Բահայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլայի դամբարանը

Բահայի հավատի մասին


Բահայի հավատը՝ աշխարհում հայտնի նորագույն, անկախ կրոն է, որը ուսուցանում է Աստծո միակություն, մարդկության միասնություն և կրոնների հիմնարար ներդաշնակություն։ Քրիստոնեությունից հետո այն աշխարհում երկրորդ տարածված կրոնն է, որն ընդգրկում է ամբողջ երկրագունդը և աշխատում է այն միավորել։ Բահայի ուսմունքները[1] խթանում են գիտության և կրոնի միջև ներդաշնակությանը, գենդերային հավասարությանը և պայքարում են՝ վերացնելու բոլոր տեսակի նախապաշարմունքներն ու ռասիզմը։ Բահայիները հավատում են յուրաքանչյուր մարդու՝ իր համար ճշմարտությունը գտնելու ունակությանը, և այստեղ հոգևորականներ չկան։ Բահայիները ընդունում են աշխարհի միաստվածական կրոնների հիմնադիրների և մարգարեներից յուրաքանչյուրի ճշմարտությունը և հավատում են Աստծո կողմից ուղարկվող հայտնությունների շարունակականությանը։ Բահայի հավատքի այս եզակի սկզբունքը յուրաքանչյուր միաստվածական կրոն ընկալում է որպես միացյալ հոգևոր համակարգի օղակ, որն աստիճանաբար զարգանում է, ճիշտ այնպես, ինչպես գրքի գլուխները շարունակում են նույն պատմության տրամաբանական զարգացումը։  

Բահայի ուսմունքները կարևորում են հոգու փոխհարաբերությունները Աստծո՝ հավերժական, անճանաչելի էության հետ և խորհուրդ են տալիս ամեն օր աղոթել և խորհել։ Բահայիները հավատում են մարդկային հոգու հավերժական զարգացմանը և մարդկությանը ծառայելու միջոցով ջանում են զարգացնել այնպիսի հոգևոր հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, առատաձեռնությոնը, ազնվությունը, ճշմարտախոսությունը, խոնարհությունը։ Բահայի հավատի հիմնարար սկզբունքներից են.

  • Ճշմարտության ինքնուրույն որոնումը
  • Բոլոր տեսակի նախապաշարմունքների վերացումը
  • Մարդկության միասնությունը
  • Բոլոր կրոնների միասնական հիմքը
  • Կրոնը պետք է լինի սիրո և ուրախության աղբյուր
  • Գիտության և կրոնի ներդաշնակությունը
  • Պարտադիր կրթությունը բոլորի համար
  • Գենդերային հավասարությունը

Բահայիները հավատում են, որ Աստված պարբերաբար ուղարկում է Աստվահայտնությունների՝ մարդկությանը աստվածային ուղերձը[2] հասցնելու համար։  Մարդկությանը հայտնի Աստվահայտնություններից են Աբրահամը, Մովսեսը, Բուդդան, Կրիշնան, Հիսուս Քրիստոսը, Մուհամեդը, Բաբը և Բահայի հավատքի հիմնադիր Բահաուլլան։


Ինչպե՞ս սկսվեց բահայիների պատմությունը


Պարսկաստանի Շիրազ քաղաքում,  1844 թ.-ին, մի երիտասարդ վաճառական կատարեց ցնցող հայտարարություն։ Բաբ (նշանակում է Դարպաս) անունով այս նոր մարգարեն [3]աղմուկ բարձրացրեց պարսից հասարակության մեջ իր հեղափոխական ուսմունքներով՝ հոգևոր և բարոյական կերպարանափոխություն, կանանց և տղամարդկանց իրավահավասարության հաստատում և աղքատների դիրքի բարելավում։ Բաբի շարժումը արագորեն տարածում գտավ և բուռն արձագանք առաջացրեց կառավարության և հոգևորականության կողմից։ Այն ժամանակ, երբ հոգևորականները ճնշող դեր էին խաղում պարսկական հասարակության մեջ, Բաբը խրախուսում էր մարդկանց մտածել ինքնուրույն և ազատվել սնահավատությունից և կարծրատիպերից։ Նա նաև հռչակեց, որ եկել է նախապատրաստելու նոր, համամարդկային հայտնիչի ճանապարհը, որ Ավետյացը, ում մասին խոսվել է բոլոր նախորդ կրոններում և սուրբ գրվածքներում, շուտով կբացահայտվի։ Նա հորդորեց իր հետևորդներին տարածել այս ուղերձը ասելով, որ այս. «Առաջնորդության ուղին սիրո և կարեկցանքի ուղի է, այլ ոչ թե ուժի ու պարտադրանքի»։ Նրա տասնյակ հազարավոր հետևորդները, ներառյալ ինքը՝ Բաբը, խոշտանգվեցին, սպանվեցին և հրապարակավ մահապատժի ենթարկվեցին իրենց նոր հավատի համար։

