Լուսնի ծագումը Իստադի փարոսի վրա, փետրվարի 11, 2017
Լիալուսին (լատ.՝ Luna plena, plenilunium), Լուսնի փուլ, որի ժամանակ Արեգակի և Լուսնի խավարածրային երկայնությունը հավասար է 180°-ի: Դա նշանակում է, որ հարթությունը, որ անցկացվում է Արևի, Երկրի ու Լուսնի միջև, ուղղահայաց է խավարածիրի հարթությանը: Երբ երեք մարմինները հայտնվում են մի գծի վրա, տեղի է ունենում Լուսնի խավարում[1][2][3]: Լուսինը լիալուսնի փուլում ունենում է լուսավորված շրջանի տեսք:
Աստղագիտության մեջ Լիալուսնի պահը հաշվարկվում է մեծ ճշգրտությամբ: Կենցաղային մակարդակում լիալուսինը դիտարկվում է մի քանի օր շարունակ, որոնց ընթացքում այն տեսողական մակարդակում գրեթե չի տարբերվում գիտականորեն հաշվարկված լիալուսնից:
Լիալուսնի ժամանակ մի քանի ժամվա ընթացքում կարող է դիտարկվել այսպես կոչված Զելիգերի էֆեկտը, որի ժամանակ սկավառակի պայծառությունը մեծանում է` չնայած երկնային մարմնի չափերի հաստատուն լինելուն: Էֆեկտը բացատրվում է երկրային դիտողի համար Լուսնի մակերևույթի ստվերների լիակատար անհետացմամբ, ինչպես նաև մի քանի այլ պատճառներով: Լուսնի առավելագույն փայլը լիալուսնի ժամանակ կազմում է −12,7m:
↑Seidelmann P. Kenneth (2005)։ «Phases of the Moon»։ Explanatory Supplement to the Astronomical Almanac։ University Science Books։ էջ 478։ ISBN0-935702-68-7։ «They are the times when the excess of the Moon's apparent geocentric ecliptic longitude λM over the Sun's apparent geocentric ecliptic longitude is 0, 90, 180, or 270 ...»