Տեսանելի աստղային մեծություն

Տեսանելի աստղային մեծություն(m), երկնային մարմնի պայծառության չափը (այդ մարմնի տված լուսավորությունը) երկրային դիտորդի տեսանկյունից։ Սովորաբար օգտագործում են այն մեծությունը, որ կունենար լուսատուն, եթե մթնոլորտը բացակայեր։ Որքան պայծառ է մարմինը, այնքան փոքր է նրա աստղային մեծությունը։
«Տեսանելի» բառը հուշում է, որ այդ մեծությունը տեսանելի է Երկրից, այդ նշումը պետք է, որպեսզի կարողանանք տարբերել «բացարձակ» մեծությունից։ Այն ի նկատի չունի տեսանելի տիրույթը։ Ինֆրակարմիր կամ որոշ այլ միջակայքերում չափվող արժեքները նույնպես կոչվում են տեսանելի։ Տեսանելի միջակայքում չափված արժեքը կոչվում է տեսողական(վիզուալ)[1]։
Աստղային երկնքում, տեսանելի տիրույթի ամենածպայծառ աստղը Սիրիուսն է, իսկ ինֆրակարմիր J-տիրույթում[en] ՝ Բետելգեյզեն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անզեն աչքով
տեսանելի[2] |
Տեսանելի
մեծություն |
Վեգայի նկատմամբ
պայծառություն |
Այդ մեծությունից մեծ
աստղերի քանակը[3] |
---|---|---|---|
Այո | −1,0 | 250 % | 1 |
0,0 | 100 % | 4 | |
1,0 | 40 % | 15 | |
2,0 | 16 % | 48 | |
3,0 | 6,3 % | 171 | |
4,0 | 2,5 % | 513 | |
5,0 | 1,0 % | 1 602 | |
6,0 | 0,40 % | 4 800 | |
6,5 | 0,25 % | 9 096[4] | |
Ոչ | 7,0 | 0,16 % | 14 000 |
8,0 | 0,063 % | 42 000 | |
9,0 | 0,025 % | 121 000 | |
10,0 | 0,010 % | 340 000 |
Աստղային մեծությունների ժամանակակից սանդղակը ծագել է Հին Հունաստանում։ Այն առաջարկել է մ.թ.ա. II դարում Հիպարքոսը ՝ աստղերը բաժանելով անզեն աչքով տեսանելի վեց մեծության խմբերի։ Նա անվանել է ամենապայծառ աստղերը առաջին մեծության աստղեր (Symbol support vote.svg), իսկ ամենաթույլերը` վեցերորդ մեծության աստղեր (Symbol support vote.svg): Ժամանակակից աստղագիտությունը չի սահմանափակվում վեց խմբերով կամ միայն տեսանելի լույսով։ Շատ պայծառ օբյեկտները բացասական մեծություն ունեն։
Հաշվարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու աստղերի տեսանելի մեծությունը որոշվում է՝
որտեղ m — երը մարմինների աստղային մեծություններն են, L —ը՝ դրանց լուսավորությունը ։
Այսպիսով, աստղային 5 մեծությունների տարբերությանը համապատասխանում է լուսավորությունների մեծությունների հարաբերությունը, որը հավասար է 100, իսկ 1 աստղային մեծության տարբերությունը՝ 2,512։
Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիալուսնի տեսանելի աստղային մեծությունը հավասար է 12,7, Արեգակի տեսանելի աստղային մեծությունը՝ 26,7.
Աստղային մեծությունների տարբերությունը՝
Լուսավորությունների տարբերությունը՝
Այսպիսով՝ Արեգակը լիալուսնից պայծառ է մոտավորապես 400 000 անգամ։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сурдин В. Г.։ «Звёздная величина»։ Глоссарий Astronet.ru։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-28-ին։ Վերցված է 2015-02-28
- ↑ «Vmag<6.5»։ SIMBAD Astronomical Database։ Վերցված է 2010-06-25
- ↑ «Magnitude»։ National Solar Observatory—Sacramento Peak։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-06-ին։ Վերցված է 2006-08-23
- ↑ «Каталог ярких звёзд»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The astronomical magnitude scale (International Comet Quarterly)