1850 թ.-ին՝ Բաբի մահապատժից հետո, Բահաուլլան աստիճանաբար ստանձնեց Բաբի դերը։ 1852 թ.-ին բանտում Բահաուլլան Աստծո կողմից հայտնություն ստացավ։ Դրանով Բաբի մարգարեություններն ու խոստումները կատարվեցին։ Բահայի հավատքը այժմ միլիոնավոր հետևորդներ ունի աշխարհի բոլոր տարածաշրջաններում, մայրցամաքներում և երկրներում, ինչպես նաև Հայաստանում։ Բահաուլլայի ուսմունքները շեշտը դնում են արդարության, հավասարության և կրոնական միասնության վրա:

Բահայի հավատի սրբավայրը


Բահայի հավատի մասին


Բահայի համայնքները ամենատարբեր ջանքեր են գործադրում բազմազան կրոնների, ցեղերի, տարբեր համայնքների հետ միասնության և սոցիալական վերափոխման համար։ Յուրաքանչյուր տարածաշրջանի իրականությանը համապատասխանող և մարդկության միասնության սկզբունքը սատարող գործողությունների միջոցով նրանք փորձում են գտնել, թե ինչ է անհրաժեշտ հասարակությանը նյութապես և հոգեպես ավելի պտղաբեր դառնալու համար։

Այս գործունեություններից մի քանիսը, որոնք համարվում են «հիմնական գործունեություններ», ներառում են երեխաների համար բարոյական և հոգևոր զարգացման դասընթացներ, նախադպրոցական տարիքի  և դեռահասների զարգացման ծրագրեր, ուսումնական խմբեր և աղոթքի հանդիպումներ։ Բահայի իրադարձությունները՝ հանդիպումներ, ընտրություններ, երեկույթներ, կրոնական արարողություններ, սուրբ օրերի տոնակատարություն, անցկացվում են սոցիալական շփման, հումորի, երաժշտության և ընդհանուր ուրախության ու երջանկության մթնոլորտում։

Կախված համայնքի մեծությունից՝ բահայիները հաճախ հանդիպում են տանը կամ բահայի տեղական կենտրոններում։ Բահայիների հանդիպումները բազմազան  հնարավորություն են տալիս մասնակիցներին հանդիպել և ծանոթանալ տարբեր ծագմամբ, մշակույթների և ազգերի ներկայացուցիչների հետ։


Բահայի ֆոնդերը


Բահայի ֆոնդերը ստեղծվում են տվյալ համայնքի բահայիների նվիրատվությունների միջոցով։ Այսպիսով բահայի համայնքի կողմից իրականացվող սոցիալ տնտեսական զանազան ծրագրերի իրականացման համար պահանջվող միջոցները նվիրաբերում են բահայիները։  Յուրաքանչյուր նվիրատվություն համարվում է անձնական տեղեկատվություն, անձնական նվիրաբերության չափը չի հրապարակվում, սակայն ընդհանուր ֆինանսական հաշվետվությունը թափանցիկ է և ներկայացվում է բահայի համայնքի բոլոր անդամներին ամեն ամիս։

Բահայիների ներդրումները նպաստում են սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերի իրագործմանը, երեխաների, երիտասարդների և մեծահասակների հոգևոր դաստիարակությանը, բահայի կենտրոնների և այգիների պահպանմանը։ Այս ծրագրերին մասնակցելը կարող է յուրաքանչյուրը, ով ցանկանում է մաս կազմել բահայի համայնքների կառուցմանը՝ հիմնված հոգևոր սկզբունքների վրա, ինչպիսիք են արդարությունը, բարությունը և սերը։

Ինչպե՞ս միանալ բահայի համայնքի ջանքերին

Բահայի համայքի ջանքերին միանալ կարող է յուրաքանչյուրը։ Լինել բահայի նշանակում է սրտով ընդունել Բահաուլլայի ուսմունքները և փորձել գնալ այդ հոգևոր զարգացման ուղով։ Այստեղ մկրտություն կամ հատուկ արարողություն չկա։ Բահայի դառնալը պարզապես պահանջում է ներքին, հոգևոր որոշում՝ ընդունելու Հավատքի ուսմունքները և միանալու տեղական բահայի համայնքին։ Լինել բահայի նշանակում է մասնակցել աշխարհը վերափոխելու համընդհանուր շարժմանը։ Բահայիների ջանքերն ուղղված են խաղաղության, արդարության, հավասարության, ռասայական միասնության և շրջակա միջավայրի պահպանմանը։ Նոր կառուցողական տեսլականը, որը բահայի ուսմունքները առաջարկում են աշխարհին, նոր մոտեցում է ցուցաբերում խնդիրների լուծմանը։ «Ովքե՞ր են բահայիները» հարցին Աբդուլ-Բահան պատասխանել է. - Բահայի լինելը պարզապես նշանակում է սիրել ամբողջ աշխարհը. սիրեք մարդկությանը և փորձեք ծառայել նրան, աշխատեք հանուն համընդհանուր խաղաղության և համընդհանուր եղբայրության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]