Jump to content

Լուսնի փուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսնի փուլեր
Հետազոտման տվյալներ
Կազմված էՆորալուսին, waxing moon?, լիալուսին և waning moon?
Տեսանելի աստղային մեծություն (V)
Աստղաչափություն
Բնութագիր
Ֆիզիկական տվյալներ
Ուղեծրի էլեմենտներ
Լուսնի փուլերը

Լուսնի փուլեր, Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։ Մեկ շաբաթ անց Լուսնի և Արեգակի երկայնությունները տարբերվում են 90°–ով, և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայության ժամանակ) Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսին։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե մաշվում է, և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երկրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում է։ Լիալուսնից 1-2 օր առաջ կամ անց Լուսնի լուսավոր մասից երևում է շատ նեղ շերտ, միաժամանակ նշմարվում է նաև մնացած թույլ լուսավորված մասը՝ մոխրագույն լույսը, որն առաջանում է Երկրի լուսավոր մասից (լիաերևկիր) ընկած ճառագայթների անդրադարձմամբ։ Լուսնի իրար հաջորդող միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը (սինոդական ամիս) հավասար է 29.5306 օրվա։ Այն օգտագործվել է Լուսնի փուլերի հասակը որոշելու համար և ընկած է լուսնա–արեգակնային օրացույցերի հիմքում։ Պարզվում է՝ մեր հրաշապատում հեքիաթներում առկա են մաթեմատիկական, աստղագիտական ճշգրիտ հաշվարկներ, և հեքիաթային յուրաքանչյուր հերոս իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի տվյալ հեքիաթում։ Հեքիաթների վերլուծությունը բերում է Նախահայկյան օրացույցի բացահայտմանը։ Այսինքն՝ Նախահայկյան օրացույցը, որը գոյություն է ունեցել մեր նախահոր՝ Հայկի կերպարից էլ առաջ, պահպանվել է նաև մեր հրաշապատում հեքիաթներում[1]։

Լուսնի փուլերի կապը Երկրի շուրջը պտտվելու հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 697