Միթրաուստես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միթրաուստես

Միթրաուստես (ծննդյան և մահվան թթ. անհայտ), Փոքր Հայքի զորքերի առաջնորդ, ապա՝ թագավոր մ.թ.ա. IV դ. վերջին քառորդներին։ Անտիկ պատմիչները վկայում են, որ Գավգամելայի ճակատամարտում նրա զորքերը Ալեքսանդր Մակեդոնացու զորքի դեմ կռվել են Աքեմենյան Պարսկաստանի բանակի ձախ թևում։ Դարեհ III Կոդոմանոսի պարտությունից հետո Միթրաուստեսը վերադարձել է Փոքր Հայք և այն հռչակել անկախ թագավորություն։