Կապույտ լուսին

Կապույտ լուսին (անգլ.՝ Blue Moon), աստղագիտական եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ երկրորդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար։ Հազվագյուտ երևույթ է։ Դիտվում է միջինը 2,7154 տարին մեկ։ Տարբեր երկրներում, տարբեր ժամանակ կոչվել է յուրովի։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը կապված չէ Լուսնի գունավորման հետ, այլ անգլերեն «Once in a Blue Moon» դարձվածքից է։ Այն թարգմանվում է «Մի անգամ կապույտ լուսնի ժամանակ» և հավասարազոր է հայկական «էշի զատկին» արտահայտությանը, նշանակում է անհնարին կամ խիստ հազվագյուտ երևույթ։
Կապույտ լուսնի հայտնվելու աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավելյալ տասներեքերորդ լիալուսինը հիմնականում հայտնվում է 31 օր ունեցող ամիսներում[1]։
Տարի | Լիալուսին | Կապույտ լուսին |
2012 | օգոստոսի 2 | օգոստոսի 31 |
2015 | հուլիսի 2 | հուլիսի 31 |
2018 | հունվարի 2 | հունվարի 31 |
2018 | մարտի 2 | մարտի 31 |
2020 | հոկտեմբերի 1 | հոկտեմբերի 31 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Giesen, Jurgen։ «Blue moon» (անգլերեն)։ Physik und Astromonie։ Արխիվացված օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009-10-15