ Հրապարակախոսությանը զուգընթաց զարգացել է գաղափարապես նրա հետ կապված, բայց ձևով ավանդական պոեզիան [Սամ-ալ-Բա-րուդի (1893 – 1904 թվականներ), Ցաքուբ Սաննու (1839 – 1912 թվականներ), Ադիբ Իսհակ (1856 – 1885 թվականներ) և այլն։ Պատմավեպի ժանրի հիմնադիրներն են Զիրջի Զեյդանը (1861 – 1914 թվականներ) և Ֆարահ Անտունը (1874 – 1922 թվականներ)։ 1919 – 1921 թվականի ազգայինազատագրական շարժման հուժկու վերելքով սկսվում է գրականության պատմության նորագույն շրջանը, որը նշանավորվեց բանաստեղծական ձևերի թարմացումով, պոեզիայում՝ ռոմանտիզմի հաստատմամբ, արձակում՝ քննադատական ռեալիզմի ամրապնդմամբ։ Ռեալիստական արձակի զարգացման գործում նշանակալի դեր խաղացին Ահմեդ Լութֆի աս-Սայիդի (1872 – 1963 թվականներ) գրական խումբը և Ահմեդ Խեյրի Սայիդի (1894 – 1962 թվականներ) «ժամանակակից դպրոցը»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրականություն մուտք գործեցին բնակչության դեմոկրատական խավերի ներկայացուցիչ գրողներ, որոնք դիմեցին հասարակ մարդկանց կյանքի, աշխատանքի ու պայքարի թեմաներին (Իբրահիմ Աբդ ալ-խալիմ, Աբդառահման աշ – Շարքաուի և ուրիշներ)։ Սոցիալակաև վեպերից ուշագրավ են Նագիբ Մահֆուզի (ծնվել 1911 թվականին) գործերը՝ «Նոր Կահիրե» (1945 թվական), «Սկիզբ և վերջ» (1949 թվական)։ Հանրապետաության հռչակումը (1953 թվական) ազդեցություն գործեց ավագ սերնդի գրողներ Թահա Տուսեյնի Մահմուդ Թեյմուրի, Թաուֆիկ Ալ-Տաքիմի և ուրիշևերի ստեղծագործությունների վրա։ 60-ական թվականներին երիտասարդ գրողների գործերում առաջատար տեղ են գրավում ազգային վերածննդի թեմաները։ 1955 թվականից գրողներն ունեն իրենց միությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 480)։ ![]() |