Սելևկոս Ա Նիկատոր
| Սելևկոս Ա Նիկատոր | |
|---|---|
| Ծնվել է | մ. թ. ա. 358 |
| Ծննդավայր | Europos, Paionia Municipality, Kilkis Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան |
| Մահացել է | մ. թ. ա. 281 |
| Մահվան վայր | Lysimachia |
| Գերեզման | Սելևկիա Պիերիա |
| Քաղաքացիություն | Հին Մակեդոնիա և Սելևկյանների կայսրություն |
| Կրոն | հին հունական դիցաբանություն |
| Մասնագիտություն | գերիշխան |
| Ամուսին | Apama? և Stratonice of Syria?[1] |
| Ծնողներ | հայր՝ Antiochus?, մայր՝ Laodice of Macedonia? |
| Զբաղեցրած պաշտոններ | Seleucid ruler? |
| Երեխաներ | Antiochus I Soter?[2], Phila?, Achaeus?, Apama? և Berenice? |
Սելևկոս Ա Նիկատոր (մ. թ. ա. 358, Europos, Paionia Municipality, Kilkis Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան - մ. թ. ա. 281, Lysimachia), Սելևկյանների դինաստիայի և Սելևկյանների պետության հիմնադիրը։ Առաջ է քաշվել որպես Ալեքսանդր Մակեդոնացու զորավար։ Ալեքսանդրի մահից հետո կառավարումն ստացել է Բաբելոն սատրապությունը, որտեղ ամրապնդվել է մ. թ. ա. 312 թվականին։ Իշխանության համար դիադոքոսների միջև պայքարում իր տիրապետությանն է միացրել Մարաստանը, Սուզիանեն, Պարսքը, ապա Բակտրիան։ Մ. թ. ա. 305 թվականին իրեն հռչակել է թագավոր։ Արշավել է Հնդկաստան։ Իպսոսի ճակատամարտից (մ. թ. ա. 301) հետո Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած պետության տարածքը դիադոքոսների միջև վերաբաժանելիս ստացել է Միջագետքը և Ասորիքը։ Մ. թ. ա. 281 թվականին ջախջախելով Թրակիայի և Փոքր Ասիայի մի մասի թագավոր Լիսիմաքոսին, զավթել է գրեթե ամբողջ Փոքր Ասիան։ Թրակիան և Մակեդոնիան նվաճելու համար զորքով անցել է Հելլեսպոնտոսը, բայց սպանվել է Մակեդոնիայի թագավոր Պտղոմեոս Կերավնոսի դեմ կռվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Любкер Ф. Seleucus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1224—1225.
- ↑ Антиох (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 849—850.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելևկոս Ա Նիկատոր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 272)։ |